Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ...

 

 

041.0128.040497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 1997 թ. թիվ 128

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցույց տալու նպատակով`

1. Անհատույց մարդասիրական օգնություն հատկացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը` համակարգել Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության կազմակերպման և մարդասիրական օգնության կարգով ուղարկվող բեռների փոխադրման աշխատանքները: Նշված աշխատանքների ավարտից հետո համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանն աջակցել մարդասիրական օգնության նպատակով նախատեսված նախապես համաձայնեցված տեսակներով ու քանակությամբ ապրանքների ձեռքբերման և փաթեթավորման գործում:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել մարդասիրական օգնության կարգով ուղարկվող բեռների ձևակերպման, պահեստավորման և դրանց Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաք փոխադրման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել մարդասիրական օգնության կարգով ուղարկվող բեռների անվճար մաքսային ձևակերպումը:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մարդասիրական օգնության կազմակերպման աշխատանքներն իրականացնելիս ապահովել իրանական կողմի հետ փոխգործողությունն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

7. Մարդասիրական օգնության կարգով ուղարկվող բեռներն ուղեկցելու և իրանական կողմին հանձնելու նպատակով 4 օրով Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաք գործուղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար Ստեփան Բադալյանին, պետ-նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Առաքելյանին, վարչության աշխատակիցներ Գարիկ Բաբուրյանին և Ալեքսանդր Մելքումյանին:

Գործուղման ժամկետը հաշվել Երևանից ինքնաթիռի թռիչքի օրվանից:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մարդասիրական օգնության նախապատրաստման աշխատանքների կազմակերպման, ապրանքների ձեռքբերման, Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաք փոխադրման (բեռնաթափում, թռիչք - վայրէջք ու համապատասխան օդանավակայանում կանգառ) և ուղեկցողների գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացնել 16 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.04.1997
N 128
Որոշում