041.0144.170497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի 1997 թ. թիվ 144
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՎ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրում ընդգրկված և չսեփականաշնորհված ձեռնարկությունների սեփականաշնորհումը կանոնակարգելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրում ընդգրկված, իրենց համակարգի չսեփականաշնորհված, ինչպես նաև սեփականաշնորհումը չկայացած ձեռնարկությունների (ցանկերը կցվում են) գնահատման համար անհրաժեշտ տվյալների փաթեթները:
2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` նշված ձեռնարկությունների գնահատման համար անհրաժեշտ տվյալների փաթեթներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կատարել տվյալ ձեռնարկությունների գնահատումը և արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` նշված ձեռնարկությունների գնահատման արդյունքներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում նախապատրաստել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՎ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
_______________________________________________________________________
ԹԻՎ
ԹԻՎ ԾԱԾԿԱԳԻՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Ը/Կ
_______________________________________________________________________
1 2 3
_______________________________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________
1. 10 Ավտոդողերի գործարան
2. 198 Արաբկիրի կահույքի ֆաբրիկա
3. 1234 Սառնաղբյուրի կարի ֆաբրիկա
4. 89 Անալիտիկ սարքավորումների գործարան
5. 15034 «Իմպուլս» գործարան
6. 15253 «Գործիքագործ» ԴՁ
7. 188 Վարդենիսի սարքաշինական գործարան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________
8. 12264 Գետքի ինկուբատորային թռչնաբուծական կայան
9. 12077 Թալինի ինկուբատորային թռչնաբուծական կայան
10. 12266 Արտաշատի կերի արտադրամաս
11. 5462 Մասիսի ձկան կոմբինատ
12. 12234 Պանսիոնատ
13. 5373 Կապանի մսի կոմբինատ
14. 11050 Արտամետի կերի արտադրության տնտեսություն
15. 12078 Էջմիածնի թռչնաբուծական ֆաբրիկա
16. 11906 Ախուրյանի «Կարմրաքար» ճամբար
17. 11902 Վարդենիսի «Լճափ» ճամբար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ _____________________________________
18. 323 Երևանի ՀԷԿ-2
19. 322 Թալինի ՀԷԿ
20. 307 Գորիսի ՀԷԿ
21. 311 Ծաղկավանի ՀԷԿ
22. 312 Այգեձորի ՀԷԿ
23. 325 ՁորաՀԷԿ
24. 303 Հայկավանի ՀԷԿ
25. 313 Կամոյի ՀԷԿ
26. 315 Վարդենիսի ՀԷԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ
ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
________________________________________________
27. 14003 Հանրապետական առևտրամիջնորդային կենտրոն
28. 14130 Շարժական մեքենայացված շարասյուն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
___________________________________________________
29. 6188 «Ուրարտու» կինոթատրոն
30. 6103 Արթիկի կինոցանց
31. 6105 Ախուրյանի կինոցանց
32. 6133 Հրազդանի կինոցանց
33. 6116 Կապանի կինոցանց
34. 6135 Սիսիանի կինոցանց
35. 6202 Մեղրու ամառային կինոթատրոն
36. 6112 Տաշիրի կինոցանց
37. 6136 Սպիտակի կինոցանց
38. 6142 Բաղրամյանի կինոցանց
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
_____________________
39. 4931 «Շիրակ» հյուրանոց
40. 4934 «Արաբկիր» հյուրանոց
41. 4933 «Սեբաստիա» հյուրանոց
42. 4936 «Մասիս» հյուրանոց
ՑԱՆԿ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
_______________________________________________________________________
ԹԻՎ
ԹԻՎ ԾԱԾԿԱԳԻՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Ը/Կ
_______________________________________________________________________
1 2 3
_______________________________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________
1. 150 Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան
2. 15022 «Էրեբունի ԳԱՁ» ՊՁ
3. «Նեյրոն» ՊՁ-ի թիվ 14 արտադրամաս
4. 15024 «Միկրոպրոցեսոր» ԴՁ
5. 10392 Ստեփանավանի կարի ԱՄ-ի Արմանիսի տեղամաս
6. 40402 «Հայարդշինանյութ» ՊԱՄ-ի «Կանզիտ» ԳԱՖ
7. 15026 «Դիպոլ» ՓԲԸ
8. 1001 «Տարոն» ՊՁ (Եղեգնաձորի տրիկոտաժի ԱՄ-ի ԳՖ)
9. 946 Երևանի տրիկոտաժի «Նորք» ՓԲԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________
10. 5269 Այգեզարդի գինու գործարան
11. 5263 Տավուշի գինու գործարան
12. 11159 Մասիսի ջերմոցային տնտեսություն
13. 5265 Գետափի գինու գործարան
14. 5366 Մարտունու պահածոների գործարան
15. 5371 Աշոցքի անասնամթերման գրասենյակ
16. 5371 Սպիտակի անասնամթերման գրասենյակ
17. 5327 Եղեգնաձորի պանրագործարանի Վարդահովտի կետ
18. 5327 Եղեգնաձորի պանրագործարանի Ջերմուկի կետ
19. 5435 Վարդենիսի պտուղ-բանջարեղենի գրասենյակ
20. 11043 Բալաքի բտման տնտեսություն
21. 5433 Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի գրասենյակ
22. 5431 Մարտունու պտուղ-բանջարեղենի գրասենյակ
23. 11350 «Բերրիություն» ԱՄ-ի Կրասնոսելսկի մասնաճյուղ
24. 5442 Ախուրյանի պտուղ-բանջարեղենի գրասենյակ
25. 5261 Արևշատի գինու գործարան
26. 12280 «Արցախ» պանսիոնատ
27. 5351 ա Երևանի պահածոների գործարանի Արևշատի
մասնաճյուղ
28. 5393 Տավուշի ֆերմենտացիայի գործարան
29. 5365 Գուգարքի պահածոների գործարան
30. 11270 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Թալինի շրջանային
միավորում
31. 11270 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արմավիրի շրջանային
միավորում
32. 11350 «Բերրիություն» ԱՄ-ի «Էրեբունի» ԴՁ
33. 5428 Արթիկի պտուղ-բանջարեղենի գրասենյակ
34. 11350 «Բերրիություն» ԱՄ-ի «Հաղարծին» ԴՁ
35. 11270 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ամասիայի շրջանային
միավորում
36. 11270 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վայքի շրջանային միավորում
37. 11270 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Եղեգնաձորի շրջանային
միավորում
38. 11022 Լեռնամերձի ջերմոցային տնտեսություն
39. 11270 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Կրասնոսելսկի շրջանային
միավորում
40. 12056 Սիսիանի թռչնաֆաբրիկա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ
ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
________________________________________________
41. 14027 «Հայշինանտառթուղթառ» ՊՁ
42. 14039 «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմա
43. 14111 «Հայերկրորդռեսուրս» ՊՁ
44. 14066 «Արիմեքս» ՊՁ
45. 14112 «Հայերկրորդռեսուրս» ՊՁ-ի Վանաձորի ԴՁ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
________________________________________
46. 589 «Շինարար» պանսիոնատ
47. 508 «Հայհատուկշինպոլիմեր» ՊՁ
48. 564 «Հաղպատ» կոմերցիոն կենտրոն
49. 4789 Ճամբարակի «Գետիկ» հյուրանոց
50. 4827 Ամասիայի հյուրանոց
51. 4856 Արագածի «Ծաղկահովիտ» հյուրանոց
52. 4841 Աշոցքի հյուրանոց
53. 4695 Քաջարանի «Գանձասար» հյուրանոց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
___________________________________
54. 5062 Գյումրիի ՏԱՏՁ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
___________________________________________________
55. 6092 «Գուգարք» կինոթատրոն
56. 6093 Դիլիջանի կինոցանցի «Մանուշակ» կինոթատրոն
57. 6093 Դիլիջանի կինոցանցի «Դիլիջան» կինոթատրոն
58. 6115 Կրասնոսելսկի կինոցանց
59. 6143 Արարատի կինոցանց
60. 6111 Իջևանի կինոցանցի «Գանձաքար» կինոթատրոն
61. 6121 Նոյեմբերյանի կինոցանց
62. 6100 Արագածի կինոցանց
63. 6140 Տավուշի կինոցանց
ՄԱՄՈՒԼ ______
64. 40751 «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկության
Ծաղկաձորի պանսիոնատ