040.0058.010497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» ապրիլի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 1997 թ. թիվ 58
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Ա. ՄՆՋՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆՈՒՐԲ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ԽՄԲԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՄՈՐՖԻՆ ՍՈՒԼՖԱՏ ԴԵՂԱՄԻՋՈՑԸ ՎԵՐԱՄՇԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում մարդասիրական օգնության կարգով ստացված թմրադեղերի խմբին պատկանող մորֆին սուլֆատ դեղամիջոցը (50 միլիլիտրանոց 50 մգ/1մլ, 5 տոկոսանոց, 4 հազար սրվակ) բուժական նպատակներով օգտագործելու համար վերամշակել 1 միլիլիտրանոց 1մգ/1մլ (1 տոկոսանոց) դեղամիջոցի:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված դեղամիջոցի` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ ներմուծման, վերամշակման և արտահանման անվտանգությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 1-ից: