Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0116.010497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 1997 թ. թիվ 116

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության, աշխատանքի և զբաղվածության տարածքային ու Երևանի թաղային, աշխատանքի և զբաղվածության կենտրոնների`

ա) աշխատողների թվաքանակը` 600 միավոր.

բ) հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցներ` համաձայն սույն որոշման թիվ 1 հավելվածի.

գ) աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն սույն որոշման թիվ 2 հավելվածի:

/ 1 կետը փոփ. 20.10.97 թիվ 492 որոշում/

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենների աշխատանքի վարձատրության խմբերը:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումը կիրարկվում է 1997 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀՀ Վարչապետի 1997 թ. ապրիլի 1-ի

թիվ 116 որոշման

 

ՆՈՐՄԱՑՈՒՅՑՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

________________________________________________________________________

            Անվանումը                     Հաստիքային միավորը

________________________________________________________________________

Զբաղվածության տարածքային կենտրոնի

  տնօրեն                                  1

 

  Գլխավոր (ավագ) հաշվապահ                 1

 

Մասնագետներ`

     աշխատանք փնտրող յուրաքանչյուր        1 (բայց ոչ պակաս, քան 2

     450 անձի սպասարկման համար            հաստիքային միավոր` մեկ

                                          զբաղվածության տարածքային

                                          կենտրոնի համար)

 

Սպասարկող անձնակազմ`

     գործավար, մեքենագրուհի-              1 (մինչև`  աշխատանք փնտրող 1000

     -քարտուղարուհի, կադրերի տեսուչ,      անձի սպասարկող զբաղվածության

     հաշվետար, գանձապահ, տնտեսվար,        տարածքային կենտրոնի համար)

     պարետ, արխիվարիուս, վարորդ,          2 (աշխատանք փնտրող 1000-3000

     պահակ, հավաքարար                     անձի սպասարկող զբաղվածության

                                          տարածքային կենտրոնի համար)

                                          3 (աշխատանք փնտրող 3000-5000

                                          անձի սպասարկող զբաղվածության

                                          տարածքային կենտրոնի համար)

                                          4 (աշխատանք փնտրող 5000-ից ավելի

                                          անձի սպասարկող զբաղվածության

                                          տարածքային կենտրոնի համար)

 

________________________

    Ծանոթագրություններ:     1. Երևան,  Գյումրի և  Վանաձոր քաղաքների

                               զբաղվածության կենտրոններում սահմանվում են

                               տնօրենի տեղակալի և գլխավոր հաշվապահի

                               պաշտոններ:

                            2. Զբաղվածության տարածքային կենտրոններում

                               յուրաքանչյուր 5 հաստիքային միավորի հաշվով

                               սահմանվում է բաժնի պետի մեկ պաշտոն:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀՀ վարչապետի 1997 թ. ապրիլի 1-ի

թիվ 116 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ

 

________________________________________________________________________

            Անվանումը                 պաշտոնային դրույքաչափերը (դրամ)

________________________________________________________________________

Տնօրեն`

 

աշխատանքի վարձատրության

       1-ին խմբին դասված հիմնարկի              9250-22600

 

աշխատանքի վարձատրության

       2-րդ խմբին դասված հիմնարկի              9110-20400

 

աշխատանքի վարձատրության

       3-րդ խմբին դասված հիմնարկի              8990-18700

 

   Բաժնի պետ, գլխավոր հաշվապահ                 8860-17600

 

Գլխավոր մասնագետ, ավագ հաշվապահ,

   ավագ իրավական տեսուչ                        8630-12700

 

Առաջատար մասնագետ, հաշվապահ,

   իրավական տեսուչ                             8530-11850

 

   1-ին կարգի մասնագետ                         8420-11000

 

   2-րդ կարգի մասնագետ                         8180-10000

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.04.1997
N 116
Որոշում