Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև առկա բարեկամական հարաբերություններից, կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով, գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում, մտադրություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը և կենսագործել երկու երկրների կառավարությունների միջև 1995 թվականի դեկտեմբերի 12-13-ը Բոննում կայացած բանակցությունների արդյունքները,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուի Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկային հաստատությունից «Էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնության միջոցառումներ» նախագծի իրականացման համար մինչև 10.000.000 (բառերով` տասը միլիոն) գերմանական մարկ գումարի վարկ ստանալ, եթե նա քննության առնելուց հետո հավաստում է, որ նախագիծը խրախուսման արժանի է:

2. 1-ին պարբերությունում նշված նախագիծը կարող է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծով:

3. Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկային հաստատությունից վարկեր կամ ֆինանսական նպաստներ ստանալ նախագծի նախապատրաստման նպատակով կամ ֆինանսական այլ նպաստներ ստանալ նախագծի իրականացման և խնամատարության նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների իրականացման համար, ապա կիրառվում է սույն Համաձայնագիրը:

4. Նախապատրաստական և հարակից միջոցառումների իրականացման համար 3-րդ պարբերության համաձայն տրամադրվող ֆինանսական նպաստները փոխանակվում են վարկի, եթե չեն օգտագործվում վերոնշյալ միջոցառումների համար:

 

Հոդված 2

 

1. 1-ին հոդվածում նշված գումարի կիրառումը և տրամադրման պայմանները, ինչպես նաև պատվերի հանձնարարման կարգը սահմանվում են Վերականգնման վարկային հաստատության և վարկառուի միջև կնքվելիք պայմանագրով, որը կազմվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

2. Եթե վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, ապա նա երաշխավորում է ի դեմս Վերականգնման վարկային հաստատության բոլոր վճարումները գերմանական մարկով` ի կատարումն 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների:

 

Հոդված 3

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վերականգնման վարկային հաստատությանն ազատում է այն բոլոր հարկերից և պետական այլ տուրքերից, որոնք բխում են Հայաստանի Հանրապետությունում 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրի կնքումից և իրականացումից:

 

Հոդված 4

 

Վարկի տրամադրումից բխող` ցամաքով, ջրով և օդով իրականացվող` մարդկանց և ապրանքների փոխադրումների պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղևորների և առաքողների տրանսպորտային ձեռնարկությունների ազատ ընտրության հնարավորություն է ընձեռում, չի ձեռնարկում այնպիսի միջոցներ, որոնք բացառում կամ խոչընդոտում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության տեղակայված տրանսպորտային ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ ձեռնարկությունների մասնակցությունն արտոնող թույլտվություններ է տալիս:

 

Հոդված 5

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կարևորում է այն հանգամանքը, որ վարկերի և ֆինանսական նպաստների տրամադրումից բխող առաքումների և ծառայությունների պատվիրման հարցում նախապատվությունը տրվի Բրանդենբուրգ, Մեքլենբուրգ-Ֆորպոմերն, Սաքսոնիա, Սաքսոնիա Անհալտ, Թյուրինդեն և Բեռլին դաշնակցային երկրամասերի տնտեսական հնարավորություններին: Այլ դրույթները ձևակերպում կստանան 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրում:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է, որ ավարտված է իրավական ուժ ստանալու համար օրենքով սահմանված ներպետական ընթացակարգը: Հիմք է ընդունվում ծանուցման ստացման օրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի հուլիսի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու շարադրանքներն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի փետրվարի 9-ից:

 

 

pin
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարություն
25.07.1997
Համաձայնագիր