Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱ ...

110.0026.100497

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

25 փետրվարի 1997 թ. թիվ 26-Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական և ղեկավար աշխատողների ատեստավորման կանոնադրությունը» (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիայի 1994 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների և մանկավարժական կազմի ատեստավորման կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 109 որոշումը:

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

____________________ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

«25» ՓԵՏՐՎԱՐԻ 1997 Թ.

ԿՈԴԸ` ____________________________

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ` _________________

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

i

Սույն կանոնադրությունը ընդունվում է ՀՀ վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 36 որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 5-րդ կետի «խ» ենթակետի համաձայն:

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Քոլեջի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության (այսուհետև` ՄՄՈՒՏ) մանկավարժական և ղեկավար աշխատողների ատեստավորումը նրանց մասնագիտական որակավորման մակարդակի համալիր գնահատումն է, որն անց է կացվում համապատասխան հանձնաժողովի կողմից` կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

2. Ատեստավորումը նպատակ ունի պարզելու քոլեջի և ՄՄՈՒՀ-ի մանկավարժական և ղեկավար աշխատողներից յուրաքանչյուրի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնի համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ու ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հետ համաձայնեցված տարիֆաորակավորման բնութագրին, իսկ ավելի բարձր պաշտոնի հավակնելու դեպքում` այդ պաշտոնի համար սահմանված վերոհիշյալ տարիֆաորակավորման բնութագրին:

3. Ատեստավորման ենթակա են քոլեջի և ՄՄՈՒՀ-ի բոլոր մանկավարժական և ղեկավար աշխատողները:

4. Ատեստավորումն անց է կացվում պարտադիր սկզբունքով յուրաքանչյուր 3 տարին մեկ: Որոշ դեպքերում ատեստավորումը կարող է անցկացվել նաև արտահերթ.

- մանկավարժական աշխատողների համար` համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնի համաձայնությամբ,

- ղեկավար աշխատողների համար` համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:

5. Ատեստավորման ենթակա չեն.

- տվյալ քոլեջում կամ ՄՄՈՒՀ-ում մինչև մեկ տարի տվյալ պաշտոնում աշխատող անձինք,

- տվյալ քոլեջում կամ ՄՄՈՒՀ-ում մինչև երեք տարի աշխատող այն անձինք, որոնք անցել են աշխատանքի այդ ուսումնական հաստատությունում բուհ-ը, քոլեջը կամ ՄՄՈՒՀ-ն ավարտելուց անմիջապես հետո,

-տվյալ քոլեջում կամ ՄՄՈՒՀ-ում աշխատող հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանայք: Հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կանայք ենթակա են ատեստավորման աշխատանքի դուրս գալուց հետո մեկ տարի անց:

6. Ատեստավորումն անց է կացվում ՀՀ աշխատանքային օրենսդրության և սույն կանոնադրության համապատասխան:

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Քոլեջի և ՄՄՈՒՀ-ի ղեկավար աշխատողների (տնօրենի, փոխտնօրենների, մասնաճյուղի վարիչի) ատեստավորումն անցկացվում է ըստ գերատեսչական ենթակայության, վերադաս պետական կառավարման մարմնի ատեստավորող հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմը բաղկացած է հանձնաժողովի նախագահից (վերադաս պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ), նախագահի տեղակալից (ուսումնական հաստատությունները կառավարող ստորաբաժանման պետ), հանձնաժողովի քարտուղարից, ճյուղային արհմիության ներկայացուցչից և անդամներից (7-9 մարդ): Ատեստավորող հանձնաժողովի կազմը հաստատվում է վերադաս պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից:

8. Մանկավարժական աշխատողների (դասատուների, ուսումնական գործընթացի հետ առնչվող այլ աշխատակիցների) ատեստավորումն անցկացնում է քոլեջի և ՄՄՈՒՀ-ի խորհրդի կողմից երաշխավորված և տնօրենի հրամանով հաստատված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են քոլեջի և ՄՄՈՒՀ-ի առավել փորձառու և որակյալ աշխատակիցներ, համապատասխան ճյուղի մասնագետ, տվյալ ուսումնական հաստատության արհմիութենական կազմակերպության նախագահը: Քոլեջի և ՄՄՈՒՀ-ի ատեստավորող հանձնաժողովի նախագահն է տվյալ հաստատության տնօրենը:

Ատեստավորման աշխատանքներին կարող է մասնակցել նաև համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը:

9. Քոլեջի և ՄՄՈՒՀ-ի ղեկավար աշխատողների ատեստավորումն անցկացվում է համաձայն ատեստավորող հանձնաժողովի կազմած և համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի: Մանկավարժական աշխատողների ատեստավորումն անցկացվում է համաձայն տվյալ քոլեջի կամ ՄՄՈՒՀ-ի տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցի, որը փակցվում է ուսումնական հաստատությունում ի տես բոլորի:

10. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ատեստավորվողը ղեկավարի հրամանով տեղյակ է պահվում իր ատեստավորման ժամկետի մասին:

11. Քոլեջի կամ ՄՄՈՒՀ-ի ղեկավար աշխատողների ատեստավորման գործընթացը սկսելուց ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատությունները կառավարող ստորաբաժանման պետի կողմից յուրաքանչյուր ատեստավորվողի համար լրացվում է ատեստավորման թերթիկ (ձևը կցվում է): Ատեստավորման թերթիկում տրվում են ատեստավորվողի աշխատանքի համառոտ բնութագիրը և գնահատականը, ինչպես նաև առաջարկություն նրա ատեստավորման մասին` համաձայն սահմանված ձևի (տես` 15 կետը): Ատեստավորվողի աշխատանքի համառոտ բնութագրում. նշվում է նրա աշխատանքի որակի, մակարդակի, աշխատանքին ստեղծագործական մոտեցման, կազմակերպչական ընդունակությունների մասին:

Ատեստավորման թերթիկին կարող են կցվել այլ փաստաթղթեր, որոնք առավել լիովին բնութագրում են ատեստավորվողի աշխատանքային գործունեությունը:

12. Քոլեջի կամ ՄՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների ատեստավորման գործընթացը սկսելուց առաջ ուսումնական հաստատության տնօրենի կողմից յուրաքանչյուր ատեստավորվողի համար լրացվում է ատեստավորման թերթիկ (ձևը կցվում է): Ատեստավորման թերթիկում տրվում են ատեստավորվողի աշխատանքի համառոտ բնութագիրը և գնահատականը, ինչպես նաև առաջարկություն նրա ատեստավորման մասին` համաձայն սահմանված ձևի (տես` 15 կետը): Ատեստավորվողի աշխատանքի համառոտ բնութագրում նշվում է նրա աշխատանքի որակի, մակարդակի, աշխատանքին ստեղծագործական մոտեցման, կազմակերպչական ընդունակությունների, մանկավարժական վարպետության, ուսումնամեթոդական աշխատանքի, ուսուցման տեխնիկական միջոցների օգտագործման և այլ հարցերի մասին: Ատեստավորման թերթիկին կարող են կցվել այլ փաստաթղթեր, որոնք առավել լիովին բնութագրում են ատեստավորվողի աշխատանքային գործունեությունը:

13. Ատեստավորումից մեկ շաբաթ առաջ ատեստավորվողին ատեստավորող հանձնաժողովի քարտուղարը ծանոթացնում է նրա ատեստավորման թերթիկի բովանդակության հետ: Եթե ատեստավորվողը համաձայն չէ իր աշխատանքին տրված բնութագրին և գնահատականին, ապա նրան իրավունք է տրվում գրավոր դիմում ներկայացնել ատեստավորող հանձնաժողովին: Այդ դիմումը հաշվի է առնվում ատեստավորող հանձնաժողովի կողից տվյալ աշխատակցին ատեստավորելու ընթացքում:

14. Ատեստավորման ընթացքում ատեստավորող հանձնաժողովը լսում է հանձնաժողովի քարտուղարի հաղորդումը ատեստավորվողի մասին, քննարկում նրա վերաբերյալ նյութերը: Անհրաժեշտության դեպքում ատեստավորվողին տրվում են այլ հարցեր` նրա մասին ամբողջական պատկերացում կազմելու համար:

15.Քոլեջի և ՄՄՈՒՀ-ի մանկավարժական և ղեկավար աշխատողների ատեստավորման արդյունքների հիման վրա յուրաքանչյուր ատեստավորված աշխատակցի համար հանձնաժողովը որոշում է կայացնում հետևյալ ձևակերպումներից որևէ մեկով. «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին», «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` նշված թերությունները վերացնելու պայմանով»: Վերջին դեպքում ատեստավորվողին տրվում են իր աշխատանքային գործունեությունը բարելավելու վերաբերյալ հանձնարարականներ և ժամկետ, դրանք կատարելու համար: Վերջինիս արդյունքները կարող են հիմք հանդիսանալ տվյալ աշխատակցի արտահերթ ատեստավորման համար:

Դասատուների ատեստավորման արդյունքների հիման վրա որոշվում է նաև նրանց համապատասխանությունը դասատուների համար տարիֆաորակավորման բնութագրերով սահմանված երեք տարակարգերից մեկին` «դասատու», «ավագ դասատու», «առաջատար դասատու»:

16. Ատեստավորվող հանձնաժողովն իրավասու է ատեստավորման գործընթացն իրականացնել ըստ սահմանված կարգի` առանց ատեստավորվողի ներկայության, եթե վերջինս բացակայում է անհարգելի պատճառով:

17. Ատեստավորման հանձնաժողովի նիստերն համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը: Ատեստավորվողի մասին որոշումն ընդունվում է փակ գաղտնի քվեարկությամբ և ձայների պարզ մեծամասնությամբ: «Կողմ» և «դեմ» ձայների հավասարության դեպքում ատեստավորվողը ճանաչվում է զբաղեցրած պաշտոնին և տարակարգին համապատասխան: Դասատուների տարակարգը բարձրացվում է «կողմ» ձայների գերակշռության դեպքում:

18. Ատեստավորման արդյունքները (գնահատականն ու հանձնարարականները) գրանցվում են յուրաքանչյուր ատեստավորվողի ատեստավորման թերթիկներում, որոնք ստորագրվում են հանձնաժողովի անդամների կողմից: Ատեստավորման թերթիկը կցվում է ատեստավորվողի անձնական գործին:

19. Քոլեջի կամ ՄՄՈՒՀ-ի աշխատակիցներն ատեստավորումից անմիջապես հետո տեղյակ են պահվում ատեստավորման արդյունքների մասին:

20. Ծախսերը, որոնք կապված են ատեստավորվողին ատեստավորող հանձնաժողովին ներկայանալու համար, վճարվում են գործուղումների համար նախատեսված կարգով:

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

21. Վերադաս պետական կառավարման մարմնի ատեստավորող հանձնաժողովի ներկայացրած եզրակացության հիման վրա վերադաս պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով որոշում է կայացվում քոլեջների և ՄՄՈՒՀ-ների ղեկավար աշխատողներին զբաղեցրած պաշտոնում թողնելու, հանձնարարականներ տալու, պաշտոնից ազատելու կամ նրանց համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրելու մասին:

22. Քոլեջների և ՄՄՈՒՀ-ների ատեստավորող հանձնաժողովի ներկայացրած եզրակացության հիման վրա տնօրենի հրամանով որոշում է կայացվում քոլեջի և ՄՄՈՒՀ-ի յուրաքանչյուր դասատուի զբաղեցրած պաշտոնում թողնելու և «դասատու», «ավագ դասատու», կամ «առաջատար դասատու» տարակարգերից մեկը շնորհելու, հանձնարարականներ տալու, պաշտոնից ազատելու, նրա համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրելու մասին:

Նմանատիպ որոշումներ են կայացվում ուսումնական գործընթացի հետ առնչվող ատեստավորված այլ աշխատակիցների վերաբերյալ` համաձայն նրանց համար նախատեսված տարիֆաորակավորման բնութագրերի:

23. Ատեստավորող հանձնաժողովի որոշումն ատեստավորվողի պաշտոնի բարձրացմանն արժանացած կամ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին մեկ ամսվա ընթացքում իրականացվում է համապատասխան պաշտոնատար անձանց հրամաններով:

24. Քոլեջի և ՄՄՈՒՀ-ի ղեկավար աշխատողների ատեստավորման արդյունքների հետ անհամաձայնության մասին գանգատները ներկայացվում են մեկ ամսվա ընթացքում ատեստավորող հանձնաժողովին:

Մանկավարժական աշխատողների ատեստավորման արդյունքների հետ անհամաձայնության մասին գանգատները մեկ ամսվա ընթացքում ներկայացվում են ատեստավորող հանձնաժողովին, իսկ նրա որոշումը ուժի մեջ թողնելու դեպքում` վերադաս պետական կառավարման մարմնին:

Ատեստավորման արդյունքները գանգատարկող աշխատողների մասին որոշումները կայացվում են գանգատարկման օրից հետո մեկ ամսվա ընթացքում:

25. Ատեստավորման հետ կապված վեճերը լուծվում են աշխատանքային վեճերի լուծման կարգի մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «10» 04 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12970013

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_______________________________________________________________________

                  ուսումնական հաստատության անվանումը

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹԻԿ

«____» _____________19 ___ Թ.

_______________________________________________________________________

                    Ազգանուն, Անուն, Հայրանուն

_______________________________________________________________________

                             պաշտոնը

  Ծննդյան թիվը.______________            Ազգությունը. ___________________

Կրթությունը և մասնագիտությունը _______________________________________

ե՞րբ և ո՞ր ուսումնական

_______________________________________________________________________

հաստատությունն է ավարտել, մասնագիտությունն ըստ  կրթության

_______________________________________________________________________

Մանկավարժական ստաժը. __________________________________________________

Գիտական աստիճանը և կոչումը, գյուտերը և հրատարակումները.

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

Ատեստավորվողի աշխատանքի համառոտ բնութագիրը և գնահատականը.

Առաջարկություններ ատեստավորման մասին. __________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

  ԿԱՌԱՎԱՐՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԵՏ       _____________  /____________________/

Ատեստավորող հանձնաժողովի եզրակացությունը ______________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

               ՆԱԽԱԳԱՀ`           _________________     /_______________/

     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ`       _________________     /_______________/

                                  _________________     /_______________/

                                  _________________     /_______________/

                                  _________________     /_______________/

                                  _________________     /_______________/

                                  _________________     /_______________/

                                  _________________     /_______________/

                                  _________________     /_______________/

                                  _________________     /_______________/

                                  _________________     /_______________/

                                  _________________     /_______________/

     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`      _________________     /_______________/

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_______________________________________________________________________

                  ուսումնական հաստատության անվանումը

ԱՏԵՍՏԱՎՈՐԱՆ ԹԵՐԹԻԿ

«___» ______________ 19 ___ Թ.

_______________________________________________________________________

                     Ազգանուն, Անուն, Հայրանուն

_______________________________________________________________________

                               պաշտոնը

_______________________________________________________________________

  Ծննդյան թիվը. ________________         Ազգությունը.____________________

Կրթությունը և մասնագիտությունը _______________________________________

ե՞րբ և ո՞ր ուսումնական

_______________________________________________________________________

          հաստատությունն է ավարտել, մասնագիտությունն ըստ կրթության

Մանկավարժական ստաժը. __________________________________________________

Գիտական աստիճանը և կոչումը, գյուտերը և հրատարակումները.

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Ատեստավորվողի աշխատանքի համառոտ բնութագիրը և գնահատականը.

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Առաջարկություններ ատեստավորման մասին. _________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ _______________  /________________/

Ատեստավորող հանձնաժողովի եզրակացությունը ______________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

                  ՆԱԽԱԳԱՀ`           _________________  /_______________/

         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ`      _________________  /_______________/

                                     _________________  /_______________/

                                     _________________  /_______________/

                                     _________________  /_______________/

                                     _________________  /_______________/

                                     _________________  /_______________/

                                     _________________  /_______________/

                                     _________________  /_______________/

                                     _________________  /_______________/

                                     _________________  /_______________/

                                     _________________  /_______________/

                                     _________________  /_______________/

                                     _________________  /_______________/

        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`      _________________  /_______________/

«____» ___________ 19 __ Թ.

pin
Կրթության եւ գիտության նախարարություն
25.02.1997
N 26-Մ
Հրաման