Սեղմել Esc փակելու համար:
1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԻՎ 108 ԵՎ ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 121 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ Կ ...

 

 

041.0140.160497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 1997 թ. թիվ 140

 

i

1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԻՎ 108 ԵՎ ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 121 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1997 թվականի մայիսի 18-ին Արմավիրի թիվ 108 և Գավառի թիվ 121 ընտրատարածքներում կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 570115 դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան համաձայն թիվ թիվ 1 և 2 հավելվածների:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի

ԹԻՎ 140 ՈՐՈՇՄԱՆ

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________________

ԹԻՎ

  ԹԻՎ      ԾԱԽՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                             ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ)

Ը/Կ

________________________________________________________________________

1.  Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի

նախագահի և քարտուղարի աշխատավարձ

       ( 2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս)                        16000

 

2. Հրատարակչական ծախսեր, այդ թվում`

      ընտրական քվեաթերթիկների տպագրում                       30000

 

   3. Տրանսպորտային ծախսեր                                    5000

 

   4. Փոստ, հեռախոս, հեռագիր                                  3000

 

   5. Գործուղման ծախսեր                                       9000

 

   6. Գրասենյակային ծախսեր                                    3000

 

____________________________________________________________

            Ընդամենը`                                        66000

 

Երկու ընտրատարածքային ընտրական

      հանձնաժողովների ծախսերը                               132000

 

Ընտրողների ցուցակների մեքենագրում`

      Թիվ 108 ընտրատարածք` 16760 ընտրող x 5 դրամ             83800

      Թիվ 121 ընտրատարածք` 13863 ընտրող x 5 դրամ             69315

 

_____________________________________________________________

            Ընդամենը`                                       285115

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի

ԹԻՎ 140 ՈՐՈՇՄԱՆ

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_______________________________________________________________________

ԹԻՎ

  ԹԻՎ      ԾԱԽՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                            ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ)

Ը/Կ

_______________________________________________________________________

1.   Տեղամասային ընտրական հանձնաժողովի

        նախագահի և  քարտուղարի աշխատավարձ                    6000

 

   2.   Տրանսպորտային ծախսեր                                 5000

 

   3.   Փոստ, հեռախոս, հեռագիր                               1000

 

   4.   Գրասենյակային ծախսեր                                 3000

 

____________________________________________________________

                 Ընդամենը`                                  15000

 

19 տեղամասային ընտրական հանձնաժողովների

        ծախսերը                                             285000

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.04.1997
N 140
Որոշում