Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0157.280497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 1997 թ. թիվ 157

 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1995-1996 թվականներին բնական աղետներից տուժած Արագածոտնի մարզի Արագած, Շենավան, Հարթավան և Վարդենուտ գյուղերի բնակչությանը նյութական օգնություն տրամադրելու և նրանց կողմից ընթացիկ տարվա գարնանացանի աշխատանքների կատարմանն օժանդակելու նպատակով`

1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

2. Կառավարական հանձնաժողովին`

ա) 3-օրյա ժամկետում քննության առնել և հաստատել 1995-1996 թվականներին բնական աղետներից տուժած Արագածոտնի մարզի Արագած, Շենավան, Հարթավան և Վարդենուտ գյուղերի բնակչությանը նյութական օգնության տրամադրման և ընթացիկ տարվա գարնանացանի աշխատանքների կատարմանն օժանդակելու ծրագիրը.

բ) մեկամսյա ժամկետում զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կատարած աշխատանքների մասին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ԱՊՐԻԼԻ

28-Ի ԹԻՎ 157 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

      Գ. Գամազյան              -   ՀՀ տարածքային կառավարման նախարար

                                   (նախագահ)

 

      Վ. Մովսիսյան             -   ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

      Վ. Ավանեսյան             -   ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

      Հ. Հակոբյան              -   ՀՀ սոցիալական ապահովության նախարար

 

      Լ. Բարխուդարյան          -   ՀՀ ֆինանսների նախարար

 

      Ռ. Բագոյան               -   ՀՀ կառավարության մարդասիրական օգնության

                                   կենտրոնական հանձնաժողովի նախագահ

 

      Հ. Գրիգորյան             -   ՀՀ Արագածոտնի մարզպետ

 

      Վ. Մարգարյան             -   ՀՀ կառավարության աշխատակազմի ագրարային

                                   քաղաքականության վարչության պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.04.1997
N 157
Որոշում