Սեղմել Esc փակելու համար:
ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 1991 թ. թիվ 281

 

ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԱՎԱՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

Սահմանել, որ կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների գյուղատնտեսական նշանակության հողերը որպես սեփականություն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին հանձնելու ժամանակ առաջին երկու տարում հավասար չափերով փոխհատուցվում է միայն այդ տարածությունների վրա օգտագործված սերմերի կամ տնկանյութերի արժեքը, իսկ մշակաբույսերի անավարտ արտադրության վրա կատարված մյուս ծախսերը (հիմնական աշխատավարձ, նյութական ծախսումներ. հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիոն հատկացումներ, վերադիր ծախսեր) հատուցվում են Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 14-ի «Կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ունեցվածքի սեփականաշնորհումից դրամական միջոցների գոյացման և օգտագործման կարգի մասին» թիվ 214 որոշմամբ սահմանված կարգով:

i

Սահմանել, որ կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հողերի սեփականաշնորհման ժամանակ գյուղատնտեսական անավարտ արտադրության վրա կատարված ծախսերի հատուցման ժամկետները գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից խախտելու համար նրանցից գանձվում է տուգանք յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 1 տոկոսի չափով:

/լրաց. 19.06.91 թիվ 409 որոշում/

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
16.04.1991
N 281
Որոշում