Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0075.140497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«14» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 1997 թ. թիվ 75

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1997 թվականի ապրիլի 14-18-ը Երևանում Պարսից ծոցի և Միջին Արևելքի երկրների գործարարների մասնակցությամբ միջազգային բիզնես համաժողով անցկացնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միջազգային բիզնես համաժողովի աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախապատրաստել միջազգային բիզնես համաժողովի ծրագիրը, ապահովել նշված համաժողովի մասնակիցների հրավերների և Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպումը, նրանց դիմավորումն ու ճանապարհումը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանատների և Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների միջոցով ապահովել միջազգային բիզնես համաժողովի մասնակիցների ներգրավման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճը նախապատրաստել միջազգային բիզնես համաժողովի անցկացման համար և ապահովել անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների հետ համատեղ պատրաստել տեղեկատվական նյութեր, փաստաթղթեր և ապահովել դրանց թարգմանությունը:

6. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ապահովել Հայաստանում արտադրվող և արտահանվող արտադրանքները ներկայացնող ցուցափեղկերի և տեղեկատվական նյութերի պատրաստումն ու միջազգային բիզնես համաժողովի անցկացման վայրում դրանց տեղադրումը:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել միջազգային բիզնես համաժողովի մասնակիցների պատշաճ դիմավորումն ու ճանապարհումը:

8. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` միջազգային բիզնես համաժողովի անցկացման վայրում և այն հյուրանոցներում, որտեղ բնակվելու են նշված համաժողովի մասնակիցները, տեղադրել միջազգային կապի միջոցներ` հեռախոս և ֆաքս:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել միջազգային բիզնես համաժողովի մասնակիցների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել միջազգային բիզնես համաժողովի մասնակիցների բուժսպասարկումը:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճը միջազգային բիզնես համաժողովի անցկացման համար նախապատրաստելու, տեխնիկական սարքերի, ինչպես նաև ցուցափեղկերի և տեղեկատվական նյութերի պատրաստման ու նշված համաժողովի անցկացման վայրում դրանց տեղադրման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված` բանկերի և ձեռնարկությունների վերակառուցման աջակցության ծախսային հոդվածով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ու Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 14-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 14-Ի ԹԻՎ 75 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

     Գ. Նանագուլյան         - ՀՀ առևտրի,  սպասարկումների և

                              զբոսաշրջիկության նախարար

                              (հանձնաժողովի նախագահ)

 

     Մ. Շիշմանյան           - ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ

 

     Ա. Գևորգյան            - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

     Ա. Դարբինյան           - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

     Գ. Եղիազարյան          - ՀՀ սեփականաշնորհման և  օտարերկրյա

                              ներդրումների նախարարի տեղակալ

 

     Ս. Հայրապետյան         - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ

 

     Ի. Մարտիրոսյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

     Ա. Մանասարյան          - ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության

                              պետ

 

     Ա. Դարբինյան           - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ

 

     Մ. Դեմիրյան            - Հայաստանի վաճառականների միության նախագահ

 

     Ա. Վարդանյան           - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                              միության նախագահ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.1997
N 75
Որոշում