Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0155.250497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 1997 թ. թիվ 155

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական հաշվառման աշխատանքները բարելավելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա/ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման կարգը.

բ/ Հայաստանի Հանրապետության համայնքներում զինվորական հաշվառման աշխատանքները կազմակերպելու համար տեղական զինվորական կոմիսարիատների կազմում նախատեսել զինվորական հաշվառման տեսուչների հաստիքներ.

գ/ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվարկներ զինվորական հաշվառման տեսուչների թվաքանակի և նրանց ֆինանսավորման վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համայնքներում զինվորական հաշվառման տեսուչներին ապահովել աշխատատեղով և ստեղծել նրանց գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվարկների հիման վրա նախարարությանը հատկացնել ֆինանսական միջոցներ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.04.1997
N 155
Որոշում