Սեղմել Esc փակելու համար:
1997 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1997 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑ ...

 

 

040.0054.260397

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«26» մարտի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 1997 թ. թիվ 54

 

1997 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1997 թվականի գարնանային զորակոչի ենթակա զորակոչիկների բժշկական քննությունները պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի, զինվորական կոմիսարների ներկայացմամբ մինչև 1997 թվականի մարտի 30-ը հաստատել տեղական զորակոչային հանձնաժողովների կազմը:

Տեղական զորակոչային հանձնաժողովի կազմում ընդգրկել պետական և տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների (զինվորների մայրերի կոմիտե, կանանց կազմակերպություններ, վետերանների խորհուրդ և այլն) ներկայացուցիչներին:

Տեղական զորակոչային հանձնաժողովների կազմում պարտադիր կերպով ընդգրկել թերապևտ, նյարդաբան, վիրաբույժ, հոգեբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջի մասնագետ, մաշկային բժիշկ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել տեղական զորակոչային հանձնաժողովների համալրումը նշված բժիշկ-մասնագետներով:

3. Զորակոչիկների բժշկական հետազոտումների աշխատանքներն սկսել 1997 թվականի մարտի 30-ից:

4. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը`

 

    Ա. Հարությունյան          -  ՀՀ զինվորական կոմիսար

                                 (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Աթաբեկյան              -  ՀՀ պաշտպանության նախարարության

                                 ռազմաբժշկական վարչության պետ

 

    Ա. Ղազարյան               -  ՀՀ պաշտպանության նախարարության

                                 ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի

                                 նախագահ

 

    Ա. Թոփչյան                -  թերապևտ

 

    Վ. Դարբինյան              -  նյարդաբան

 

    Գ. Բաբայան                -  քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

 

    Հ. Սարուխանյան            -  վիրաբույժ

 

    Մ. Մելիք-Փաշայան          -  հոգեբույժ

 

    Ա. Շաքարյան               -  ակնաբույժ

 

    Կ. Բաբայան                -  մաշկային բժիշկ

 

    Հ. Հովհաննիսյան           -  հանձնաժողովի քարտուղար

 

5. Կենտրոնական բժշկական հանձնաժողովին` 1997 թվականի մարտի 30-ից սկսել աշխատանքները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.1997
N 54
Որոշում