040.0056.310397
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«31» մարտի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 1997 թ. թիվ 56
ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ԽՄԲԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՕՄՆՈՊՈՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետությունից արտահանել և «Հայդեղագործություն» պետական ձեռնարկության միջոցով Թբիլիսիի քաղաքային առողջապահության բաժնին վաճառել թմրադեղերի խմբին պատկանող օմնոպոն դեղամիջոցը` 1 գրամանոց (2 տոկոսանոց) 2 հազար սրվակ:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված դեղամիջոցի արտահանման անվտանգությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մարտի 31-ից: