27.12.2025 -
040.1210.070904
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 2004 թվականի N 1210-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՍՔՈՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցները վերանվանել արհեստագործական ուսումնարաններ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 20.01.05 թիվ 38-Ն որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 25.12.2025 թիվ 1942-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(3-րդ կետը փոփ. 20.01.05 թիվ 38-Ն, 21.11.2019 թիվ 1652-Ն որոշումներ)
3.1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մարտունու N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Մարտունու Տ. Աբրահամյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(3.1-րդ կետը լրաց. 20.01.05 թիվ 38-Ն որոշում)
4. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի N 16 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Երևանի N 6 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(4-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու N 42 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(5-րդ կետը փոփ. 20.01.05 թիվ 38-Ն որոշում)
6. Սահմանել, որ սույն որոշմամբ վերանվանված, ինչպես նաև վերակազմակերպված պետական արհեստագործական ուսումնարան հաստատություններին`
ա) սեփականության իրավունքով հանձնվում են դրանց տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.
բ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են դրանց տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
(6-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1680-Ն որոշում)
7. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով, 14-րդ հոդվածով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված արհեստագործական ուսումնարանների կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` համաձայն N 1 հավելվածի:
(7-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1680-Ն, 21.11.2019 թիվ 1652-Ն որոշումներ)
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 25.12.2025 թիվ 1942-Ն որոշում)
8.1. (8.1-ին կետն ուժը կորցրել է 25.12.2025 թիվ 1942-Ն որոշում)
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 25.12.2025 թիվ 1942-Ն որոշում)
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «Արհեստագործական ավագ դպրոցներ» բաժինը:
10.1. Սույն որոշմամբ վերակազմակերպվող կազմակերպությունների միացման պայմանագրերի, փոխանցման ակտերի, բաժանիչ հաշվեկշռի և այլ փաստաթղթերի հաստատման լիազորությունները վերապահել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Շիրակի մարզպետներին:
(10.1-րդ կետը լրաց. 20.01.05 թիվ 38-Ն որոշում)
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 24.11.11 թիվ 1680-Ն որոշում)
(վերնագիրը փոփ. 25.12.2025 թիվ 1942-Ն որոշում)
(նախաբանը փոփ. 21.01.2021 թիվ 71-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 1-ի
N 1210-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Հին անվանումը | Նոր անվանումը | Լիազորված |
|ը/կ| | | պետական |
| | | | մարմինը |
|___|__________________________|___________________________|______________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|__________________________|___________________________|______________|
| 1.|«Երևանի N 4 ավագ դպրոց |»Երևանի N 1 |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |արհեստագործական |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |կազմակերպություն |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
| 2.|(2-րդ կետն ուժը կորցրել է 14.06.07 թիվ 746-Ն որոշում) |
|___|__________________________|___________________________|______________|
| 3.|«Երևանի N 11 ավագ դպրոց |»Երևանի N 3 |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |արհեստագործական |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |կազմակերպություն |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
| 4.|«Երևանի N 12 ավագ դպրոց |»Երևանի N 4 |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |արհեստագործական |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |կազմակերպություն |առևտրային կազմակերպություն|գիտության |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
| 5.|«Երևանի N 14 ավագ դպրոց |»Երևանի N 5 |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |արհեստագործական |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |կազմակերպություն |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
| 6.|«Երևանի N 17 ավագ դպրոց |»Երևանի N 6 |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |արհեստագործական |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |կազմակերպություն |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
| 7.|«Երևանի N 19 ավագ դպրոց |»Երևանի N 7 |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |արհեստագործական |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |կազմակերպություն |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
| 8.|«Երևանի N 23 ավագ դպրոց |»Երևանի N 8 |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |արհեստագործական |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |կազմակերպություն |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
| 9.|«Երևանի N 24 ավագ դպրոց |»Երևանի N 9 |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |արհեստագործական |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |կազմակերպություն |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|10.|«Երևանի N 29 ավագ դպրոց |»Երևանի N 10 |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |արհեստագործական |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |կազմակերպություն |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|11.|«Գյումրու N 33 ավագ դպրոց |»Գյումրու N 1 |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |արհեստագործական |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |կազմակերպություն |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|12.|(12-րդ կետն ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1457-Ն որոշում) |
|___|__________________________|___________________________|______________|
|13.|«Գյումրու N 43 ավագ դպրոց |»Գյումրու N 3 |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |արհեստագործական |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |կազմակերպություն |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|14.|«Աբովյանի N 48 ավագ դպրոց |»Աբովյանի N 1 |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |արհեստագործական |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |կազմակերպություն |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|15.|«Աբովյանի N 4 հատուկ |»Աբովյանի N 2 հատուկ |Հայաստանի |
| |պրոֆտեխուսումնարան» |արհեստագործական |Հանրապետության|
| | |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| | |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|16.|«Հրազդանի ավագ դպրոց |»Հրազդանի արհեստագործական |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |ուսումնարան» պետական ոչ |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |առևտրային կազմակերպություն|կրթության, |
| |կազմակերպություն | |գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|17.|«Բյուրեղավանի N 51 ավագ |»Բյուրեղավանի |Հայաստանի |
| |դպրոց (արհեստագործական |արհեստագործական |Հանրապետության|
| |հոսքով)» պետական ոչ |ուսումնարան» պետական ոչ |կրթության, |
| |առևտրային |առևտրային կազմակերպություն|գիտության, |
| |կազմակերպություն | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|18.|«Էջմիածնի N 53 ավագ դպրոց |»Էջմիածնի արհեստագործական |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |ուսումնարան» պետական ոչ |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |առևտրային կազմակերպություն|կրթության, |
| |կազմակերպություն | |գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|19.|«Աշտարակի N 56 ավագ դպրոց |»Աշտարակի արհեստագործական |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |ուսումնարան» պետական ոչ |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |առևտրային կազմակերպություն|կրթության, |
| |կազմակերպություն | |գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|20.|«Սևանի ավագ դպրոց |»Սևանի արհեստագործական |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |ուսումնարան» պետական ոչ |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |առևտրային կազմակերպություն|կրթության, |
| |կազմակերպություն | |գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|21.| - |«Մարտունու արհեստագործական |Հայաստանի |
| | |ուսումնարան» պետական ոչ |Հանրապետության|
| | |առևտրային կազմակերպություն|կրթության, |
| | | |գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|22.|(22-րդ կետն ուժը կորցրել է 03.03.11 թիվ 199-Ն որոշում) |
|___|__________________________|___________________________|______________|
|23.|«Արագածի N 77 ավագ դպրոց |»Արագածի արհեստագործական |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |ուսումնարան» պետական ոչ |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |առևտրային կազմակերպություն|կրթության, |
| |կազմակերպություն | |գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|24.|«Տավուշի N 81 ավագ դպրոց |»Բերդի արհեստագործական |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |ուսումնարան» պետական ոչ |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |առևտրային կազմակերպություն|կրթության, |
| |կազմակերպություն | |գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|25.|«Մարալիկի N 91 ավագ դպրոց |»Մարալիկի արհեստագործական |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |ուսումնարան» պետական ոչ |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |առևտրային կազմակերպություն|կրթության, |
| |կազմակերպություն | |գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|26.|«Նաիրիի N 92 ավագ դպրոց |»Նաիրիի արհեստագործական |Հայաստանի |
| |(արհեստագործական հոսքով)» |ուսումնարան» պետական ոչ |Հանրապետության|
| |պետական ոչ առևտրային |առևտրային կազմակերպություն|կրթության, |
| |կազմակերպություն | |գիտության, |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
|___|__________________________|___________________________|______________|
|27.|Վանաձորի N 31 հանրակրթական|Վանաձորի N 1 |ՀՀ կրթության, |
| |դպրոց |արհեստագործական ուսումնարան| գիտության |
| | | |մշակույթի և |
| | | |սպորտի |
| | | |նախարարություն|
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 20.01.05 թիվ 38-Ն, 24.11.11 թիվ 1680-Ն, 21.11.2019 թիվ 1652-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 1-ի
N 1210-Ն որոշման
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«______________________________________________ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 25.12.2025 թիվ 1942-Ն որոշում)
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում