Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ...

 

 

040.0081.160497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 1997 թ. թիվ 81

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տեղեկություններ տրամադրելու կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` սահմանված ժամկետներում ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգում նշված տեղեկությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 81 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման, ընթացիկ ծախսերի և եկամուտների վերաբերյալ օրական տեղեկատվությունը (գանձապետական համակարգի անցնելուց հետո) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

2. Արտաքին պետական փոխառությունների (ստացման պայմաններ, օգտագործման ուղղություններ և նպատակներ) վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային կտրվածքով` եռամսյակի ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:

3. Պետական երաշխիքով ստացված վարկերի ծավալների և պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային կտրվածքով` եռամսյակի ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 30-ը:

4. Վճարային հաշվեկշիռը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային (հաշվետու ժամանակահատվածից հետո մինչև 90-րդ օրը) և տարեկան կտրվածքով (հաշվետու ժամանակահատվածից հետո մինչև 180-րդ օրը), իսկ ըստ երկրների, ապրանքատեսակների և ապրանքատեսակներն ըստ երկրների արտահանման ու ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը` ամսական կտրվածքով:

5. Համախառն ներքին արդյունքի (աճի տեմպը և բացարձակ տվյալները, համախառն ներքին արդյունքի աճի իրական տեմպը) վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում ամսեկան, եռամսյակային և տարեկան կտրվածքով (հաշվետու ժամանակահատվածից հետո IV եռամսյակում):

6. Ձեռնարկությունների (կազմակերպությունների) հաշվարկների վիճակի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային և տարեկան կտրվածքով (հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո մինչև 75-րդ օրը):

7. Ձեռնարկությունների միջոցների կազմի և դրանց գոյացման աղբյուրների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային և տարեկան կտրվածքով (հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո մինչև 75-րդ օրը):

8. Ձեռնարկությունների (կազմակերպությունների) ֆինանսական գործունեության ամփոփ ցուցանիշները Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային և տարեկան կտրվածքով (հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո մինչև 75-րդ օրը):

9. Ընթացիկ ծախսերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում եռամսյակային և տարեկան կտրվածքով (հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո մինչև 75-րդ օրը):

10. «Հայաստանի Հանրապետության սպառողական գների ինդեքս» տեղեկագիրը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում ամսական կտրվածքով` մինչև հաջորդ ամսվա 10-ը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.1997
N 81
Որոշում