Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

 

010.0104.140397

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային
ժողովի կողմից
«18» փետրվարի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեն.

 

հազար դրամ

          եկամուտների գծով`                         117937709,8

          ծախսերի գծով`                             151912718,7

          բյուջեի դեֆիցիտը`                          33975008,9:

 

ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղել հետևյալ միջոցները.

 

հազար դրամ

       I. Ֆինանսավորման արտաքին աղբյուրներ           10409008,9

          այդ թվում`

          - վարկերի ստացում                          33247500,0

          - վարկերի մարում                           22838491,1

 

      II. Ֆինանսավորման ներքին աղբյուրներ            23566000,0

          այդ թվում`

          - ՀՀ կենտրոնական բանկի վարկի ստացում        3136000,0

          - եկամուտներ` գանձապետական

            պարտատոմսերից                             6019000,0

          - եկամուտներ` պետական գույքի

            սեփականաշնորհումից և

            ապապետականացումից                        14415000,0

          - ներքին շահող փոխառության

            պարտատոմսերի հետգնման գծով ծախսերի

            և դրանց վաճառքից ստացվող

            հասույթի տարբերություն                       4000,0

 

ՀՈԴՎԱԾ 3. Սահմանել 1997 թվականի տարեկան սղաճի չափը 1996 թվականի նկատմամբ 8,0-10,5 տոկոս և այս ցուցանիշի կատարման ապահովումը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 1997 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վարկավորման տարեկան չափաքանակի գումարը, ըստ վարկային գծի, 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ ի փոփոխումն «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի սահմանել 21928,0 միլիոն դրամ, իսկ 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ` 25064,0 միլիոն դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 5. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի եկամուտներն` ըստ առանձին հարկերի, տուրքերի և ոչ հարկային եկամուտների, հետևյալ չափերով.

հազար դրամ

         ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ        117937709,8

          այդ թվում`

       Ա. Հարկեր և  տուրքեր                           85215097,4

          այդ թվում`

       1. Ավելացված արժեքի հարկ                       30837407,4

          այդ թվում`

          - հաստատագրված վճարի ձևով                    1176201,8

       2. Ակցիզային հարկ                              13820500,0

          այդ թվում`

          - բենզինի ներմուծումից                       4755900,0

          - գինու-օղու արտադրանքից                     3604900,0

          - ծխախոտի արտադրանքից                        2947400,0

       3. Շահութահարկ                                 14709750,0

          այդ թվում`

          - հաստատագրված վճարի ձևով                    1470252,3

       4. Եկամտահարկ                                   9839590,0

          այդ թվում`

          - հաստատագրված վճարի ձևով                     294050,5

       5. Պետական տուրք                                1695930,0

          այդ թվում`

          - հյուպատոսական ծառայությունների

            դիմաց վճարներ                               465000,0

       6. Մաքսային տուրք                              10172180,0

       7. Այլ հարկային եկամուտներ                      4139740,0

       Բ. Ոչ հարկային եկամուտներ                       7893471,3

          այդ թվում`

1. Ձեռնարկություններին տրամադրված վարկերի

          օգտագործման դիմաց տոկոսավճարներ               290955,4

2. Եկամուտներ պետական գույքի

          վարձակալությունից                             213388,9

       3. Մուտքեր ՀՀ կենտրոնական բանկի շահույթից       5360000,0

4. Եկամուտներ բաժնետիրական

ընկերություններում ՀՀ կառավարության

          բաժնեմասերից ստացվող շահաբաժիններից           394393,0

5. Վրաստանին տրամադրված վարկերի

          օգտագործման դիմաց տոկոսավճարներ               367350,0

6. Եկամուտ սեփականաշնորհման

          սերտիֆիկատների թողարկումից                    175000,0

       7. Այլ ոչ հարկային եկամուտներ                   1092384,0

       Գ. Գրանտներ                                    24829141,1:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի ծախսերը ըստ օրենսդիր մարմնի, գործադիր և դատական իշխանությունների հանրապետական և տարածքային մարմինների գործառնական դասակարգման, հետևյալ չափերով.

 

__________________________________________________________________________

    N     Ծախսերի գործառնական դասակարգման              Գումարը

   Խմբի   խմբերի և  ենթախմբերի անվանումները          (հազար դրամ)

ենթախմբի

__________________________________________________________________________

          ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ` ԸՆԴԱՄԵՆԸ          151912718,7

          այդ թվում`

 

1.  Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ  14242715,3

 

          01. Օրենսդիր մարմին և  պետական կառավարում    2847871,9

          02. Պետական ֆինանսական կառավարում            1418209,4

          03. Արտաքին քաղաքական գործունեություն        2918137,4

          04. Արտասահմանյան երկրներին տնտեսական

              աջակցություն                             6064146,0

          05. Ընդհանուր բնույթի իրավական

              գործունեություն                           277756,5

          06. Ընտրություններ                             30047,9

          07. Ընդհանուր բնույթի պետական այլ

              ծառայություններ                           686546,2

 

     2.   Պաշտպանություն և  արտակարգ իրավիճակներ      30503940,5

 

          01. Ռազմական կարիքներ                       28698000,0

          02. Արտակարգ իրավիճակներ                       84476,5

          03. Քաղաքացիական պաշտպանություն               243000,0

          04. Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր       1478464,0

 

3.  Ներքին գործեր, ազգային անվտանգություն

          և  դատական գործունեություն                  10950246,7

 

          01. Ներքին գործեր                            6252500,0

          02. Ազգային անվտանգություն                   3820800,0

          03. Դատական գործունեություն                   876946,7

 

     4.   Կրթություն և  գիտություն                    16528275,6

 

01. Կրթության և գիտության բնագավառում

              պետական կառավարում                        132281,6

          02. Նախադպրոցական դաստիարակություն             41363,0

          03. Միջնակարգ կրթություն                    12153863,0

          04. Բարձրագույն կրթություն                   2166768,0

          05. Գիտություն                               2034000,0

 

     5.   Առողջապահություն                            12342566,6

 

01. Առողջապահության բնագավառում

              պետական կառավարում                         44566,6

          02. Հիվանդանոցներ                            7938250,0

          03. Պոլիկլինիկաներ և  բուժարաններ            2041750,0

          04. Առողջապահական այլ հաստատություններ

              և  հարակից ծառայություններ               1128000,0

          05. Բնակչությանը մատուցվող այլ

              առողջապահական ծառայություններ             590000,0

          06. Հիգիենիկ և հակահամաճարակային

              ծառայություն                              600000,0

 

6.  Սոցիալական ապահովագրություն և

          սոցիալական ապահովություն                    16865868,9

 

01. Սոցիալական ապահովագրության և սոցիալական

ապահովության բնագավառի պետական

              կառավարում                                702118,9

          02. Կենսաթոշակային ապահովում                 3680000,0

          03. Բնակչությանը տրվող պետական նպաստներ      8505900,0

          04. Սոցիալական ապահովության միջոցառումներ    1007850,0

          05. Այլ սոցիալական ծրագրեր                   2970000,0

 

7.  Բնակարանային կոմունալ տնտեսություն և

          բնակարանային շինարարություն                  3773000,0

 

01. Բնակարանային տնտեսություն և

              բնակարանային շինարարություն              1163000,0

          02. Աղբահանություն և  թափոնների վերամշակում    50000,0

          03. Ջրամատակարարում                          2200000,0

          04. Այլ ծրագրեր                               360000,0

 

8.  Մշակույթ, սպորտ, հրատարակչություններ,

          խմբագրություններ, տեղեկատվություն և  կրոն      3758366,4

 

01. Մշակույթի և սպորտի բնագավառում պետական

              կառավարում                                 62010,0

          02. Մշակութային հիմնարկներ                    651652,0

          03. Արվեստ                                    513533,0

          04. Կինեմատոգրաֆիա                            121000,0

          05. Հուշարձանների և մշակութային արժեքների

              վերականգնում և  պահպանում                  85400,0

          06. Սպորտ                                     355000,0

          07. Հեռուստահաղորդումներ                     1774972,0

          08. Հրատարակչություններ, խմբագրություններ     342057,0

          09. Տեղեկատվություն                            38375,0

          10. Կրոն                                        6367,4

          11. Երիտասարդական ծրագրեր                      42000,0

          12. Բյուջետային վարկերի վերադարձ              234000,0

 

     9.   Վառելիքային և  էներգետիկ համալիր             2643813,7

 

01. Վառելիքային և էներգետիկ համալիրի

              պետական կառավարում                        183813,7

          02. Էլեկտրաէներգիա                           1860000,0

          03. Ատոմային էներգիա                          525000,0

          04. Էներգետիկայի բնագավառի այլ

              գործունեություն                            75000,0

 

10.  Գյուղատնտեսություն, անտառային և ջրային

տնտեսություն, ձկնաբուծություն, բնապահպանություն,

հիդրոօդերևութաբանություն, գեոդեզիա և

          քարտեզագրություն                             3322722,8

 

01. Գյուղատնտեսության և բնապահպանության

              բնագավառում պետական կառավարում            231172,8

          02. Հողերի բարելավման աշխատանքներ            1631032,0

          03. Անտառային տնտեսություն և ազգային պարկեր  146247,0

          04. Ձկնաբուծություն և  ջրային տնտեսություն     17000,0

          05. Բույսերի պաշտպանություն և

              սերմնաբուծություն                         335524,0

 

06. Տոհմաբուծություն, անասնաբուժություն,

              հակահամաճարակային միջոցառումներ           567994,0

          07. Բնապահպանական միջոցառումներ                73649,0

          08. Հիդրոօդերևութաբանություն                  170104,0

          09. Գեոդեզիա և  քարտեզագրություն              150000,0

 

11.  Լեռնահանքային արդյունաբերություն և

հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի),

վերամշակող արդյունաբերություն և

          շինարարություն                               1269754,4

 

01. Արդյունաբերության, հանքային հանածոների

              և  շինարարության պետական կառավարում       243754,4

          02. Լեռնահանքային արդյունաբերություն և

              երկրաբանահետախուզություն                  446000,0

          03. Վերամշակող արդյունաբերություն             450000,0

          04. Շինարարություն                            130000,0

 

    12.   Տրանսպորտ և  կապ                             4901263,5

 

01, Տրանսպորտի և կապի բնագավառում

              պետական կառավարում                        123823,5

          02. Ավտոմոբիլային և քաղաքային

              էլեկտրական տրանսպորտ                      600000,0

          03. Ճանապարհային տնտեսություն                3857440,0

          04. Օդային տրանսպորտ                          200000,0

          05. Կապ                                       120000,0

 

    13.   Այլ տնտեսական ծառայություններ                 472875,2

 

01. Առևտրի, մատակարարման գործունեության

              և  այլ ոլորտների պետական կառավարում       170597,3

          02. Առևտուր, մատակարարման գործունեություն

              և  պետական նյութական պահուստներ          1574000,0

          03. Այլ ընդհանուր տնտեսական ծառայություններ   305000,0

          04. Մուտքեր բյուջետային վարկերի վերադարձից   1576722,1

 

    14.  Հիմնական խմբերին չդասվող ծախսեր              30337309,1

 

01. Պետական պարտքային պարտավորությունների

             հետ գործառնություններ                    16281691,5

         02. Տրանսֆերտային փոխանցումներ տեղական

             ինքնակառավարման մարմինների բյուջեներին    2967854,0

         03. Նյութական աջակցություն Ազգային ժողովի

i

             ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն

             հավաքած կուսակցություններին                100000,0

         04. Այլ ծրագրեր                              10987763,6

(6-րդ հոդ. փոփ. ՀՀ կառավարության 05.02.98 թիվ 57 որոշում, այդ փոփոխությունները հոդվածում չեն ընդգրկվել)

i

ՀՈԴՎԱԾ 7. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների` ըստ գործառնական դասակարգման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեից տրամադրվող հատկացումները` սույն օրենքի թիվ 1-14 հավելվածների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 8. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը, տուրքերը, գանձույթներն ու այլ ոչ հարկային եկամուտները 1997 թվականին ամբողջությամբ վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` բացառությամբ սույն օրենքի 9 հոդվածով համայնքների բյուջեներին ամրագրված հարկերի, տուրքերի և վճարների:

 

ՀՈԴՎԱԾ 9. Սահմանել 1997 թվականի բյուջետային տարում համայնքների բյուջեներին` որպես սեփական եկամուտներ 100 տոկոսով ամրագրվող եկամտատեսակների ցանկը` սույն օրենքի թիվ 18 հավելվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 10. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրանսֆերտային վճարումների կարգով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը` 2967854,0 հազար դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 11. Սահմանել, որ համայնքներին` օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված դոտացիաների ընդհանուր ծավալի բաշխումն` ըստ առանձին համայնքների կատարում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը համապատասխան մարզպետների (Երևանի քաղաքապետի) կողմից ներկայացվող հաշվարկների հիման վրա` տարվա համար:

 

ՀՈԴՎԱԾ 12. Սահմանել, որ յուրաքանչյուր համայնքին հասանելիք դոտացիայի չափը որոշվում է սույն օրենքի 22 հոդվածի «ե» կետով նախատեսված նորմատիվներով հաշվարկված համայնքին օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների իրականացման հետ կապված բյուջետային ծախսերի և սահմանված կարգով հաշվարկված (պլանավորված) տվյալ համայնքի եկամուտների ընդհանուր ծավալների համադրման եղանակով:

 

ՀՈԴՎԱԾ 13. Հաստատել սույն օրենքի 6 հոդվածով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ըստ գործառնական նշանակության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գծով նախատեսված ընդհանուր բյուջետային հատկացումների հաշվին` ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի և միջոցառումների հետևյալ չափերը.

 

__________________________________________________________________________

   N    Ծախսատեսակների անվանումները                     Գումարը

                                                      (հազար դրամ)

__________________________________________________________________________

        Պետական բյուջեի ընդհանուր ծախսեր և

        վարկավորում` հանած մարումը, ընդամենը          151912718,7

        որից`

 

   Ա.   Ընթացիկ ծախսեր` ընդամենը                      127399066,2

 

այդ թվում`

   1.   Աշխատավարձ և  դրան հավասարեցված վճարումներ     20476386,1

 

   2.   Աշխատավարձի վրաեկ` ընդամենը                     4459297,3

        այդ թվում`

2.1. մուծումներ պետական սոցիալական

        ապահովագրության հիմնադրամին                      247542,7

2.2. մուծումներ կենսաթոշակային և

        զբաղվածության հիմնադրամին                       4211754,6

 

3.  Ապրանքների և ծառայությունների ձեռքբերումներ`

        ընդամենը                                       56776863,3

        այդ թվում`

3.1. գույքի, սարքավորումների և նյութերի

        ձեռքբերում                                      6671562,0

   3.2. սննդի ձեռքբերում                               10914867,0

   3.3. դեղորայքի և  վիրակապական նյութերի ձեռքբերում    1228028,0

   3.4. գործուղման և  շրջագայության ծախսեր               737834,1

3.5. կոմունալ տնտեսության և կապի

ծառայությունների, տրանսպորտի և այլ

        տնտեսական ծախսեր` ընդամենը                     12422111,7

        որից`

 3.5.1. վառելիքի և  ջեռուցման ծախսեր                     649441,6

 3.5.2. ջրմուղից և  կոյուղուց օգտվելու վարձ              320216,5

 3.5.3. էլեկտրաէներգիայի ծախսեր                         2057656,8

 3.5.4. կապի ծառայությունների ծախսեր                    1226339,5

 3.5.5. ընթացիկ նորոգման ծախսեր                          753455,0

3.5.6. տրանսպորտի վարձակալման և սեփական

        տրանսպորտի պահպանման ծախսեր                     5029470,0

 3.5.7. գրասենյակային և  այլ տնտեսական ծախսեր           2385532,3

3.6. ՀՀ դեսպանությունների և առևտրային

        ներկայացուցչությունների պահպանման ծախսեր        1400000,0

3.7. ավտոճանապարհների շահագործման, նորոգման և

        պահպանման ծախսեր                                3157440,0

3.8. այլ ապրանքների և ծառայությունների

        ձեռքբերման ծախսեր                              20245020,5

 

4.  Տոկոսների վճարում ներքին և արտաքին

        փոխառությունների դիմաց` ընդամենը               15631691,5

 

այդ թվում`

   4.1. ներքին պարտքերի դիմաց                           9562000,0

   4.2. արտաքին պարտքերի դիմաց                          6069691,5

 

   5.   Տրանսֆերտային վճարումներ` ընդամենը             30054828,0

 

այդ թվում`

   5.1. կրթաթոշակներ                                    1408816,0

   5.2. թոշակներ                                        1612000,0

   5.3. նպաստներ                                        8505900,0

5.4. սուբսիդիա ՀՀ կենսաթոշակային և

        զբաղվածության հիմնադրամին                       3680000,0

5.5. հատկացումներ փախստականների սոցիալական

        խնդիրների լուծման համար                          200000,0

5.6. փոխհատուցում պրոթեզավորման և հանրապետությունից

        դուրս բուժման ծախսերի համար                      560000,0

   5.7. դոտացիաներ համայնքների բյուջեներին              2967854,0

5.8. պետական աջակցություն սուբսիդիաների տեսքով`

ձեռնարկությունների և բանկերի վերակառուցման,

        ինչպես նաև  վնասների ծածկման համար              3930140,0

5.9. վճարումներ միջազգային կազմակերպություններում

        ՀՀ անդամակցության համար                         1307635,0

        այդ թվում`

        ՀՀ Ազգային ժողովի անդամակցության ծախսեր          165506,0

5.10. միջպետական համաձայնագրերով մասնակցության

        վճար                                            1478464,0

i

  5.11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ               1400000,0

5.12. սեփականաշնորհման սերտիֆիկատների

        սպասարկման ծախսեր                                125019,0

i

5.13. բնակչությանն արտոնությունների դիմաց

        փոխհատուցումների վճարումներ                     2600000,0

  5.14. այլ տրանսֆերտային վճարումներ                     279000,0

 

   Բ.   Կապիտալ ծախսեր                                 15447373,0

 

այդ թվում`

   1.   Կապիտալ ներդրումներ                             8900000,0

   2.   Կապիտալ նորոգում                                3871373,0

3.   Տիպային նախագծման, երկրաբանահետախուզական,

        գեոդեզիական և  քարտեզագրման ծախսեր              1216000,0

4.   Նյութական ռեսուրսների պետական ռեզերվի

        ձևավորում                                       1460000,0

 

Գ.  1996թ. տարեվերջին բյուջետային հիմնարկներին

մատուցված ծառայությունների, ինչպես նաև

կապիտալ շինարարության և վերանորոգման գծով

        կատարողականի վճարում                            2812855,6

 

   Դ.   Վարկավորում` հանած մարումը                       6253423,9

 

այդ թվում`

   1.   Միջպետական վարկի տրամադրում ԼՂՀ-ին              6064146,0

   2.   Բյուջետային վարկերի տրամադրում                  2000000,0

3.   Մուտքեր` տրամադրված բյուջետային վարկերի

        վերադարձից                                      1810722,1

 

ՀՈԴՎԱԾ 14. Սահմանել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխով սահմանված` պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորումը 1997 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նման պատվերների տեղաբաշխման համար լիազորված Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան հանրապետական մարմինների գծով Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեում նախատեսված հատկացումների հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 15. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մարզային (Երևանի քաղաքային) ենթակայության կազմակերպությունների գծով նախատեսված հատկացումների չափը` 9918,9 միլիոն դրամ, այդ թվում.

 

միլիոն դրամ

__________________________________________________________________________

  Մարզի անվանումը       Ընդամենը           այդ թվում ըստ ոլորտների

                      հատկացումներ  ______________________________________

                                    կրթություն սոցիալական        մշակույթ

                                               ծառայությունների

                                               տարածքային

                                               կենտրոններ

__________________________________________________________________________

1.  Երևան  քաղաք         2362,9      2210,8        54,0             98,1

2.  Արագածոտնի մարզ       595,8       586,0         9,6              0,2

3.  Արարատի մարզ          761,2       749,0        12,2               -

4.  Արմավիրի մարզ         831,9       820,8        11,1               -

5.  Գեղարքունիքի մարզ     847,2       833,9        13,1              0,2

6.  Լոռվա մարզ           1052,6      1033,8        18,6              0,2

7.  Կոտայքի մարզ          866,3       853,9        12,2              0,2

8.  Շիրակի մարզ          1196,0      1164,5        21,4             10,1

9.  Սյունիքի մարզ         694,5       678,7         9,7              6,1

10. Վայոց ձորի մարզ       247,2       239,8         7,2              0,2

11. Տավուշի մարզ          463,3       449,4         9,3              4,6

__________________________________________________________________________

       Ընդամենը`         9918,9      9620,6       178,4            119,9

 

ՀՈԴՎԱԾ 16. Հաստատել Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի, գործադիր և դատական իշխանությունների հանրապետական մարմինների կենտրոնական ապարատների պահպանման ծախսերը` սույն օրենքի թիվ 15-17 հավելվածների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 17. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով սույն օրենքի 6 և 13 հոդվածներում նախատեսված համամասնությունները:

 

ՀՈԴՎԱԾ 18. Սահմանել, որ Երևան քաղաքի բյուջեին` որպես սեփական եկամուտներ 100 տոկոսով ամրագրվում են սույն օրենքի թիվ 18 հավելվածի 1-ին կետի «գ» ենթակետում թվարկված պետական տուրքերը:

 

ՀՈԴՎԱԾ 19. Սահմանել Երևան քաղաքի բյուջեից ֆինանսավորվող համաքաղաքային նշանակության ծախսերի ուղղությունները, սույն օրենքի թիվ 19 հավելվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 20. Սահմանել, որ համայնքների բյուջեներում միջոցների անբավարարության դեպքում օրենքով իրենց վերապահված պարտադիր լիազորությունների իրականացման հետ կապված սույն օրենքի 25 հոդվածի «բ» կետով սահմանված պաշտպանվածության ենթակա բյուջետային ծախսերի կատարման անընդհատությունն ապահովելու նպատակով համայնքների բյուջեներին Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեից պայմանագրային կարգով տրամադրվում են կարճաժամկետ` նույն բյուջետային տարվա ընթացքում մարման ենթակա փոխատվություններ (անտոկոս վարկեր): Մինչև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը փոխատվություններ տրամադրելու հայտերի կազմման, ընդունման, քննարկման և փոխատվությունների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 21. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների 65 տոկոսն առանձնացվում է աղետների և չնախատեսված այլ համանման իրավիճակների հետ կապված ծախսերի համար, իսկ մնացած 35 տոկոսը` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով չնախատեսված ծախսերի, ինչպես նաև բյուջեով նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

 

ՀՈԴՎԱԾ 22. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

 

1) սահմանել սույն օրենքի 6 և 13 հոդվածներով նախատեսվող բյուջետային հատկացումների կազմին և կառուցվածքին համապատասխան Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինների համակարգի հիմնարկների 1997 թվականի պահպանման ծախսերի և նրանց միջոցով իրականացվող միջոցառումների նախահաշիվները.

 

2) Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի ստացված մուտքերի սահմաններում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ամբողջ ծավալով ֆինանսավորվում են հետևյալ ծախսերը`

ա) պետական նպաստներ, սոցիալական և փոխհատուցման վճարներ, աշխատավարձ (դրամական բավարարում)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության հիմնադրամին կատարվող մասհանումները,

բ) պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը,

գ) ռազմական կարիքների սպասարկման գծով ծախսերը,

դ) միջպետական պայմանագրերին համապատասխան կատարվող վճարումները,

ե) համայնքների բյուջեներին տրվող դոտացիաները.

3) Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի, ինչպես նաև հարկաբյուջետային բնագավառի վերաբերյալ օրենսդրական ակտերի ընդունման դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեում.

 

4) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը երկարաձգել 1996 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված միջպետական վարկի մարումը` 4508,0 միլիոն դրամ գումարով.

 

5) 1997 թվականին համայնքների բյուջեներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հասանելիք դոտացիաների գումարների հաշվարկման համար միասնական մոտեցումների ապահովման նպատակով սույն օրենքի հրապարակման օրվանից հաշված երկու շաբաթվա ընթացքում հաստատել համայնքներին` օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերի նվազագույն նորմատիվները, որոնք պետական բյուջեից դոտացիա ստանալու պահանջ չներկայացնող համայնքների համար պարտադիր չեն և կրում են խորհրդատվական բնույթ.

 

6) սույն օրենքի հրապարկման օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում հաստատել համայնքներին Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեից կարճատև փոխատվություններ տրամադրելու հայտերի կազմման, ընդունման, քննարկման և փոխատվությունների տրամադրման կարգը.

 

7) 1997 թվականին` մինչև սույն օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, վճարված` տվյալ համայնքին հասանելիք գույքահարկի և պետական տուրքի գումարների և նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ համայնքի պարտադիր լիազորությունների ֆինանսավորման նպատակով կատարված ծախսերի տարբերությունը վերադարձնել վերջինիս բյուջե:

Եթե 1997 թվականին` մինչև սույն օրենքի ընդունումը տվյալ համայնքի պարտադիր լիազորությունների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված ծախսերը գերազանցում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված այդ համայնքին հասանելիք գույքահարկի և պետական տուրքի գումարները, ապա տարբերությունը ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նշված համայնքին տրամադրված կարճատև բյուջետային փոխատվություն:

 

i

ՀՈԴՎԱԾ 23. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կառավարությանը, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության 1997 թվականի, պետական բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները`

 

1) սույն օրենքի 1 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 4 տոկոսի սահմաններում վերաբաշխել հատկացումներն` ըստ սույն օրենքի 13 հոդվածով հաստատված տնտեսագիտական դասակարգման հոդվածների.

 

i

2) սույն օրենքի 1 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել հատկացումներն` ըստ սույն օրենքի 6 հոդվածով հաստատված գործառնական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի 30 տոկոսը գերազանցող կրճատում:

i

3) «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 14 խմբի 04 ենթախմբում նախատեսված և նույն օրենքի թիվ 14 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի 11-րդ կետով սահմանված հատկացումներն ավելացնել նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության և վերանորոգման գծով առաջացած պարտքերի հաշվանցումների միջոցով վճարված գումարների չափով` նույն չափով համապատասխանաբար ավելացնելով նաև «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածով հաստատված պետական բյուջեի եկամուտները:

Նախորդ տարիների պետական բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության և վերանորոգման գծով առաջացած պարտքերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

/լրաց. 19.11.97 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 24. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության Կառավարությանը տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսագումարների հաշվանցման ճանապարհով մարման ծավալները չեն կարող գերազանցել 4000000,0 հազար դրամի առավելագույն չափը:

 

ՀՈԴՎԱԾ 25. Երևանի քաղաքապետին, համայնքների ղեկավարներին`

 

1) Երևան քաղաքի և համայնքների բյուջեներով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել համապատասխան բյուջեներ, փաստացի ստացված մուտքերի սահմաններում.

 

2) 1997 թվականի Երևան քաղաքի և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և համապատասխան բյուջեներից ամբողջ ծավալով ֆինանսավորում են բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության հիմնադրամին և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին կատարվող մասհանումները:

 

ՀՈԴՎԱԾ 26. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի 1997 թվականի ծախսերի նախահաշիվը` 3343,671 միլիոն դրամ, որից վարչական ծախսերը` 610,878 միլիոն դրամ (սույն օրենքի թիվ 20 հավելվածի համաձայն) և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` 760,85 միլիոն դրամ:

 

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:

 

14 մարտի 1997 թվական

ՀՕ-104

 

 

pin
ՀՀ 18.02.1997
N ՀՕ-104 օրենք