ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
Համաձայն ՀՀ կառավարության 15.01.96թ. «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշմամբ հաստատված կարգի, հաստատել հետևյալ նորմատիվային ակտերը` «Պաշտոնեական օգտագործման» համար.
1. Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հաստատագրված վճարումների հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը:
2. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի և «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» 17 օգոստոսի 1993թ. հ.02080/3-3 հրահանգի կիրարկման մի քանի հարցերի մասին հրահանգչական նամակը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
____ _________ 1996 Թ. ______ _____________ 1996 Թ.
ԹԻՎ ________ ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 17 ՕԳՈՍՏՈՍԻ 1993 Թ. Հ. 02080/3-3 ՀՐԱՀԱՆԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի և ՀՀ վարչապետի 10.05.96 թ. «ՀՀ հարկային տեսչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 271 որոշման 10-րդ կետի ա) ենթակետի և հաշվի առնելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` օրենքի) և «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» 17 օգոստոսի 1993 թ. հ. 02080/3-3 հրահանգի (այսուհետև` հրահանգի) գործողության մեջ դնելու հետ կապված այդ հարկատեսակի հաշվարկման ու վճարման կարգում կատարված փոփոխությունները, ՀՀ հարկային պետական տեսչությունն ու ՀՀ ֆինանսների նախարարությունը օրենքի ու հրահանգի առանձին դրույթների կիրարկման առնչությամբ «առաջացող հարցերի պարզաբանման նպատակով» հայտնում են հետևյալը.
1. Հրահանգի 20-րդ կետում սահմանված ներմուծված ապրանքների հարկման նոր կարգը տարածվում է միայն 1993 թ. հուլիսի 1-ից հետո նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք անմիջականորեն ներմուծված ապրանքների իրացման շրջանառության նկատմամբ, անկախ ներմուծվող ապրանքների գծով պայմանագրերի կնքման ժամկետից:
2. 1993 թ. հուլիսի 1-ից հետո ավանսային (կանխավճարային) կամ պլանային մուծումների կարգով ստացված գումարներից ավելացված արժեքի հարկ (այսուհետև` ԱԱՀ) չի հաշվարկվում և վճարվում: Հարկը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառությունից, այդ թվում նաև գործող կարգին համաձայն իրացման մեջ ընդգրկվող առաքված ապրանքների (կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների) հաշիվների մասնակի վճարման կարգով ստացված գումարներից:
3. Մեծածախ առևտուր իրականացնող մատակարարող - իրացնող, մթերող, առևտրագնման և այլ ձեռնարկությունները, որոնք օրենքի և հրահանգի գործողության մեջ դրվելուց հետո ԱԱՀ-ը պետք է հաշվարկեն 20 % դրույքաչափով` վերադիրների հաշվառումով իրացվող արտադրանքի արժեքից (համաձայն հրահանգի 27-րդ կետի), պարտավոր են առ 1.07.93 թ. ապրանքային մնացորդների հաշվառման մեջ ճշգրտում կատարել` նշված ապրանքների հաշվառման գների մեջ ներառված (հաշվարկային փաստաթղթերում առանձին նշում լինելու պայմանով) հարկի գումարները դուրս գրելով ապրանքանյութական արժեքների հաշվառման հաշիվներից 68 հաշվի նոր բացվող «Հաշվարկներ ավելացված արժեքի հարկի գծով» ենթահաշվի դեբետին: Նշված ձեռնարկությունները բյուջե վճարման ենթակա հարկի գումարը հաշվարկում են հրահանգի 27-րդ կետում նշված կարգով և հարկային մարմիններին սահմանված ժամկետներում ներկայացնում են ԱԱՀ-ի հաշվարկներ հրահանգի հավելված 1-ում նշված ձևով:
4. Համաձայն օրենքի 22 հոդվածի, սկսած 1993 թ. հուլիսի 1-ից կիրառվում է ֆինանսական պատժամիջոցը, որը սահմանում է «ՀՀ հարկերի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի կիրառման կարգը ԱԱՀ-ի համար: Միաժամանակ օրենքի 21 հոդվածով սահմանվել է 20 % տուգանք ԱԱՀ-ի գումարը հաշվարկային փաստաթղթերում չառանձնացնելու համար: Մնացած դեպքերում ՀՀ օրենսդրությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ձևերը (այդ թվում «ՀՀ հարկերի մասին» ՀՀ օրենքով նախատեսվածները) կիրառվում են ընդհանուր կարգով:
5. Սույն հրահանգչական նամակի գրանցման օրվանից ուժը կորցրած ճանաչել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի և «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» 17 օգոստոսի 1993 թ. հ. 02080/3-3 հրահանգի կիրարկման մի քանի հարցերի մասին ՀՀ հարկային պետական տեսչության 18 օգոստոսի 1993 թ. հ. 02127/3-3 և ՀՀ ֆինանսների նախարարության 18 օգոստոսի 1993 թ. հ. 1-3 համատեղ պարզաբանումը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «30» 10 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960067