Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՖԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն

 

«25» սեպտեմբերի 1996 թ. թիվ 412

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թ. նոյեմբերի 25-ի թիվ 307 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 492 որոշման 2-րդ կետի,

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ`

 

Հաստատել «Արտոնություն հայցող հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեության առանձին ցուցանիշների վերլուծության մեթոդների, ինչպես նաև վերլուծության մեջ կիրառվող ցուցանիշների համակարգի վերաբերյալ ցուցումները» (կցվում են):

Առդիր` 6 էջ:

 

       ՀԱՍՏԱՏՎԱԾ Է          ՀԱՍՏԱՏՎԱԾ Է               ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

      ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ        ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ      ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ

      ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ       ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ      ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

      «25» 09 1996 Թ.      «6» 12 1996 Թ.      ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ «12» 09 1996 Թ.

     ԹԻՎ 412 ՀՐԱՄԱՆՈՎ      ԹԻՎ 350 ՀՐԱՄԱՆՈՎ         ԹԻՎ 118 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Ց Ո Ւ Ց Ո Ւ Մ Ն Ե Ր

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Արտոնություն հայցող հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեության առանձին ցուցանիշների վերլուծության մեթոդների, ինչպես նաև վերլուծության մեջ կիրառվող ցուցանիշների համակարգի վերաբերյալ սույն ցուցումները (այսուհետև` Ցուցումներ) հանդիսանում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թ. նոյեմբերի 25-ի թ. 307 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թ. նոյեմբերի 25-ի թ. 307 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թ.492 որոշման պահանջներին համապատասխան հարկային արտոնություն հայցող հարկ վճարողների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների գնահատման հիմք:

Ցուցումներով իրականացվող վերլուծությունն իրականացվում է ըստ հարկ վճարողի իրացման, ներքին իրացվելիության, կապիտալի, գործունեության արդյունավետության, եկամտաբերության և հարկային կարգապահության ցուցանիշների (Հավելված 1):

Վերլուծության մեջ կիրառվող ցուցանիշների հաշվարկման համար հիմք են ծառայում հարկ վճարողների հաշվեկշռային և հաշվետվական տվյալները` համապատասխան ժամանակահատվածի համար:

Իրացման ցուցանիշների միջոցով գնահատվում է հարկ վճարողի արտադրանքի պահանջարկը և արտադրանքի վաճառահանմանն ուղղված նրա ջանքերի արդյունավետությունը:

Իրացված արտադրանքի տեսակարար կշիռը թողարկված արտադրանքի նկատմամբ որոշվում է արժեքային արտահայտությամբ իրացված արտադրանքի և թողարկված արտադրանքի հարաբերությամբ` արտահայտված տոկոսներով:

Համանման կերպով որոշվում է արտահանված արտադրանքի տեսակարար կշիռը իրացված արտադրանքի ծավալում` արտահանված արտադրանքի և իրացված արտադրանքի հարաբերությամբ, արտահայտված տոկոսներով:

1.3 կետով ներկայացվում է արտահանման կառուցվածքն ըստ ԱՊՀ և հեռավոր արտասահմանյան երկրների, բնութագրելով արտահանման ամբողջ ծավալում հեռավոր արտասահմանյան երկրներ և ԱՊՀ երկրներ արտահանման տեսակարար կշիռները` տոկոսային արտահայտությամբ:

Իրացվելիության ցուցանիշների վերլուծությունը նպատակ ունի գնահատելու հարկ վճարողի իրացվելիության աստիճանը, պարտավորությունները սպասարկելու նրա կարողությունը և դրանով իսկ նրա հուսալիություն:

Ընթացիկ իրացվելիության գործակիցը որոշվում է հարկ վճարողի ընթացիկ ակտիվների (հաշվեկշռի ակտիվային մասի II և III բաժիններ) և ընթացիկ պարտավորությունների (հաշվեկշռի պասիվային մասի III և IV բաժիններ 1) հարաբերությամբ: Այդ գործակցի արժեքը, բնականոն իրավիճակում, պետք է լինի 2-ի շրջակայքում, երբ ընթացիկ պարտավորությունները ապահովված են կրկնակի ծավալով ընթացիկ ակտիվներով:

Արագ իրացվելիության գործակիցը որոշվում է հարկ վճարողի առավել իրացվելի ընթացիկ ակտիվների (հաշվեկշռի ակտիվային մասի II բաժնի 2-րդ ենթաբաժին և III բաժին 2) և ընթացիկ պարտավորությունների հարաբերությամբ: Այս գործակցի արժեքն, իր հերթին պետք է լինի 1-ի շրջակայքում, այսինքն ընթացիկ պարտավորությունները պետք է ապահովված լինեն համարժեք առավել իրացվելի ընթացիկ ակտիվներով:

Հարկ վճարողի պարտավորությունների կառուցվածքի վերլուծությունը հնարավորություն է տալիս գնահատել հարկ վճարողի կողմից իր ֆինանսատնտեսական գործունեության ապահովման համար օգտագործվող միջոցների աղբյուրը և դրանց համամասնությունները: Այս նպատակով հաշվարկվում են ընդամենը պասիվների մեջ սեփական կապիտալի (հաշվեկշռի պասիվային մասի I բաժին), երկարաժամկետ (հաշվեկշռի պասիվային մասի II բաժին) և ընթացիկ պարտավորությունների տեսակարար կշիռները:

Արդյունավետության ցուցանիշների վերլուծությունը կատարվում է հիմնականում շրջանառելիության տարբեր ցուցանիշների միջոցով: Այսպես, դեբիտորական պարտքերի շրջանառելիությունը որոշվում է

իրացման ծավալ Դեբիտորական պարտքերի շրջանառելիությունը =_________________________________

միջին տարեկան դեբիտորական պարտքեր

 

բանաձևով, իսկ դեբիտորական պարտքերի ստացման միջին ժամկետը` դեբիտորական պարտքերի գումարի և միջին օրական իրացման հարաբերությամբ`

 

դեբիտորական պարտքեր

Դեբիտորական պարտքերի ստացման միջին ժամկետը = ___________________________

իրացման ծավալ

_____________

                                                           365

 

կամ

365

դեբիտորական պարտքերի ստացման միջին ժամկետը _________________________:

դեբիտորական պարտքերի

շրջանառելիություն

 

Ապրանքանյութական պաշարների շրջանառելիության գործակիցը գնահատում է հարկ վճարողի կողմից ապրանքանյութական պաշարների օգտագործման արդյունավետության աստիճանը և որոշվում է

 

իրացված արտադրանքի ինքնարժեք Ապրանքանյութական պաշարների շրջանառելիություն =____________________________

ապրանքանյութական պաշարներ

 

բանաձևով:

Հիմնական միջոցների, ընդհանուր ակտիվների և կանոնադրական կապիտալի շրջանառելիության գործակիցները բնութագրում են դրանց օգտագործման արդյունավետությունը և որոշվում են իրացված արտադրանքի ծավալի և համապատասխանաբար հիմնական միջոցների, ընդհանուր ակտիվների և կանոնադրական կապիտալի մեծության հարաբերությամբ:

Հարկ վճարողի եկամտաբերության գնահատման համար էական է նրա հաստատուն և փոփոխուն ծախսերի վերլուծությունը: Հաստատուն ծախսերի թվին են դասվում արտադրանքի թողարկման և իրացման վրա կատարվող և դրա հետ կապված այն ծախսերը, որոնց մեծությունը անմիջականորեն կապված չէ արտադրանքի թողարկման ծավալի հետ և թողարկման ծավալների որոշակի միջակայքում հաստատուն է մնում: Այդպիսիք են հանդիսանում, նախ և առաջ, վարչա-կառավարչական ապարատի, հիմնական միջոցների, հատկապես շենքերի և շինությունների պահպանման և այլ ծախսերը: Փոփոխուն ծախսերի շարքին են դասվում բոլոր այն ծախսերը, որոնց մեծությունը անմիջապես կախված է թողարկվող արտադրանքի ծավալից` հումք և նյութեր, հիմնական բանվորների աշխատավարձ, փոխադրումներ և այլն:

Այս երկու մեծությունների հստակեցումից հետո կատարվում է հարկ վճարողի նվազագույն շահութաբերության պահովման համար անհրաժեշտ իրացման ծավալների հաշվարկ` հետևյալ բանաձևով.

 

հաստատուն ծախսեր

Նվազագույն շահութաբերություն ապահովող իրացում ________________________:

գին-փոփոխուն ծախսեր

 

Այնուհետև կարևոր է արտադրանքի իրացման այդ մակարդակի և փաստացի մակարդակների համեմատությունը:

Հարկ վճարողի շահութաբերության գնահատման համար օգտագործվում են երեք ցուցանիշներ` շահութաբերություն ըստ սեփական միջոցների, շահութաբերություն ըստ ակտիվների և շահութաբերություն ըստ իրացման ծավալի, որոնք որոշվում են շահույթի մեծության և համապատասխանաբար սեփական միջոցների, ակտիվների և իրացման ծավալի հարաբերությամբ:

Հարկ վճարողի հարկային կարգապահության գնահատման համար հաշվարկվում են երկու ցուցանիշներ` ապառքների հարաբերությունը փաստացի պետական բյուջե մուծված գումարներին և հարկերի չվճարման համար հաշվարկված տույժերի հարաբերությունը փաստացի պետական բյուջե մուծված գումարներին: Հարկ վճարողի հարկային կարգապահության գնահատման համար կարող է օգտագործվել նաև հարկերի չվճարման համար հաշվարկված տույժերի և ապառքների գումարի հարաբերությունը, որի բարձր լինելը վկայում է անցյալում հարկ վճարողի համեմատաբար ավելի ցածր հարկային կարգապահության վերաբերյալ:

Նշված ցուցանիշներից յուրաքանչյուրը (բացառությամբ Հավելված 1-ի 6-րդ կետում բերված հարկային կարգապահության ցուցանիշների) հաշվարկվում է ինչպես ընթացիկ տարվա, այնպես էլ նախորդ երկու տարիների համար, միաժամանակ տալով նաև հաջորդ հինգ տարիների համար դրանց կանխատեսումները: Հավելված 1-ի 6-րդ կետում ներկայացված հարկ վճարողի հարկային կարգապահությունը բնութագրող ցուցանիշները տրվում են միայն ընթացիկ և նախորդ երկու տարիների կտրվածքով:

Ցուցանիշների հաշվարկի արդյունքները ներկայացվում են ամփոփ աղյուսակում (հավելված 2):

 

_______________________

1. նախքան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թ. օգոստոսի 2-ի թ. 303 հրամանով հաստատված հաշվեկշռային հաշվետվությունների ներկայացումը գործող հաշվեկշռում ընթացիկ պարտավորությունները ներառվում էին հաշվեկշռի պասիվային մասին միայն III բաժնում:

2. նախքան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թ. օգոստոսի 2-ի թ. 303 հրամանով հաստատված հաշվեկշռային հաշվետվությունների ներկայացումը գործող հաշվեկշռում առավել իրացվելի ընթացիկ ակտիվները ներառվում էին հաշվեկշռի ակտիվային մասի միայն III բաժնում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

__________

          ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ

        ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

1. ԻՐԱՑՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

1.1. Իրացված արտադրանքի տեսակարար կշիռը թողարկված արտադրանքի ծավալի

նկատմամբ

1.2. Արտահանված արտադրանքի տեսակարար կշիռը իրացված արտադրանքի

ծավալում

1.3. Արտահանման կառուցվածքն ըստ ԱՊՀ և հեռավոր արտասահմանյան երկրների

 

2. ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

2.1. Ընթացիկ իրացվելիության գործակից

2.2. Արագ իրացվելիության գործակից

 

3. ԿԱՊԻՏԱԼ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

3.1. Սեփական միջոցների տեսակարար կշիռը ընդամենը պասիվների մեջ

3.2. Երկարաժամկետ պարտավորությունների տեսակարար կշիռը ընդամենը

պասիվների մեջ

3.3. Ընթացիկ պարտավորությունների տեսակարար կշիռը ընդամենը պասիվների

մեջ

 

4. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

4.1. Դեբիտորական պարտքերի շրջանառելիություն

4.2. Դեբիտորական պարտքերի ստացման միջին ժամկետը

4.3. Ապրանքանյութական պաշարների շրջանառելիություն

4.4. Հիմնական միջոցների շրջանառելիություն

4.5. Ընդհանուր ակտիվների շրջանառելիություն

4.6. Սեփական միջոցների շրջանառելիություն

 

5. ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

5.1. Հաստատուն ծախսերի մեծությունը

5.2. Միավոր արտադրանքի արտադրության համար փոփոխուն ծախսերի

մեծությունը

5.3. Նվազագույն շահութաբերության ապահովման համար անհրաժեշտ իրացման

ծավալը

5.4. Շահութաբերություն ըստ սեփական միջոցների

5.5. Շահութաբերություն ըստ ակտիվների

5.6. Շահութաբերություն ըստ իրացման ծավալի

 

6. ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

6.1. Ապառքների հարաբերությունը պետական բյուջե մուծված գումարին

6.2. Հարկերի չվճարման համար հաշվարկված տույժերի հարաբերությունը

պետական բյուջե մուծված գումարին

6.3. Հարկերի չվճարման համար հաշվարկված տույժերի հարաբերությունը

ապառքների գումարին

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

__________

           ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ

        ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ

 

.________________________________________________________________________.

|    ՑՈՒՑԱՆԻՇ    |1994թ.|1995թ.|1996թ.|1997թ.|1998թ.|1999թ.|2000թ.|2001թ.|

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Իրացված արտադ-  |      |      |      |      |      |      |      |      |

|րանքի տեսակարար |      |      |      |      |      |      |      |      |

|կշիռը թողարկված |      |      |      |      |      |      |      |      |

|արտադրանքի      |      |      |      |      |      |      |      |      |

|ծավալի նկատմամբ |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Արտահանված արտ- |      |      |      |      |      |      |      |      |

|ադրանքի տեսակա- |      |      |      |      |      |      |      |      |

|րար  կշիռը իրաց-|      |      |      |      |      |      |      |      |

|ված արտադրանքի  |      |      |      |      |      |      |      |      |

|ծավալում        |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Արտահանման կա-  |      |      |      |      |      |      |      |      |

|ռուցվածքն ըստ   |      |      |      |      |      |      |      |      |

|ԱՊՀ և  հեռավոր  |      |      |      |      |      |      |      |      |

|արտասահմանյան   |      |      |      |      |      |      |      |      |

|երկրների        |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ         |      |      |      |      |      |      |      |      |

|իրացվելիության  |      |      |      |      |      |      |      |      |

|գործակից        |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Արագ իրացվելի-  |      |      |      |      |      |      |      |      |

|ության գործակից |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Սեփական միջոցնե-|      |      |      |      |      |      |      |      |

|րի տեսակարար    |      |      |      |      |      |      |      |      |

|կշիռը ընդամենը  |      |      |      |      |      |      |      |      |

|պասիվների մեջ   |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Երկարաժամկետ    |      |      |      |      |      |      |      |      |

|պարտավորություն-|      |      |      |      |      |      |      |      |

|ների տեսակարար  |      |      |      |      |      |      |      |      |

|կշիռը ընդամենը  |      |      |      |      |      |      |      |      |

|պասիվների մեջ   |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ պարտա-  |      |      |      |      |      |      |      |      |

|վորությունների  |      |      |      |      |      |      |      |      |

|տեսակարար կշիռը |      |      |      |      |      |      |      |      |

|ընդամենը պասիվ- |      |      |      |      |      |      |      |      |

|ների մեջ        |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Դեբիտորական     |      |      |      |      |      |      |      |      |

|պարտքերի շրջանա-|      |      |      |      |      |      |      |      |

|ռելիություն     |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Դեբիտորական     |      |      |      |      |      |      |      |      |

|պարտքերի ստացման|      |      |      |      |      |      |      |      |

|միջին ժամկետը   |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Ապրանքանյութական|      |      |      |      |      |      |      |      |

|պաշարների շրջա- |      |      |      |      |      |      |      |      |

|նառելիություն   |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Հիմնական միջոց- |      |      |      |      |      |      |      |      |

|ների շրջանառելի-|      |      |      |      |      |      |      |      |

|ություն         |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Ընդհանուր ակտիվ-|      |      |      |      |      |      |      |      |

|ների շրջանառելի-|      |      |      |      |      |      |      |      |

|ություն         |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Սեփական միջոցնե-|      |      |      |      |      |      |      |      |

|րի շրջանառելիու-|      |      |      |      |      |      |      |      |

|թյուն           |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Հաստատուն ծախսե-|      |      |      |      |      |      |      |      |

|րի մեծությունը  |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Միավոր արտադրան-|      |      |      |      |      |      |      |      |

|քի արտադրության |      |      |      |      |      |      |      |      |

|համար փոփոխուն  |      |      |      |      |      |      |      |      |

|ծախսերի մեծու-  |      |      |      |      |      |      |      |      |

|թյունը          |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Նվազագույն շա-  |      |      |      |      |      |      |      |      |

|հութաբերության  |      |      |      |      |      |      |      |      |

|ապահովման համար |      |      |      |      |      |      |      |      |

|անհրաժեշտ իրաց- |      |      |      |      |      |      |      |      |

|ման ծավալը      |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Շահութաբերու-   |      |      |      |      |      |      |      |      |

|թյուն ըստ սե-   |      |      |      |      |      |      |      |      |

|փական միջոցների |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Շահութաբերու-   |      |      |      |      |      |      |      |      |

|թյուն ըստ       |      |      |      |      |      |      |      |      |

|ակտիվների       |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Շահութաբերու-   |      |      |      |      |      |      |      |      |

|թյուն ըստ իրաց- |      |      |      |      |      |      |      |      |

|ման ծավալի      |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Ապառքների հարա- |      |      |      |      |      |      |      |      |

|բերությունը պե- |      |      |      |  x   |  x   |  x   |  x   |  x   |

|տական բյուջե    |      |      |      |      |      |      |      |      |

|մուծված գումարին|      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Հարկերի չվճարման|      |      |      |      |      |      |      |      |

|համար հաշվարկված|      |      |      |      |      |      |      |      |

|տույժերի հարաբե-|      |      |      |  x   |  x   |  x   |  x   |  x   |

|րությունը պետա- |      |      |      |      |      |      |      |      |

|կան բյուջե մուծ-|      |      |      |      |      |      |      |      |

|ված գումարին    |      |      |      |      |      |      |      |      |

|________________|______|______|______|______|______|______|______|______|

|Հարկերի չվճարման|      |      |      |      |      |      |      |      |

|համար հաշվարկված|      |      |      |      |      |      |      |      |

|տույժերի հարաբե-|      |      |      |  x   |   x  |  x   |  x   |  x   |

|րությունը ապառք-|      |      |      |      |      |      |      |      |

|ների գումարին   |      |      |      |      |      |      |      |      |

.________________________________________________________________________.

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ  Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «30» 12 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30960094

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
25.09.1996
N 412
Հրաման