Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը,

ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,

կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով,

գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում,

մտադրություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը,

վկայակոչելով 1997 թ. նոյեմբերի 5-ին Բոննում կայացած ֆինանսական և տեխնիկական համագործակցությանը նվիրված բանակցությունները,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների` Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (KfW) նախագծի իրականացման համար, Զարգացման միջազգային կազմակերպության (IDA) պայմաններին համապատասխան (0,75 տոկոսադրույք, մարման սկիզբը` տասը տարի անց, մարման ժամկետը` 40 տարի), ստանալ մինչև 38 500 000 (բառերով` երեսունութ միլիոն հինգ հարյուր հազար) գերմանական մարկ ընդհանուր գումարի վարկ, ինչպես նաև մինչև 1 500 000 (բառերով` մեկ միլիոն հինգ հարյուր հազար) գերմանական մարկ գումարի ֆինանսական նպաստ, եթե ստորև բերվող յուրաքանչյուր նախագծի քննությամբ հավաստվել է, որ նախագիծը խրախուսման արժանի է.

մինչև 27 500 000 (բառերով` քսանյոթ միլիոն հինգ հարյուր հազար) գերմանական մարկ գումարի վարկ` հոսանքահաղորդիչ համակարգի վերականգնման միջոցառումների նախագծի իրականացման նպատակով,

մինչև 6 000 000 (բառերով` վեց միլիոն) գերմանական մարկ գումարի վարկ` փոքր և միջին արտադրական մասնավոր ձեռնարկությունների խրախուսման նպատակով վարկային գծի տրամադրման նախագծի համար,

մինչև 5 000 000 (բառերով` հինգ միլիոն) գերմանական մարկ գումարի վարկ` համայնքային ենթակառույցների բարեփոխման նախագծի իրականացման նպատակով,

մինչև 1 500 000 (բառերով` մեկ միլիոն հինգ հարյուր հազար) գերմանական մարկ գումարի ֆինանսական նպաստ` ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ ստեղծելու նպատակով:

2) Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (KfW) վարկեր կամ ֆինանսական նպաստներ ստանալ նախագծերի նախապատրաստման նպատակով կամ ֆինանսական այլ նպաստներ ստանալ նախագծերի իրականացման և խնամատարության նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:

3) Նախապատրաստական և հարակից միջոցառումների իրականացման համար 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն տրամադրվող ֆինանսական նպաստները փոխարկվում են վարկի, եթե չեն օգտագործվում վերոհիշյալ միջոցառումների իրականացման նպատակով:

4) 1-ին պարբերությունում նշված նախագծերը կարող են Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծերով:

 

Հոդված 2

 

1) 1-ին հոդվածում նշված գումարների կիրառությունը, վերջիններիս տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալատվության կարգը սահմանվում են Վերականգնման վարկերի բանկի (KfW) և վարկառուների, ինչպես նաև նպաստառուների միջև կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթարկվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող օրենսդրական նորմերին:

2) 1-ին հոդվածում գումարի տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե տրամադրման տարուց սկսած` 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման, ինչպես նաև ֆինանսավորման մասին համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:

Վերոնշյալ գումարների համար ժամկետը լրանում է 2005 թվականի դեկտեմբերի 31-ին:

3) Այն դեպքերում, եթե վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, նա երաշխավորում է ի դեմս Վերականգնման վարկերի բանկի (KfW) բոլոր վճարումները գերմանական մարկով` ի կատարումն 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների:

 

Հոդված 3

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին (KfW) ազատում է այն բոլոր հարկերից և պետական այլ տուրքերից, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրի կնքմանը և իրականացմանը:

 

Հոդված 4

 

Վարկերի, ինչպես նաև ֆինանսական նպաստի տրամադրումից բխող` ցամաքով, ջրով և օդով իրականացվող մարդկանց և ապրանքների փոխադրումների պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղևորներին և առաքողներին փոխադրող ձեռնարկությունների ընտրության ազատություն է ընձեռում, չի ձեռնարկում այնպիսի միջոցառումներ, որոնք բացառում կամ խոչընդոտում են իրենց նստավայրը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հաստատած փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ ձեռնարկությունների մասնակցությունն արտոնող թույլտվություններ է տալիս:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է, որ ավարտված է ուժի մեջ մտնելու համար սահմանված ներպետական ընթացակարգը: Հիմք է ընդունվում ծանուցման ստացման օրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 1998 թ. հուլիսի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թ. հունիսի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.07.1998
Համաձայնագիր