Սեղմել Esc փակելու համար:
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հաստատել.

1. ՀՀ ՀՏ 07.02.96թ. թիվ 81 հրամանով հաստատված «Հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման» կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին հրահանգը:

2. Բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին Հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման մասին հրահանգը:

 

Հաստատված է

ՀՀ հարկային տեսչության

07.10.1996թ.

թիվ 714 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին

Հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման մասին

 

i

1. Սույն հրահանգը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 07.06.95թ. «ՀՀ տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» թիվ 321 որոշման 9-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 14.08.96թ. «Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու մասին» թիվ 464 որոշման պահանջների ապահովման նպատակով:

2. Բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին Հարկ վճարողների հաշվառման համարները տրամադրվում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից տրված վկայականների հիման վրա:

i

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ՀՏ պետի 7.2.96թ. թիվ 81 հրամանով հաստատված «Բյուջետային կազմակերպություններին ՀՎՀՀ շնորհելու վերաբերյալ» հրահանգը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «25» 10 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960065

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

«07» 10 1996 Թ.

ԹԻՎ 714 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն հրահանգը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 07.06.95 թ. «ՀՀ տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» թիվ 321 որոշման 4-րդ և 9-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 16.08.96 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 7-ի թիվ 321 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 252 որոշման 1-ին կետի պահանջների ապահովման նպատակով:

2. ՀՀ հարկային տեսչության 1996 թ. փետրվարի 7-ի թիվ 81 հրամանով հաստատված «Հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման» կարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների «ՀՎՀՀ տրամադրման քարտի» ձև 1 (հավելված 1) 8-րդ կետից հանել «ձեռնարկության կնիքը» բառերը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «25» 10 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960064

 

 

pin
Հարկային տեսչություն
07.10.1996
N 714
Հրահանգ