Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ...

 

 

040.1160.010904

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2004 թվականի N 1160-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկն ու նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող անհատական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը և թիվը` համաձայն N 2 հավելվածի:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների կողմից օգտագործվող զենքի մասին» N 189 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 13.05.2022 թիվ 661-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի հուլիսի 15-ի

N 1160-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ԹՎԻ

 

._______________________________________________________________.

|Պաշտոնը      |Հաս-|Զենքի      |Զենքի ձևը |Զենքի |Զենքի մոդելը  |

|             |տիք-|տեսակը     |          |թիվը  |              |

|             |ների|           |          |      |              |

|             |թիվը|           |          |      |              |

|_____________|____|___________|__________|______|______________|

|ՀՀ գլխավոր   |1   |ծառայողական|կարճ      |1     |Ոստիկանության |

|հարկադիր     |    |           |ակոսափող  |      |քրեագիտական   |

|կատարող      |    |           |          |      |պահանջներին   |

|_____________|____|___________|__________|______|համապատասխան  |

|Գլխավոր      |3   |ծառայողական|կարճ      |      |տեխնիկական    |

|հարկադիր     |    |           |ակոսափող  |      |բնութագիր     |

|կատարողի     |    |___________|__________|      |ունեցող       |

|տեղակալ      |    |քաղաքացիա- |գազային   |      |ցանկացած մոդել|

|             |    |կան        |          |      |              |

|_____________|____|___________|__________|______|              |

|Բաժնի պետ    |16  |ծառայողական|կարճ      |16    |Ոստիկանության |

|             |    |           |ակոսափող  |      |քրեագիտական   |

|             |    |___________|__________|      |պահանջներին   |

|             |    |քաղաքացիա- |գազային   |16    |համապատասխան  |

|             |    |կան        |          |      |տեխնիկական    |

|_____________|____|___________|__________|______|բնութագիր     |

|Բաժնի պետի   |57  |ծառայողական|կարճ      |30    |ունեցող       |

|տեղակալ      |    |           |ակոսափող  |      |ցանկացած մոդել|

|Բաժանմունքի  |    |___________|__________|      |              |

|պետ          |    |քաղաքացիա- |գազային   |27    |              |

|Գլխավոր      |    |կան        |          |      |              |

|խորհրդատու   |    |           |          |      |              |

|_____________|____|___________|__________|______|              |

|Առաջատար     |186 |ծառայողական|կարճ      |83    |              |

|խորհրդատու   |    |           |ակոսափող  |      |              |

|Ավագ         |    |___________|__________|      |              |

|հարկադիր     |    |քաղաքացիա- |գազային   |84    |              |

|կատարող      |    |կան        |          |      |              |

|Հարկադիր     |    |___________|__________|      |              |

|կատարող      |    |քաղաքացիա- |էլեկտրա-  |32    |              |

|             |    |կան        |հարող     |      |              |

|             |    |           |սարք      |      |              |

|_____________|____|___________|__________|______|______________|

|ԸՆԴԱՄԵՆԸ     |263 |ծառայողական|կարճ      |133   |              |

|             |    |           |ակոսափող  |      |              |

|             |    |___________|__________|______|              |

|             |    |քաղաքացիա- |գազային   |130   |              |

|             |    |կան        |          |      |              |

|             |    |___________|__________|______|              |

|             |    |քաղաքացիա- |էլեկտրա-  |32    |              |

|             |    |կան        |հարող     |      |              |

|             |    |           |սարք      |      |              |

._______________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 13.05.2022 թիվ 661-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի հուլիսի 15-ի

N 1160-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

    Ձեռնաշղթա`             50 միավոր

    Ռետինե մահակ`          279 միավոր

    Զրահաբաճկոն`           50 միավոր

    Սաղավարտ`              50 միավոր

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.07.2004
N 1160-Ն
Որոշում