Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1999-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը, ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,

կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով,

գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում,

մտադրություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների կամ դրամաշնորհ ընդունողների Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից /KfW/ նախագծերի իրականացման համար Զարգացման միջազգային կազմակերպության /IDA/ պայմաններով /0,75 % տոկոսադրույքով, 40 տարի մարման ժամկետով, որից 10 տարին վճարումից ազատ ժամանակահատվածով/ ստանալ մինչև 35000000 /բառերով` երեսունհինգ միլիոն/ գերմանական մարկ ընդհանուր գումարի վարկ, ինչպես նաև մինչև 2000000 /բառերով` երկու միլիոն/ գերմանական մարկ գումարի դրամաշնորհ, եթե ստորև բերվող յուրաքանչյուր նախագծի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է.

մինչև 8000000 /բառերով` ութ միլիոն/ գերմանական մարկ գումարի վարկ` փոքր և միջին մասնավոր ձեռնարկությունների խթանման նպատակով նոր վարկային գծեր տրամադրելու համար.

մինչև 20000000 /բառերով` քսան միլիոն/ գերմանական մարկ գումարի վարկ` «Համայնքային ենթակառույցների բարելավում» նախագծի շրջանակներում Արմավիրի մարզում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում բարելավման միջոցառումների իրականացման նպատակով.

մինչև 7000000 /բառերով` յոթ միլիոն/ գերմանական մարկ գումարի վարկ` նախագծում ընդգրկված այլ շրջաններում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման նպատակով.

մինչև 2000000 /բառերով` երկու միլիոն/ գերմանական մարկ գումարի դրամաշնորհ` «ՈՒսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ 2»-ի ստեղծման նպատակով:

2. Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից /KfW/ վարկեր կամ դրամաշնորհներ ստանալ նախագծերի նախապատրաստման նպատակով կամ այլ դրամաշնորհներ ստանալ նախագծերի իրականացման և շարունակման նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:

3. Նախապատրաստական և հարակից միջոցառումների իրականացման համար 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն տրամադրվող դրամաշնորհների մնացորդը կողմերի համաձայնությամբ ուղղվում է սույն Համաձայնագրով նախատեսված վարկային միջոցների ծավալի ավելացմանը, եթե այն չի օգտագործվել ամբողջությամբ վերոհիշյալ միջոցառումների իրականացման նպատակով:

4. 1-ին պարբերությունում նշված նախագծերը կարող են Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծերով:

 

Հոդված 2

 

1. 1-ին հոդվածում նշված գումարների կիրառությունը, վերջիններիս տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալատվության կարգը սահմանվում է Վերականգնման վարկերի բանկի /KfW/ և վարկառուների կամ դրամաշնորհն ընդունողի միջև հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող իրավական նորմերին:

1-ին հոդվածի 1-ին պարբերության 1-ից 4-րդ կետերում նշված գումարի տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե տրամադրման տարուց սկսած 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման /ֆինանսավորման/ մասին համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:

Վերոնշյալ գումարների համար ժամկետը լրանում է 2007 թվականի դեկտեմբերի 31-ին:

2. Այն դեպքերում, եթե վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, նա երաշխավորում է Վերականգնման վարկերի բանկի /KfW/ օգտին բոլոր վճարումները գերմանական մարկով` ի կատարումն 1-ին պարբերության համաձայն հետագայում կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների:

 

Հոդված 3

 

Վերականգնման վարկերի բանկը /KfW/ ազատվում է այն բոլոր հարկերից և պետական այլ տուրքերից, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրի կնքման և իրականացման հետ:

 

Հոդված 4

 

Վարկերի, ինչպես նաև ֆինանսական նպաստի տրամադրումից բխող` ցամաքով, ջրով և օդով իրականացվող մարդկանց և ապրանքների փոխադրումների պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղևորներին և առաքողներին փոխադրող ընկերությունների ընտրության ազատություն է ընձեռում, չի ձեռնարկում այնպիսի միջոցառումներ, որոնք բացառում կամ խոչընդոտում են իրենց նստավայրը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հաստատած փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ ընկերությունների մասնակցությունն արտոնող թույլտվություններ է տալիս:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է, որ ավարտված է ուժի մեջ մտնելու համար սահմանված ներպետական ընթացակարգը: Հիմք է ընդունվում ծանուցման ստացման օրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 13-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու շարադրանքներն էլ համազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի մայիսի 5-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.1999
Համաձայնագիր