040.093.220497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«22» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 1997 թ. թիվ 93
1997 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկությանը 1997 թվականի փետրվարին 5,2 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով 23,6 հազար տոննա (1 տոննան` 219 ԱՄՆ-ի դոլար) պարենային ցորեն գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով պայմանագիր կնքել իտալական «Գրանդի մոլինի իտալիանի Ս.Պ.Ա» ընկերության հետ` պարենային ցորենը Հայաստանի Հանրապետությունում ստացվելու օրվանից դրա պայմանագրային արժեքը ընկերությանը 90 օրվա ընթացքում համամասնորեն վճարելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա/ սույն որոշման 1-ին կետին համապատասխան վճարային երաշխիքներ տրամադրել իտալական «Գրանդի մոլինի իտալիանի Ս.Պ.Ա» ընկերությանը.
բ/ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության հետ սույն որոշման 1-ին կետում նշված վճարային երաշխիքներ տրամադրելու պայմանների վերաբերյալ կնքել համապատասխան պայմանագիր:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` իրականացնել անհրաժեշտ վերահսկողություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության և իտալական «Գրանդի մոլինի իտալիանի Ս.Պ.Ա» ընկերության միջև կնքված պայմանագրին համապատասխան սահմանված ժամկետներում նախատեսված վճարումներն ամբողջությամբ կատարելու նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 22-ից: