Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄ ...

 

 

102.0100.120704

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         07           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10204178

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

12 հուլիսի 2004 թվականի թիվ 100-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել հարկադիր կատարողին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2004 թ. հուլիսի 12-ի

թիվ 100-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է կատարողական գործողությունների կատարման ընթացքում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողներին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկը:

2. Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև աշխատանքային օրվա ավարտից հետո անհապաղ կատարում պահանջող, պարտապանի մեղքով կամ այլ պատճառներով կատարողական գործողությունների կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին դարձած կատարողական գործողությունները շարունակվում են մինչև դրանց փաստացի կատարումը:

3. Արտաժամյա ծառայության (աշխատանքի) վերաբերյալ հարկադիր կատարողի վերադասի (բաժնի պետ, վարչության պետ) կողմից կազմվում է համապատասխան զեկուցագիր և ներկայացվում Գլխավոր հարկադիր կատարողի հաստատմանը: Հաստատումից հետո այն ուղարկվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվապահություն` համապատասխան հաշվարկներ և վճարումներ կատարելու համար:

4. Արտաժամյա ծառայության համար հարկադիր կատարողին վճարվում է հավելում օրենքով սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 22.03.18 թիվ 116-Ն հրաման)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 22.03.18 թիվ 116-Ն հրաման)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 22.03.18 թիվ 116-Ն հրաման)

 

 

pin
Արդարադատության նախարարություն
12.07.2004
N 100-Ն
Հրաման