Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

21 նոյեմբերի 2003 թվական N 46

 

39. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության բարեփոխումների ռազմավարությանը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 21-ի

N 46 արձանագրային որոշման

 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Բովանդակություն

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ 1.1. Համակարգի ընդհանուր նկարագիրը Ներածություն 1.2. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանցը և սովորողների

համակազմը 1.3. Համակարգի ֆինանսավորումը 1.4. Համակարգի ներքին արդյունավետությունը 1.5. Աշխատանքային շուկայի հետ կապը 1.6. Համակարգի արտաքին արդյունավետությունը 1.7. Համակարգի մատչելիության անհավասարությունը բնակչության տարբեր խավերի

համար 1.8. Բարձրագույն մասնագիտական կրթության զարգացման նպատակները 1.9. Համակարգի առաջանցիկ աճի ապահովումը 1.10. Համակարգի ներքին արդյունավետության աճի ապահովումը 1.11. Աշխատանքային շուկայի հետ կապերի արդյունավետության աճը 1.12. Համակարգի արտաքին արդյունավետության ապահովումը 1.13. Համակարգի մատչելիության ապահովումը 2. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ 2.1. Հիմնական առանձնահատկությունները և միջազգային միտումները 2.2. Կառավարման ընդհանրական բարեփոխումները պետական ԲՈՒՀ-երում 2.3. Պետական կարգավորման համակարգի բարեփոխումները 3. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 3.1. Անցումը պետական պատվերից ուսումնական նպաստների համակարգի 3.2. ՈՒսանողական վարկերի համակարգի ներդրումը Հավելվածներ

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1.1. Համակարգի ընդհանուր նկարագիրը

 

Ներածություն

 

Բարձրագույն մասնագիտական կրթության ներկա համակարգը կազմավորվել է Հայաստանի առաջին հանրապետության օրոք, երբ 1919 թ. բացվեց Երևանի Պետական Համալսարանը և զարգացել խորհրդային իշխանության տարիներին: Այն եղել է անվճար և ունեցել է խիստ կենտրոնացված համակարգ և խորհրդային ժամանակաշրջանի համար բարձր կրթական մակարդակ: Կենտրոնացված պլանային համակարգը պլանավորում էր անհրաժեշտ մասնագետների քանակը և նրանց համապատասխան աշխատատեղերը:

1988/89 ուսումնական տարում 13 պետական բուհերում սովորում էին 57.9 հազար ուսանող, իսկ 65 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (հետայսու` ՄՄՈՒՀ)` 47.1 հազար ուսանող 1*):

 

------------------------

1*) Տես Հայաստանի Վիճակագրական տարեգիրք 2002. Երևան 2002, էջ 116-118. Նառօդնօյե խօզյայստվօ ՍՍՍՌ վ 1988 գ. ստռ. 204

 

Հայաստանում ներկայումս բարձրագույն մասնագիտական կրթությունն իրականացվում է պետական ԲՈՒՀ-երում` անվճար և վճարովի հիմունքներով և ոչ պետական ԲՈՒՀ-երում` վճարովի հիմունքներով: Անվճար ուսուցման միջոցով պետությունն ապահովում է մրցութային կարգով անվճար բարձրագույն կրթություն ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքը:

Անցած տասնամյակում հանրապետության բարձրագույն կրթության համակարգը հիմնովին վերափոխվել է: Մի կողմից համակարգը ստիպված է եղել դիմակայել անցումային տարիների, հատկապես առաջին տարիների աննախադեպ ցնցումներին` տնտեսական ճգնաժամով պայմանավորված պետական ֆինանսավորման ծավալների բազմապատիկ կրճատմանը, բնակչության աղքատացմանը ու շերտավորմանը և աշխատանքային շուկայի պահանջարկի ծավալների զգալի նվազմանը: Մյուս կողմից չափազանց կարճ ժամկետներում համարժեքորեն է արձագանքել ձևավորվող նոր հասարակարգի և տնտեսակարգի պահանջներին:

 

1.2. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանցը և սովորողների

համակազմը

 

Չնայած 1991-1993 թթ. խորը տնտեսական ճգնաժամի և կրթության համակարգի բյուջետային ֆինանսավորման ծավալների 2*), ինչպես նաև բնակչության քանակի կտրուկ կրճատմանը, անկախության տարիներին հիմնականում հաջողվեց պահպանել Հայաստանի մասնագիտական կրթության և նույնիսկ ընդլայնել բարձրագույն կրթության համակարգը: Դրան նպաստեց 90-ականների սկզբին ներդրված վճարովի ուսուցման համակարգը: Այն ժամանակ սկսեցին գործել նաև առաջին մասնավոր բուհերը:

 

------------------------

2*) Ծախսերը կրթության վրա Հայաստանում 1989 թ. կազմել են ՀՆԱ-ի 6.9 տոկոսը,

իսկ 2001 թ. ընդամենը 3.42 տոկոսը: 1989 թ. կրթության ոլորտը

ամբողջությամբ ֆինանսավորվում էր պետական բյուջեից: Ի տարբերություն

1989 թ., կրթության համակարգի ոչ պետական ֆինանսավորման ծավալը 2001 թ.

կազմել է պետականի 27.3 տոկոսը, որից ուսման դիմաց վարձավճարները 24.8

տոկոսը: Այսպիսով, կրթության ոչ պետական ֆինանսավորման ծավալը կազմել է

2001 թ. ՀՆԱ-ի 0.74 տոկոս, որից ուսման դիմաց վարձավճարները` 0.67 տոկոս,

իսկ պետականը` 2.69 տոկոս: Մասնագիտական կրթության համակարգում ոչ

պետական աղբյուրներից ֆինանսավորումը շատ ավելի նշանակալից է: ԲՈՒՀ-ական

համակարգում պետական ֆինանսավորումը 2001 թ. կազմել է ընդհանուրի 26.3

տոկոսը, իսկ ՄՄՈՒՀ-ների համար` 47.9 տոկոսը: Համեմատելով միայն ԲՈՒՀ-ական

համակարգի ընդհանուր ֆինանսավորման ծավալները, ապա դրանք 1989 թ. կազմել

են ՀՆԱ 0.66 տոկոսը, իսկ 2001 թ. 1 տոկոսը: Հաշվի առնելով այն, որ

2001 թ. ՀՆԱ-ն կազմել է 1989 թ. 74 տոկոսը, կարելի է եզրակացնել, որ

բարձրագույն կրթության վրա ծախսերը 2001 թ. աճել են 12.1 տոկոսով 1989 թ.

նկատմամբ: (Տես Հայկական ԽՍՀ ժողովրդական տնտեսությունը 1989 թ.

Վիճակագրական տարեգիրք. Երևան, 1991, էջ 483, ՀՀ 2003-2005 թթ. պետական

միջնաժամկետ ծախսերի ծրագիր, բաժին 4, Երևան, 2002):

 

2001/2002 ուսումնական տարում 16 պետական ԲՈՒՀ-երում սովորում էին 47.4 հազար ուսանողներ, որոնցից 29.8 հազարը` վճարովի համակարգում, իսկ 71 ոչ պետական ԲՈՒՀ-երում` 18.2 հազար ուսանող: ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների ընդհանուր քանակը 2001/2002 ուսումնական տարում այսպիսով կազմել է 65.6 հազար մարդ, որոնցից վճարովի հիմունքներով սովորել են 48 հազար ուսանող, կամ ընդհանուր քանակի 73 տոկոսը:

Ոչ պետական ԲՈՒՀ-երից 18-ը հավատարմագրված է ամբողջությամբ, իսկ 10-ը` առանձին մասնագիտություններով: Սակայն ԲՈՒՀ-երի թվի նման աճը միանշանակ չպետք է ընդունել որպես դրական երևույթ, նկատի ունենալով փոքրաթիվ ուսանողական կազմով և ֆակուլտետների քանակով ուսուցման անարդյունավետությունը:

Այսպիսով, ծավալային առումով բարձրագույն կրթության համակարգը, ոչ միայն չի կրճատվել, այլ էականորեն աճել է: 1989 թ. 100 բնակիչներից ուսանող էին 1.76, իսկ 2001 թ.` արդեն 2.18:

Ի տարբերություն բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության համակարգը անկախության տարիներին էականորեն կրճատվել է: 2001/2002 ուսումնական տարում պետական 77 ՄՄՈՒՀ-ներում սովորում էին 29.3 հազար, իսկ 22 ոչ պետական ՄՄՈՒՀ-ներում` ընդամենը 1.7 հազար մարդ: Այսպիսով, 1989 թ. 100 բնակչից 1.44 սովորում էր ՄՄՈՒՀ-ներում, իսկ 2001 թ.` ընդամենը 1.03:

Մասնագիտական կրթության համակարգի մեջ ընդգրկվածության աստիճանով (ԲՈՒՀ-երում և ՄՄՈՒՀ-երում սովորողների քանակի հարաբերությունը 1000 հոգի բնակչությանը) Հայաստանի ցուցանիշը համապատասխանում է զարգացած երկրների ցուցանիշներին: 2001 թ. Հայաստանում այն կազմել է 3.21 համաշխարհային միջին 1.53-ի համեմատ: Համեմատության համար նաև նշենք, որ ցածր և միջին եկամուտով երկրների համար այդ ցուցանիշը կազմում է 0.98, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար` 2.43 և զարգացած երկրների 4.07 3*):

 

3*) Միջազգային գնահատականները բերված են 1995 թ. դրությամբ: Տես Higher

Education in Developing Countries, Peril and Promise. World Bank,

2000 p. 111

 

Նկար 1 Բարձրագույն կրթություն ստացած բնակչության թվաքանակը 25-ից 64 տարիքի բնակչության կազմում, տոկոսներով

 

------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանցի և սովորողների համակազմի մանրամասն նկարագրությունը տրված է Հավելված 1-ում:

 

1.3. Համակարգի ֆինանսավորումը

 

Խորհրդային տարիներին բարձրագույն կրթությանը հատկացվող ֆինանսական միջոցներն ամբողջապես նորմավորվում էին պետության կողմից: Չափազանց փոքր է ԲՈՒՀ-երի դերը սեփական ֆինանսական կառավարման հարցերում:

Հայաստանը էականորեն հետ է մնում կրթության և մասնավորապես մասնագիտական կրթության պետական ֆինանսավորման ծավալներով նույնիսկ ցածր եկամուտ ունեցող երկրներից: 2001 թ. կրթության ոլորտի ծախսերը Հայաստանում կազմել են ՀՆԱ-ի 2.69 տոկոսը, որից բարձրագույն մասնագիտական կրթությանը հատկացվել է` ՀՆԱ-ի 0.35 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ կրթությանը հատկացվող ՀՆԱ-ի համաշխարհային միջինը համապատասխանաբար կազմում է 3.4 և 0.54 տոկոս, ցածր և միջին եկամուտով երկրների համար այն համապատասխանաբար կազմում է 3.0 և 0.47 տոկոս, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար` 5.0 և 0.92 տոկոս, իսկ զարգացած երկրների համար` 5.0 և 0.91 տոկոս 4*):

 

------------------------

4*) Միջազգային գնահատականները բերված են 1995 թ. դրությամբ: Տես Higher

Education in Developing Countries, Peril and Promise. World Bank,

2000 pp. 119, 123

 

Հայաստանում 2001 թ. տվյալներով մասնագիտական կրթական հաստատությունների վրա բոլոր աղբյուրներից կատարված ծախսերը կազմում են ՀՆԱ-ի շուրջ 0.9 տոկոսը, որն իր մեջ ներառում է նաև մասնագիտական կրթության ոչ պետական ֆինանսավորումը: Այն չնայած և զիջում է, սակայն համեմատական է զարգացած երկրների միջին ցուցանիշին` 1.3:

 

Նկար 2 Բարձրագույն մասնագիտական կրթության վրա բոլոր աղբյուրներից կատարվող ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսներով

 

------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման համակարգը նկարագրված է Հավելված 2-ում:

 

1.4. Համակարգի ներքին արդյունավետությունը

 

Ներկայումս մասնագիտական կրթությանը հատկացվող սահմանափակ պետական ռեսուրսները օգտագործվում են բավականին անարդյունավետ: Համեմատած այլ երկրների և անգամ Խորհրդային Հայաստանի հետ, ԲՈՒՀ-երը բավականին փոքր են 5*), որի արդյունքում պետական ռեսուրսների օգտագործումը դառնում է անարդյունավետ: Դա իր հերթին խոչընդոտում է տեխնիկական վերազինմանն ու կրթության որակի բարձրացմանը: Էական խնդիր է նաև պետական ԲՈՒՀ-երի կադրային հագեցվածությունը: 2001/2002 ուստարում ուսանող/դասախոս հարաբերությունը պետական ԲՈՒՀ-երում կազմել է 8.01, իսկ ոչ պետական ԲՈՒՀ-երում` 10.35: Պետական ՄՄՈՒՀ-ներում այն կազմել է 7.74: Համեմատության համար նշենք, որ OESD երկրներում ուսանող/դասախոս հարաբերությունը 1999 թ.-ին կազմել է 15.7, այսինքն մոտ երկու անգամ ավելի 6*): Հիմնականում դա կապված է ուսանողների լսարանային բարձր ծանրաբեռնվածության ծավալների հետ (շաբաթական մոտ 30 ժամ), համեմատած ամերիկյան համալսարաններ (մոտ 15 ժամի հետ), որտեղ ուսանողների հիմնական ծանրաբեռնվածությունը պայմանավորված է արտալսարանային ինքնուրույն աշխատանքով: Շատ բարձր է նաև ուսանող/ոչ դասախոսական անձնակազմ հարաբերությունը: 2001 թ. պետական ԲՈՒՀ-երի համար այն կազմել է 9.6, ՄՄՈՒՀ-ների համար 3.1 7*): Արդյունքում, միջին հաշվով ԲՈՒՀ-երում մեկ ուսանողին հասնում է 4.3 աշխատող, իսկ ՄՄՈՒՀ-ներում` 2.16 աշխատող:

 

------------------------

5*) 1989 թ. մեկ պետական, ԲՈՒՀ-ում սովորում էին միջին հաշվով 4450 ուսանող,

իսկ 2001 թ. ընդամենը 2370 ուսանող: Մասնավոր ԲՈՒՀ-ը 2001 թ. միջին

հաշվով ուներ մոտ 250 ուսանող: Ինչ վերաբերվում է ՄՄՈՒՀ-երին, ապա միջին

հաշվով 1989 թ. ամեն մի ՄՄՈՒՀ-ում սովորում էր 725 հոգի, իսկ 2001 թ.

ընդամենը 380, իսկ մասնավոր ՄՄՈՒՀ-ն ուներ միջին հաշվով ընդամենը 77

ուսանող: 6*) Տես Armenia, Public Expenditure Review. WB. 2003, Chapter 5 7*) Տես Armenia, Public Expenditure Review. WB. 2003, Chapter 5

 

Խորհրդային ժամանակներից ժառանգված ուսուցման ոչ ճկուն կառուցվածքը և բովանդակությունը, որը չի ապահովում ուսանողի ընտրության հնարավորությունները և հիմնականում հենված է փաստացի գիտելիքների հաղորդման վրա:

 

1.5. Աշխատանքային շուկայի հետ կապը

 

Խորհրդային Հայաստանում գործում էր մասնագիտական կրթության հաստատությունների շրջանավարտների աշխատանքի տեղավորման պետական համակարգը: Ի տարբերություն կենտրոնացված պլանավորման համակարգերի, շուկայական տնտեսություններում մասնագիտական կրթական հաստատությունների շրջանավարտների աշխատանքի տեղավորման համակարգը ապակենտրոնացված է և աջակցվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից: Այդ գործառույթները իրականացվում են երկու տիպի կառույցների կողմից` այսպես կոչված կարիերային կենտրոնների, որոնք ապահովում են ուսումնական հաստատության կապը գործատուների հետ և ռեյթինգային համակարգերը, որոնք տեղեկատվություններ են հավաքագրում և տարածում ուսումնական հաստատությունների աշխատանք գտած շրջանավարտների, նրանց մեկնարկային աշխատավարձերի, աշխատանքի տեղավորման միջին ժամկետների և ընդհանուր առմամբ որոշակի ժամկետներում աշխատանք գտած շրջանավարտների տոկոսի մասին և այլն: Այդպիսի կառույցների առկայությունը օգնում է կողմնորոշել դիմորդներին և հանդիսանում է կարևոր գործոն ուսումնական հաստատությունների համեմատության և ընտրության գործում: Հայաստանում գործում են կարիերային կենտրոններ Հայաստանի Ամերիկյան և ճարտարագիտական համալսարաններում:

 

1.6. Համակարգի արտաքին արդյունավետությունը

 

Ներկայումս չկան մեխանիզմներ և միջոցներ, որոնք հնարավորություն կտան համեմատել Հայաստանի մասնագիտական կրթության որակը այլ երկրների հետ: Տնտեսական աճ ապահովելու համար մասնագիտական կրթության գործընթացի և որակի համապատասխանությունը ժամանակակից տնտեսության և հասարակության պահանջներին դառնում է որոշիչ գործոններից մեկը: Ներկայիս մասնագիտական կրթությունը կառուցված է Խորհրդային Միությունից ժառանգված ոչ ճկուն համակարգով և չունի միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համապատասխան ուսուցման գործընթացի որակի ապահովման և գնահատման համակարգ:

Անցումը երկմակարդակ` բակալավր-մագիստրոս համակարգին, որը ներկայումս գերակայում է աշխարհում, Հայաստանում կատարվել է 3 ԲՈՒՀ-երում, սակայն դեռևս կրում է «ձևական» բնույթ: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծը նախատեսում է 2005 թ.-ին ամբողջական անցում երկմակարդակ համակարգին:

 

1.7. Համակարգի մատչելիության անհավասարությունը բնակչության տարբեր

խավերի համար

 

Մասնագիտական կրթական համակարգի մատչելիությունը բնակչության աղքատ խավերի համար ունի հիմնարար նշանակություն ինչպես հասարակության կայուն զարգացման, այնպես էլ աղքատության կրճատման և աղքատ դառնալու ռիսկի նվազեցման համար 8*): Այդ առումով, ի տարբերություն ընդհանուր աղքատության և անհավասարության բարձր ցուցանիշներին 9*), անվճար կրթության վրա ծախսերը բավական անհավասարաչափ են բաշխված բնակչության եկամտային խմբերի միջև:

 

------------------------

8*) 2001 թ. բնակչության կենսապայմանների ընտրանքային հետազոտությունները

ցույց են տալիս, որ բարձրագույն կրթություն ունեցող անձանց մեջ աղքատների

քանակը կազմել է 34 տոկոս, ընդհանուր աղքատության 50.9 տոկոս մակարդակի

համեմատ: 9*) 1998/99 և 2001 թթ. բնակչության կենսապայմանների ընտրանքային

հետազոտությունների արդյունքներին համաձայն աղքատության մակարդակը կազմել

է համապատասխանաբար 55.05 և 50.9 տոկոս, իսկ անհավասարությանը`

եկամուտների համակենտրոնացման Ջինի գործակիցը` 0.593 և 0.535

 

Բնակչության ամենաաղքատ 20%-ի համար բարձրագույն կրթության մատչելիությունը 1999 թ. մոտ 3.7 անգամ ավելի ցածր էր, քան մնացած բնակչության համար, իսկ 2001 թ.` 2.69 անգամ: Նման խզման մի մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ 8-րդ դասարանից դպրոցից դուրս եկող աշակերտների մեծ մասը շատ աղքատ ընտանիքներից են:

 

Աղյուսակ 1-1 Մասնագիտական կրթության վրա ծախսվող միջոցների բաշխումը սպառման քվինթիլների միջև*

 

.________________________________________________________________________.

|                    |Մասնագիտական կրթության վրա ծախսվող    |Բյուջետային |

|Կրթության մակարդակը |միջոցների բաշխումը բնակչության        |միջոցները,  |

|                    |եկամտային խմբերի միջև                 |միլիարդ դրամ|

|                    |______________________________________|            |

|                    |Ամենա-|   2   |   3   |   4   |   5   |            |

|                    |աղքատ |       |       |       |       |            |

|____________________|______|_______|_______|_______|_______|____________|

|1999                |      |       |       |       |       |            |

|____________________|______|_______|_______|_______|_______|____________|

|Միջին Մասնագիտական  |  23.7|   20.8|   26.8|   11.6|   17.0|         1.6|

|____________________|______|_______|_______|_______|_______|____________|

|Բարձրագույն         |   6.3|   27.5|   19.0|   24.6|   22.5|         2.6|

|____________________|______|_______|_______|_______|_______|____________|

|2001                |      |       |       |       |       |            |

|____________________|______|_______|_______|_______|_______|____________|

|Բարձրագույն         |   8.5|   20.3|   23.7|   25.4|   22.0|        3.35|

.________________________________________________________________________.

 

* Աղբյուրը` 1998/99 և 2001 թթ. ընտրանքային հետազոտությունները

 

1.8. Բարձրագույն մասնագիտական կրթության զարգացման նպատակները

 

Համաշխարհային տնտեսության վերջին տասնամյակների զարգացումները հիմքեր են տալիս ենթադրելու, որ աշխատաշուկայում մարդկային ռեսուրսների կրթական մակարդակը շատ հաճախ կանխորոշել և կանխորոշելու է այս կամ այն երկրի տնտեսական զարգացման տեմպերը: Դրա վառ ապացույցն է 20-րդ դարի «տնտեսական հրաշք» անվանումը ստացած մի շարք ասիական երկրների փորձը, որոնց տնտեսական աճի աննախադեպ ընթացքը հիմնականում (ըստ գնահատականների 50 և ավելի տոկոս) պայմանավորված են եղել կրթական գործոնով:

Վերլուծությունը վկայում է, որ չնայած անցումային ժամանակաշրջանի բազմաթիվ հիմնահարցերի, բարձրագույն մասնագիտական կրթության համակարգը կարողացել է հարմարվել զարգացման նոր պայմաններին և ոչ միայն պահպանվել, այլ նաև ընդլայնել իր գործունեության սահմանները: Այնուամենայնիվ, բազմաթիվ կուտակված հիմնահարցերը, դրանց չլուծված լինելու պայմաններում կարող են էականորեն խոչընդոտել հետագա զարգացումը: Հաշվի առնելով մասնագիտական կրթության համակարգի արտակարգ կարևորությունը երկրի ապագա արդյունավետ զարգացման համար, դրա համալիր բարեփոխումները դառնում են հույժ կարևոր և անհետաձգելի:

 

Բարեփոխումները պետք է ուղղված լինեն. . Ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովմանը . Պետական աջակցության առավել արդյունավետ և հասցեական եղանակների կիրառմանը,

նպատակ ունենալով ոչ միայն նպաստել բարձրագույն կրթության բնականոն

զարգացմանը, այլ նաև բարձրագույն կրթությունը հնարավորինս հասանելի և

մատչելի դարձնել հասարակության բոլոր խավերի համար . Պետական ԲՈՒՀ-երի կառավարման, հատկապես` ֆինանսական կառավարման համակարգի

կատարելագործմանը . Պետական հատվածի ներքին արդյունավետության աճի ապահովմանը . Ներհամակարգային բազմազանության և ճկունության աճին, ինչպես նաև

աշխատանքային շուկայի հետ արդյունավետ կապերի ապահովմանը . Համակարգի համապատասխանեցմանը կրթության կազմակերպման և որակի միջազգային

ստանդարտներին:

 

1.9. Համակարգի առաջանցիկ աճի ապահովումը

 

Բարձրագույն կրթության նկատմամբ պահանջարկի հարաբերական և բացարձակ փոփոխությունները ապագայում պայմանավորված են լինելու մի շարք հիմնական գործոններով, որոնց թվում առանձնանում են.

 

. Ժողովրդագրական միտումները . աշխատաշուկայի պահանջարկը . բնակչության կենսամակարդակը և սոցիալական անհավասարությունը . բնակչության կրթամակարդակը և ազգային ավանդույթները . ԲՈՒՀ-երում կրթության որակը . հանրակրթության որակը և ընդգրկվածությունը . պետական ծախսային քաղաքականությունը բարձրագույն կրթության բնագավառում

 

Ելնելով դեմոգրաֆիական կանխատեսումների արդյունքներից մոտակա տարիներին բուհական տարիքի բնակչության թվաքանակը աճելու է 2003-2008 թթ. (գումարային աճը 5 տոկոս 2002 թ. նկատմամբ), հետագայում նվազելով և 2015 թ. կազմելով 2002 թ. 68 տոկոսը: Բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման ներկայիս հարաբերական, ծավալների պահպանումը 10*), այլ հավասար պայմաններում, հնարավորություն կտա 2003-2008 թթ. պահպանել ներկայիս ներգրավվածության 0.23 գործակիցը, միևնույն ժամանակ ավելացնելով 1 ուսանողի վրա պետական ծախսերը, իսկ 2008 թ. սկսած` նաև բարձրացնելով ընդգրկվածության գործակիցը 2009-2015 թթ. մինչև 30-33 տոկոս: Այսպիսով, ժողովրդագրական իրավիճակը թույլ է տալիս ապահովել համակարգի աճը, հատկապես 2008 թ. հետո առանց պետական ծախսերի տեսակարար կշռի ավելացման:

 

------------------------

10*) ելնելով ՀՆԱ 2003-2015 թթ. համար նախատեսվող միջին տարեկան 6 տոկոս աճից

և 2002 թ. բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման ծավալից, որը

կազմել է ՀՆԱ 0.26 տոկոսը:

 

Ինչ վերաբերվում է հեռանկարում ընդգրկվածության աճին, ապա դա առաջին հերթին կապված է լինելու միջնակարգ դպրոցի շրջանավարտների թվաքանակի պահպանմամբ և հիմնական դպրոցից հետո ուսումնառությունը շարունակողների թվաքանակի համեմատական աճով: Նման սպասելիքները, հիմնավորվում են ինչպես երկրի վերջին տարիների տնտեսական զարգացումներով, այնպես և հանրակրթության վրա պետական ծախսերի էական ավելացման միտումների շարունակական քաղաքականությամբ:

Աշխատաշուկայի պահանջարկով պայմանավորված բարձրագույն կրթություն ստացողների թվաքանակի ավելացումներ առաջիկա 3-ից 5 տարիների ընթացքում թերևս չի կարելի ակնկալել, նկատի ունենալով բարձրագույն կրթությամբ մասնագետների զբաղվածության համեմատական բարձր մակարդակը, որը քաղաքային բնակչության համար 2001 թ. կազմել է շուրջ 26 տոկոս:

Աշխատաշուկայի պահանջարկի վրա ապագայում էական ազդեցություն է թողնելու նաև պետության, որպես առավել խոշոր գործատուներից մեկի քաղաքականությունը: Ներկայումս առավել անհանգստացնող է մի շարք մասնագիտությունների գծով աշխատավարձի ցածր մակարդակը, մասնավորապես այն ոլորտներում, որտեղ պետությունը հիմնական գործատուն է: Օրինակ, մանկավարժների պարագայում, բարձրագույն կրթություն ստանալու վրա կատարված ներդրումների խելամիտ փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի ներկայիս աշխատավարձերը բարձրացնել շուրջ երկու անգամ:

 

1.10. Համակարգի ներքին արդյունավետության աճի ապահովումը

 

Ներքին արդյունավետության աճը ապահովվելու է հիմնականում հետևյալ միջոցառումների հաշվին. . Պետական հատվածի արդյունավետության բարձրացում պետական բուհերի խոշորացման

և ներբուհական օպտիմալացման, մասնագիտությունների զուգահեռականության

վերացման միջոցով: . Միջոցառումներ, որոնք ուղղված են ուսանող/դասախոս և ուսանող/ոչ

դասախոսական անձնակազմ հարաբերակցության աճին: . Միջոցառումներ, որոնք ուղղված են ԲՈՒՀ-երի ֆինանսական կարգապահության

ավելացմանը և ֆինանսական ռեսուրսների աղբյուրների և ծախսի թափանցիկության

ապահովմանը:

 

1.11. Աշխատանքային շուկայի հետ կապերի արդյունավետության աճը

 

Աշխատանքային շուկայի հետ արդյունավետ կապը ապահովվելու է հիմնականում հետևյալ միջոցառումների արդյունքում. . Կարիերային կենտրոնների կազմակերպումը բոլոր պետական ԲՈՒՀ-երում

օպտիմիզացման գործընթացներին զուգահեռ: . Ներքին ռեյթինգային կառույցների ստեղծումը բոլոր պետական ԲՈՒՀ-երում

օպտիմիզացման գործընթացներին զուգահեռ, դրանց կողմից հրապարակվող

տեղեկատվության հավաստիության պահանջների մշակումը, տեղեկատվության

հրապարակումը: . Մասնագիտական գիտելիքների և ունակությունների չափորոշիչների մշակում:

 

1.12. Համակարգի արտաքին արդյունավետության ապահովումը

 

Նշված նպատակին հասնելու համար Հայաստանը քայլեր պետք է ձեռնարկի ներկայումս ձևավորվող Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածք ինտեգրվելու նպատակով:

 

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին միանալու ռազմավարությունը և

հետագա գործողությունները

 

Ընդունելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրման անհրաժեշտությունը, հարկ է նշել այդ գործընթացին առնչվող որոշ հիմնախնդիրներ. . Հայաստանի առկա կրթական օրենսդրությունը պետք է վերակառուցվի և

համապատասխանեցվի Բոլոնիայի սկզբունքներին: . Անցումը բուհական որակավորումների երկաստիճան համակարգին կապված է լինելու

ոչ պետական բուհերին տրված լիցենզիաների և հավատարմագրերի վերանայման հետ: . Զգալի դժվարություններ է հարուցում ՀՀ բուհերի հավատարմագրման առկա

համակարգի համապատասխանեցումը` հավատարմագրման եվրոպական չափանիշներին

(եվրոպական հավատարմագրման պլատֆորմին), որն անհրաժեշտ պայման է ՀՀ

բուհական որակավորումների ճանաչման համար եվրոպական տարածքում:

 

Հաշվի առնելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին միանալու անհրաժեշտությունը, սահմանվում են ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների հետևյալ ռազմավարական նպատակները և դրանցից բխող խնդիրները. . Ապահովել Հայաստանի բարձրագույն կրթության որակավորման աստիճանների և

դիպլոմների ճանաչելիությունը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում և

դրանց համեմատելիությունը եվրոպական համապատասխան բուհական որակավորումների

և դիպլոմների հետ: . Ստեղծել բարձրագույն կրթության արտասահմանյան որակավորումների ճանաչման

ազգային գրասենյակ (տեղեկատվական կենտրոն) ՀՀ Կ և Գ նախարարության

կառուցվածքում: . Ապահովել Հայաստանի մասնակցությունը ENIC/NARIC ցանցին և Լիսաբոնի

կոնվենցիայի հիմնական դրույթների իրականացումը: . Համապատասխանեցնել ՀՀ բուհական դիպլոմների հավելվածը (Diploma Supplement)

եվրոպական մշակված ստանդարտին: . Հայաստանի բուհական համակարգում իրականացնել անցումը բարձրագույն կրթության

երկաստիճան կառուցվածքին: . Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի նախագծում

ամրագրել բարձրագույն կրթության որակավորման 2 հաջորդական աստիճաններ`

բակալավրի և մագիստրոսի, ինչպես նաև գործող միաստիճան համակարգից

երկաստիճան համակարգին անցման ժամանակացույցը: . Սահմանել նշված օրենքում բակալավրի ծրագրով ուսուցման տևողությունը ոչ

պակաս, քան չորս և մագիստրոսի ծրագրով` ոչ պակաս, քան 2 տարի: . Կանոնակարգել ՀՀ պետական բուհերի մագիստրատուրա ընդունելության և

մագիստրոսի որակավորման աստիճանի շնորհման պայմանները: . ՀՀ բուհերում ներդնել կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական

համակարգ, որը համադրելի կլինի կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգին

(ECTS): . Ստեղծել ECTS-ի ազգային գրասենյակ, նշանակել կոորդինատորներ, ձևավորել

անհրաժեշտ ECTS տեղեկատվական փաթեթ և մեթոդական նյութեր: . Ձևակերպել բարձրագույն կրթության որակավորման աստիճաններին ներկայացվող

պահանջները ECTS միավորների տեսքով: . Սահմանել ՀՀ բուհերում միասնական կրեդիտային համակարգի ներդրման

ժամանակացույց-պլան, սկսելով այս գործընթացը մագիստրատուրայից: . Ստեղծել նպաստավոր պայմաններ հայաստանյան ուսանողների անարգել միջբուհական

տեղափոխումների և միջազգային շարժունության համար: . Մշակել կրթական օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտ փաթեթ` ՀՀ բուհերի

ուսանողների տեղափոխումները և միջազգային շարժունությունը դյուրացնելու

համար: . Մշակել միջոցառումներ ուսանողական շարժունությանն ուղղորդված Եվրոհամայնքի

ծրագրերում ՀՀ բուհերի ուսանողների ընդլայնված մասնակցության համար: . Միանալ եվրոպական համագործակցության ծրագրերին բարձրագույն կրթության որակի

արժևորման և հավատարմագրման ասպարեզում: . Զարգացնել համագործակցություն որակի գնահատման եվրոպական ցանցի (ENQA) հետ,

ստեղծել հիմքեր` հետագայում ցանցին անդամակցելու համար: . Ստեղծել բարձրագույն կրթության որակի արժևորման և որակավորումների

ճանաչման ազգային ինֆորմացիոն կենտրոն և ապահովել վերջինիս

մասնակցությունը ENIC/NARIC ցանցերում: . Համապատասխանեցնել հավատարմագրման առկա չափանիշներն ու մեխանիզմները

հավատարմագրման համաեվրոպական պլատֆորմի շրջանակներում ձևավորվող

եվրոպական ստանդարտներին: . Աշխատանքներ իրականացնել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում

եվրոպական չափայնության ներմուծման ուղղությամբ: . Զարգացնել ՀՀ բուհերի և եվրոպական բուհերի երկկողմանի և բազմակողմանի

համատեղ ծրագրեր` ընդհանուր մոդուլների, դասընթացների, մասնագիտությունների

ստեղծման և բարձրագույն կրթության որակավորման համատեղ աստիճանների

շնորհման նպատակով: . Ստեղծել պայմաններ ՀՀ բուհերի դասախոսների, հետազոտողների շարժունակության

տարբեր ձևերի համար ԵԲԿՏ սահմաններում` ՀՀ կրթական ծրագրերում եվրոպական

չափայնության ներմուծման նպատակով: . Իրականացնել ծրագրային նորացման գործընթաց ՀՀ պետական բուհերում, նպատակ

ունենալով մերձեցնելու ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը

եվրոպական ստանդարտներին:

 

Բարձրագույն և հետբուհական համակարգի ինտեգրման առանձնահատկությունները և գործընթացի նկարագրությունը տրված է Հավելված 3-ում:

 

1.13. Համակարգի մատչելիության ապահովումը

 

Համակարգի մատչելիության ապահովման խնդիրը նպատակահարմար է բաժանել երկու մասի` համակարգ մուտք գործելու, մասնագիտություն ընտրելու և փոփոխելու ազատության աստիճանի ավելացումը և սոցիալապես անապահով խավերի մուտքի հնարավորությունների ավելացումը: Առաջին խնդիրը պայմանավորված է ընդունելության քննությունների համակարգի փոփոխման խնդրով: Նշված խնդիրը նպատակահարմար է լուծել քայլ առ քայլ:

Սոցիալապես անապահով խավերի մուտքը բարձրագույն կրթության համակարգ հեշտացնելու խնդիրը նպատակահարմար է լուծել ուսանողական վարկեր տրամադրող կառույցի ստեղծմամբ:

 

2. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

2.1. Հիմնական առանձնահատկությունները և միջազգային միտումները

 

Այս բնագավառում Հայաստանի հիմնախնդիրները և դրանցով թելադրված գերակայությունները թերևս առանձնանում են.

 

1. Պետական ԲՈՒՀ-երի ընդհանրական կառավարման հիմնախնդիրները: Չնայած

վճարովի ծառայությունների մատուցման բնագավառում ձեռք բերված զգալի

հաջողություններին, պետական ԲՈՒՀ-երի ռեսուրսների օգտագործման

արդյունավետությունը մնում է շատ ցածր մակարդակի վրա:

 

2. Պետական ԲՈՒՀ-երի ֆինանսական կառավարման հիմնախնդիրները: Ներկայումս

բարձրագույն կրթության ֆինանսավորման աղբյուրներում գերակշռում են

վճարովի ծառայությունները /ավելի քան 73 տոկոս/ և հեռանկարում առավել

հավանականությամբ շարունակելու են գերակշռել: Միաժամանակ, հատկապես

պետական ԲՈՒՀ-երի ֆինանսական կառավարման համակարգը չի համապատասխանում

շուկայամետ կառավարման պահանջներին:

 

3. Կարգավորման հիմնախնդիրները: Հայաստանը դեռևս չի հասցրել կուտակել

շուկայամետ կարգավորման բավարար փորձառություններ, դա հավասարապես

վերաբերվում է թե կարգավորողներին և թե կարգավորվողներին: Դա

հատկապես լրջագույն խնդիրներ է ստեղծում մասնավոր հատվածի կարգավորման

տեսանկյունից: Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական

հաստատություններում ընդգրկված ուսանողների շուրջ 28 տոկոսը ընդգրկված

են մասնավոր հատվածում, որը ձևավորվել է միայն վերջին տասը տարիների

ընթացքում և առանձնանում է իր բազմազանությամբ և փոքր չափերով: Բարձրագույն կրթության համակարգի կառավարման և կարգավորման բնագավառում միջազգային զարգացումները նկարագրված է Հավելված 4-ում:

 

2.2. Կառավարման ընդհանրական բարեփոխումները պետական ԲՈՒՀ-երում

 

Պետության և պետական ԲՈՒՀ-երի փոխհարաբերությունները կառավարման բնագավառում կառուցվելու են պետությանը առավել ընդհանրական և միաժամանակ հստակ նպատակադրված և կանոնակարգված վերահսկման գործառույթներով սահմանափակելու և ԲՈՒՀ-երին առավել ինքնավարություն վերապահելու հիմնական սկզբունքի հետևողական կիրառման վրա:

Հիմնադրի տեսանկյունից, առավել կարևոր է, բավարար վստահություն ունենալ, որ ԲՈՒՀ-երի կառավարման մարմինները և կիրառվող ներքին կառավարման համակարգերը ի զորու են ապահովելու առավել բարձր որակ և արդյունավետություն:

Նման վստահության համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ ԲՈՒՀ-երը գործեն և հաշվետու լինեն հաստատված տարեկան և միջնաժամկետ ծրագրերի շրջանակներում, որի անբաժանելի մասը պետք է լինի հաստատության բյուջեն (Բյուջեների և դրանց հաշվետվությունների նախապատրաստումը սխեմատիկ ներկայացված է Հավելված 5-ում):

 

Երկրորդ, պետական ԲՈՒՀ-երի կառավարման մարմինների կառուցվածքը, կազմավորման սկզբունքները և կարգը, ինչպես նաև խթանման մեխանիզմները պետք է առավելագույնս հարմարեցված և նպատակադրված լինեն հաստատության զարգացման համար անհրաժեշտ որոշումներ ընդունելու և իրագործելու համար:

Երրորդ, կառավարման ինքնուրույնության աստիճանի ավելացմանը զուգահեռ անհրաժեշտ է ավելացնել հաստատության գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը: Առանձնահատուկ կարևորություն ունի հատկապես ֆինանսական կառավարման, ֆինանսական և կառավարչական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների օրենսդրության և գործարար պրակտիկայի առաջադեմ փորձին համապատասխանող համակարգի ներդրումը:

 

Կառավարման ներկայացված սխեմայի պարզաբանումները զետեղված են Հավելված 6-ում

 

2.3. Պետական կարգավորման համակարգի բարեփոխումները

 

Պետական կարգավորման համակարգի բարեփոխումները ներառում են. . կարգավորող մարմնի անկախությունը և ինքնավարությունը, . կարգավորման այնպիսի կանոնակարգերի և եղանակների կիրառումը, որոնք թույլ

տալով արդյունավետ վերահսկել որակը, միաժամանակ չեն ոտնահարի բարձրագույն

ուսումնական հաստատությունների անկախությունը կամ ինքնավարությունը, . որակի ապահովման ներքին և արտաքին կանոնակարգերի և եղանակների

համակարգված կիրառումը, . որակի ապահովման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության

ապահովումը, . որակի ապահովման գործառույթների վերաբերյալ հաշվետվությունների

հրապարակայնությունը:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3.1. Անցումը պետական պատվերից ուսումնական նպաստների համակարգի

 

Պետական պատվերով ֆինանսավորման կիրառման անարդյունավետության պայմաններում նպատակահարմար է անցում կատարել ուսումնական նպաստների (դրամաշնորհներ) համակարգին:

Պետական ուսումնական նպաստների բաշխումը ըստ բուհերի պետք է իրականացվի ելնելով դրանց գործունեության արդյունավետության և որակի ցուցանիշներից: Որակի այդ ինդիկատիվ ցուցանիշները պետք է ներառեն մասնավորապես տվյալ բուհն ավարտած ուսանողների աշխատանքի տեղավորվածության (զբաղվածության) աստիճանը, բուհում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների մակարդակը, միջազգային համագործակցության աստիճանը, ուսանողների նվազագույն անհրաժեշտ թիվը և այլն: ՈՒսումնական նպաստները պետք է տրվեն որակի առավել բարձր ցուցանիշներ ապահովված մասնավոր և պետական բուհերի ուսանողներին: Այդ նպաստները կբաշխվեն այդ բուհերի միջև ուսանողների թվին համամասնորեն: Ընդ որում մրցութային հիմունքներով պետական բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու ՀՀ սահմանադրության պահանջից ելնելով բոլոր պետական բուհերը անպայմանորեն պետք է ստանան ուսանողական նպաստներ և պետությունը այս կամ այն ձևով պետք է վերահսկի, որպեսզի այդ նպաստները տրվեն բոլոր ֆակուլտետների` ըստ մասնագիտացումներին:

Միաժամանակ վերոհիշյալ պահանջից ելնելով բուհերը չպետք է նպաստառու ուսանողներից ուսման վարձի դիմաց գանձեն ավելի գումար, քան ուսանողական նպաստի չափն է, անկախ նրանից թե որքան գումար են գանձում այլ ուսանողներից:

Գոյություն ունի ուսանողների ուսումնական նպաստների բաշխման երկու եղանակ: Առաջին (վերոհիշյալ) եղանակի դեպքում այդ նպաստները տրվում են բուհերին որոնք և դրանք բաշխում են առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Մյուս եղանակի դեպքում այդ նպաստները տրվում են անմիջականորեն ուսանողներին օրինակ ընդունելության քննությունների բարձր գնահատականների հիման վրա:

 

3.2. ՈՒսանողական վարկերի համակարգի ներդրումը

 

Ինչպես արդեն նշվեց ուսանողական կրթաթոշակները, որ կազմում են բարձրագույն կրթության ֆինանսավորման շուրջ 30%-ը տրվում են պետական պատվերով սովորող ուսանողների շուրջ 90%-ին և կազմելով բավականին փոքր գումար չեն լուծում ըստ էության անապահով ուսանողների հետ կապված որևէ սոցիալական խնդիր` հանգեցնելով պետական միջոցների անարդյունավետ օգտագործման:

Առավել ևս ուսանողների ուսումնական նպաստների ներդրումից հետո կրթաթոշակների գործող համակարգը իրեն ամբողջովին կսպառի և պետք է անհրաժեշտաբար վերացվի: Դրա արդյունքում տնտեսված միջոցների տնօրինումը ավելի հասցեագրված և արդյունավետ դարձնելու համար նպատակահարմար է դրանք տրամադրել թերևս ավելի քիչ թվով ուսանողների, բայց ավելի մեծ գումարով, որը ըստ էության հնարավորություն կտա վճարել ուսման վարձը: Այդ գումարները պետք է նախ և առաջ տրամադրվեն անապահով ուսանողներին վերադարձելիության սկզբունքով, այսինքն արտոնյալ վարկերի տեսքով, որը բարձրացնելով վարկառու ուսանողների պատասխանատվությունը` լրացուցիչ խթան կհանդիսանա ուսման առաջադիմությունը բարձրացնելու ուղղությամբ:

Բուհերի ֆինանսավորման առաջարկվող համակարգի հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի էապես խթանվի ուսանողների բարձր առաջադիմությունը, բարձրագույն կրթության որակն ու արդյունավետությունը, որպեսզի տաղանդավոր, շնորհաշատ և անապահով ուսանողները առաջին հերթին օգտվեն պետական ֆինանսական օժանդակությունից:

Առաջիկա տարիներին բարձրագույն կրթության ֆինանսավորման հիմնական միտումները պետք է ուղղված լինեն նաև հետևյալ երկու խնդիրների լուծմանը`

1. ուսանողական նպաստների չափերի մոտեցմանը բուհերի կողմից կիրառվող համապատասխան վարձաչափերին;

2. ուսանողական նպաստների և ուսանողական վարկերի թվի ավելացմանը:

Որպես կարևորագույն սկզբունք բուհերը պետք է իրականացնեն իրենց ծառայությունները (նախ և առաջ ուսանողների ուսուցումը) բացառապես վճարովիության հիմունքներով և եթե կլինեն որոշակի արժեքային կամ գնային զեղչեր, արտոնություններ կամ փոխհատուցումներ, դրանք անհրաժեշտաբար պետք է վճարվեն երրորդ կողմի կողմից, մասնավորապես պետության, հասարակական և բարեգործական կազմակերպությունների, անհատ անձանց և այլն: Այսպես օրինակ, եթե պետությունը սահմանում է հաշմանդամների համար ուսման վարձի զեղչեր, ապա դրա համար հատուկ գումարներ պետք է պլանավորվեն պետական բյուջեում և տրամադրվեն համապատասխան ուսանողներին: Բուհերի ընդունելության քննությունների հետ կապված արտոնությունները նույնպես կվերանան մասնավորապես միջնակարգ դպրոցներում գիտելիքների գնահատման կենտրոնի ստեղծմանը զուգընթաց: Այդ դեպքում արդեն ընդունելությունը կկատարվի միջնակարգ դպրոցների ավարտական ամփոփ գնահատականների հիման վրա (գիտելիքների գնահատման նոր համակարգի ներդրումից հետո) և կվերանա կենտրոնացված ընդունելության քննությունների անհրաժեշտությունը:

Բարձրագույն կրթության ֆինանսավորման հետ կապված նոր ռազմավարությունը պետք է իրագործվի հետևյալ հիմնական փուլերով` . Բարձրագույն կրթության արդյունավետության և որակի համալիր ցուցանիշների

մշակում և դրա հիման վրա բուհերի վերահավատարմագրման գործընթացի

իրականացում (2004-2005 թթ.): . Անցումը ուսումնական նպաստների նոր համակարգի ներդրմանը հաշվի առնելով

բուհերի ընտրության առաջարկվող մեխանիզմը մինչև 2008 թ.: . ՈՒսանողական վարկերի հիմնադրամի հիմնում, վարկավորման կարգերի մշակում

(2005-2006 թթ.): . Անցումը ուսանողական վարկերի համակարգին (2004-2005 թթ.): . Գիտելիքների գնահատման կենտրոնի հիմնում (2004-2006 թթ.): . Բուհերի ընդունելության նոր համակարգի ներդրում (2006 թ.):

 

Հավելված 7-ում նկարագրված է ուսումնական նպաստների և ուսանողական վարկերի իրագործման մեխանիզմը` ֆինանսական բարեփոխումների համատեքստում:

 

Հաշվի առնելով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի արտակարգ կարևորությունը Հայաստանի ապագա արդյունավետ զարգացման համար, դրա համալիր բարեփոխումները դառնում են հույժ կարևոր և անհետաձգելի:

Ռազմավարական ծրագրում ընդգրկված բարեփոխումները նախատեսում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ռացիոնալացում և օպտիմալացում, նոր տնտեսական հարաբերությունների, կադրային շուկայի, սոցիալական պատվերի պահանջարկից և միջազգային զարգացումներից բխող բարձրագույն ուսումնական հաստատությունների կառուցվածքային բարեփոխումներ, բարձրագույն և հետբուհական կրթության համակարգի ներքին և արտաքին արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

 

Հավելվածներ

 

Հավելված 1

 

Անցած հինգ տարիների ընթացքում ԲՈՒՀ-երում սովորողների թվաքանակը ավելացել է շուրջ 10 հազարով կամ 16.7 տոկոսով, ընդ որում ամբողջապես պետական հատվածում: Ավելին, 1997-2001 թթ. պետական հատվածում արձանագրվել է ինչպես դիմորդների այնպես էլ ընդունելության ցուցանիշի էական աճ, համապատասխանաբար` 26 և 36 տոկոս: Հատկանշական է, որ ընդունելության աճը ամբողջովին ապահովել է պետական ԲՈՒՀ-երի վճարովի ուսուցման նկատմամբ պահանջարկի ավելացման հաշվին: Ինչպես երևում է գծապատկերներից, պետական անվճար տեղերի և մասնավոր հատվածի ընդունելության մակարդակի գրեթե անփոփոխ պայմաններում, պետական հատվածի վճարովի տեղերում, ներառյալ առանց տարեկետման իրավունքի /սկսած 2000 թ./ ընդունելությունը 1997-2001 թթ. ավելացել է շուրջ 80%-ով:

 

------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ընդհանուր առմամբ, պետական ԲՈՒՀ-երի ընդունելության աճը հիմնականում կարելի է վերագրել պահանջարկի վրա ազդող բազմաթիվ գործոններից երեքին` միջնակարգ դպրոցի շրջանավարտների թվաքանակի ավելացմանը, բնակչության տնօրինելի եկամուտների աճին և ընդունելության սահմանափակումների մեղմացմանը:

1997-2001 թթ. միջնակարգ /լրիվ/ դպրոց ավարտածների թվաքանակը աճել է շուրջ 15 տոկոսով, իսկ բնակչության իրական տնօրինելի եկամուտները շուրջ 25 տոկոսով: Ինչ վերաբերվում է ընդունելությունը սահմանափակող գործոններին, ապա ընդունելության աճի շուրջ 20 տոկոսը ապահովված է ժամկետային ծառայությունից առանց տարեկետման իրավունքի ընդունելության ներմուծման և ավելացման հաշվին: Նույն ժամանակահատվածում պահանջարկի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից նշանակալի այնպիսի գործոններ ինչպիսիք են` պետական անվճար համակարգի ծավալները, պետական վճարովի և մասնավոր համակարգի գները և հատկապես աշխատանքային շուկայի պահանջարկը, ըստ ամենայնի կամ որևէ էական դեր չեն խաղացել կամ դրանց դերը ավելի շուտ եղել է բացասական:

Համեմատության համար նշենք, որ OECD երկրների 2001 թ. համանման ցուցանիշը, սակայն հաշվարկված աշխատուժի համար կազմել է նույն 26 տոկոսը: Իհարկե, պետք է նշել նաև, որ հաշվի առնելով Հայաստանի զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսության բարձր տեսակարար կշիռը մենք դեռևս զիջում ենք զարգացած երկրներում բարձրագույն կրթությամբ մասնագետների զբաղվածության ցուցանիշին և հեռանկարում տնտեսության զարգացմանը և դրան զուգահեռ գյուղատնտեսության տեսակարար կշռի անխուսափելի նվազմամբ կարելի է ակնկալել բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկի ավելացում:

 

Աղյուսակ 1. 1988-2002 թթ. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և նրանցում սովորողների թիվը

 

._________________________________________________________________________.

|               |Պետական  |Սովորողների|այդ թվում` |Ոչ պետական |Սովորողների|

|               |ԲՈՒՀ-երի |թիվը /հազ./|պետպատվեր  |ԲՈՒՀ-երի   |թիվը /հազ./|

|               |թիվը     |           |           |թիվը       |           |

|_______________|_________|___________|___________|___________|___________|

|1988/89 ուստարի|       13|      57.9*|      57.9*|         - |         - |

|_______________|_________|___________|___________|___________|___________|

|1998/99 ուստարի|       18|       38.5|       18.1|         84|       21.2|

|_______________|_________|___________|___________|___________|___________|

|1999/00 ուստարի|       18|       39.8|       17.6|         82|       21.9|

|_______________|_________|___________|___________|___________|___________|

|00/01 ուստարի  |       19|       43.6|       17.4|         73|       17.1|

|_______________|_________|___________|___________|___________|___________|

|2001/2002      |       19|       47.4|       17.5|         73|       18.2|

|ուստարի        |         |           |           |           |           |

|_______________|_________|___________|___________|___________|___________|

|2002/2003      |       19|       47.6|       17.8|         73|       18.2|

|ուստարի        |         |           |           |           |           |

._________________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն: * ընդգրկում է ցերեկային, երեկոյան և հեռակա ուսուցման ձևերը:

 

Հավելված 2

 

Բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման համակարգը

 

Ֆինանսական կառավարման հիմնական խնդիրներից է ծառայությունների մատուցման արդյունավետությունը և հիմնադրի ակտիվների պահպանումը և ավելացումը: Հայաստանի պարագայում ֆինանսական կառավարման խնդիրները էլ ավելի են կարևորվում նկատի ունենալով պետական ԲՈՒՀ-երի եկամուտների կառուցվածքում վճարովի ծառայությունների գերակշռությունը, ԲՈՒՀ-երի ազատությունը ինքնուրույնաբար ձևավորել վճարովի ծառայությունների գները և տնօրինել դրանցից ձևավորվող եկամուտները:

 

._________________________________________________________________________.

|   Ներդիր 1. Բարձրագույն կրթության վրա ներդրումներ կատարելու գնահատումը  |

|                                                                         |

|   Հանրակրթական դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ, ուսումնառությունը       |

|ավարտելուց հետո, կատարում է ընտրություն, կամ զբաղվել հանրօգուտ           |

|աշխատանքով (օգտագործելով դպրոցում ստացած իր գիտելիքները) և  դրա դիմաց    |

|ստանալ որոշակի վարձատրություն, կամ ուսումը շարունակել որևէ  բարձրագույն  |

|ուսումնական հաստատությունում (ԲՈՒՀ): Նման ընտրություն կատարելիս,         |

|կարևորվում  է ոչ միայն շրջանավարտի պատրաստվածության աստիճանը             |

|(գիտելիքների տեսակետից), այլ նաև  ԲՈՒՀ-ական կրթության ֆինանսական         |

|նպատակահարմարությունը, քանի որ ուսումը ՀՀ ցանկացած ԲՈՒՀ-ում պահանջում է  |

|կատարել լրացուցիչ դրամական ծախսեր (ներդրումներ): Այդ ծախսերը ներառում    |

|են, ինչպես ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների նախապատրաստման        |

|ծախսերը, այնպես էլ ուսումնառության տարիների ծախսերը (ուսման վարձ, ուսման |

|հետ կապված այլ ծախսեր): Այսպիսով ԲՈՒՀ-ի յուրաքանչյուր շրջանավարտ, իր     |

|կրթության համար կատարում է լրացուցիչ ներդրումներ, որոնք կարող են         |

|կատարվել, ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին:            |

|   Այս տեսակետից կարևորվում  է աշխատանքային գործունեության սկզբում       |

|նվազագույն աշխատավարձի չափի կանխատեսումը, որը հնարավորություն կտա ԲՈՒՀ-ի |

|շրջանավարտին որոշակի ժամանակահատվածում եկամտի տեսքով ետ ստանալու իր      |

|կատարած ներդրումները (զեղչված):                                          |

|   Կատարված հաշվարկներում ընդունվել է, որ.                               |

|   . ԲՈՒՀ-ական քննությունների նախապատրաստման և  ԲՈՒՀ-ում հետագա          |

|     ուսումնառության հետ կապված ծախսերը համարվում են ներդրումներ,        |

|   . այն հանգամանքը, որ միջնակարգ կրթությամբ անձը ԲՈՒՀ-ում իր            |

|     ուսումնառության տարիների փոխարեն կարող էր զբաղվել այլ հանրօգուտ     |

|     աշխատանքով և  դրա դիմաց ստանալ վարձատրություն, ևս  դիտարկվում է     |

|     որպես ԲՈՒՀ-ական շրջանավարտի կողմից «կորցված» գումար, կամ կատարված   |

|     ներդրում,                                                           |

|   . միջնակարգ կրթությամբ շրջանավարտի աշխատանքի սկզբնական ամսական        |

|     վարձատրությունը հավասար է 23 հազար ՀՀ դրամ` տարեկան աճելով 10%-ի    |

|     չափով:                                                              |

|   . ԲՈՒՀ-ական քննությունների նախապատրաստման հետ կապված ծախսերը կազմում  |

|     են 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,                                   |

|   . ԲՈՒՀ-ում ուսումնառության բոլոր տարիներին վարձի տարեկան չափը անփոփոխ |

|     է և  հավասար 2002-2003 թթ. ուսումնական տարվա ուսման վարձին,         |

|   . ուսումնառության հետ կապված այլ ծախսերը ամսական կազմում են 80 հազար  |

|     դրամ` ամեն հաջորդ տարի 3% հավելումով,                               |

|   . ներդրումները ետ ստանալու ժամկետը հավասար է 30 տարու,                |

|   . շրջանավարտը ԲՈՒՀ-ն ավարտելու տարում ընդունվում է աշխատանքի և        |

|     շարունակում է աշխատել անընդմեջ,                                     |

|   . աշխատավարձը աճում է տարեկան 10%-ով:                                 |

|   Կոնկրետ հաշվարկների արդյունքները, մանկավարժական և  բժշկական ԲՈՒՀ-երի  |

|օրինակներով, ներկայացված են աղյուսակում:                                 |

|   Հաշվարկները կատարված են ներդրումների զեղչման տարբեր տոկոսադրույքների  |

|դեպքում (15%, 20%):                                                      |

|   Ինչպես երևում  է աղյուսակից, կախված ԲՈՒՀ-ում ուսումնառության տարիների |

|թվից և  զեղչատոկոսի դրույքաչափի մեծությունից, աշխատանքային               |

|գործունեությունը սկսելիս մանկավարժական և  բժշկական ԲՈՒՀ-երի              |

|շրջանավարտների անհրաժեշտ նվազագույն ամսական աշխատավարձերը տատանվում են   |

|73.2-133.1 և  166.5-703.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում,       |

|համապատասխանաբար:                                                        |

|   Կատարված հաշվարկներում հաշվի է առված նաև  այն հանգամանքը, որ բժշկական |

|ԲՈՒՀ-ի շրջանավարտները ուսումնառության վեց տարիներից հետո, որոշակի        |

|մասնագիտությունների գծով, ևս  երեք կամ չորս տարի ուսումը շարունակում են  |

|ավելի խորը կրթական ծրագրերով` կատարելով լրացուցիչ ծախսեր (ներդրումներ):  |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Սկզբնական ամսական աշխատավարձի նվազագույն չափը (ԱՄՆ դոլար)                |

|   Աղյուսակ                                                              |

|                                                                         |

|ԲՈՒՀ-ի անվանումը                                                         |

|ԲՈՒՀ-ում ուսուցման տարիների թիվը (տարի)                                  |

|Զեղչատոկոսի դրույքաչափը                                                  |

|                                                                         |

|15%                                                                      |

|20%                                                                      |

|                                                                         |

|Մանկավարժական ԲՈՒՀ                                                       |

|3                                                                        |

|$73,2                                                                    |

|$90,7                                                                    |

|                                                                         |

|4                                                                        |

|$86,2                                                                    |

|$108,6                                                                   |

|                                                                         |

|5                                                                        |

|$101,9                                                                   |

|$133,1                                                                   |

|                                                                         |

|Բժշկական ԲՈՒՀ                                                            |

|                                                                         |

|5                                                                        |

|$166,5                                                                   |

|$246,4                                                                   |

|                                                                         |

|6                                                                        |

|$202,4                                                                   |

|$312,0                                                                   |

|                                                                         |

|9                                                                        |

|$335,0                                                                   |

|$578,3                                                                   |

|                                                                         |

|10                                                                       |

|$392,5                                                                   |

|$703,0                                                                   |

._________________________________________________________________________.

 

Պետական ԲՈՒՀ-երում 1991 թ. դադարեցվեց հեռակա և երեկոյան ուսուցման պետական պատվերով ընդունելությունը և անվճար նախապատրաստական դասընթացները, որոնք կազմակերպվում էին պետական ԲՈՒՀ-երում:

Աստիճանաբար պակասեցվեց նաև ցերեկային ուսուցմամբ պետական պատվերով ընդունելությունը և մինչև 1997 թ. այն կրճատվեց ավելի քան 2 անգամ, որից հետո ընդունելությունը կազմում է տարեկան մոտ 4 հազար ուսանող:

ԲՈՒՀ-երի ընդհանուր մուտքերում /տես Աղյուսակ 2/ աստիճանաբար աճում և առավել մեծ տեսակարար կշիռ են կազմում ուսման դիմաց վարձավճարներից ստացվող մուտքերը, ինչը առաջին հերթին պայմանավորված է վճարովի հիմունքներով սովորողների տեսակարար կշռի աճով:

 

Աղյուսակ 2. Բարձրագույն ուսումնական հաստատությունների մուտքերը 1999-2002 թթ. /մլն դրամ/

 

._________________________________________________________________________.

|          Ցուցանիշներ            | 1999 թ. | 2000 թ. | 2001 թ. | 2002 թ. |

|_________________________________|_________|_________|_________|_________|

|Պետական բարձրագույն և            |   2800.9|   9043.4|   9941.3|        *|

|հետբուհական ուսումնական          |         |         |         |         |

|հաստատություններ                 |         |         |         |         |

|_________________________________|_________|_________|_________|_________|

|- պետական բյուջեից               |   2224.9|   2525.4|   2782.7|   2970.9|

|_________________________________|_________|_________|_________|_________|

|- ուսման վարձավճարներից          |        *|   5050.0|   5872.3|        *|

|_________________________________|_________|_________|_________|_________|

|- այլ ծառայություններից          |        *|    724.8|    591.1|        *|

|_________________________________|_________|_________|_________|_________|

|- գրանտներից                     |        *|    167.1|    119.2|        *|

|_________________________________|_________|_________|_________|_________|

|Ոչ պետական բարձրագույն և         |      0.0|   2454.8|   2759.2|        *|

|հետբուհական ուսումնական          |         |         |         |         |

|հաստատություններ                 |         |         |         |         |

|_________________________________|_________|_________|_________|_________|

|- ուսման վարձավճարներից          |        *|   2349.0|   2623.5|        *|

|_________________________________|_________|_________|_________|_________|

|- այլ ծառայություններից          |        *|    105.8|    135.7|        *|

._________________________________________________________________________.

 

* Տվյալները բացակայում են: Աղբյուրը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն:

 

Պետք է նշել, որ վերը բերված տարբեր ֆինանսական մուտքերից ստացված միջոցների ծախսման վերաբերյալ մանրամասը հաշվետվություններ են ստացվում միայն պետական բյուջեից կատարվող ծախսերի վերաբերյալ: Սակայն այս ոլորտի ֆինանսական աջակցության գնահատման համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես են բաշխվում գոյացող բոլոր միջոցները:

Պետության կողմից բարձրագույն կրթության ֆինանսավորման համար միջոցները նախատեսվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում առանձին ծրագրով, գերազանցապես անվճար հիմունքներով ընդունված սովորողների ծախսերը հոգալու և ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու նպատակով: Անվճար ուսուցումը դիտվում է, որպես պետության հանդեպ ծառայությունների մատուցում և իրականացվում է ԲՈՒՀ-երում պետական պատվեր տեղադրելու միջոցով:

Հատկացվող միջոցների չափը որոշվում է համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից ներկայացված բյուջետային հայտերի հիման վրա, որը բյուջետային գործընթացով նախատեսվող համապատասխան քննարկումներից հետո հաստատվում է տվյալ տարվա պետական բյուջեով:

Հայտերում ներկայացվում է ինչպես անվճար սովորողների թվաքանակը, այնպես էլ դրանց անվճար ուսուցումն ապահովելու համար անհրաժեշտ գումարի չափը համապատասխան հաշվարկներով:

Անվճար հիմունքներով սովորող ուսանողների թվաքանակի հաշվարկի համար հիմք է հանդիսանում յուրաքանչյուր տարվա համար ՀՀ կառավարության կողմից ըստ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների հաստատած ընդունելության թվաքանակը և դրանց շարժն ըստ կուրսերի:

Ընդունելությունը պետական ԲՈՒՀ-երում ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով կատարվում է կենտրոնացված քննությունների կազմակերպման միջոցով, որի արդյունքում էլ ընդհանուր տեղերի սահմաններում, որոշվում է անվճար սովորողների թիվը: Ըստ որում, անվճար սովորելու իրավունքը պահպանվում է ողջ ուսման ընթացքում` անկախ առաջադիմությունից: Ընդունելություն կատարելիս պետության կողմից սահմանված են նաև մի շարք արտոնություններ առանձին կատեգորիայի դիմորդների համար, որոնք ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս:

Հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հենակետային վարժարանների շրջանավարտները, որոնց ընդունելությանը հատկացվում է տվյալ ԲՈՒՀ-ի անվճար ուսուցման տեղերի մինչև 30 տոկոսը, համապատասխան մասնագիտության տեղերի` մինչև 50 տոկոսը /ԲՈՒՀ-ի ներկայացմամբ` հանրապետական ընդունող հանձնաժողովի հաստատմամբ/: 2002 թ. նշված դպրոցների շրջանավարտներից պետական ԲՈՒՀ-եր անվճար հիմունքներով տեղեր են հատկացվել և ընդունվել են 490 ուսանող, իսկ վճարովի հիմունքներով` 343 ուսանող:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների ընդունելությանը հատկացվում է տվյալ մասնագիտության համար նախատեսված անվճար ուսուցման տեղերի 10 տոկոսը, այն 2002 թ. կազմել է 359 տեղ: Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին, /2002 թ. այն կազմել է 145 տեղ/, մրցույթից դուրս ընդունվում են` 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ /»Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք/:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը կարող է որոշում ընդունել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնության և ոչ հեռակա միջազգային մրցումների /օլիմպիադաներ, փառատոններ/ հաղթողներին և դափնեկիրներին համապատասխան մասնագիտությունների գծով, առանց ընդունելության քննությունների, ԲՈՒՀ ընդունելու մասին:

Ինչպես երևում է վերը շարադրվածից, ընդհանուր առմամբ, արտոնություն ունեցող դիմորդների համար անվճար ուսուցման գծով զգալի քանակությամբ տեղեր են հատկացվում, մոտ 1000 մարդ կամ ընդունելության տեղերի թվի շուրջ 25%-ը: Արտոնությունների նման մեծ տեսակարար կշիռն ի վերջո բացասաբար է անդրադառնում առաջադիմության վրա:

Անվճար հիմունքներով սովորողների թվի որոշումից հետո հաշվարկվում է դրանց ուսուցումը կազմակերպելու համար անհրաժեշտ գումարի չափը: Պետական բյուջեից անվճար ուսուցման համար հատկացումների չափը որոշվում է և ծախսերի հաշվարկը կատարվում է ըստ ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների (2003 թվականին, կապված պետական ԲՈՒՀ-երի` ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման հետ, բյուջեում ներկայացված է մեկ ծախսային հոդվածով):

Աշխատավարձի ֆոնդի հաշվարկի համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության կողմից սահմանված ուսանող/դասախոս հարաբերակցությունը (այն ներկայումս կազմում է 6/1, որը պետական կառավարման վերադաս մարմնի կողմից տարբերակվում է ըստ ԲՈՒՀ-երի), որով որոշվում է դասախոսական անձնակազմի թվաքանակը: Մնացած` չդասավանդող անձնակազմի թվաքանակի որոշման համար, պահպանվում է նախկինում ձևավորված դասախոս-չդասավանդող անձնակազմ հարաբերակցությունը:

Աղյուսակ 3. Բարձրագույն պետական ուսումնական հաստատություններում ուսանող-դասախոս և դասախոս-ոչ դասախոս հարաբերակցությունը 2002 թ.

 

._________________________________________________________________________.

|   |          Բուհի անվանումը            |ուսանող-դասախոս  |մեկ դասախոսին|

|   |                                     |հարաբերակցության |ընկնող       |

|   |                                     |հաշվարկային թիվը |չդասավանդող  |

|   |                                     |                 |անձնակազմի   |

|   |                                     |                 |թիվը         |

|___|_____________________________________|_________________|_____________|

| 1.|Երևանի  պետական համալսարան           |              3.9|          2.0|

|___|_____________________________________|_________________|_____________|

| 2.|ՀՊՃՀ                                 |              5.6|          1.8|

|___|_____________________________________|_________________|_____________|

| 3.|Երևանի  պետական տնտեսագիտական        |              8.0|          1.3|

|   |ինստիտուտ                            |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

| 4.|ԵրՃՇԻ                                |              7.0|          1.5|

|___|_____________________________________|_________________|_____________|

| 5.|Խ. Աբովյանի անվ. հայկական պետական    |              7.5|          1.6|

|   |մանկավարժական համալսարան             |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

| 6.|Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական   |              7.0|          0.6|

|   |լեզվաբանական համալսարան              |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

| 7.|Երևանի  Կոմիտասի անվան պետական       |              3.0|          3.8|

|   |կոնսերվատորիա                        |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

| 8.|Երևանի  գեղարվեստի պետական ակադեմիա  |              3.5|          1.4|

|___|_____________________________________|_________________|_____________|

| 9.|Երևանի  թատրոնի և  կինոյի պետական    |              3.5|          2.1|

|   |ինստիտուտ                            |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|10.|Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. պետական |              7.5|          1.8|

|   |մանկավարժական ինստիտուտ              |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|11.|Վանաձորի Հ. Թումանյանի անվ. պետական  |              7.5|          1.8|

|   |մանկավարժական ինստիտուտ              |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|12.|Երևանի  Մ. Հերացու անվ. պետական      |              6.0|          1.8|

|   |բժշկական համալսարան                  |                 |             |

|___|_____________________________________|_________________|_____________|

|13.|Հայկական գյուղատնտեսական ակադեմիա    |              6.0|          3.3|

|___|_____________________________________|_________________|_____________|

|14.|Ֆիզիկական կուլտուրայի հայկական       |              6.0|          3.6|

|   |պետական ինստիտուտ                    |                 |             |

._________________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունից

 

Վերը բերված հարաբերակցությունների հիման վրա որոշվում է յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի աշխատողների թվաքանակը և, կիրառելով ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը, որոշվում աշխատավարձի ֆոնդը:

Պարտադիր սոցիալական հատկացումները հաշվարկվում են գործող օրենսդրությամբ /այն ներկայումս մեկ դրույքի հաշվով կազմում է ամսական մոտ 5000 դրամ/:

ՈՒսանողների կրթաթոշակի չափը նույնպես սահմանված է ՀՀ վարչապետի որոշմամբ, իսկ կրթաթոշակ վճարվում է բավարար առաջադիմություն ունեցող պրակտիկորեն բոլոր պետական պատվերով սովորողներին` շուրջ 90%-ին: Ներկայումս պետական պատվերով սովորողների կրթաթոշակի չափը կազմում է 5000 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 5200 դրամ, քննաշրջանի արդյունքներով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողներինը` 6050 դրամ, ավարտական կուրսերի ուսանողներինը` 6300 դրամ: Կրթաթոշակի ֆոնդը կազմում է այս ոլորտին պետական հատկացումների ավելի քան 30%-ը:

Ըստ էության, բոլոր ուսանողներին տրվող ոչ մեծ կրթաթոշակի չափը, ըստ առաջադիմության աննշան տարբերակումով /մոտ 4%/, չի կարող լուրջ խթան հանդիսանալ առաջադիմության խրախուսման համար, կամ լուծել սոցիալական հարցեր` դրա կարիքն ունեցող ուսանողների համար:

Մնացած ծախսերի հաշվարկի համար հիմք են հանդիսանում ներկայացվող հայտերը, նախորդ տարվա փաստացի կատարողականները, պլանավորվող տարվա բյուջետային հնարավորությունները և մեկ ուսանողի հաշվով բոլոր ԲՈՒՀ-երի համար հաշվարկվում է միևնույն չափաքանակով:

Բացի այդ պետական պատվերով սովորող, հանրակացարաններում ապրող ուսանողների համար տրվում են լրացուցիչ հատկացումներ սուբսիդիայի ձևով, հանրակացարաններում ապրելու համար գանձվող վճարից ստացված եկամուտների և կատարվող ծախսերի տարբերության չափով: Խորհրդային շրջանի վերջին տարիների համեմատությամբ ներկայումս շուրջ 3 անգամ կրճատվել է հանրակացարաններում ապրող պետական պատվերով սովորող ուսանողների թիվը և կազմում է մոտ 800 մարդ: Վերջիններս ներկայումս վճարում են տարեկան 13000 դրամ, իսկ վճարովի հիմունքներով սովորողները` 20000 դրամ, անկախ պետական կամ ոչ պետական ԲՈՒՀ-ում սովորելու հանգամանքից:

Ինչպես երևում է 3-րդ աղյուսակում բերված տվյալներից, չափազանց անարդյունավետ է օգտագործվում աշխատուժը: ՈՒսանող/դասախոս հարաբերությունը շատ ցածր է` 6/1, ՏՀԶԿ երկրների հետ համեմատած այն ցածր է մոտ 2,5 անգամ, նույնը վերաբերում է նաև չդասավանդող անձնակազմին:

Նշված ցուցանիշները տարբեր են նաև ինչպես պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երում, այնպես էլ նույն պետական ԲՈՒՀ-ի վճարովի և անվճար հատվածներում /տես աղյուսակներ 4,5,6/:

 

Աղյուսակ 4. Արդյունավետության ցուցանիշները պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում

 

._________________________________________________________________________.

|Բարձրագույն      |ՈՒսուցման|մեկ      |մեկ        |դասախոսների|չդասավանդող|

|ուսումնական      |ձևը      |դասախոսին|դասախոսին  |միջին      |անձնակազմի |

|հաստատություններ |         |ընկնող   |ընկնող     |ամսական    |միջին      |

|                 |         |ուսանող- |չդասավանդող|աշխատավարձը|ամսական    |

|                 |         |ների     |անձնակազմի |           |աշխատավարձը|

|                 |         |թիվը     |թիվը       |           |           |

|_________________|_________|_________|___________|___________|___________|

|                 |         |ուսանող  |աշխատող    |դրամ       |դրամ       |

|_________________|_________|_________|___________|___________|___________|

|Երևանի  պետական  |անվճար   |     5.88|       2.73|    13474.0|     8409.3|

|համալսարան       |ուսուցում|         |           |           |           |

|                 |_________|_________|___________|___________|___________|

|                 |վճարովի  |    10.30|       1.96|    72143.5|    44550.0|

|                 |ուսուցում|         |           |           |           |

|_________________|_________|_________|___________|___________|___________|

|Երևանի  Մխիթար   |անվճար   |      6.0|       1.77|    15249.3|     8003.0|

|Հերացու անվան    |ուսուցում|         |           |           |           |

|պետական բժշկական |_________|_________|___________|___________|___________|

|համալսարան       |վճարովի  |     8.63|       0.79|    90932.4|    49198.9|

|                 |ուսուցում|         |           |           |           |

|_________________|_________|_________|___________|___________|___________|

|Երևանի  պետական  |անվճար   |     5.59|       1.36|    13127.0|     8868.0|

|ճարտարագիտական   |ուսուցում|         |           |           |           |

|համալսարան       |_________|_________|___________|___________|___________|

|                 |վճարովի  |    13.97|       0.93|    30900.0|    28625.0|

|                 |ուսուցում|         |           |           |           |

._________________________________________________________________________.

 

Տվյալները վերցված են համապատասխան ԲՈՒՀ-երից:

 

Աղյուսակ 5. Արդյունավետության ցուցանիշները ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում

 

._________________________________________________________________________.

|Բարձրագույն              |մեկ        |մեկ        |դասախոսների|չդասավանդող|

|ուսումնական              |դասախոսին  |դասախոսին  |միջին      |անձնակազմի |

|հաստատություններ         |ընկնող     |ընկնող     |ամսական    |միջին      |

|                         |ուսանողների|չդասավանդող|աշխատավարձը|ամսական    |

|                         |թիվը       |անձնակազմի |           |աշխատավարձը|

|                         |           |թիվը       |           |           |

|_________________________|___________|___________|___________|___________|

|                         |ուսանող    |աշխատող    |դրամ       |դրամ       |

|_________________________|___________|___________|___________|___________|

|Երևանի  «Հայբուսակ»      |        9.0|        1.2|      25756|      27050|

|ինստիտուտ                |           |           |           |           |

|_________________________|___________|___________|___________|___________|

|«Գլաձոր» կառավարման      |        7.8|        0.4|      44000|      47000|

|համալսարան               |           |           |           |           |

|_________________________|___________|___________|___________|___________|

|«ՄՖԲ» ֆինանսական ակադեմիա|        8.0|        0.4|      36000|     120000|

|_________________________|___________|___________|___________|___________|

|«Ինտերլինգվա»            |        7.6|        0.2|      62800|      83636|

|լեզվագիտական համալսարան  |           |           |           |           |

|_________________________|___________|___________|___________|___________|

|Երևանի  «Հրաչյա Աճարյան» |        6.6|        0.3|      40613|     121379|

|համալսարան               |           |           |           |           |

._________________________________________________________________________.

 

Տվյալները վերցված են համապատասխան ԲՈՒՀ-երից:

 

Բերված տվյալները ցույց են տալիս, որ աշխատուժը հատկապես անարդյունավետ է օգտագործվում պետական անվճար համակարգում:

 

Աշխատուժի արդյունավետ օգտագործումը պետական հատվածում հանգեցնում է նաև աշխատավարձի ֆոնդի անարդյունավետ օգտագործմանը (փոշիացմանը), ինչի արդյունքում աշխատողներին վճարվում է չափազանց ցածր աշխատավարձ: Օրինակ, ուսանող/դասախոս հարաբերակցության բարձրացումը մինչև OESD երկրների միջինը 11*) հնարավորություն կտա անվճար ուսուցման 2001 թ. հատկացված գումարների հաշվարկով ավելացնել դասախոսական կազմի ամսական աշխատավարձերը մոտ 40000 դրամով ԵՊՀ-ում և բժշկական համալսարանում և 30000 դրամով ճարտարագիտական համալսարանում: Համապատասխան ավելացումները վճարովի ուսուցման գծով կկազմեին ԵՊՀ-ի համար մոտ 38000 դրամ, բժշկական համալսարանի` 75000, ճարտարագիտական համալսարանի` 4000 դրամով:

 

------------------------

11*) 2001 թ. ուսանող/դասախոս և դասախոս/ոչ դասախոս հարաբերակցությունները

անվճար և վճարովի ուսուցման սահմաններում համապատասխանաբար կազմել է

5.88 և 10.3 ու 2.25 և 1.96 ԵՊՀ-ում, 6 և 8.63 ու 1.77 և 0.79

պետական բժշկական համալսարանում, 5.59 և 13.97 ու 1.76 և 0.93

ճարտարագիտական համալսարանում: Տվյալները վերցված են համապատասխան

ԲՈՒՀ-երից:

 

Դասախոս/ոչ դասախոսական անձնակազմ հարաբերակցության հասցնելը 1.0-ի կավելացներ պետական միջոցների հաշվին ոչ դասախոսական անձնակազմին վճարվող աշխատավարձերը ԵՊՀ-ում 2.25 անգամ, բժշկական համալսարանում` 1.77 անգամ և ճարտարագիտական համալսարանում` 1.76 անգամ:

Բացի այդ, պետական ԲՈՒՀ-երում, անկախ նրանից, թե ինչ մասնագետ է պատրաստվում /բացի աշխատավարձի ֆոնդից` կապված ուսանող/աշխատող հարաբերակցության հետ/ հիմնականում տրվում է նույն գումարը, այսպես ներկայումս մեկ ուսանողի հաշվով գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռք բերման համար տրվում է 557 դրամ, ջրմուղ-կոյուղուց օգտվելու համար` 517 դրամ, էլեկտրաէներգիայի համար 5362 դրամ և այլն: Ըստ էության գները որոշ առումով հարմարեցվում են տվյալ ԲՈՒՀ-ի պահպանման ծախսերին և չեն արտահայտում դրանց իրական արժեքը:

Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներկայումս նույն մասնագիտությամբ մասնագետ պատրաստելու համար ձևավորվել է առաջարկվող գների երեք խումբ`

ա/ պետության կողմից առաջարկվող /անվճար ուսուցում/,

բ/ պետական ԲՈՒՀ-երի կողմից առաջարկվող /վճարովի ուսուցում/,

գ/ ոչ պետական ԲՈՒՀ-երի կողմից կիրառվող շուկայում ձևավորված գները:

Ստորև ներկայացվող աղյուսակում /աղյուսակ 6/ ցույց է տրված, թե ինչ գումար կկազմի մեկ ուսանողի վրա կատարվող ծախսման անվճար հիմունքներով սովորողների համար ըստ պետական ԲՈՒՀ-երի, եթե պահպանենք 2002 թ. ընդունելության թվաքանակը ըստ մասնագիտությունների, վերը նշված երեք տարբերակներով:

 

Աղյուսակ 6. 2002 թ. անվճար ուսուցմամբ սովորող մեկ ուսանողին ընկնող ծախսը ըստ բուհերի

 

/հազ. դրամ/

._________________________________________________________________________.

|Բուհի անվանումը           |Ըստ գործող պետական |Ըստ պետական|Յուրաքանչյուր |

|                          |նորմատիվների       |բուհերի    |մասնագիտության|

|                          |___________________|վարձավճարի |գծով հաշվի    |

|                          |ընդամենը|առանց     |չափերի     |առած ոչ       |

|                          |        |կրթաթոշակի|           |պետական       |

|                          |        |          |           |բուհերի կողմից|

|                          |        |          |           |կիրառվող միջին|

|                          |        |          |           |վարձաչափերը*  |

|__________________________|________|__________|___________|______________|

|Երևանի  պետական համալսարան|   163.6|     109.2|      221.4|         171.4|

|__________________________|________|__________|___________|______________|

|ՀՊՃՀ                      |   165.2|     107.5|      196.5|         189.4|

|__________________________|________|__________|___________|______________|

|Երևանի  պետական           |   113.8|      63.3|      338.9|         200.0|

|տնտեսագիտական ինստիտուտ   |        |          |           |              |

|__________________________|________|__________|___________|______________|

|ԵրՃՇԻ                     |   150.0|      94.3|      204.5|         200.1|

|__________________________|________|__________|___________|______________|

|Խ. Աբովյանի անվ. հայկական |   157.7|      96.3|      169.3|         160.0|

|պետական մանկավարժական     |        |          |           |              |

|համալսարան                |        |          |           |              |

|__________________________|________|__________|___________|______________|

|Երևանի  Վ. Բրյուսովի անվան|   119.4|      61.3|      350.0|         196.6|

|պետական լեզվաբանական      |        |          |           |              |

|համալսարան                |        |          |           |              |

|__________________________|________|__________|___________|______________|

|Երևանի  Կոմիտասի անվան    |   165.8|     400.9|      338.8|         332.7|

|պետական կոնսերվատորիա     |        |          |           |              |

|__________________________|________|__________|___________|______________|

|Երևանի  գեղարվեստի պետական|   374.0|     316.0|      359.5|         339.4|

|ակադեմիա                  |        |          |           |              |

|__________________________|________|__________|___________|______________|

|Երևանի  թատրոնի և  կինոյի |   282.5|     274.5|      317.8|         317.8|

|պետական ինստիտուտ         |        |          |           |              |

|__________________________|________|__________|___________|______________|

|Գյումրու Մ. Նալբանդյանի   |   187.6|     128.3|      182.9|         164.4|

|անվ. պետական մանկավարժական|        |          |           |              |

|ինստիտուտ                 |        |          |           |              |

|__________________________|________|__________|___________|______________|

|Վանաձորի Հ. Թումանյանի    |   142.0|      84.3|      140.1|         179.3|

|անվ. պետական մանկավարժական|        |          |           |              |

|ինստիտուտ                 |        |          |           |              |

|__________________________|________|__________|___________|______________|

|Երևանի  Մ. Հերացու անվ.   |   188.3|     129.0|      661.1|         261.1|

|պետական բժշկական          |        |          |           |              |

|համալսարան                |        |          |           |              |

|__________________________|________|__________|___________|______________|

|Հայկական գյուղատնտեսական  |   226.6|     169.0|      193.3|         130.8|

|ակադեմիա                  |        |          |           |              |

|__________________________|________|__________|___________|______________|

|Ֆիզիկական կուլտուրայի     |   212.2|     155.7|      180.0|         180.0|

|հայկական պետական ինստիտուտ|        |          |           |              |

|__________________________|________|__________|___________|______________|

|Միջինը                    |   166.5|     112.4|      243.5|       188.9**|

._________________________________________________________________________.

 

Տվյալները վերցված են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից; * Հաշվի է առնված 18 ոչ պետական ԲՈՒՀ-երի կողմից նույն մասնագիտության համար

կիրառվող միջին վարձավճարի չափը ** Այն մասնագիտությունները, որոնք պատրաստվում են միայն մեկ ԲՈՒՀ-ի

կողմից, որպես մեկ ուսանողի ծախսի չափ ընդունվել է տվյալ ԲՈՒՀ-ի կողմից

գանձվող վարձավճարի չափը:

 

Ինչպես երևում է բերված տվյալներից, մեկ ուսանողի ծախսն անվճար համակարգում զգալիորեն ցածր է /առանց ուսանողներին վճարվող կրթաթոշակի/, համեմատած պետական վճարովի և ոչ պետական ուսումնական հաստատությունների կողմից կիրառվող միջին վարձաչափերով հաշվարկելու պարագայում առաջացող գումարից, կամ այն համապատասխանաբար պակաս է 2.1 և 1.7 անգամ: Միաժամանակ այն չափազանց բարձր է պետական վճարովի համակարգում հատկապես առանձին մասնագիտությունների, ինչը մեր կարծիքով հետևանք է, ինչպես անհավասար մրցակցության, այնպես էլ որոշ մասնագիտությունների գծով հասարակական մեծ պահանջարկի:

 

Աղյուսակ 7. Տնտեսագիտական մասնագիտությունների ուսման վարձը, 2001 թ.

 

/հազար դրամ/

._________________________________________________________________________.

|Պետական բուհեր                     |Մասնավոր բուհեր                      |

|___________________________________|_____________________________________|

|Երևանի  պետական համալսարան    | 410|Երևանի  հյուսիսային համալսարան  | 174|

|______________________________|____|________________________________|____|

|Հայաստանի պետական             | 250|Երևանի  «Մխիթար Գոշ» միջազգային | 174|

|ճարտարագիտական համալսարան     |    |համալսարան                      |    |

|______________________________|____|________________________________|____|

|Գյումրիի կրթահամալիր          | 160|Ք. Քրքորյանի անվ. Երևանի        | 116|

|                              |    |տնտեսաիրավագիտական համալսարան   |    |

|______________________________|____|________________________________|____|

|Վանաձորի կրթահամալիր          | 160|Երևանի  «Հայբուսակ» ինստիտուտ   | 174|

|______________________________|____|________________________________|____|

|Երևանի  ճարտարապետության և    | 250|                                |    |

|շինարարության պետական         |    |                                |    |

|համալսարան                    |    |                                |    |

|______________________________|____|________________________________|____|

|Երևանի  պետական տնտեսագիտական |300-|                                |    |

|ինստիտուտ                     | 350|                                |    |

|______________________________|____|________________________________|____|

|Գյումրիի մասնաճյուղ           | 250|                                |    |

|______________________________|____|________________________________|____|

|Հայկական գյուղատնտեսական      | 240|                                |    |

|ակադեմիա                      |    |                                |    |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 8. Իրավագիտական մասնագիտությունների ուսման վարձը 2001 թ.

 

/հազար դրամ/

._________________________________________________________________________.

|Պետական ԲՈՒՀ                       |Մասնավոր բուհեր                      |

|___________________________________|_____________________________________|

|Երևանի  պետական համալսարան    | 660|Երևանի  հյուսիսային համալսարան  | 203|

|______________________________|____|________________________________|____|

|Գավառի պետական համալսարան     | 480|Երևանի  մենեջմենթ համալսարան    | 216|

|______________________________|____|________________________________|____|

|                              |    |Երևանի  «Մխիթար Գոշ» միջազգային | 232|

|                              |    |համալսարան                      |    |

|______________________________|____|________________________________|____|

|                              |    |Ք. Քրքորյանի անվ. Երևանի        | 145|

|                              |    |տնտեսաիրավագիտական համալսարան   |    |

|______________________________|____|________________________________|____|

|                              |    |Երևանի  «Գրիգոր Զոհրապ»         | 232|

|                              |    |համալսարան                      |    |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 9. Բժշկական մասնագիտությունների ուսման վարձը 2001 թ.

 

/հազար դրամ/

._________________________________________________________________________.

|                      |         Պետական          |       Մասնավոր        |

|                      |__________________________|_______________________|

|                      |Երևանի     |Երևանի        |Երևանի     |Երևանի     |

|                      |պետական    |Մ. Հերացու    |մենեջմենթի |«Հայբուսակ»|

|                      |համալսարան |անվան պետական |համալսարան |ինստիտուտ  |

|                      |           |բժշկական      |           |           |

|                      |           |համալսարան    |           |           |

|______________________|___________|______________|___________|___________|

|Դեղագործական քիմիա    |        250|              |           |           |

|______________________|___________|______________|___________|___________|

|Բուժական գործ,        |           |           800|           |        290|

|մանկաբուժություն,     |           |              |           |           |

|բժշկականխարգելման գործ|           |              |           |           |

|______________________|___________|______________|___________|___________|

|Ստոմատոլոգիա          |           |           800|        377|        406|

|______________________|___________|______________|___________|___________|

|Դեղագործություն       |           |           580|           |           |

._________________________________________________________________________.

 

Սկզբնաղբյուրը` ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

 

Այսպիսով բարձրագույն կրթության ֆինանսավորման ներկայումս գործող համակարգի վերլուծությունը հանգեցնում է հետևյալ հիմնական եզրահանգումներին: Պետական պատվերի միջոցով ԲՈՒՀ-րի ֆինանսավորման գործող համակարգը այլևս չի համապատասխանում իր պետ պատվերի էությանը, այսինքն պետական կարիքների համար ապրանքների և ծառայությունների գնմանը: Աշխատուժի ազատական շուկայի պարագայում մի կողմից պետությունը չի կարող և չպետք է որոշակի թե մի քանի տարի հետո, որ մասնագիտության գծով քանի աշխատող է իրեն հարկավոր, մյուս կողմից այսօրվա պետ պատվերով սովորող շրջանավարտներից և ոչ մեկին պետությունը աշխատանքի տեղավորման որևէ երաշխիք չի տալիս, իսկ պետական հիմնարկները կադրերով համալրելու դեպքում վերոնշյալ գործոնը որևէ դեր չի խաղում: Հետևաբար պետ պատվերի միջոցով բուհերի ֆինանսավորումը այսօր ունի ոչ թե պետության կարիքների համար ծառայությունների գնման, այլ տրանսֆերտային վճարումների բնույթ, որոնք ուղղված են բարձրագույն կրթության ընդհանուր աջակցությանը: Կոնկրետ ուսանողների անվճար ուսուցման հնարավորությունը յուրաքանչյուր տարի որոշվում է միայն կենտրոնացված ընդունելության քննությունների արդյունքում և հետագայում ենթակա չէ փոփոխման, բուհում սովորելու ընթացքում ուսանողների առաջադիմությունից ելնելով: Այսպիսի մեխանիզմը մի կողմից չի խթանում ուսանողների բարձր առաջադիմությանը, հետևաբար և ուսման արդյունավետությունը և որակը, մյուս կողմից լրացուցիչ խթաններ է ստեղծում ընդունելության քննությունների ժամանակ կաշառակերության համար:

Այսօր մասնավոր բուհերը որևէ պետական ֆինանսավորում չեն ստանում, որը արհեստականորեն առավելություններ է տալիս պետական բուհերին և սահմանափակում է մասնավոր բուհերի մրցակցային հնարավորությունները: Իսկապես, եթե պետությունը աջակցում է բարձրագույն կրթությանը, ապա սեփականության ձևը որևէ դեր չի կարող խաղալ այդ գործընթացում, եթե պետությունը որևէ ծառայություն է գնում բուհերից, սեփականության ձևը նույնպես որևէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ: ԲՈՒՀ-րի պետական ֆինանսավորումը (այդ թվում կրթաթոշակների չափերը և դրանց բաշխման մեխանիզմները) այսօր ըստ էության ուղղակիորեն չի առնչվում անապահով ուսանողներին, չի նպաստում նրանց ներգրավմանը բարձրագույն կրթությանը, որը սոցիալական մեծ խնդիր է: Պետական բուհերում կենտրոնացված ընդունելության քննությունների ժամանակ արտոնությունները անհարկի շատ են, որը նվազեցնում է գիտելիքների գնահատման անաչառությանը, անհավասար պայմաններ ստեղծելով դիմորդների համար:

Պետության կողմից հատկացվող միջոցները չեն արտահայտում պետական բուհերում մեկ ուսանողի ուսուցման ռեալ գինը: Տարբեր պատճառներով (այդ թվում մասնավոր բուհերի դեռևս պետական պատվերում ներգրավված չլինելու) այս ոլորտում շուկայական գները դեռևս ձևավորման փուլում են: Մյուս կողմից էլ ըստ էության զրկված լինելով իրենց ամրագրված միջոցները ինքնուրույնաբար և ազատորեն տնօրինելուց, բուհերը հարկադրաբար վերագրվում են մեկ ուսանողի ուսուցման ծախսերին, օրինակ, ուռճացված ենթակառուցվածքների պահպանման ծախսերը:

Վերոնշյալ թերությունները վերացնելու, բարձրագույն կրթության որակը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է կատարելագործել բուհերի ֆինանսավորման մեխանիզմ:

 

Հավելված 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ.

գործընթացի նկարագրությունը

 

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքը (ԵԲԿՏ) և Բոլոնիայի գործընթացը

 

ԵԲԿՏ գաղափարը սկիզբ է առնում Սորբոնյան դեկլարացիայից, որը 1998 թ. մայիսի 25-ին ստորագրել են Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կրթության նախարարները` Սորբոնի համալսարանի 800-ամյակի առթիվ:

Ըստ Սորբոնյան դեկլարացիայի` ԵԲԿՏ-ի հիմնական ուղենիշն էր ներդաշնակեցնել և միասնականացնել եվրոպական բարձրագույն կրթական համակարգերի ճարտարապետությունը, նպատակ ունենալով եվրոպական ընդհանուր տարածքում`

. դյուրացնել ուսանողների շարժունակությունը (mobility),

. բարելավել նրանց ծառայունակությունը (employability),

. բարձրացնել եվրոպական բարձրագույն կրթության մրցունակությունը և

գրավչությունը ողջ աշխարհում:

 

Բոլոնիայի դեկլարացիան և Բոլոնիայի գործընթացը:

 

1999 թ. հունիսի 19-ին Բոլոնիայում եվրոպական 29 երկրների կրթության նախարարները ստորագրեցին Բոլոնիայի հիմնադիր դեկլարացիան, որտեղ ստորագրյալ երկրները պարտավորություն ստանձնեցին վերակառուցել և մերձեցնել իրենց բարձրագույն կրթության համակարգերը, ձգտելով ԵԲԿՏ հիմնական նպատակների իրականացմանը: Բոլոնիայի դեկլարացիան, ըստ էության, ԵԲԿՏ-ի ստեղծմանն ուղղված եվրոպական բարձրագույն կրթական ռեֆորմի ծրագիրն է, որն այնուհետև հայտնի է իբրև Բոլոնիայի գործընթաց:

Բոլոնիայի դեկլարացիայում ձևակերպված են Բոլոնիայի գործընթացի 6 հիմնական խնդիրները.

1) Ստեղծել որակավորման համընթեռնելի և համեմատելի աստիճանների համակարգ, ներառյալ դիպլոմի միասնական հավելվածը (ներդիրը):

2) Ընդունել բարձրագույն կրթության երկփուլ (երկաստիճան) համակարգ`

- առաջին աստիճանը (undergraduate) համապատասխանում է աշխատուժի շուկայում բարձրագույն կրթության որակավորման պահանջվող մակարդակին,

- երկրորդ աստիճանը (մագիստրատուրա և/կամ ասպիրանտուրա) պահանջում է առաջին աստիճանի ավարտելը:

3) Հիմնել կրեդիտների կուտակման և փոխանցման ընդհանուր եվրոպական համակարգ:

4) Նպաստել ուսանողների, դասախոսների, հետազոտողների և կրթական վարչակազմի շարժունությանը (շարժունակությանը) եվրոպական տարածքում:

5) Աջակցել եվրոպական համագործակցությանը որակի գնահատման (արժևորման) ասպարեզում:

6) Նպաստել եվրոպական չափայնության ներմուծմանը բարձրագույն կրթության ասպարեզում:

Այսպիսով, Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղենիշն է` մերձեցնել բարձրագույն կրթությունը Եվրոպայում մի միասնական, թափանցիկ և փոխճանաչված համակարգի, որը կընդգրկի բազմազան ազգային համակարգերը կազմակերպական ընդհանուր շրջանակի մեջ, իր ելքում նախատեսելով երեք` բակալավրի, մագիստրոսի և դոկտորական մակարդակներ:

 

Բոլոնիայի գործընթացի առկա վիճակը, համեմատական իրավիճակը Հայաստանում, գործընթացի նախատեսվող զարգացումները:

 

Բոլոնիայի դեկլարացիայի ստորագրյալ երկրների նախարարական հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Պրագայում 2001 թ. մայիսի 19-ին և ամփոփեց Բոլոնիայի գործընթացի եռամյա արդյունքները` «Դեպի եվրոպական կրթական տարածք» կոմյունիկեի տեսքով:

Բոլոնիայի գործընթացի առաջընթացը, ըստ բաղկացուցիչ 6 խնդիրների, բնութագրվում է հետևյալ կերպ.

Լիսաբոնի փոխճանաչման կոնվենցիան, որ մշակվել է Եվրախորհրդի և Յունեսկոյի կողմից և ընդունվել 1997 թ.-ին, ստեղծում է որակավորումների փոխճանաչման իրավական հիմք ողջ եվրոպական տարածաշրջանի համար: Մյուս կողմից, դիպլոմի հավելվածի (ներդիրի) նմուշը, որը մշակվել է Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի և Յունեսկոյի կողմից, ստեղծում է ձևաթերթ` արտասահմանյան երկրներում անհատական որակավորումների գնահատման և ճանաչման համար:

ENIC և NARIC ցանցերը միավորում են տարբեր երկրների ազգային ինֆորմացիոն կենտրոնները որակի արժևորման և արտասահմանյան որակավորումների ճանաչման ասպարեզում, ընդ որում, ENIC ցանցն ունի նաև որոշակի իրավական մեխանիզմի դեր Լիսաբոնի կոնվենցիայի իրականացման մեջ և գործում է ողջ եվրոպական տարածքում: Այսպիսով, առկա են միջազգային օրենսդրական հենք և ինֆորմացիոն - կազմակերպական կառույցներ` որակավորման աստիճանների համեմատական գնահատման և փոխադարձ ճանաչման համար, իսկ եվրոպական երկրների մեծամասնությունը ստորագրել է Լիսաբոնի կոնվենցիան, համաձայնեցրել իրենց ազգային կրթական օրենսդրություններն այդ կոնվենցիային և ստեղծել որակի արժևորման ու որակավորումների ճանաչման ազգային ծառայություններ:

Թեև Հայաստանը ստորագրել է Լիսաբոնի կոնվենցիան, բայց չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ վերջինիս կատարման ուղղությամբ: Չկա արտասահմանյան որակավորումների ճանաչման ազգային ծառայություն, և Հայաստանը չի ընդգրկված վերոհիշյալ ցանցերում: Մյուս կողմից, չի իրականացվել նաև օրենսդրության համապատասխանեցման աշխատանք, չի կանոնակարգված արտասահմանյան որակավորումների ճանաչման գործընթացը: Այն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից` առանց անհրաժեշտ կանոնադրական-մեթոդական հիմքի, որպես կանոն, ՀՀ պետական բուհեր արտասահմանյան ուսանողների ընդունելության կապակցությամբ:

Առաջընթացը բարձրագույն կրթության երկաստիճան որակավորման մոդելի ներդրման ուղղությամբ ակնհայտ է: Կարելի է արձանագրել, որ ձեռք է բերվել համընդհանուր համաձայնություն Բոլոնիայի գործընթացի այս հանգուցահարցի վերաբերյալ: Եվրոպական երկրների մեծամասնությունը ընդունել և ներդրել է որակավորման երկաստիճան կառուցվածքը, մյուսներն ընթանում են այդ ճանապարհով: Ռուսաստանի Դաշնությունը և ԱՊՀ այլ երկրներ նույնպես հետևում են այս մոդելին և արդեն հասցրել են վերջինիս համապատասխանեցնել իրենց կրթական օրենսդրությունները: Մյուս կողմից, պահպանվել է դեպի բուհական 2 աստիճանները տանող կրթական ծրագրերի բազմազանությունը` ըստ փուլերի տևողության, բովանդակության և կազմակերպման ձևերի:

Հայաստանում բարձրագույն կրթության երկաստիճան համակարգ առայժմ ներդրվել է միայն 3 բուհերում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի պետական համալսարանում և Երևանի գյուղատնտեսական ակադեմիայում, իսկ Հայաստանի Ամերիկյան համալսարանում ի սկզբանե գործում է միայն երկրորդ աստիճանը` մագիստրատուրան: Թեև երկաստիճան մոդելը Հայաստանում օրենսդրորեն ամրագրվել է դեռևս 1997 թվին` կրթության մասին օրենքում, սակայն առայժմ չեն կարգավորվել երկաստիճան համակարգին անցման ընթացակարգն ու ժամանակացույցը:

Ընդհանուր կրեդիտային համակարգի ընդունումը Բոլոնիայի գործընթացի անկյունաքարերից մեկն է, քանի որ այն կրթական համակարգերի և շնորհվող որակավորումների համադրելիության և ճկունության նախապայման է, ինչպես նաև կարևոր գործոն` դրանց մերձեցման համար: Եվրոպական երկրների մեծամասնությունն այսօր կիրառում է կրեդիտային համակարգեր, և հիմնական խնդիր է ընդունել ուսումնական ընդհանուր կառուցվածք` կրեդիտների կուտակման և կրեդիտների փոխանցելիության երկակի հնարավորությամբ: Այս պահանջներին առավել բավարարում է Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգը (ECTS), որն էլ առաջարկվում է ընդունել որպես եվրոպական ընդհանուր կրեդիտային համակարգի նախատիպ: Ընդհանուր կրեդիտային համակարգի անհրաժեշտությունը վերահաստատվել է Պրագայի նախարարական կոմյունիկեում: Ձեռք է բերվել նաև համաձայնություն ինչպես այն հարցի վերաբերյալ, որ երկաստիճան համակարգի առաջին աստիճանում լրացվեն 180-240 ECTS-ի կրեդիտային միավորներ, այնպես էլ դրանց ճանաչելիության վերաբերյալ, որտեղ էլ որ ձեռք բերված լինեն:

Կրեդիտային համակարգը Հայաստանում կիրառվում է միայն Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Գիտափորձի կարգով այն այս տարվանից մասնակի ներմուծվել է նաև ՀՊՃՀ մագիստրոսական ծրագրում: ՀՊՃՀ-ն և ՀՀ Կ և Գ նախարարությունը վերջերս համատեղ հայտ են ներկայացրել TEMPUS ծրագրին` ECTS-ին համադրելի ազգային կրեդիտային համակարգի մոդելի մշակման և փորձնական ներդրման ուղղությամբ: Կրեդիտային համակարգին անցման խնդիրը սկզբունքային նշանակություն ունի եվրոպական ինտեգրացման ողջ ծրագրում: ՈՒսումնական գործընթացի և կրթական ծրագրերի կրեդիտային վերակազմակերպումը ենթադրում է նաև ՀՀ կրթական օրենսդրության զգալի փոփոխություններ:

ՈՒսանողների, դասախոսների և շրջանավարտների անարգել շարժունությունը ԵԲԿՏ-ի կարևորագույն բնութագրիչն է: Պրագայի կոմյունիկեն վերահաստատում է շարժունության ապահովման Բոլոնիայի հիմնախնդրի արտակարգ կարևորությունը և իր աջակցությունը հայտնում Եվրահամայնքի` այս ասպարեզին նպաստող ծրագրերին, հատկապես նշելով 2000 թ. Նիցցայում ընդունված «Շարժունության գործողությունների պլանը»: Այսօր Եվրոպայում առկա են աշխարհագրությունից անկախ ուսուցման արդյունքների փոխճանաչման հուսալի և փորձարկված մեխանիզմներ` ECTS, դիպլոմի ներդիր, Լիսաբոնի կոնվենցիա, NARIC/ENIS, որոնք լայնորեն օգտագործվում են եվրոպական տարածքում ուսանողների միջազգային շարժունության ընդլայնման և շարժունակության խթանման նպատակով: Ակադեմիական շարժունության համարժեք պայմաններ են ստեղծված նաև դասախոսների և հետազոտողների համար:

ՈՒսանողական շարժունության ասպարեզում իրավիճակը տրամագծորեն հակառակն է Հայաստանում: Խթանների փոխարեն մեզ մոտ առկա են օրենսդրական, ծրագրային և զուտ հոգեբանական - ավանդույթային արգելքներ ու սահմանափակումներ: ՈՒսումնական պլաններով կոշտ ռեգլամենտավորված ուսուցման կազմակերպման առկա ձևը խիստ սահմանափակում է ուսանողների տեղափոխությունները մասնագիտությունից մասնագիտություն և բուհից բուհ անգամ Հայաստանում, չի ընձեռում որակավորման աստիճանի ձեռքբերման այլընտրանքային հնարավորություններ: Չեն գործում ուսանողների միջազգային շարժունությանը նպաստող վերը նշված եվրոպական մեխանիզմները, սահմանափակ բնույթ են կրում արտասահմանյան բուհեր երկկողմանի պայմանագրերով փոխադրումները:

Որակի գնահատման (արժևորման) համակարգերն ունեն կենսական դեր որակի բարձր ստանդարտների պահպանման և եվրոպական տարածքում որակավորումների համեմատելիության ու փոխճանաչման դյուրացման տեսակետից: Այս առումով խիստ կարևորվում են համագործակցությունը որակի գնահատման և հավատարմագրման ազգային համակարգերի միջև, ակրեդիտացիոն-սերտիֆիկացիոն մեխանիզմների փոխադարձ ճանաչումն ու մերձեցումը: Արդեն ձևավորվել է բարձրագույն կրթության որակի գնահատման համաեվրոպական ցանց (ENQA), որի ինտեգրացնող նշանակությունը հատուկ ընդգծվում է Պրագայի կոմյունիկեում: Այսօր օրակարգում է նաև համաեվրոպական հավատարմագրման կամ հավատարմագրման եվրոպականացման խնդիրը, որն ուղղակիորեն բխում է Բոլոնիայի դեկլարացիայից և ենթադրում է ուսուցման որակի արժևորման ու հավատարմագրման ընդհանուր եվրոպական չափանիշների և սխեմաների մշակում:

Բոլորովին վերջերս ձևավորվել և տեսանելիորեն զարգանում է եվրոպական ակրեդիտացիոն պլատֆորմի գաղափարը, որը հենվում է հետևյալ սկզբունքների վրա`

- ընդհանուր եվրոպական կրթական տարածքում առանձին պետությունները պահպանում են որակի արժևորման և հավատարմագրման իրենց իրավասություններն ու համակարգերը.

- պլատֆորմին միացած երկրները պայմանավորվում են համապատասխանեցնել որակի արժևորման ազգային չափանիշները համաեվրոպական ակրեդիտացիոն ստանդարտներին և ներկայացնել հավատարմագրման ներքին գործընթացների արդյունքները ընդհանուր եվրոպական հավատարմագրային տերմիններով:

Ինչպե՞ս է իրավիճակը Հայաստանում, և արդյո՞ք պատրաստ է Հայաստանը ինտեգրացմանն այս ասպարեզում: Հայաստանում չի եղել և այժմ էլ չկա բարձրագույն կրթության որակի գնահատման ինքնուրույն ծառայություն և համապատասխան փորձ: Կրթության օրենքի պահանջով ստեղծված լիցենզավորման և հավատարմագրման գործակալությունը համատեղում է որակի գնահատման գործառույթը ուսումնական հաստատությունների լիցենզավորման և հավատարմագրման գործառույթների հետ: Որակի գնահատման և արժևորման փորձի և փորձագիտական ռեսուրսների բացակայությունը հանգեցրել է ուղղակի քաոսի և լուրջ խախտումների ոչ պետական բուհերի հավատարմագրման ասպարեզում, ինչն էլ ստիպեց կրթության նախարարությանը ժամանակավորապես դադարեցնել այդ գործընթացը: Այսօր առկա են մի քանի հիմնահարցեր, որոնք շուտափույթ լուծում են պահանջում եվրոպական ինտեգրացման համատեքստում.

. Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել որակի արժևորման և որակավորումների

ճանաչման ազգային ծառայություն (ինֆորմացիոն կենտրոն), որի միջոցով

երկիրը կկարողանա մասնակցել համապատասխան եվրոպական ցանցերին:

. Վիճահարույց է պետական նմուշի դիպլոմի հետագա շնորհումը, որն այսօր

չունի իր նմանակը եվրոպական և միջազգային բուհական պրակտիկայում`

բացառությամբ ԱՊՀ երկրների: Վերջինս կարող է փոխարինել տվյալ բուհի

կողմից սահմանված չափանիշների բավարարումը հավաստող հավատարմագրով:

. Եթե Հայաստանը մտադիր է մասնակցել համաեվրոպական հավատարմագրման

գործընթացին, ապա հավատարմագրման չափանիշները և մեխանիզմները պետք է

համապատասխանեցվեն եվրոպական ստանդարտներին:

Բոլոնիայի գործընթացի կարևորագույն ուղղություններից է ծրագրային համահյուսումը (կոնվերգենցիան): Այսօր Բոլոնիայի գործընթացի շրջանակներում տարբեր երկրների բուհեր իրականացնում են առանձին ծրագրային մոդուլներ, դասընթացներ և մասնագիտություններ` ընդհանուր «եվրոպական» բովանդակությամբ, կողմնորոշմամբ և կազմակերպական սխեմայով և, արդյունքում, շնորհում են որակավորման միացյալ աստիճաններ: «Եվրոպական» չափայնության ներմուծումը հատկապես կարևորվում է եվրոպական աշխատուժի շուկայում շրջանավարտների ծառայունակության խթանման տեսակետից: Ակնհայտ է, որ ծրագրային համահյուսման առկա միտումները խթանում և առավել պարզեցնում են ուսանողների և դասախոսների շարժունությունը եվրոպական տարածքում: Այս միտումների հետագա զարգացումը կտանի կրթական համակարգերի մերձեցմանն ու համընկնմանը (կոնվերգենցիային), ինչը և Բոլոնիայի գործընթացի վերջնանպատակն է:

Հայաստանի բուհերը չունեն համատեղ ծրագրերի իրականացման փորձ կամ ավանդույթներ ինչպես միմյանց, այնպես էլ արտասահմանյան բուհերի հետ, ինչը բացատրվում է օրենսդրական առկա խոչընդոտներով և ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքային տարբերություններով հայաստանյան և արտասահմանյան բուհերի միջև: Պետք է ենթադրել, որ կրեդիտային ընդհանուր համակարգի ձևավորումը կնպաստի համատեղ ծրագրերի զարգացմանն ու համատեղ աստիճանաշնորհմանը:

 

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին Հայաստանի միավորվելու

անհրաժեշտությունը, հիմնական առավելությունները, հնարավոր հիմնահարցերը

 

Այսօր Բոլոնիայի գործընթացի լիիրավ մասնակիցներն են Եվրահանձնաժողովը, Եվրախորհուրդը, Եվրոպական բուհերի ընկերակցությունը (EUA), Եվրոպական ուսանողական միությունը: Պրագայում որոշում է ընդունվել 3 նոր երկրների մասնակցության վերաբերյալ` Խորվաթիա, Կիպրոս և Թուրքիա: Բոլոնիայի գործընթացի նկատմամբ ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերվում Ռուսաստանի կողմից: Այս կապակցությամբ Եվրախորհուրդը որոշել է Մոսկվայում կազմակերպել ազգային խորհրդաժողով 2003 թ.-ի ամռանը: Միաժամանակ, Պրագայի նախարարական խորհրդակցության ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն` ստեղծել չափանիշներ և արարակարգ` նոր անդամներ ընդունելու վերաբերյալ:

Այս համատեքստում հարկ է ընդգծել Բոլոնիայի գործընթացի 2 հայեցակետ: Մի կողմից, սա մի օրինակելի մոդել է, որին կարող են հետևել անցումային փուլում գտնվող երկրները բարձրագույն կրթության իրենց ռեֆորմի ռազմավարությունը կառուցելիս, ազատ մնալով որևէ ձևական պարտավորությունից: Մյուս կողմից, այն ձևական մի կառույց է` իբրև հիմք եվրոպական բարձրագույն կրթական տարածքի, և Բոլոնիայի դեկլարացիան ստորագրող երկրները ստանձնում են որոշակի պարտավորություններ, իրականացնում կոորդինացված կրթական քաղաքականություն: Այս առումով Հայաստանն ունի 2 ուղի, կամ ընդունել Բոլոնիայի գործընթացը որպես օրինակ իր բարձրագույն կրթական ռեֆորմի համար, կամ պաշտոնապես միանալ գործընթացին, ստորագրելով Բոլոնիայի դեկլարացիան և նախօրոք կատարելով նրան միանալու որոշակի պահանջներ, որոնք հատուկ են ձևակերպման փուլին:

Որո՞նք են հիմնական փաստարկները Բոլոնիայի գործընթացին միանալու օգտին:

Հայաստանը Եվրախորհրդի անդամ երկիր է և, որպես այդպիսին, պետք է մասնակցի եվրոպական ինտեգրացման բոլոր գործընթացներին: Եվրախորհուրդը այսօր կատարում է կամրջի դեր Բոլոնիայի գործընթացին մասնակից և ոչ մասնակից երկրների միջև: Նպատակահարմար է ընտրել Բոլոնիայի դեկլարացիային միանալու ուղին, որը հետագայում կարող է ստեղծել նպաստավոր պայմաններ Եվրամիության ծրագրերին մասնակցելու համար: Խոսքը վերաբերում է հատկապես ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությանը նպաստող ծրագրերին:

Միացումը ԵԲԿՏ-ին զգալիորեն կնպաստի բարձրագույն կրթության որակի բարձրացմանը Հայաստանում, ինչպես նաև հայաստանյան բուհական որակավորումների և դիպլոմների ճանաչմանը Եվրոպայում, ինչը, իր հերթին, կմեծացնի արտասահմանյան ուսանողների հոսքը դեպի Հայաստան և վստահությունը Հայաստանում շնորհվող որակավորումների նկատմամբ:

Մերձեցումը բարձրագույն կրթության եվրոպական չափանիշներին (եվրոպական չափայնության ներմուծումը) կարևորագույն նախապայման է աշխատուժի եվրոպական շուկայում Հայաստանի բուհերի շրջանավարտների լիարժեք մասնակցության համար: Միաժամանակ, եվրոպական որականիշ ունեցող աշխատուժի առկայությունը (հատկապես ինժեներական) խթան կհանդիսանա տրանսազգային ընկերությունների մուտքի համար Հայաստան, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների ասպարեզում:

Հայաստանի կրթական ռեֆորմի և օրենսդրության համար մինչև այժմ ուղեցույց են եղել հիմնականում ՌԴ կրթական օրենսդրությունը և ստանդարտները: Հաշվի առնելով 2 երկրների ռազմավարական գործընկերության իրողությունը և այն հանգամանքը, որը Ռուսաստանն արդեն ընտրել է բարձրագույն կրթական ռեֆորմի «Բոլոնիայի» ճանապարհը, Հայաստանի համար նպատակահարմար է համագործակցել ՌԴ-ի հետ ԵԲԿՏ-ին ինտեգրման գործընթացում:

 

Հավելված 4

 

Բարձրագույն կրթության համակարգի կառավարման և կարգավորման բնագավառում կուտակված միջազգային փորձը առանձնանում է իր բազմազանությամբ և հեռու է միանշանակ լուծումներ առաջադրելուց: Ընդհանրականը թերևս այն է, որ բարձրագույն կրթությունը երկրներից մեծամասնությունում, հատկապես եվրոպական երկրներում, շարունակում է մնալ, որպես առավել կարգավորվող բնագավառներից մեկը: Նման իրավիճակը բացատրվում է մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնցից են. . բարձրագույն կրթության ծառայությունների որակի ուղղակի գնահատման

անհնարինությունը թե՛ ուսանողների և թե՛ դրանց ապագա գործատուների կողմից, . պետական հատվածի և պետական ֆինանսավորման գերակշռությունը, . ծառայությունների ժամկետայնությունը և անհամասեռությունը:

 

Ներկայացվածին, պետք է ավելացնել նաև այն, որ բարձրագույն կրթությունը չի դիտարկվում որպես զուտ անհատական պահանջմունքներ բավարարող ծառայությունների բնագավառ: Գերակշռող կարծիքը այն է, որ բարձրագույն կրթությունը ոչ միայն պետք է նպատակադրված լինի անհատի կարողությունները և հնարավորությունները ավելացնելուն, այլ նաև պետք է ծառայի հանրային շահերին: Այդպիսով պետության, որպես բացառապես հանրային շահով առաջնորդվող միակ ինստիտուտի դերակատարումը էլ ավելի է ընդարձակվում:

Տեսանկյունից առաջիկա տարիներին պետական աջակցության շրջանակներում անհրաժեշտ կլինի մշակել և հրապարակել.

 

. ԲՈՒՀ-ի ռազմավարական ծրագրի և դրա մասին հաշվետվության օրինակելի ձևը և

մշակման ուղեցույցը, նկատի ունենալով, որ հանրապետության բոլոր պետական

ԲՈՒՀ-երը սկսած 2004 թ. պետք է հաստատեն ԲՈՒՀ-ի ռազմավարական ծրագիրը

առաջիկա 3 տարիների համար: Ռազմավարական ծրագիրը պետք է վերածվի

մասնավորապես կառավարման լիազորված մարմնի կողմից պետական ԲՈՒՀ-ի

կառավարման մարմինների արդյունավետության գնահատման հիմնական ծրագրային

փաստաթուղթը: Ռազմավարական ծրագրով կսահմանվեն հաստատության հիմնական

նպատակները, դրանց հասնելու միջոցառումների ցանկը, ժամանակացույցը,

կատարողները և ռեսուրսները, . ԲՈՒՀ-ի բյուջեի և դրա մասին հաշվետվության օրինակելի ձևը և մշակման

ուղեցույցը, նկատի ունենալով, որ հանրապետության բոլոր պետական ԲՈՒՀ-երը

սկսած 2004 թ. պետք է մշակեն և հաստատեն ԲՈՒՀ-ի միասնական բյուջեն

առաջիկա 3 տարիների համար, որտեղ պետք է արտացոլվեն ռազմավարական ծրագրով

սահմանված նպատակները և դրանց հասնելու ռազմավարությունը: Բյուջեների և

դրանց հաշվետվությունների նախապատրաստումը պետք է իրականացվի յուրաքանչյուր

տարի և հիմնականում համապատասխանի միջազգային պրակտիկայում ընդունված

մոդելներին, . կառավարման ընդհանուր ուղեցույցը, որտեղ հնարավորինս պետք է ներկայացված

լինեն կառավարման ժամանակակից եղանակները և տենդենցները, ինչպես նաև

այլընտրանքային կառավարման մոդելները, . կառավարչական հաշվառման ուղեցույցը, . որակի ապահովման և բարելավման ներքին համակարգի ներդրման և զարգացման

մեթոդական ցուցումները, ներառյալ հաստատության կողմից հրապարակման ենթակա

հաշվետվության օրինակելի ձևը, . ներքին տեղեկատվական համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները:

 

Այնուհանդերձ, վերջին տասնամյակներում բարձրագույն կրթության համակարգի ազատականացման միտումները ակնառու են երկրներից մեծամասնությունում: Ժամանակակից տնտեսության տենդենցներով պայմանավորված բարձրագույն կրթության մասսայականացումը, գլոբալացման և ինտեգրացման տենդենցները և դրանց հետևանքով միջազգային մրցակցության ուժգնացումը, աշխատաշուկայի պահանջարկի կառուցվածքային արագ փոփոխությունները և դրանց արձագանքելու բարձրագույն կրթության ներհամակարգային բազմազանության և ճկունության ապահովման հիմնախնդիրները ստիպել են վերանայել և վերաիմաստավորել այս բնագավառում պատմականորեն ձևավորված հայեցակետերը:

Առաջին հերթին դա վերաբերվում է բարձրագույն կրթության կառավարմանը: Այստեղ ընդհանուր տենդենցը դեպի պետությանը առավել ընդհանուր վերահսկման գործառույթներով սահմանափակելն է: Ներկայումս զարգացած երկրներում, ներառյալ եվրոպական երկրները, բարձրագույն կրթության կառավարման հիմնական որոշումների ընդունման իրավունքը գերազանցապես վերապահված են ծառայություն մատուցող հաստատություններին: Հաստատությունները ինքնուրույն են սահմանում գործունեության հիմնական ուղղությունները, հաստատում բյուջեները և վերահսկում դրանց կատարումը, ներդնում նոր և արդիականացնում եղած մասնագիտությունները, ուսումնական ծրագրերը և դասավանդման եղանակները:

Ինչ վերաբերվում է, համակարգի կարգավորմանը, ապա չնայած էական տեղաշարժերին, հատկապես այն երկրներում որտեղ մասնավոր հատված քիչ թե շատ զարգացած է և նաև եվրոպական երկրներում պայմանավորված եվրոպական ինտեգրացիոն պրոցեսների հետ, երկրների մեծամասնությունը շարունակում են բավականին կոշտ կարգավորման քաղաքականություն վարել:

 

Հավելված 5

 

Բյուջեների և դրանց հաշվետվությունների նախապատրաստումը պետք է իրականացվի յուրաքանչյուր տարի և հիմնականում համապատասխանի միջազգային պրակտիկայում ընդունված մոդելներին, որոնցից մեկը սխեմատիկ ներկայացված է Նկար 3. Օրինակելի բյուջետավորման սխեմայով:

 

Նկար 3. Օրինակելի բյուջետավորման սխեմա

 

._____________.

|   Կապիտալ   |________________.

|ներդրումների |                |

|   ծրագիր    |                |

._____________.               \ /

|                    .________________.

|    .______________>|  Հաշվապահական  |<_______________.

\ /   |               |   հաշվեկշռի    |                |

._________________.     |  կանխատեսում   |       ._________________.

|    Դրամական     |     .________________.       |   Ֆինանսական    |

._>|     հոսքերի     |                              |    արդյունքի    |<__.

|  |   կանխատեսում   |                              |   կանխատեսում   |   |

|  ._________________.     .________________.       ._________________.   |

|         / \              |    Հասույթի    |               / \           |

|          ._______________|   կանխատեսում  |________________.            |

|                          .________________.                             |

|  ._________________.       |     |      |         ._________________.   |

|  |Վերադիր, վարչական|<______.    \ /     .________>|    ՈՒղղակի      |   |

|  |  և  կոմերցիոն   |     .________________.       |  աշխատանքային   |   |

|  | ծախսերի բյուջե  |     |    Ընթացիկ     |       | ծախսերի բյուջե  |   |

|  ._________________.     |միջոցների բյուջե|       ._________________.   |

|          |               .________________.                |            |

|         \ /                     \ /                       \ /           |

._________________________________________________________________________.

 

.________________________.      .____________________________.

.___. Բյուջետավորման համար |    .___.    Ստորաբաժանումների     |

| 1 |անհրաժեշտ ինֆորմացիայի|___>| 2 |  անհատական և  ընդհանուր  |_____.

.___.հավաքում և  ամփոփում  |    .___.ամփոփիչ բյուջեների կազմում|     |

.________________________.      .____________________________.     |

|                              |

|                             \ /

|      .____________________________.

|    .___.Վերլուծության արդյունքների|

|    | 5 |  ամփոփում և  նոր բյուջեի |

|    .___.         կազմում          |

|      .____________________________.

|                             / \

\ /                             |

.________________________.      .______________________________.   |

.___.   Բյուջեի կատարման   |    .___.   Փաստացի և  կանխատեսված   |   |

| 3 |  հաշվետվությունների  |___>| 4 |  ցուցանիշների համեմատական  |___.

.___. կազմում և  ամփոփում  |    .___.և  գործոնային վերլուծություն|

.________________________.      .______________________________.

 

Հավելված 6

 

Կարելի է առանձնացնել մի շարք սկզբունքներ, որոնք առավել կարևոր են և որոնք առավել չափով են քննարկվում ինչպես այլ երկրներում այնպես և մեր հանրապետությունում. . կառավարման «բարձրագույն» 12*) մարմնին պետք է, վերապահվեն հաստատության

գործունեության կառավարման առավել ընդհանրական որոշումներ կայացնելու

իրավունքները, մասնավորապես հաստատության կառավարման կառուցվածքի

հաստատումը, գործադիր տնօրենի` ռեկտորի նշանակումը և պայմանագրի կնքումը,

ռազմավարական ծրագրի և բյուջեի և դրանց վերաբերյալ հաշվետվությունների

հաստատումը և ներկայացումը հիմնադրի լիազորված պետական մարմնին.

 

------------------------

12*) «Բարձրագույն» բառը օգտագործված է կառավարման այս օղակը գործադիր

կառավարումից տարանջատելու նպատակով: «Պետական ոչ առևտրային

կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով այստեղ օգտագործված

«կառավարման բարձրագույն մարմինը» համարժեք է «կոլեգիալ կառավարման

մարմնին»:

 

. իր որոշումներում կառավարման բարձրագույն մարմինը պետք է առաջնորդվի

բացառապես հաստատության շահերով և հետևաբար չպետք է կազմավորվի

ներկայացուցչական սկզբունքով: Այս սկզբունքը, բացառությամբ կոլեգիալ

կառավարման մարմնում ուսանողների 25 տոկոս ներկայացուցչականություն

պահանջող դրույթի 13*), չնայած իր արտահայտություն է գտել «Պետական ոչ

առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում, ներկայումս չի

կիրառվում.

 

------------------------

13*) Կարևորելով ուսանողների մասնակցությունը ԲՈՒՀ-ի կառավարմանը,

այնուամենայնիվ այս դեպքում խախտվում է ոչ միայն կառավարման մարմնի

ձևավորման հիմնական սկզբունքներից մեկը, այլ նաև դժվար է հիմնավորել

մասնագիտական գիտելիքներ և կառավարչական փորձ չունեցող անձանց

կառավարման բարձրագույն մարմնում գործելու նպատակահարմարությունը:

 

. կառավարման բարձրագույն մարմնում նշանակված անձինք պետք է ունենան

համապատասխան մասնագիտական և կառավարչական փորձ և գիտելիքներ, որոնց

համապատասխանությունը պետք է որոշվի ելնելով կառավարման բարձրագույն

մարմնի վրա դրված խնդիրներից. . կառավարման բարձրագույն մարմնում նշանակված անձինք պետք է վարձատրվեն իրենց

պարտականությունների կատարման համար ծախսված ժամանակի դիմաց: Վարձատրության

չափերը պետք է կախված լինեն նաև հաստատության գործունեության

արդյունքներից, որոնք նախապես պետք է սահմանվեն հիմնադրի կողմից:

 

Կառավարման բարձրագույն մարմնում նշանակված անձանց թվաքանակը պետք է սահմանվի նկատի ունենալով կառավարման բարձրագույն մարմնի վրա դրված խնդիրները և չպետք է անհարկի ուռճացված լինի:

 

Հավելված 7

 

Այսօր ուսանողական կրթաթոշակներին ուղղվող գումարների հաշվին հնարավոր է վերոհիշյալ սկզբունքներով վարկավորել բոլոր տիպի բուհերում սովորողների շուրջ 8%-ին: Վարկառու ուսանողների թիվը ընդլայնելու, և այդ միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել ուսանողական վարկերի հիմնադրամ, որը կհամալրվի ոչ միայն պետության կողմից ուսանողական կենսաթոշակներին հատկացվող միջոցներից, այլև ապագայում ուսանողական վարկերի վերադարձից, նվիրատվություններից, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից ակնկալվող դրամաշնորհներից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Ինչպես նշվեց վարկերը նախ և առաջ կտրվեն անապահով ուսանողներին: Այդպիսին մասնավորապես կարող են համարվել այն ուսանողները որոնք ընտանեկան նպաստներ ստացող ընտանիքներից են: Այսպիսիք ըստ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության տվյալների 2002 թ. վերջին 1278-ն էին, կամ անվճար հիմունքներով սովորողների 7%-ը: Քանի որ այդ ուսանողները հաշվառված էին միայն պետական պատվերով սովորողների թվից, որը կազմում է պետական բոլոր բուհերում սովորողների 37%, ապա կարելի է ենթադրել, որ նպաստառու ընտանիքներից ուսանողներ կլինեն նաև պետական բուհերի վճարովի ուսուցմամբ դասընթացներում, ինչպես նաև հավատարմագրված ոչ պետական բուհերում: Այսպիսով, եթե ուսանողական վարկերի թիվը չի բավարարում բոլոր ցանկացող անապահով ուսանողներին ապա այդ վարկերը նախ և առաջ կտրվեն նրանցից առավել բարձր առաջադիմություն ունեցողներին: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ առավել բարձր առաջադիմություն ունեցող անապահով ուսանողները բոլորի հետ հավասար կարող են հավակնել նաև ուսումնական նպաստներ ստանալու: Մյուս կողմից եթե ուսանողական վարկերի թիվը գերազանցվում է անապահով ուսանողների թվին, ապա այդ մասով դրանք կարող են տրվել մնացած ուսանողներին նախապատվությունը նույնպես տալով նրանցից առավել բարձր առաջադիմություն ունեցողներին:

Վարկերը կտրվեն երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով: Դրանց մարումները կսկսվեն միայն վարկառու ուսանողների կողմից, բուհերը ավարտելուց հետո, այն էլ այն դեպքում եթե նրանց ապագա միջին տարեկան եկամուտը որոշակի նվազագույն շեմից բարձր լինի:

Այսպիսով բարձրագույն կրթության ֆինանսավորման առաջարկվող համակարգը ենթադրում է, որ այդ նպատակով պետության կողմից հատկացվող միջոցների մոտ 2/3-ը կտրամադրվի ուսանողների ուսումնական նպաստների, իսկ 1/3-ը` ուսանողական վարկերի տեսքով: Արդյունքում բոլոր պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի ուսանողների առնվազն 35%-ը հնարավորություն կունենա օգտվելու կամ ուսումնական նպաստներից կամ էլ ուսանողական վարկերից: Ապագայում բարձրագույն կրթության ընդհանուր ֆինանսավորման մեջ ուսանողական վարկերի բաղադրիչը պետք է ունենա առաջանցիկ աճի միտում, որպես ուսանողների ֆինանսական աջակցություն առավել տարածված և առաջնակարգ ձև:

Բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության վերոհիշյալ երկու խնդիրների լուծումը կապահովի բուհերի ֆինանսավորման նախատեսվող ծավալները (տես աղյուսակ 8) հիմք ընդունելով բուհերի ընդունելության միջին տարեկան 5% աճը:

 

Աղյուսակ 10. Պետության կողմից բուհերի ֆինանսավորումը և մեկ ուսանողին ընկնող պետական ֆինանսավորումը 2002-2006 թթ.

 

._________________________________________________________________________.

|                    |       |2002 թ. |2003 թ. |2004 թ. |2005 թ. |2006 թ. |

|____________________|_______|________|________|__________________________|

|                    |       |Փաստ    |Ծրագիր  |Կանխատեսում               |

|____________________|_______|________|________|__________________________|

|Պետական բուհերի     |ուսանող|   47407|   47482|   47754|   48060|   48172|

|ուսանողների միջին   |       |        |        |        |        |        |

|հաշվարկային թիվը    |       |        |        |        |        |        |

|____________________|_______|________|________|________|________|________|

|ուսանողական նպաստներ|ուսանող|        |        |   17054|   17054|   17054|

|ստացողների թիվը     |       |        |        |        |        |        |

|____________________|_______|________|________|________|________|________|

|ուսանողական վարկեր  |ուսանող|        |        |    5116|    5371|    5640|

|ստացողների թիվը     |       |        |        |        |        |        |

|____________________|_______|________|________|________|________|________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ     |միլիոն |  2931.4|  2961.0|  3486.7|  4036.5|  4824.7|

|                    |դրամ   |        |        |        |        |        |

|____________________|_______|________|________|________|________|________|

|Ընդամենը ծախսեր     |միլիոն |  1975.7|  2007.3|  2587.1|  3069.7|  3625.7|

|առանց կրթաթոշակի    |դրամ   |        |        |        |        |        |

|/առանց վարկերի/     |       |        |        |        |        |        |

|____________________|_______|________|________|________|________|________|

|ՈՒսանողական վարկեր  |միլիոն |        |        |   388.0|   966.8|  1199.1|

|                    |դրամ   |        |        |        |        |        |

|____________________|_______|________|________|________|________|________|

|Կրթաթոշակ           |միլիոն |   955.7|   953.6|   511.6|       0|       0|

|                    |դրամ   |        |        |        |        |        |

|____________________|_______|________|________|________|________|________|

|Մեկ ուսանողին ընկնող|հազար  |   118.3|   119.6|   151.7|   180.0|   212.6|

|ֆինանսավորման չափը, |դրամ   |        |        |        |        |        |

|առանց կրթաթոշակների |       |        |        |        |        |        |

|/ուսանողական        |       |        |        |        |        |        |

|վարկերի/            |       |        |        |        |        |        |

._________________________________________________________________________.

 

Ինչպես երևում է բերված տվյալներից մեկ ուսանողի ֆինանսավորման չափը աստիճանաբար կմոտենա և 2006 թ. կհավասարվի ոչ պետական բուհերի միջին վարձավճարին` հաշվի առած նաև սպասվելիք սղաճը /տարեկան 3%/: Միաժամանակ, աստիճանաբար կաճի ուսանողական վարկ ստացողների տեսակարար կշիռը:

Ինչ վերաբերվում է ուսանողներին կամ դիմորդներին տրվող արտոնություններին, ապա բուհերի ֆինանսավորման և ընդունելությունների նոր կարգի դեպքում նրանց գերակշիռ մասը պետք է անհրաժեշտաբար վերանա:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2003
N 46
Արձանագրային որոշում