Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՁՆՄԱՆ ...

 

 

020.0041.030297

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 3 փետրվարի 1997 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի,

i

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց 1996 թվականի հունիսի 4-ին Թբիլիսիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց հանձնման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց հանձնման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Մ. Ալեքսանյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց հանձնման (պայմանագրի հայերեն տեքստի վերնագրում նշված է փոխանակման) մասին պայմանագիրն ստորագրվել է 1996 թվականի հունիսի 4-ին` Թբիլիսիում:

Պայմանագրի նպատակն է, մարդասիրական նկատառումներից ելնելով, հանցագործության կատարման համար ազատազրկված անձանց հնարավորություն ընձեռնել պատիժը կրել այն երկրում, որի քաղաքացին է հանդիսանում:

Պայմանագիրը նախատեսում է` անկախ քաղաքացիությունից, հանձնումը հավասարապես կիրառել նաև այն դատապարտյալների նկատմամբ, որոնց մշտական բնակության վայրը Կողմերի տարածքն է:

Պայմանագիրը սահմանում է հանձնման համար անհրաժեշտ հիմքերը, հանձնումը մերժելու հիմքերը, հանձնումն իրականացնող իրավասու մարմինները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ժամկետները և այլն:

Պայմանագրով կարգավորվում են ոչ թե փոխանակման (ինչպես նշված է վերնագրում), այլ հանձնման հարաբերությունները: Պայմանագիրն ստորագրվել է երկու օրինակից, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն, ռուսերեն, տարակարծությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին, որում` վերնագրում օգտագործվում է հանձնում հասկացությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1996 թվականի հունիսի 4-ին Թբիլիսիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց հանձնման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

3 փետրվարի 1997թ.

ՍԴՈ - 41

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.02.1997
N ՍԴՈ-41
Որոշում