Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ («ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (ՔԱՆԱՔԵՌԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ)» ՆԱԽԱԳԻԾ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը,

ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,

կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային համագործակցության միջոցով,

գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում,

մտադրություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը և կենսագործել երկու երկրների կառավարությունների միջև 1996 թվականի մայիսի 7-ին Երևանում կայացած բանակցությունների արդյունքները,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկային հաստատությունից «Էներգետիկայի բնագավառում (Քանաքեռի հիդրոէլեկտրակայան) անհապաղ օգնության ծրագիր» նախագծի իրականացման համար մինչև 15.000.000 (բառերով` տասնհինգ միլիոն) գերմանական մարկ գումարի վարկ ստանալ, եթե այն քննության առնելուց հետո հավաստվում է, որ նախագիծը խրախուսման արժանի է:

2. Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկային հաստատությունից վարկեր կամ ֆինանսական նպաստներ ստանալ նախագծի նախապատրաստման կամ նախագծի իրականացման և խնամատարության նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա կիրառվում է սույն Համաձայնագիրը:

3. 1-ին պարբերությունում նշված նախագիծը կարող է Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծերով: Նախապատրաստական և հարակից միջոցառումների իրականացման համար 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն տրամադրվող ֆինանսական նպաստները փոխարկվում են վարկի, եթե չեն օգտագործվում հիշատակված միջոցառումների իրականացման նպատակով:

 

Հոդված 2

 

1. 1-ին հոդվածում նշված գումարի կիրառումը և տրամադրման պայմանները, ինչպես նաև պատվերի հանձնարարման կարգը սահմանվում են Վերականգնման վարկային հաստատության (KFW) և վարկառուի միջև կնքվելիք պայմանագրով, որոնք ենթակա են Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործող օրենսդրական նորմերին:

2. 1-ին հոդվածում նշված գումարի տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե տրամադրման տարուց սկսած 8 տարվա ընթացքում համապատասխան վարկային պայմանագիր չի կնքվում: 1-ին հոդվածում նշված գումարի համար համապատասխան ժամկետը լրանում է 2005 թվականի տարեվերջին:

3. Եթե վարկառուն ինքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, ապա երաշխավորում է ի դեմս Վերականգնման վարկային հաստատության բոլոր վճարումները գերմանական մարկով` ի կատարումն 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների:

 

Հոդված 3

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վերականգնման վարկային հաստատությանը (KFW) ազատում է այն բոլոր հարկերից և պետական այլ տուրքերից, որոնք բխում են Հայաստանի Հանրապետությունում 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում հիշատակված պայմանագրի կնքումից և իրականացումից:

 

Հոդված 4

 

Վարկի կամ ֆինանսական նպաստների տրամադրումից բխող` ցամաքով, ջրով և օդով իրականացվող` մարդկանց և ապրանքների փոխադրումների պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղևորներին և առաքողներին տրանսպորտային ձեռնարկությունների ազատ ընտրության հնարավորություն է ընձեռում, չի ձեռնարկում այնպիսի միջոցներ, որոնք բացառում կամ խոչընդոտում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տեղակայված տրանսպորտային ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ ձեռնարկությունների մասնակցությունն արտոնող թույլտվություններ է տալիս:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է, որ ավարտված է իրավական ուժ ստանալու համար օրենքով սահմանված ներպետական ընթացակարգը: Հիմք է ընդունվում ծանուցման ստացման օրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի հունիսի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի փետրվարի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.1997
Համաձայնագիր