041.0163.290497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 1997 թ. թիվ 163
1993 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑՈՐԵՆԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1992 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի ապրանքավարկային կորպորացիայի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Նվիրատվության մասին» միջազգային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրատրված ցորենի տեղափոխման հետ կապված վիճահարույց հարցերի դատավարության ծախսերի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 7,2 մլն դրամ կանխավճար, 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: