Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՌԱԶՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 մայիսի 2004 թվականի N 17

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությանը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի մայիսի 6-ի նիստի

N 17 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

Սույն փաստաթուղթը ՀՀ կրթության և գիտության նախարարության համար մշակել է Arcadis BMB (www.bmb.nl) Consultants ընկերության ղեկավարած խումբը` TACIS-ի 2003/69090 «Օժանդակություն մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումների իրականացման ռազմավարության և իրավական դաշտի մշակմանը» Եվրոպական Հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2. ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2.1. Նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի ընդհանուր նկարագիրը

2.2. Նախնական և միջին մասնագիտական կրթության իրականացումը

2.3. Նախնական և միջին մասնագիտական կրթության կառավարումը

2.4. Նախնական և միջին մասնագիտական կրթության ֆինանսավորումը

3. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ 4. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

1. Բաց և ժողովրդավարական համակարգ

2. Կրթության շարունակականություն

3. Կրթական ծառայությունների մատուցման որակը

4. Հմտությունների ապահովում` ըստ անհատական կարողությունների

5. Հմտությունների ապահովում` ըստ տնտեսության և աշխատանքի շուկայի կարիքների

6. Ծախսերի արդյունավետություն

7. ՄԿՈՒ տարբեր ձևերի ներառումը միասնական օրենսդրական շրջանակում

8. Մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման և ղեկավարման ռացիոնալացում

9. Սոցիալական գործընկերություն

10. Թափանցիկություն և հավատարմագրում

11. Ինտեգրում կրթության բնագավառում միջազգային զարգացումներին

12. ՈՒսուցում ողջ կյանքի ընթացքում

ՀԱՎԵԼՎԱԾ 1. ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՎԵԼՎԱԾ 2. ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՎԵԼՎԱԾ 3. ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՎԵԼՎԱԾ 4. ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԾԵՐԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության և ուսուցման (այսուհետ` ՄԿՈՒ) ռազմավարության նախագիծը մշակվել է հայաստանյան և միջազգային փորձագետների միացյալ ուժերով և ներկայացվում է երկրի ՄԿՈՒ բոլոր շահագրգիռ կողմերի քննարկմանը: Սույն փաստաթուղթը ներկայացնում է ՄԿՈՒ բարեփոխման սկզբունքները և առաջարկում դրա կարևորագույն ոլորտներն ու հիմնահարցերը: Այն հիմնված է Հայաստանի պայմաններում կիրառելի միջազգային փորձի վրա և սա նաև արդյունք է ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավարների հետ սերտ համագործակցության: Որպես ռազմավարական փաստաթուղթ այս զեկույցը պետք է ուղեկցվի հստակորեն սահմանված գործնական միջոցառումների ցանկով` ի հավելումն արդեն իսկ ներառված կետերի: Այս լրացուցիչ կետերն առաջին հերթին վերաբերում են մարդկային ռեսուրսների և ֆինանսական միջոցների ճշգրտմանը` այս միջոցով ապահովելով ՄԿՈՒ սկզբունքների և ռազմավարական հիմնահարցերի սահուն և արդյունավետ իրականացումը: Ավելի գործնական դարձնելու համար կարիք ունի օրենսդրական ապահովման:

Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել դրա դրույթները սահմանադրական ակտերին, երկրի ընդհանուր կրթական քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացման ազգային ծրագրին ու գերակայություններին համապատասխանեցնելու վերաբերյալ պահանջը:

Ռազմավարությունը հիմնված է հետևյալ մոտեցումների վրա. . երկարաժամկետ հեռանկարի (6-10 տարի) սահմանում, որը դերերի և

իրավասությունների վերասահմանման հետևանքով կապահովի արդյունքների

հասնելու բավարար ժամանակ, ինչպես նաև կդյուրացնի հետագայում

ռազմավարության մեջ անհրաժեշտ որևէ փոփոխության կատարումը. . իրատեսական նպատակների սահմանում հետապնդում` սահմանելով ոչ միայն

նպատակներ, այլև դրանք իրականացնելու որոշակի ուղիների նախանշում:

Ռազմավարության մշակման բոլոր փուլերում հնարավորինս լայնորեն ընդգրկվել են շահագրգիռ կողմերը և նրանց հետ իրականացվել են լայնածավալ քննարկումներ, խորհրդատվություններ:

Նախնական և վերջապես, ի սկզբանե ենթադրվում էր, որ ՄԿՈՒ ռազմավարության մշակման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը ձեռք կբերեն հստակ և ընդհանուր պատկերացում` ինչ ասել է մասնագիտական կրթություն և ուսուցում: Այս նպատակով մարդկային ռեսուրսներին վերաբերող ողջ տերմինաբանությունը և բովանդակությունը պարզաբանված են սույն զեկույցի հավելված 2-ում` առավելագույնս հնարավորություն տալով ցուցաբերելու միատարր մոտեցում` ETF1*)-ի և CEDEFOP2*)-ի կողմից օգտագործվող չափորոշիչներին համապատասխան:

 

_____________________

1*) Եվրոպական կրթական հիմնադրամը (ETF) Եվրոպական Միության արտաքին

հարաբերությունների ծրագրերի համատեքստում ոչ անդամ երկրների

մասնագիտական կրթության և ուսուցման համակարգերի բարեփոխումներին

աջակցող ԵՄ փորձագիտական կենտրոն է 2*) Մասնագիտական ուսուցման զարգացման Եվրոպական կենտրոնը (CEDEFOP)

եվրոպական գործակալությունն է, որը աջակցում է Եվրոպական Հանձնաժողովի,

ԵՄ անդամ երկրների ու եվրոպական սոցիալական

գործընկեր-կազմակերպությունների քաղաքականություն մշակողներին և

իրականացնողներին` մասնագիտական ուսուցման վերաբերյալ առավել իրազեկ

ընտրություններ կատարելու գործում

 

2. ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Հայաստանում կրթության տարբեր աստիճաններն իրականացվում են կրթական տարբեր ծրագրերի միջոցով: Կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակի և ուղղվածության կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ծավալը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանում իրականացվող հետևյալ կրթական ծրագրերը` 1. հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ), 2. մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ):

2.1. Նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի ընդհանուր նկարագիրը

Մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը:

Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են` 1. նախնական մասնագիտական (արհեստագործական). 2. միջին մասնագիտական. 3. բարձրագույն մասնագիտական. 4. հետբուհական մասնագիտական:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նպատակը հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական` արհեստագործի որակավորմամբ կադրերի պատրաստումն է:

Նախնական մասնագիտական կրթությունը կարող է իրականացվել նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում` արհեստագործական ուսումնարաններում, կազմակերպությունների ուսումնական կենտրոններում, ինչպես նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

 

._________________________________________________________________________.

|   Մինչև  2001 թվականը նախնական մասնագիտական (արհեստագործական)           |

|կրթությունը (նախկինում` մասնագիտական-տեխնիկական կրթություն) իրականացվում |

|էր մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններում (ՄՏՈՒ): 2001 թվականին       |

|Հայաստանում առկա էր 58 ՄՏՈՒ, որոնցից 19-ը` ՀՀ կրթության և  գիտության     |

|նախարարության, իսկ 39-ը` ՀՀ մարզպետարանների (այդ թվում նաև`  Երևանի      |

|քաղաքապետարանի) ենթակայության ներքո:                                     |

|   Սակայն, քանի որ 1999 թվականին ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքով  |

|ՄՏՈՒ-ն` որպես ուսումնական հաստատության առանձին տիպ այլևս  նախատեսված չէր,|

|ՀՀ կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության նախնական և   |

|միջին մասնագիտական կրթության համակարգի ռացիոնալացման ծրագրի շրջանակներում|

|Հայաստանում գործող ՄՏՈՒ-ները վերակազմակերպվեցին` վերակազմավորվելով       |

|արհեստագործական հոսքով ավագ դպրոցների (45 ՄՏՈՒ), միացվելով միջին         |

|մասնագիտական ուսումնական հաստատությունների (9 ՄՏՈՒ), կամ լուծարվեցին     |

|(4 ՄՏՈՒ):                                                                |

|   Ներկայումս նախնական մասնագիտական կրթություն իրականացվում է 10-12      |

|ՄՄՈՒՀ-ում:                                                               |

._________________________________________________________________________.

 

Միջին մասնագիտական կրթության նպատակը միջին մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստումը, միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա ընդհանուր և մասնագիտական գիտելիքների ընդլայնումն ու խորացումն է:

Միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` քոլեջներում և ուսումնարաններում: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է միջին մասնագիտական` կրտսեր մասնագետի որակավորում:

Ներկայումս Հայաստանում գործում է 80 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն, որոնց ցանկը բերված է հավելված 1-ում:

2002 թվականին ՀՀ պետական ՄՄՈՒՀ-ներում սովորում էր 29310 ուսանող, որոնցից 19348-ը կամ 66.0%-ը կանայք էին: 22268-ը կամ 76.0%-ը սովորում էին վճարովի հիմունքով:

Ոչ պետական ՄՄՈՒՀ-ներում, որոնք 22-ն են, սովորողների թիվը կազմում էր 1747 հոգի, որոնցից 1268-ը կամ 72.6%-ը կանայք էին:

Ներկայումս միջին մասնագիտական կրթության համակարգում ընդգրկված է բնակչության 0.29%-ը: Առավելագույն ցուցանիշը գրանցվել է 1980 թվականին` 0,52%, իսկ 1965 թվականից հետո նվազագույնը գրանցվել է 1995 թվականին` 0.21%: Նախնական մասնագիտական կրթության համակարգում ընդգրկված է բնակչության 0.11%-ը, որը համընկնում է այդ համակարգի առաջին հաստատությունների ստեղծման տարվա` 1936 թվականի ցուցանիշի հետ: Առավելագույն ցուցանիշն այստեղ նույնպես գրանցվել է 1980 թվականին` 1.73%:

 

._________________________________________________________________________.

|._______________________________________________________________________.|

||  27             ՀՀ պետական ՄՄՈՒՀ-ներն` ըստ մարզերի                    ||

|| .___.                                                                 ||

|| |   |    9      9                                                     ||

|| |   |  .___.  .___.    8                                              ||

|| |   |  |   |  |   |  .___.    7                                       ||

|| |   |  |   |  |   |  |   |  .___.    5      5      5                  ||

|| |   |  |   |  |   |  |   |  |   |  .___.  .___.  .___.    4           ||

|| |   |  |   |  |   |  |   |  |   |  |   |  |   |  |   |  .___.    1    ||

|| |   |  |   |  |   |  |   |  |   |  |   |  |   |  |   |  |   |  .___.  ||

|._______________________________________________________________________.|

| Երևան   Շիրակ  Լոռի  Սյունիք Գեղար- Տավուշ Կոտայք Արմավիր Արարատ Վայոց  |

|                              քունիք                              ձոր    |

._________________________________________________________________________.

 

Վերջին տարիներին առկա է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների թվի աճման որոշակի միտում: Ստորև բերված գծապատկերը ներկայացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ՄՄՈՒՀ-ների ընդունելության պատկերը 1991-2003 թվականների համար.

 

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

2.2. Նախնական և միջին մասնագիտական կրթության իրականացումը

ՈՒսուցումը մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով: Վերջինս կիրառվում է 1992 թվականից:

Պետական հաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերի թիվն ըստ մասնագիտությունների յուրաքանչյուր տարի հաստատում է ՀՀ կառավարությունը` ելնելով համապատասխան մասնագետների պահանջարկից և պետական բյուջեով մասնագիտական կրթության համար նախատեսված գումարների ծավալից: Ըստ մասնագիտությունների հաստատված տեղերը նախարարությունները բաշխում են ըստ իրենց ենթակայության հաստատությունների: Վճարովի ուսուցման ընդունելության տեղերի թիվն ըստ հաստատությունների և դրանց մասնագիտությունների սահմանում են համապատասխան նախարարությունները:

ՈՒսման վարձի չափը սահմանում են ուսումնական հաստատությունները: Այն կազմում է 60-ից մինչև 350 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և կախված է մասնագիտությունից:

Մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով: Անվճար ուսուցման յուրաքանչյուր մասնագիտության ընդունելության համար սահմանված են ընդունելության քննություններ` 2-4 առարկաներից:

2002 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է միջին մասնագիտական կրթության, իսկ 2003 թվականին` նախնական մասնագիտական կրթության մասնագիտությունների նոր ցանկերը (հավելվածներ 2 և 3), որոնք առավելագույնս պետք է համապատասխանեն Հայաստանի տնտեսության պահանջներին, նրա ուղղվածությանը և միաժամանակ բավարարեն այլ պետություններում (առաջին հերթին ԱՊՀ երկրներում) գործող մասնագիտությունների հետ համադրելիության պահանջը` պատրաստվող մասնագետների վկայականների և որակավորումների փոխադարձ ճանաչման ապահովման նպատակով:

ՈՒսուցումը ՆևՄ մասնագիտական հաստատություններում իրականացվում է մասնագիտությունների ուսումնական պլաններով, որոնք իրենց մեջ ներառում են ուսուցանվելիք առարկաների ցանկը, դրանցից յուրաքանչյուրի համար նախատեսված ժամաքանակը և բաշխումն ըստ կիսամյակների: Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, կրթության լիազորված պետական մարմնի հաստատած պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, մշակում և հաստատում են ուսումնական հաստատությունները:

 

._________________________________________________________________________.

|       Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների          |

|               ուսանողների թիվը` ըստ մասնագիտական խմբերի                 |

|                                                                         |

|Արվեստ և  կինեմատոգրաֆիա 6,8%   Արդյունաբերություն և  շինարարություն 6,2%|

|Տրանսպորտ և  կապ 14,1%          Մանկավարժություն 15,8%                   |

|Գյուղատնտեսություն 2,7%         Առողջապահություն և  սպորտ 23,1%          |

|Տնտեսագիտություն 17,5%          Այլ 9,0%                                 |

|Իրավագիտություն 4,8%                                                     |

._________________________________________________________________________.

 

Մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդում են հիմնականում բարձրագույն կրթությամբ մանկավարժներ: Ոչ բարձրագույն (միջին մասնագիտական) կրթությամբ դասատուները կազմում են ողջ համակարգի մանկավարժական համակազմի 3-4%-ը: 2001-2002 ուսումնական տարում մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների թիվը կազմել է 4210 հոգի, որից 3088-ը` հիմնական աշխատողներ են: Կանայք կազմում են անձնակազմի 73.8%-ը, ինչը հիմնականում պայմանավորված է տղամարդկանց համար անհրապույր վարձատրության պայմաններով: Մտահոգության տեղիք է տալիս նաև դասախոսների տարիքային կազմը: Միջին տարիքն այստեղ 55-ն է: Միջինում մեկ դասախոսին ընկնող ուսանողների թիվը կազմում է 7.0, ինչը ռացիոնալ հարաբերակցություն չէ:

ՈՒսումնառության ընթացքում հիմնականում շարունակում է գերիշխել տեսական ուսուցումը: Սովորաբար եռամսյա-քառամսյա տեսական ուսուցմանը հաջորդում է երկուսից չորս շաբաթ տևողությամբ գործնական ուսուցումը (պրակտիկան): Կիրառվում են պրակտիկայի հետևյալ տեսակները. ուսումնական (իրականացվում է ուսումնական հաստատությունում), տեխնոլոգիական (իրականացվում է ձեռնարկությունում, կազմակերպություններում), նախադիպլոմային (իրականացվում է ավարտական ատեստավորումից անմիջապես առաջ):

Ներկայումս արտադրության անկման, մասնագետների պահանջարկի կտրուկ նվազման և ձեռնարկությունների սեփականաշնորհման հետևանքով լուրջ դժվարություններ են առաջացել պրակտիկաների կազմակերպման գործում: Այդ իսկ պատճառով պրակտիկաները հաճախ թերի են իրականացվում, առանձին դեպքերում էլ կրում են ձևական բնույթ, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում շրջանավարտների մասնագիտական որակավորման մակարդակի վրա:

Չնայած Հայաստանում մասնագիտական ուսումնական բոլոր հաստատություններն ունեն իրենց սեփական շենքերը, սակայն խիստ տարբեր է դրանց ապահովվածությունը ուսումնանյութական բազայով` լաբորատոր և արհեստանոցային սարքերով ու սարքավորումներով, դիդակտիկ պարագաներով, ուսումնական և ուսումնամեթոդական գրականությամբ: Բացառությամբ մի քանի հումանիտար ուսումնական հաստատությունների, որոնք ապահովված են համեմատաբար ժամանակակից ուսումնական միջոցներով, մյուսները, հատկապես տեխնիկական ուղղվածության հաստատությունները, կահավորված են թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես մաշված, ժամանակակից արտադրության և տեխնոլոգիաների պահանջներին բոլորովին չհամապատասխանող գույքով: Այն վերջին 15-20 տարվա ընթացքում չի նորացվել` հիմնականում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Հաստատությունների մեծ մասն ունի մեկ կամ երկու համակարգիչ, իսկ ինտերնետային կապ` միայն մի քանիսը:

Դասագրքային ապահովվածությունը նույնպես շարունակում է մնալ ծայրահեղ անբավարար, քանի որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանում մասնագիտական գրականություն գործնականում չի հրատարակվել, իսկ օտարերկրյա գրականության զանգվածային ձեռքբերումը հնարավոր չէ ֆինանսական միջոցների սղության, նաև անիմաստ է` ուսանողների` օտար լեզուների (բացի ռուսերենից) անբավարար իմացության պատճառներով:

Հայաստանում գոյություն չունեն բնակչության խոցելի խմբերի (հաշմանդամներ, սոցիալապես մերժվածներ և այլն) համար նախատեսված հատուկ կրթական կամ ուսուցման ծրագրեր: Օրենսդրությամբ միայն սահմանված է, որ հաշմանդամները, ծնողազուրկ երեխաները և զոհված զինծառայողների երեխաներն ու ամուսիններն օգտվում են պետական մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու արտոնություններից:

2.3. Նախնական և միջին մասնագիտական կրթության կառավարումը

Հայաստանի Հանրապետությունում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է: Սակայն ՀՀ մի շարք այլ նախարարություններ ևս իրենց ենթակայության տակ ունեն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

 

Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների թիվը` ըստ ենթակայության

._________________________________________________________________________.

|              ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ               |ՄՄՈՒՀ-ՆԵՐԻ|

|                                                              |   ԹԻՎԸ   |

|______________________________________________________________|__________|

|ՀՀ կրթության և  գիտության նախարարություն                      |        54|

|______________________________________________________________|__________|

|ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                           |         9|

|______________________________________________________________|__________|

|ՀՀ առողջապահության նախարարություն                             |        11|

|______________________________________________________________|__________|

|ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի նախարարություն        |         3|

|______________________________________________________________|__________|

|ՀՀ էներգետիկայի նախարարություն                                |         1|

|______________________________________________________________|__________|

|ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզկուլտուրայի և  սպորտի վարչություն|         2|

|______________________________________________________________|__________|

|Ընդամենը                                                      |        80|

._________________________________________________________________________.

 

ՈՒսումնական հաստատության անմիջական ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որը նշանակվում և ազատվում է ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն (պետական ուսումնական հաստատությունների դեպքում` համապատասխան նախարարության կողմից):

Տարածքային ինքնակառավարման մարմիններին, տեղական իշխանություններին վերապահված չէ նախնական և միջին մասնագիտական կրթության քաղաքականության մշակման և իրականացման իրավունք:

Գործնականում բացակայում է մասնագիտական կողմնորոշման կազմակերպված համակարգը, չի գործում այդ խնդրի համար պատասխանատու որևէ մարմին: Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ինքնուրույն է իրականացնում այդ գործառույթը, որը, սակայն, հիմնավորված կողմնորոշման և խորհրդատվության բնույթ չի կրում: Որպես արդյունք հաշվի չեն առնվում տվյալ անհատի հակումներն ու ունակությունները, աշխատաշուկայում տիրող իրավիճակը` հնարավոր հետագա զբաղվածության ապահովման տեսանկյունից:

2.4. Նախնական և միջին մասնագիտական կրթության ֆինանսավորումը

Պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը անվճար համակարգում ամբողջովին իրականացվում է պետական բյուջեից: Սակայն պետությունը գործնականում ապահովում է միայն պահպանման ծախսերը (մանկավարժների աշխատավարձ, կրթաթոշակ, որոշ կոմունալ ծախսեր) հոգալու համար: Ընդ որում այդ հատկացումները կատարվում են ելնելով միայն անվճար ուսուցման համակարգում սովորողների թվից:

Համակարգի զարգացման (շենքերի վերանորոգման, ժամանակակից գույքի և սարքավորումների ձեռքբերման, ղեկավարների և դասախոսների վերապատրաստման, նոր ուսումնամեթոդական գրականության, ուսումնական ձեռնարկների, դասագրքերի մշակման կամ ձեռքբերման և այլնի) համար անհրաժեշտ ծախսերը թողնված են ուսումնական հաստատություններին և պետք է կատարվեն դրանց արտաբյուջետային միջոցների հաշվին: Դրանք, սակայն, նույնպես չնչին են և հիմնականում բավարարում են միայն աշխատավարձի վճարմանը:

2001/2002 ուսումնական տարում պետական ՄՄՈՒՀ-ների ընդհանուր ֆինանսական մուտքերը կազմել են 2175094 հազար դրամ, որը միջին հաշվով մեկ հաստատության համար կազմում է շուրջ 29 մլն դրամ: Դրանցից 1011967 հազար դրամը կամ 46.5%-ը` ստացվել է պետական բյուջեից (հանրապետության կրթության և գիտության բյուջեի շուրջ 4%-ը), 1117149 հազար դրամը կամ 51.4%-ը` ուսանողների ուսման վարձավճարներից, 45978 հազար դրամը կամ 2.1%-ը` այլ աղբյուրներից, այդ թվում նաև` հաստատությունների կողմից մատուցված տարբեր վճարովի ծառայություններից ստացված գումարներից:

Համեմատության համար նշենք, որ ոչ պետական ՄՄՈՒՀ-ների նույն ժամանակաշրջանի մուտքերը կազմել են 113716 հազար դրամ կամ շուրջ 5 մլն դրամ մեկ հաստատության հաշվով:

Վերջին տարիներին կրթության և գիտության բնագավառում ծախսվել է ՀՀ պետական բյուջեի շուրջ 11%, կամ ՀՆԱ-ի 2,7%: Այն ցածր է համաշխարհային միջինից (3,4%), միջին եկամուտ ունեցող երկրներից (3,0%), Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի և զարգացած երկրներից (5%):

Դրա հետ միասին Հայաստանը միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համար կատարած պետական ծախսումներով հետ է մնում նաև ցածր եկամուտներ ունեցող երկրներից: Եթե 1989 թ. բարձրագույն կրթության համար պետական ծախսումները կազմել են ՀՆԱ-ի 0,9%, կամ պետական բյուջեի 1,3%, իսկ միջին մասնագիտական կրթության համար` ՀՆԱ-ի 0,4%, կամ պետբյուջեի 0,6%, ապա 2000 թ. (2000 թվին կրթության տրված բյուջեն կազմել է ՀՆԱ-ի 2,63%) բարձրագույն կրթության համար ծախսվել է ՀՆԱ-ի 0,30%, կամ պետբյուջեի 1,14%, միջին մասնագիտական կրթության համար ՀՆԱ-ի 0,11%, կամ պետբյուջեի 0,4%, որը բավականին ցածր է համաշխարհային ցուցանիշներից, այն փոքր է նաև ցածր եկամուտով երկրների հետ համեմատած:

Պետական ՄՄՈՒՀ-ներում ֆինանսական միջոցների 47.0%-ը ծախսվել է աշխատավարձի, 16.9%-ը` պարտադիր սոցիալական ապահովագրական վճարումների, 12.3%-ը` կրթաթոշակի և միայն 5.2%-ը, որը միջին հաշվով մեկ հաստատության համար կազմում է մոտ 2300 ԱՄՆ դոլար` հիմնավերանորոգման, գույքի և սարքավորումների ձեռքբերման համար: Նման ֆինանսական միջոցների առկայության պայմաններում բնականաբար դժվար է ակնկալել հաստատությունների ուսումնանյութական բազայի նորացում, որը, ինչպես նշվեց, թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես մաշված է և հիմնականում չի համապատասխանում օրվա պահանջներին:

 

3. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3.1. Բարեփոխումների հիմնական նպատակները

Բարեփոխումների հիմնական նպատակներն են` Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության ժողովրդավարական և որակյալ ՄԿՈՒ համակարգում: Այս եղանակով համակարգը նպատակ ունի արդյունավետ համակարգի ստեղծման միջոցով`

ապահովել որակյալ մասնագետների պատրաստումը, նրանց կարողությունների և հմտությունների կայացմանն ուղղված համակարգի արդյունավետությունը,

ապահովել ազգի զարգացման նոր մակարդակ բերող ժամանակակից անհատի ու քաղաքացու ձևավորումը, հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրությունն ու զարգացումը, մրցունակությունը և սոցիալական համախմբվածությունը, որոնք կբերեն քաղաքական կայունության և ժողովրդավարության,

բոլորի համար ապահովել ողջ կյանքի ընթացքում հաջողության հասնելու հնարավորություններ` հենվելով սովորողների անհատական կարողությունների և տնտեսության ու աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցման վրա:

3.2. Բարեփոխումների ռազմավարական խնդիրները

Ելնելով վերը նշվածից` Հայաստանի ՄԿՈՒ համակարգի բարեփոխումների ռազմավարությունն առաջադրում է մի շարք խնդիրներ, որոնց լուծման արդյունքներն են լինելու`

1. Բաց և ժողովրդավարական համակարգը, որն ապահովում է տարբեր սկզբնակետերից և (կամ) նախընթաց կրթության կամ աշխատանքային գործունեության ամենատարբեր փուլերից հետո այդ համակարգ մուտք գործելու հավասար մատչելիություն բոլոր քաղաքացիների համար` կախված անհատական բնութագրից: Նույն սկզբունքը հավասարապես պետք է կիրառելի լինի նաև ՄԿՈՒ իրականացնող` նախապես հայտնի համապատասխան չափանիշի` չափանիշներ բավարարող ներկայումս գործող կամ ապագա բոլոր հաստատությունների համար, որոնք կցանկանային գործել այդ դաշտում, եթե դրանք բավարարեն բոլոր կազմակերպությունների համար, անկախ դրանց իրավական կարգավիճակից և սեփականության ձևից: Մատչելիության մասին վերը նշված կետերն էլ հավանաբար պետք է օրենքի ուժ ստանան:

2. Կրթության շարունակականությունը, որն անձին հնարավորություն կընձեռի ապահովել կրթության շարունակելիություն` իր կրթական հետագծի ցանկացած չափով: Այս նպատակով կրթական տարբեր մակարդակները (միջնակարգ, նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն) պետք է շաղկապված կերպով կապված լինեն միմյանց: Սա հատկապես վերաբերում է այն ուսանողներին, որոնք սովորում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական համակարգում: Վերջերս ընդունված օրենսդրական լրացումները պետք է ավելի խորը ուսումնասիրվեն` պարզելու համար, թե արդյոք նրանք բավարարում են վերը նշված սկզբունքը:

3. Կրթական ծառայությունների մատուցման որակը, որի ապահովումը ենթադրում է նորագույն ընդհանուր գիտելիքները և գիտական նվաճումները, տեխնոլոգիական զարգացումները, մշակույթի և ուսուցման մեթոդներն իր մեջ ներառող մասնագիտական կրթություն և ուսուցում ապահովող համակարգի հիմնադրում: Դա պահանջում է ընդհանուր և մասնագիտական առարկաների ինտեգրում, մասնագիտական կրթական ազգային նոր ծրագիր (կրթական չափորոշիչ), ժամանակակից սարքավորումների ձեռքբերում, համապատասխան ուսուցիչների ներգրավում, ուսուցանողների ուսուցման համակարգի գործարկում, գործնական ուսուցման (պրակտիկայի) զգալիորեն կատարելագործում երկու ուղղություններով` ժամանակակից լաբորատորիաների ստեղծում, և առաջին հերթին` աշխատատեղերում պրակտիկայի առանձին փուլերի կազմակերպում աշխատատեղերում:

4. Հմտությունների ապահովումը` ըստ անհատական կարողությունների, որի համար ՄԿՈՒ համակարգը պետք է առաջարկի ուսանողների անհատական հակումների ու կարողությունների վրա հիմնված կողմնորոշման և մոնիտորինգի (համապատասխանաբար` ընդունելությունից առաջ և ուսումնառության ընթացքում) նոր, առավել արդյունավետ միջոցներ և ընթացակարգեր: Սակայն, նկատի ունենալով ֆինանսական միջոցների սահմանափակությունը, անհրաժեշտ է համակարգի ռացիոնալացում` հաշվի առնելով աշխատանքային շուկայի պահանջներն ու ներդրումներ կատարելու հնարավորությունները:

5. Հմտությունների ապահովումը` ըստ տնտեսության և աշխատանքի շուկայի կարիքների, որի նախապայմանն է արտադրության անընդհատ փոփոխվող կարիքներին արագ արձագանքելու միջոցով զբաղվածության պահանջներին վերաբերող հարցերում առավել ճկուն գործող ՄԿՈՒ համակարգը: Լավագույն համակցություն կստեղծվի` եթե օգտագործվի առկա ողջ տեղեկատվությունը և ազգային, տարածաշրջանային ու տեղական մակարդակներով աշխատանքի շուկայի ավելի ընդգրկուն ուսումնասիրությունը: Այն կիրականացվի մշտական (ինստիտուցիոնալ) հիմունքներով` բոլոր շահագրգիռ կողմերի ու սոցիալական գործընկերների մասնակցությամբ և համագործակցությամբ: Համապատասխանաբար հստակ օրենսդրական ակտեր պետք է հաշվի առնվեն:

6. Ծախսերի արդյունավետությունը, որը պայմանավորված կլինի ֆինանսավորման առկա և պոտենցիալ աղբյուրների համադրությամբ: Այս նպատակով կներդրվի միավոր ներդրումից ստացված արդյունքի հաշվառման չափանիշների համակարգ: Արդյունավետության բարձրացման նպատակով կվերանայվի տարբեր համակարգերի կողմից նույն ծառայությունները մատուցելու ներկայիս մոտեցումը: Համապատասխանաբար հստակ օրենսդրական ակտեր պետք է հաշվի առնվեն:

7. ՄԿՈՒ տարբեր ձևերի ներառումը միասնական օրենսդրական շրջանակում, որը բխում է շահագրգիռ կողմերի պատասխանատվությունների սահմանման պահանջից և հանգեցնում է մասնագիտական կրթական գործունեության, սկզբնական ու շարունակական մասնագիտական պատրաստման տարբեր տեսակների ու դրանց փոխհարաբերությունների սահմանմանը մեկ միասնական իրավական շրջանակում: Տարբեր մարմինների ենթակայության տակ գործող ՄԿՈՒ համակարգի փոխարեն, առաջարկվում է իր տարածքային ճյուղերով ստեղծել ազգային նոր կառույց` մասնագիտական կրթության բոլոր գործառույթների արդյունավետ կոորդինացման համար: Ղեկավարվելով նույն սկզբունքով` առաջարկվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համակարգվող մասնագիտական ուսուցման գործառույթների իրականացման համար հնարավորինս օգտագործել մասնագիտական կրթության համակարգի առկա ենթակառուցվածքը և մարդկային ռեսուրսները: Համապատասխանաբար հստակ օրենսդրական ակտեր պետք է հաշվի առնվեն:

8. Մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման և ղեկավարման ռացիոնալացում, որը կապահովի դրա արդյունավետությունն ու թափանցիկությունը` վստահություն ներշնչելով բոլոր մասնակիցներին: Անհրաժեշտ է վերանայել ուսումնական հաստատությունների ղեկավարության նշանակման, ոլորտում որոշումների կայացման համակարգերը` միաժամանակ էապես բարելավելով բոլոր մակարդակների ղեկավարների կառավարչական հմտությունները: Անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական դրույթներ:

9. Սոցիալական գործընկերությունը, որը կդրսևորվի ՄԿՈՒ գրեթե բոլոր բաղադրիչների (համակարգի համակարգման կառուցվածք, հմտությունների և կարիքների բացահայտում, ուսումնական ծրագրի արդիականացում, հավատարմագրում, ֆինանսավորում և այլն) մշակմամբ և կիրականացվի երկարաժամկետ եռակողմ համագործակցության սկզբունքով` ուղղորդելով դեպի սոցիալական գործընկերների դերերի և պատասխանատվությունների վերանայում ու հստակեցում:

10. Թափանցիկությունը և հավատարմագրումը, որի հիմքն է ուսանողների, ծնողների, դասավանդողների և գործատուների համար հեշտ ըմբռնելի համակարգի, որտեղ որոշումների ընդունման և գործընթացների պատճառաբանման պայմանները նախօրոք հայտնի են: Այս մոտեցմամբ իրականացվող ուսանողների ատեստավորումը կարտահայտի կրթական ծրագրի մակարդակը և ուսանողի առաջադիմությունը` բերելով կրեդիտների փոխանցելիության սկզբունքի վրա հիմնված հավատարմագրման ազգային համակարգի ներդրմանը: Այն պետք է ներառի ոչ միայն պետության (ՀՀ կրթության և գիտության նախարարության), այլև սոցիալական գործընկերների, մասնավորապես` գործատուների ներկայացուցիչներին:

11. Ինտեգրումը կրթության բնագավառի միջազգային զարգացումներին, որի հիմքը կլինի հավատարմագրված որակավորումների համակարգը: Այն պետք է լինի ակներև ու հասկանալի` ապահովելու համար դրա համեմատելիությունն ու համադրելիությունը միջազգայնորեն ընդունված ընթացակարգերին և պահանջներին:

12. ՈՒսուցումը ողջ կյանքի ընթացքում, որը ներառում է աշխատուժի գիտելիքների և հմտությունների ցանկացած տեսակի հարմարեցում կամ թարմացում, որոնք պահանջվում են աշխատողներից` աշխատանքը պահպանելու կամ գործազուրկներից` աշխատանքի անցնելու համար: Աշխատուժը պետք է հնարավորություն ունենա սովորելու իր աշխատանքային ողջ կյանքի ընթացքում` ըստ իր ցանկության և (կամ) աշխատանքային շուկայի պահանջների:

 

4. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Ստորև ներկայացվում են նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումների ռազմավարական խնդիրների լուծման գործնական ուղիները, որոնք ստորաբաժանված են հետևյալ ենթակետերի.

Ա) խնդրի հիմնավորումը,

Բ) խնդրի լուծման եղանակները,

Գ) պատասխանատու մարմինը,

Դ) խնդրի լուծման իրավական ապահովումն ու միջոցառումները,

Ե) ժամկետները,

Զ) անհրաժեշտ միջոցները:

 

1. Բաց և ժողովրդավարական համակարգ

Ա) Այս խնդիրը լուծվում է յուրաքանչյուր քաղաքացու համար նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի հավասար մատչելիության ապահովման և անվճար ուսուցման հնարավորության միջոցով, համաձայն որի, համակարգ մուտք գործել ցանկացող քաղաքացիները, հատկապես` երիտասարդները չպետք է հանդիպեն որևէ խոչընդոտի: Անհրաժեշտ է, որ անձի` ուսման ավարտին ստացած որակավորումները ճանաչվեն, իսկ ապագայում ամրապնդվեն ուսանողի ձեռք բերած գիտելիքները:

Հավասար և անվճար կրթությունը սերտորեն կապված է նաև տնտեսական անհավասարությունների հետ, որը անբարենպաստ պայման է ստեղծում անապահով ընտանիքների երեխաների համար:

Թերևս անհրաժեշտ է կիրառել այնպիսի չափանիշների համակարգ, որում հաշվի կառնվեն նաև ընտանիքների եկամուտները: Այս ճանապարհով կարելի է կատարել պետական միջոցների վերաբաշխում, որը հնարավորություն կընձեռի համակարգ ներառել ավելի մեծ թվով ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներ:

Մասնագիտական ուսումնական հաստատություններում առնվազն ներկայիս տեսքով օրենսդրորեն վիճահարույց է վարձավճարների խնդիրը, մինչդեռ ՀՀ Սահմանադրության «մրցութային կարգով» արտահայտությունը պահանջում է դրա իրական կիրառման հստակ սահմանում:

ՄԿՈՒ համակարգում բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու առումով առկա է ևս մեկ անհամապատասխանություն: Արական սեռի ուսանողները համեմատաբար անբարենպաստ պայմաններում են գտնվում, քանի որ 18 տարին լրանալուն պես ընդհատում են իրենց կրթությունը` զորակոչվելով երկամյա զինվորական ծառայության: Այս անհավասարությունը երկակի բնույթ է կրում. մի կողմից` անհավասարություն բարձրագույն և նախնական ու միջին մասնագիտական կրթության համակարգերում ընդգրկված տղաների, մյուս կողմից` իգական և արական սեռի ուսանողների իրավունքների միջև:

Ժողովրդավարական համակարգի բավարար գործունեության համար անհրաժեշտ է նաև սահմանել համապատասխան չափանիշների համալիր, որը հավասարապես կկիրառվի բոլոր ուսումնական հաստատությունների նկատմամբ` անկախ դրանց իրավական կարգավիճակից և սեփականության ձևից:

Բ) Առաջարկվող ռազմավարության կարևորագույն նպատակներից է համակարգի անհավասարությունների վերացումը, որը կմեծացնի նախնական և միջին մասնագիտական կրթության հեղինակությունը և գրավչությունը:

Եթե, այնուամենայնիվ, ըստ «մրցութային հիմունքներով» արտահայտության, միայն բարձր գնահատականներ ստացած դիմորդները պետք է ստանան անվճար ուսուցում, ապա օրենքը պետք է ընդունի ուսանողների ընդգրկման առավել սոցիալականացված ծրագիր:

Անհրաժեշտ է հստակ ձևակերպել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների արական սեռի ուսանողներին 18 տարին լրանալիս տրվում է զինվորական ծառայության տարկետում մինչև ուսման ավարտը, ինչը, թերևս, ապագայի խնդիր է:

Գ) Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության բաց և ժողովրդավարական համակարգի ապահովման խնդիրը գտնվում է ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության իրավասությունների ներքո:

Դ) Խնդրի լուծման երաշխիքները պետք է հստակորեն ամրագրված լինեն «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» և ՀՀ այլ օրենքներում:

Ե) Համակարգում անհրաժեշտ փոփոխությունները կկիրառվեն 2005/2006 ուսումնական տարվանից` համապատասխան օրենք(ներ)ի և ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո: Նոր դրույթների իրականացումից մեկ տարի անց արդեն իսկ ակնկալվում են դրական արդյունքներ:

Զ) Ընտանեկան ցածր եկամուտ ունեցող ուսանողների համար նախատեսված ֆինանսական աջակցության սահմանման մասին դրույթի կիրարկման համար սկզբնական փուլում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի, քանի որ կվերաբաշխվեն ներկայումս պետական բյուջեից հատկացվող միջոցները: Առաջարկվող տարբերակի հետագա ընդլայնումը կիրականացվի ընթացքում առաջացող ֆինանսական բեռը ՀՀ կառավարության կողմից ստանձնելու հնարավորության չափով:

 

2. Կրթության շարունակականություն

Ա) Ցանկացած մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ պետք է հնարավորություն տա իր ուսանողներին շարունակել իրենց կրթական ուղին այնքան, որքան ցանկանում են:

Շարունակական կրթությունը ընկալվում է որպես անձի չընդհատվող զարգացումն ապահովող գործընթաց` բաժանված փուլերի, որոնցից յուրաքանչյուրը նախադրյալներ է ստեղծում նոր, առավել բարձր մակարդակի (աստիճանի) անցնելու համար:

Այս առումով, անհրաժեշտ է լիովին ապահովել ուսանողների մուտքը կամ վերադարձը համակարգ, եթե այն տեղի է ունենում որոշակի ժամանակահատվածով աշխատանքային գործունեությունից կամ նախորդ կրթական աստիճանից դուրս մնալուց հետո: Սակայն այս պահանջը կապված է ցանկացած փուլում ձեռք բերված որակավորումների ճանաչման հետ, ինչը կապահովի ուսանողների կապը նախկին կրթական հետագծերի և առկա հեռանկարների միջև: Որակավորումները պետք է փոխանցելի լինեն ուսանողի` համակարգում վերականգնվելիս: Որակավորումները պետք է համապատասխանեցվեն որակավորումների միջազգայնորեն ընդունված ստանդարտներին (սանդղակ` առաջարկված CEDEFOP-ի և ընդունված ETF-ի կողմից):

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել տարաբնույթ հաստատությունների կողմից իրականացվող կրթության շարունակականության ապահովման պահանջին:

Այսպես` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր են իրականացվում`

ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում` արհեստագործական ուսումնարաններում,

բ) հանրակրթական հաստատությունների ավագ դպրոցի արհեստագործական հոսքերում,

գ) միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում,

դ) ուսումնական կենտրոններում,

ե) քրեակատարողական հիմնարկներում,

զ) անհատական մասնագիտական ուսուցման ձևով (վարպետային ուսուցում):

Միջին մասնագիտական կրթական ծրագրեր են իրականացվում`

ա) միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` քոլեջներում և ուսումնարաններում,

բ) բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգը պետք է ապահովի սովորողների կրթական հետագծի շարունակականությունն ու հաջորդականությունը:

Բ) Նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի հստակեցման և դրա արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է սահմանել հետևյալ կրթական հետագծերը և դրանց ելքերը (առավել մանրամասնորեն ներկայացված են հավելված 4-ում). 1. հիմնական ընդհանուր կրթության հիմքով նախնական մասնագիտական

(արհեստագործական) կրթություն` առանց միջնակարգ (լրիվ) ընդհանուր

կրթության, ելք դեպի աշխատանքային շուկա, 2. հիմնական ընդհանուր կրթության հիմքով նախնական մասնագիտական

(արհեստագործական) կրթություն` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ,

ելք դեպի կրթական համակարգի հաջորդ աստիճանները և աշխատանքային շուկա, 3. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով նախնական մասնագիտական

(արհեստագործական) կրթություն, ելք դեպի կրթական համակարգի հաջորդ

աստիճանները և աշխատանքային շուկա, 4. հիմնական ընդհանուր կրթության հիմքով միջին մասնագիտական կրթություն` առանց

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, ելք դեպի համապատասխան

մասնագիտության գծով բարձրագույն կրթության համակարգ և աշխատանքային

շուկա, 5. նախնական մասնագիտական կրթության հիմքով միջին մասնագիտական կրթություն,

ելք դեպի համապատասխան մասնագիտության գծով բարձրագույն կրթության

համակարգ և աշխատանքային շուկա, 6. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով միջին մասնագիտական

կրթություն, ելք դեպի կրթական համակարգի հաջորդ աստիճանները և

աշխատանքային շուկա:

Կրթական մի ծրագրից մյուսին անցման գործընթացն առավել օրինաչափ դարձնելու համար անհրաժեշտ կլինի կրեդիտային (ստուգարքային) համակարգի ներդրումը:

Գ) Պատասխանատու մարմիններն են` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` կրթության կազմակերպման և իրականացման մասով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` զբաղվածության ոլորտի հետ կապի ապահովման մասով և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` որակավորումների միջազգային ճանաչման մասով:

Դ) Օրենսդրորեն պետք է սահմանվեն կրթական ծրագրերը (կրթության հետագծերը) և դրանց ելքերը, որակավորումների աստիճաններն ու կապը դրանց միջև:

Ենթաօրենսդրական ակտերով, ըստ կրթական ծրագրերի, կսահմանվեն մասնագիտությունների ցանկերը, ուսումնառության նորմատիվային ժամկետները, կկարգավորվեն ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված այլ խնդիրներ:

Ե) Նոր համակարգը կներդրվի 2005/2006 ուսումնական տարվանից` «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից, «Կրթության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելուց և համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվային ակտերի մշակումից և հաստատումից հետո:

Զ) Լրացուցիչ ֆինանսական ծախսեր կամ մարդկային ռեսուրսներ գործնականում չեն պահանջվի:

3. Կրթական ծառայությունների մատուցման որակը

Ա) Կրթության և ուսուցման բովանդակությունը որակյալ մասնագետների պատրաստման գործընթացի ամենակարևոր բաղադրիչն է: Այն պայմանավորված է պետության և հասարակության նպատակներով ու պահանջներով` ուղղված շրջանավարտների գիտելիքների, կարողությունների, հմտությունների համակարգին, նրանց աշխարհայացքային, քաղաքական և մասնագիտական որակավորումներին, զարգացածությանը, անձի ունակություններին ու պահանջներին:

Առավել առաջնային է կրթական պետական չափորոշիչների մշակման և ներդրման հարցը, որի անհրաժեշտությունը հատկապես նախնական և միջին մասնագիտական (ՆևՄՄ) կրթության ոլորտում բխում է նրանից, որ միայն չափորոշիչների ներդրման միջոցով է հնարավոր հասնել կրթության և ուսուցման նվազագույն պահանջների ապահովմանը, ապահովել ուսումնական ողջ գործունեության թափանցիկությունը, գնահատել կրթության որակը: Չափորոշիչներն են երաշխավորում կրթության համակարգի իրավահավասարությունը, հնարավորություն տալիս որոշել կրթության մակարդակի ու շնորհած վկայականների համարժեքությունը:

Չնայած իրավական, օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվների ու հանձնարարականների առկայությանը` առ այսօր մշակված, հաստատված և ներդրված չէ նախնական կամ միջին մասնագիտական կրթության որևէ մասնագիտության պետական կրթական չափորոշիչ:

ՈՒսումնական հաստատություններում կենտրոնացված շուրջ 1,5 միլիոն գրքային ֆոնդի գերակշռող մասը չի օգտագործվում, բարոյապես ու ֆիզիկապես մաշված է: Անկախ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ապահովվածությունից, որը, թերևս, ցածր մակարդակի վրա է, և դրանց ապագա հնարավորություններից, ուսումնական գրականությունը ուսուցման բովանդակության հիմնական աղբյուրն ու առանցքն է:

Հանրապետության պետական ՄՄՈՒՀ-ների շենքերի (ընդամենը` 338,1 հազար ք.մ, մեկ սովորողին` 11,94 ք.մ) 75%-ը կարիք ունի կապիտալ, իսկ 95%-ը` ընթացիկ վերանորոգման: Բոլոր հաստատությունների ուսումնանյութական բազան կարիք ունի արդիականացման և վերազինման, քանզի առկա սարքավորումները ծայրահեղ հնացած են և հնարավորություն չեն տալիս բավարար մակարդակով իրականացնել գործնական և լաբորատոր պարապմունքների նույնիսկ մի մասը:

Թույլ է դասախոսական կազմի գերակշռող մասի պատրաստվածությունն ու իրազեկությունը, ինչն անդրադառնում է մասնագետների պատրաստման որակի վրա, սահմանափակում է հաստատության արդյունավետությունը և խոչընդոտում նրա զարգացմանն ու առաջընթացին:

Բ) Այսպիսով` ՆևՄՄ կրթության բովանդակության և որակի բարելավմանը ուղղված ռազմավարական առաջնահերթ խնդիրն է` (քայլն է) կրթական չափորոշիչների մշակումը ըստ պատրաստվող մասնագիտությունների և ներդրումը ուսումնական գործընթացում:

Նպատակահարմար է ստանալ լայն պրոֆիլի և զարգացած անձնավորություն, որը փոփոխվող իրադրության պայմաններում, դեռևս չկայունացած տնտեսության շրջանակներում կարողանա հարմարվել աշխատանքի շուկայի պահանջներին` ոչ հիմնովին վերապատրաստման կամ վերաորակավորման միջոցով: Այդ նպատակով անհրաժեշտ է որոշակիորեն սահմանել սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների ծավալն ու մակարդակը, այնպես, որ կրթության ու ուսուցման սպասվող բովանդակային բարեփոխումների, ինչպես նաև աշխարհում կատարվող նոր միտումների, գիտության, հայտնագործությունների արագընթաց նորամուծությունների պայմաններում շրջանավարտ մասնագետը լինի դրանց տիրապետողն ու կրողը:

ՈՒսումնական հաստատությունների նյութատեխնիկական ապահովվածության բարելավման նպատակով անհրաժեշտ է` . առաջիկա 6-8 ամիսների ընթացքում մշակել ՆևՄՄՈՒՀ-երի ուսումնանյութական

բազայի արդիականացմանն ուղղված գիտականորեն հիմնավորված նորմատիվներ, . հիմնավորել այդ նորմատիվների կատարմանն անհրաժեշտ ֆինանսական միջոցները,

այդ թվում նաև` պետության կողմից տրամադրվող հատկացումների չափը, քանակն ու

ժամկետները, . սահմանել, որ այդ վերափոխումների տարեկան ծավալը տեխնիկական ՈՒՀ-երում պետք

է կազմի 25%-ից ոչ պակաս, իսկ մյուսներում` 15-20%, . լաբորատորիաներն ու արհեստանոցները կահավորել ժամանակակից սարքերով,

նյութերով և պիտույքներով, . համակարգչայնացնել ուսումնական գործընթացը, ներդնել կապի և հաղորդակցման

ժամանակակից սարքավորումներ, . համակարգն ապահովել արդիական գիտական, մեթոդական, ուսումնական,

տեղեկատվական գրականությամբ և միջոցներով:

Գ) Հիմնական պատասխանատուն լինելու է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Ըստ մասնագիտությունների` պետական կրթական չափորոշիչների մշակման գործում հավասար պատասխանատվություն են կրելու նաև համապատասխան մյուս նախարարություններն ու գերատեսչությունները: Առանձնակի դեր է վերապահվում ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` չափորոշիչները ինչպես աշխատաշուկայի պահանջարկին, այնպես էլ աշխատանքային օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:

Ակնկալվող փոփոխությունների իրականացումն ապահովելու համար բյուջետային ֆինանսական անհրաժեշտ միջոցների հատկացման գործում իրավասությունը լիովին պատկանում է ՀՀ կառավարությանը:

Դ) Մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման ու նրա հետագա կատարելագործման նպատակով նախատեսվում է իրագործել. ա) մասնագիտությունների դասակարգչի կատարելագործում աշխատանքի շուկայի

պահանջներին և հասարակության զարգացման հեռանկարին համապատասխան, բ) խորացում մասնագիտության մեջ, պահանջների հստակեցում, գ) կրթության տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրում

և ընդլայնում, դ) կրթական նորարարական ծրագրերին աջակցող կազմակերպական-մեթոդական համակարգի

ստեղծում, ե) կրթական տարբեր ուղղությունների ու մակարդակների ասպարեզում աշխատաշուկայի

ու բնակչության պահանջարկների կանխատեսման գործի զարգացում:

Պետական մակարդակով անհրաժեշտ է կազմակերպել և իրականացնել. . Ղեկավար և դասախոսական անձնակազմի որակավորման բարձրացում և

վերապատրաստում` համապատասխանեցված տվյալ ժամանակի շուկայի պահանջներին

(2-3 տարին մեկ), որին կհետևեն` . ատեստավորման գործընթացը, . որակավորման բարձրացում և վերապատրաստում միջհաստատությունների և

ներհաստատությունների միջոցների հաշվին:

Ե) Պետական կրթական չափորոշիչների մշակումը կպահանջի առնվազն 4-5 տարի: Այն պետք է սկսվի տարեկան 5-7 չափորոշչից, այնուհետև յուրաքանչյուր տարվա ընթացքում մշակվող և հաստատվող չափորոշիչների թիվը պետք է հետզհետե ավելանա:

Հաստատությունների ուսումնանյութական և ուսումնաարտադրական միջոցների ու սարքավորումների վիճակի արմատական բարելավման համար ժամանակաշրջանը պայմանավորված կլինի այդ նպատակի համար հատկացված ֆինանսական միջոցների ծավալից:

Մանկավարժական համակազմի վերապատրաստման գործընթացը պետք է սկսվի Ռազմավարության ընդունումից անմիջապես հետո և կրի անընդհատ ու պարբերական բնույթ:

Զ) Չափորոշիչների մշակման ու հաստատությունների ուսումնանյութական բազայի բարելավման համար անհրաժեշտ կլինեն ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական լրացուցիչ միջոցներ: ՈՒսումնական հաստատությունների ներդրումը չի կարող բավարար լինել: Կպահանջվեն ներդրումներ թե՛ ՀՀ պետական բյուջեից և թե՛ այլ դոնոր-կազմակերպությունների կողմից:

ՈՒսումնական հաստատությունները ՏՀՏ-ով բավարար չափով հագեցնելու համար նպատակահարմար է կատարել միանվագ էական ներդրում` պայմանով, որ ՏՀՏ-ի հետագա արդիականացումը լինի ՆևՄՄՈՒՀ-երի միջոցների հաշվին: ՈՒսման վարձավճարներից որոշակի մասհանումների դեպքում սկզբնական փուլում հնարավոր է ՆևՄՄՈՒՀ-երում 20 սովորողին ապահովել մեկ համակարգչով և չորս-հինգ տարին մեկ դրանք փոխարինել նորերով:

Անհրաժեշտ են կազմակերպչական միջոցառումներ և ֆինանսական միջոցների որոշակի ներդրումներ հաստատությունների հիմնական ուսումնական գրականությունը` գրիֆային (մակագրային) դասագրքերը և ուսումնական ձեռնարկները առաջիկա 8-10 տարիների ընթացքում գոնե 70-80% թարմացնելու և արդիականացնելու համար:

Գործող ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան զգալի չափերով պետք է ապահովեն նաև պատվիրատու ձեռնարկությունները, կազմակերպությունները: Ծախսերի որոշակի մասը պետք է բաժին ընկնի ուսումնական հաստատություններին` ի հաշիվ նրանց կողմից իրականացվող ուսումնական վճարովի ծառայություններից, արտադրական գործունեությունից և ՀՀ օրենսդրությանը չհակասող արտաբյուջետային այլ աշխատանքներից ստացվող եկամուտների:

 

4. Հմտությունների ապահովում` ըստ անհատական կարողությունների

Ա) Հմտությունների զարգացումը ըստ անձի կարողությունների համակարգի արդյունավետության հիմնական սկզբունքներից մեկն է, որտեղ բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն բավարարել իրենց ուսման պահանջներն ու կարիքները: Ամբողջովին բավարարել սովորողների կրթական պահանջները հնարավոր չէ, քանի որ աշխատաշուկան, կրթական ծառայությունների մատուցման ու մասնագիտական ուսուցման համակարգերը դեռևս անկատար են: Տնտեսության, գիտության և մշակույթի բնագավառները բնութագրվում են կոշտությամբ և պահպանողականությամբ, մինչդեռ կրթական համակարգը առավել կողմնորոշված է դեպի մարդասիրության և հումանիտարացման սկզբունքները: ՈՒստի սովորողներին հետագա մասնագիտական ուղին ընտրելու հարցերում աջակցելն անհրաժեշտություն է: Անձին պետք է տեղեկատվություն տրամադրվի աշխատաշուկայում նրա կրթական հնարավորությունների սահմաններում մրցունակ լինելու վերաբերյալ` աշխատաշուկայի ու տնտեսության օրեցօր փոփոխվող պահանջների պայմաններում ճիշտ կողմնորոշվելու համար:

Այս առումով ՄԿՈՒ համակարգը սերտորեն պետք է կապված լինի աշխատաշուկայի և արտադրության կողմից ներկայացվող պահանջներին: ՈՒստի խիստ կարևորվում են մասնագիտական կողմնորոշման, խորհրդատվության ու մասնագիտական ընտրության հարցերը:

Մասնագիտական կողմնորոշման առաջ կանգնած երիտասարդին պետք է հասկանալի լինի, որ տարբեր բնագավառներից ստացած գիտելիքները թույլ են տալիս անձնային անհրաժեշտ որակների ու բնութագրերի հետ զարգացնելու մասնագիտության որակական հատկանիշները, որոնց առկայությունը կամ բացակայությունը վճռորոշ է լինելու աշխատաշուկայում մասնագետի ընտրության հարցում: Այսօրվա մասնագիտական ընտրությունը նրա համար վաղը ձեռք է բերելու սոցիալական ընտրության գծեր և լուծելու է նրա ապագա հասարակական կարգավիճակի հարցը: Այլապես, հետագայում մասնագիտական և անձնային որակների անհամապատասխանությունը նրան կանգնեցնելու է վերաորակավորման անհրաժեշտության առաջ:

Մյուս կողմից մասնագիտական կողմնորոշումը կարևոր դեր է խաղում նաև այն անձանց համար, ովքեր աշխատանքային գործունեությանը վերադառնալու համար ցանկություն ունեն ընդգրկվել որևէ մասնագիտական ուսուցման կամ վերապատրաստման ծրագրում:

Հայաստանում սովորողների մասնագիտական կողմնորոշման ու խորհրդատվության գործընթացը խիստ անկատար է ու ոչ արդյունավետ: Անբավարար է ուսուցանողների` այս ոլորտին վերաբերող անհրաժեշտ գիտելիքների պաշարը և հոգեբանամանկավարժական պատրաստվածությունը:

Բ) Խնդրի իրագործման համար անհրաժեշտ է մշակել մասնագիտական կողմնորոշման հայեցակարգ և ստեղծել մասնագիտական կողմնորոշման ու խորհրդատվության գործառույթն իրականացնող կառույց, որը կապահովի կապը մասնագիտական կրթության համակարգի և աշխատանքի շուկայի միջև: Այդ կառույցը կարող է գործել որպես ՄԿՈՒ զարգացման ինստիտուտի ստորաբաժանում կամ որպես ինքնուրույն կազմակերպություն` վերոնշյալ ինստիտուտի հովանու ներքո:

Բացի այդ, նպատակահարմար է հանրակրթական միջին դպրոցի վերջին դասարանի ուսումնական պլանում նախատեսել «Մասնագիտության ներածություն» առարկան` տրամադրելով շաբաթական մեկ դասաժամ, իսկ հանրակրթական ավագ դպրոցում ամիսը մեկ անգամ կազմակերպել «կարիերայի օր»:

Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից, սեռից ու տարիքից, անհրաժեշտ է սահմանել այն մասնագիտությունների ցանկը, որոնք պահանջում են որոշակի սահմանափակումներ:

Գ) Խնդրի իրագործման համար պատասխանատու մարմիններն են ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները: Սակայն ՀՀ մյուս պետական կառավարման մարմինները ևս կրելու են պատասխանատվություն` տվյալ բնագավառի վերաբերյալ աշխատանքային շուկայի մասին ճշգրիտ տվյալներ տրամադրելու համար:

Հատուկ պատասխանատվություն պետք է կրեն գործատուները և դրանց միավորումները` աշխատուժի ընթացիկ և ապագա պահանջարկի, ինչպես նաև աշխատողներին ներկայացվող մասնագիտական պահանջների մասին տեղեկատվության տրամադրման մասով:

Հասարակական այլ կազմակերպություններին նույնպես, իրենց ցանկությամբ, կարող են վերապահվել որոշակի իրավասություններ:

Դ) Մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության համակարգը պետք է սահմանված լինի օրենսդրորեն: Ընդ որում համապատասխան օրենքում պետք է ամրագրված լինեն Հայաստանում այդ գործառույթն իրականացնող կառույցի առկայության պահանջը, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի` ներառյալ գործատուներին, իրավասությունների հստակ բաշխումը:

Ե) Մասնագիտական կողմնորոշման համակարգը կարող է ներդրվել անհրաժեշտ օրենսդրական ապահովումից և համապատասխան կառույցի հիմնադրումից հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում: Ըստ էության այն կարող է գործարկվել արդեն 2005-2006 ուսումնական տարվա ընդունելությունից առաջ:

Զ) Մասնագիտական կողմնորոշման գործուն համակարգի ներդրման համար կպահանջվեն որոշակի միջոցներ` համապատասխան կառույցի բնականոն գործունեությունն ապահովելու, դրա աշխատակազմը վերապատրաստելու, գրականություն հրատարակելու համար: Ծախսերը հնարավոր է իրականացնել ՄԿՈՒ զարգացման ինստիտուտի, ինչպես նաև ուսումնական հաստատությունների և մասամբ գործատուների միջոցների հաշվին` սահմանափակ բյուջետային ներդրումների զուգորդմամբ:

 

5. Հմտությունների ապահովում` ըստ տնտեսության և աշխատանքի շուկայի կարիքների

Ա) Որակյալ աշխատուժի ստեղծումը ՀՀ տնտեսական և սոցիալական հիմնական խնդիրներից է: Այն ուղղակիորեն կապված է արտադրության ներկա կարիքների բավարարման հրամայականի հետ, որի կողմերն են`

. պահանջվող աշխատուժի ծավալը և որակը,

. առաջարկվող աշխատուժի ծավալը և որակը,

. մի շարք ուղեկցող գործոններ /մարզ, տարիք և այլն/:

Հայաստանում գրանցված ուղղակի ներդրումների ցածր մակարդակին զուգընթաց գոյություն ունի շարունակական ճեղքվածք մասնագետների աշխատանքային հմտությունների պահանջարկի և առաջարկի միջև, որը և ձևավորում է ծավալուն գործազրկություն: Ճեղքվածքն առավել խորանում է պահանջարկի սակավության և առաջարկի առատության պայմաններում, երբ գործատուն դառնում է ավելի քմահաճ և ստեղծված պայմանները հաջողությամբ օգտագործում է աշխատուժի էժանացման համար:

Աշխատանքային շուկան Հայաստանում այսօր հավաքական հասկացություն է, որի ներքո հանդես են գալիս կոնկրետ գործատուն, վերացական գործատուն (անդեմ շուկան), միջնորդ կազմակերպությունները` զբաղվածության պետական և մասնավոր ծառայությունները, աշխատանքի տեղեկատու շաբաթաթերթերը («Գինդ», «Էքսպրես», «Եթեր» և այլն), կրթական ցուցահանդեսները:

Հայաստանում գործատուն այսօր, բացառությամբ եզակի դեպքերի, ազատորեն օգտվում է աշխատանքային էժան շուկայի առատությունից և անգամ կարիք չունի դիմելու կրթօջախներին, քանի որ տարբերություն չի տեսնում հին և նոր մասնագետների միջև: Այսօր դեռևս օրինաչափ չէ, որ գործատուն ներդրում կատարի և պայմանագրով կամ որևէ այլ կերպ կրթօջախին մասնագետներ պատվիրի իր հետագա կարիքների համար. այսօր գործատուն հակված չէ կրթամետ գործունեության: Մինչդեռ ՄՄՈՒՀ-ները ուսումնադաստիարակչական աշխատանքներին զուգահեռ պարտավորված են վարել շուկայամետ գործունեություն: Դա բխում է ուսումնական հաստատությունների շահերից, քանի որ աշխատատեղերի սղությունը և ընդունելության համար պատրաստված գովազդը փոխկապակցված են միմյանց: Պատրաստած մասնագետներին աշխատանքի տեղավորելու համար հաստատությունը ձգտում է գրավել գործատուին, որպեսզի վերջինս աշխատաշուկայում կողմնորոշվի դեպի իր պատրաստած մասնագետը:

Կրթական ոլորտում այսօր պետք է տարբերել 2 գործելակերպ.

. կոնկրետ գործատուի համար մասնագետ պատրաստելու պրակտիկա,

. ընդհանրական աշխատանքային շուկայի համար մասնագետ պատրաստելու պրակտիկա:

Առաջինը ենթադրում է այնպիսի մասնագետների պատրաստում, երբ հաշվի են առնվում գործատուի կոնկրետ պահանջները: Այս դեպքում կարող է իրագործվել պրոֆիլի նեղացում և խորացում: Մյուսը ենթադրում է անցումային ժամանակաշրջանին բնորոշ, լայն պրոֆիլի, շարժուն, մի քանի մասնագիտացումների տիրապետող մասնագետների պատրաստում: Այսօրվա աշխատանքային շուկան թույլ չի տալիս մասնագիտությունների տրոհում նեղ մասնագիտացումների (որակավորումների):

Մասնագետների աշխատանքային հմտությունների նկատմամբ շուկայի պահանջարկի և այսօրվա գոյություն ունեցող առաջարկի վերը նշված ճեղքվածքը մասնագիտական որակի առումով երբեմն թույլ չի տալիս, որ մասնագետը հավակնի թափուր աշխատատեղի: Միայն մի դեպքում է գործատուն դիմում ՄՄՈՒՀ` կադրի որակավորման խորացման կամ հարակից մասնագետի վերաորակավորման համար:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատության գործունեության մեջ աշխատանքի շուկայի պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության խնդիրը կրթական ամեն մի կոնկրետ սերնդի համար առաջանում է 2 անգամ` ընդունելության և ավարտական տարիներին: Ընդունելության ժամանակ գործում է մի որոշակի հարաբերակցություն` դիմորդների քանակի, որակի և հաստատության ընդունելության հնարավորությունների միջև: Բացի այն, որ քոլեջների ղեկավարությունը իրենց մասնագիտությունների նկատմամբ դիմորդների հետաքրքրվածության աստիճանը պարզելու համար կազմակերպում է որոշակի մոնիտորինգ, որպես կանոն, կատարվում է նաև դիմորդների և նրանց ծնողների կողմից այս կամ այն ուսումնական հաստատության և դրա մասնագիտությունների հեռանկարային պահանջարկի առումով:

Այսօր բացակայում է ՄՄՈՒՀ-ների շրջանավարտների աշխատանքի տեղավորման կամ ԲՈՒՀ ընդունվելու վերաբերյալ ճշգրիտ վիճակագրությունը:

Բ) Վերը նշված խնդիրներն իրագործելու համար անհրաժեշտ է, որ`

1. գործատուն փնտրի հանդիպակաց ուղիներ և ծավալի կրթամետ գործունեություն,

2. ուսումնական հաստատությունները ծավալեն գործատուին միտված հետևյալ աշխատանքները. . իբրև կուրսային, դիպլոմային աշխատանքների կատարման և պաշտպանության,

բանվորական որակավորման շնորհման հանձնաժողովների ղեկավար կամ անդամ

հրավիրել գործատուներին, . հաստատությունների ուսանողների տարբեր տիպի պրակտիկաների կազմակերպումը

ուղղակիորեն կապել գործատուի հետ` նախապես կնքելով պայմանագրեր, . մասնագիտական կրթության պրակտիկայի ծրագիրը դարձնել գործնական և կիրառելի`

առավելագույնս համապատասխանեցված պրակտիկայի բազային ձեռնարկության

գործունեությանը, . ելնելով նոր աշխատաշուկայի պայմանների թելադրանքից` հաստատություններում

ստեղծել համապատասխան օղակ, որը ողջ ուսումնական տարվա ընթացքում կկատարի

մարկետինգային գործունեություն, . գործատուներին մասնագետի կարողությունների և հմտությունների վերաբերյալ

պատկերացում տալու համար` մշակել և յուրաքանչյուր շրջանավարտի դիպլոմին

կից տրամադրել նաև պրոֆեսիոգրամմա, . ուսումնական հաստատությանն ու գործատուին` իբրև պետականությամբ ու

գործառույթով շաղկապված գործընկերների, շահեկանությամբ ու վարչականորեն

պարտավորեցնել գործակցել միմյանց հետ` պահանջարկի և առաջարկի հարցում`

անմիջականորեն կամ զբաղվածության ծառայության միջոցով, . Հայաստանում ՄԿՈՒ արդյունավետության բարձրացման համար ստեղծել մարդկային

ռեսուրսների և աշխատաշուկայի փոխկապակցվածության տվյալների էլեկտրոնային

բազա, . հիմնել Ազգային հանձնաժողով (խորհուրդ)` ՄԿՈՒ զարգացման և գործունեության

համակարգման նպատակով, . ապահովել տեղեկատվություն և քարոզչություն` ՄԿՈՒ համակարգի պահանջարկի

առաջնահերթության վերաբերյալ, . ուսումնական հաստատություններում հիմնել մարդկային ռեսուրսների

ծառայություն` շուկայամետ աշխատանքներ ծավալելու նպատակով:

Գ) Վերը նշված միջոցառումների կատարման համար պատասխանատու են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մասնագիտական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև Ազգային հանձնաժողովում հավասարապես ընդգրկված ՄԿՈՒ բոլոր անդամները` սոցիալական գործընկերները, դրանց միավորումները, տարածքային կառավարման և ինքնակառավարման մարզային ու տեղական մարմինները, իշխանությունները:

Դ) Օրենքով կսահմանվեն Ազգային հանձնաժողովի (խորհրդի) ստեղծումը և իրավասությունները, ինչպես նաև սոցիալական գործընկերների և ՄԿՈՒ համակարգի փոխհարաբերությունները: Մնացյալ խնդիրները կսահմանվեն ենթաօրենսդրական նորմատիվային ակտերով:

Ե) Նշված խնդիրների իրագործումը կարող է սկսվել օրենքի ընդունումից հետո: Անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում համակարգը գործարկելու համար կպահանջվի մոտ երկու տարի:

Զ) Գործատու-գործառու սերտ կապն ապահովող համակարգի աշխատանքը կպահանջի և՛ մարդկային, և՛ ֆինանսական ռեսուրսներ: Ընդհանուր արժեքը հաշվարկվելու է հետևյալ տարրերից, տեղական հզորությունների նկատմամբ պահանջի հետազոտում, ծրագրային ապահովման և համակարգչային տեխնիկայի ներդրում, հետազոտողների և աշխատակիցների պատրաստում, վարչական և չնախատեսված ծախսեր, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ Ազգային հանձնաժողովում ընդգրկված համապատասխան մասնագետների վճարում և այլն:

6. Ծախսերի արդյունավետություն

Ա) Պետական բյուջեն բավարար չէ ՄԿՈՒ համակարգի ծախսերը հոգալու համար, որոնց մեջ ընդգրկվում են աշխատավարձը, նյութերի, սարքավորումների և շահագործման ծախսեր: ՈՒՀ-երի ֆինանսական սուղ հնարավորությունները չեն բավարարի բարեփոխումների իրագործման համար: Նրանք հարկ են վճարում այն գումարներից, որոնք գանձվել են իբրև ուսման վարձ` կրթական ծրագիրը կատարելու համար: Չկան հնարավորություններ ռացիոնալ կերպով տնտեսությունը վարելու համար: Գնումների ժամանակ հաճախ լինում է թելադրանք, որը պատճառ է դառնում գումարների փոշիացման համար:

ՀՀ ազգաբնակչությունը վերջին տարիներին էապես նվազել է, և համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով` ՈՒՀ-երի միավորումը դառնում է անհրաժեշտություն, որի համար անհրաժեշտ է խոշոր բնակավայրերում սահմանել ուսանողների նվազագույն քանակ և ստեղծել դրսի ուսանողների բնակության պայմաններ: Ներկա ֆինանսական կարիքները և ապագա զարգացման դժվարությունները պետք է միավորեն ավանդական և նոր մոտեցումները, արդյունքում կվերաբաշխվի ՄԿՈՒ համակարգի բյուջեն: Միջազգային դոնորների (այդ թվում` ԵՀ) ներդրումը կարող է թեթևացնել որոշ ծախսեր: Ներկա ՄԿՈՒ արդյունավետության բարձրացումը պետք է հիմք հանդիսանա ծախսերի չափավորման համար: Սակայն այս գործունեությունը պետք է ծավալվի` մրցակցային պահ չստեղծելով մասնագետների և կազմակերպությունների համար:

Բ) ՄԿՈՒ-ի համակարգի գործառական ծախսերի վերանայումը կարող է ուղեկցվել հաստատությունների ցանցի որոշ վերանայմամբ, որը նախարարությանը հնարավորություն կընձեռի հատկապես խոշոր քաղաքներում կրճատելու նույն մասնագիտություններն ուսուցանող հաստատությունների թիվը:

Արդյունքում մասնավոր և պետական սեկտորների կողմից համատեղ ֆինանսավորվող ուսուցման գաղափարը պետք է հաստատագրվի օրենքով: Սա կարող է կիրառելի լինել թե՛ նախնական, թե՛ միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտների նախաձեռնությունների համար: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ՄԿՈՒ տարբեր տեսակների ֆինանսավորումը սովորական երևույթ է, և պետք է խրախուսվի: Սա կարող է տեղի ունենալ, եթե հանրային և մասնավոր համագործակցությանը անդրադառնան իրավական տեսանկյունից: Ի վերջո, հանրային և մասնավոր համագործակցության դրույթին համապատասխան, ՄԿՈՒ ստեղծման և գործունեության հիմնադրամի վերաբերյալ համառոտակի նկարագրի առաջին մշակումը պետք է նախատեսվի այս օրենքով: Այն կհիմնվի սոցիալական գործընկերների ֆինանսական ներդրումների վրա և, նրա իրատեսական լինելը հաստատվելու պարագայում, հիմնադրամը կդրվի գործունեության մեջ:

Արմատապես վերափոխման կարիք ունի պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների օգտագործումը հաստատության կողմից:

Մեկ ուսանողի կրթաթոշակը ամսական 4700 դրամ է և, լինելով չնչին գումար, ըստ էության, չի լուծում որևէ սոցիալական հարց և չի խթանում առաջադիմությունը: Նպատակահարմար է վերանայել կրթաթոշակների համար հատկացվող միջոցների տրամադրման և բաշխման սկզբունքները` նկատի ունենալով հետևյալ մոտեցումները` . տվյալ հաստատությանը կրթաթոշակի համար հատկացված միջոցները

հաստատությունները տնօրինում են ինքնուրույն` նկատի ունենալով ոչ միայն

առաջադիմությունը, այլև ուսանողի սոցիալական վիճակը (կարող են վճարել

նպաստների ձևով). . ողջ համակարգի համար նախատեսված կրթաթոշակի ընդհանուր ֆոնդից ձևավորվում է

պահուստային հիմնադրամ, որը ՀՀ կառավարության սահմանած կարգով տնօրինում է

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` առանձնապես աչքի ընկած կամ

ֆինանսական օժանդակության խիստ կարիք ունեցող` բարձր առաջադիմություն

ցուցաբերած ուսանողներին նպաստավորելու կամ խրախուսելու նպատակով:

ՆևՄՄԿ ֆինանսավորման բարեփոխումների ռազմավարությունը պետք է ուղղված լինի հետևյալ հարցերի կանոնակարգմանը. . պետական ֆինանսավորման հստակեցում, հրապարակայնության ապահովում, հավասար

ելակետային պայմանների ապահովում, . պետության կողմից ֆինանսական ապահովության աստիճանական բարձրացում, այն

հավասարեցնելով համաշխարհային միջին, ապա նաև զարգացած երկրների

ֆինանսական չափանիշներին, . պետական ֆինանսավորման նպաստների տարածում վճարովի համակարգում սովորողների

վրա, . ֆինանսական միջոցների ձևավորման և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների

հստակեցում ու կանոնակարգում, հրապարակայնության ընդլայնում,

թափանցիկության ապահովում, . ուսման վարձերի, կադրերի պատրաստման արժեքի որոշման կանոնակարգում և

հստակեցում:

Գ) Ֆինանսական նոր մեխանիզմներին անցման համար պատասխանատու են ՀՀ կրթության և գիտության և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները: Հաստատության եկամուտների ու ծախսերի թափանցիկության, հրապարակայնության, ֆինանսական միջոցների առավել ռացիոնալ օգտագործման պատասխանատվությունը կդրվի հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմինների` խորհուրդների վրա:

Դ) ՆևՄՄ կրթության ֆինանսավորման բարեփոխումների նշված ռազմավարությունը ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները և կիրառել հետևյալ մեխանիզմները: Պետական ֆինանսավորումը իրականացնել յուրաքանչյուր ուսումնական հաստատության համար մեկ տողով` ելնելով պետական պատվերի սովորողների թվից, հետևյալ բանաձևով`

 

B = A x N + C + D, որտեղ`

 

B - տվյալ ֆինանսական տարում ուսումնական հաստատությանը պետական բյուջեից տրվող գումարն է,

A - պետական պատվերով յուրաքանչյուր սովորողի ուսմանը հատկացվող գումարն է, որը կախված է մասնագիտության բնույթից,

N - պետական պատվերով սովորողների ընդհանուր թիվն է ֆինանսական նախորդ տարվա հոկտեմբերի դրությամբ,

C - շենքի, շինությունների պահպանման համար տրամադրվող գումարն է,

D - պետության կողմից սովորողներին հատկացվող նպաստներն են, որն առայժմ իրականացվում է կրթաթոշակների տեսքով:

Յուրաքանչյուր տարվա համար ՀՀ կառավարությունը պետք է որոշի A, C, և D-ի չափերը, որոնց մասին տեղեկացվում է ուսումնական հաստատությունը:

Ֆինանսական բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է. . օրենքի «ֆինանսավորում» բաժնում ամրագրել հոդված պետական ֆինանսավորման

բովանդակության և երաշխիքների վերաբերյալ, . կազմակերպել դասընթացներ տնօրենների, հաշվապահների և Խորհուրդների

անդամների համար ֆինանսական միջոցների, նախահաշվի, բյուջեի կազմման և

դրանց բաշխման (ծախսերի) ձևերին տիրապետելու համար, . ձեռնարկների և օրինակելի (տիպային) ձևերի մշակում, . մշակել սովորողներին նպաստներ տրամադրելու կարգը, . մշակել վարձավճարների չափի ձևավորման որոշման կարգը, որը հաշվի կառնի

ինչպես հարցի սոցիալական կողմը, այնպես էլ կրթության որակի ապահովման

խնդիրը:

Ե) Անցումը ֆինանսական նոր մեխանիզմներին կարող է սկսվել օրենքի ընդունումից և հաստատությունների համապատասխան աշխատողների` նոր պայմաններում գործելու համար վերապատրաստելուց անմիջապես հետո:

 

7. ՄԿՈՒ տարբեր ձևերի ներառումը միասնական օրենսդրական շրջանակում

Ա) Վերը ներկայացվեց ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բաշխվածությունն ըստ նախարարությունների: Առավել խայտաբղետ պատկեր է ներկայացնում նախնական մասնագիտական կրթության կառավարման համակարգը: 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ գործող 61 մասնագիտական տեխնիկական ուսումնարաններից 16-ը` ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանն էին, 10-ը` Երևանի քաղաքապետարանի, իսկ մնացած 35-ը` հանրապետության մարզերի: 2001-2002 թվականներին իրականացված ռացիոնալացման ծրագրի շրջանակներում դրանց մի մասը վերակազմակերպվեցին արհեստագործական հոսքով ավագ դպրոցների, մյուսները միացվեցին այլ ուսումնական հաստատությունների, իսկ մի քանիսը լուծարվեցին: Արդյունքում` ներկայումս ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գործում է 11, Երևանի քաղաքապետարանի ենթակայության 6 և ՀՀ մարզպետարանների` 11 այդպիսի ուսումնական հաստատություն:

ՈՒսումնական հաստատությունների ցանցի այսպիսի տարանջատվածությունն ու անհիմն ապակենտրոնացումը հանգեցնում են դրանց կառավարման ծայրահեղ անարդյունավետությանը, որն արտահայտվում է որոշումների կայացման դանդաղկոտությամբ, միասնական պետական կրթական քաղաքականության մշակման և իրականացման գրեթե անհնարինությամբ, առանց այն էլ ծայրահեղ սուղ ռեսուրսների անարդյունավետ օգտագործմամբ և այլն:

ՄԿՈՒ-ի ներկայիս համակարգը` շրջանավարտների մասնագիտացվածության աստիճանով այլևս չի համապատասխանում աշխատանքի շուկայի և արտադրության պահանջներին, դրա կառուցվածքին` արտահայտված, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկությունների մշտապես աճող թվով: Համակարգը շարունակում է անդադար պատրաստել նույն մասնագետներ նույն թվաքանակով և հմտությունների մակարդակի նույն որակով: Միաժամանակ, այն ճկուն չէ շնորհվող որակավորումների տեսանկյունից և այդ իմաստով համեմատելի չէ այլ երկրների ՄԿՈՒ-ի համակարգերի հետ:

Մասնագիտական որակավորման մակարդակները, որոնք շնորհվում են Հայաստանում, միջին և դրանից ցածր` նախնական մասնագիտական կրթությունն է, ավելի ցածր` սկզբնական մասնագիտական ուսուցում: Երկուսն էլ գործնականում չեն համապատասխանում Եվրոպայում գործող ցանկացած մասնագիտական մակարդակի: Բացի այդ, աշխատող կամ գործազուրկ մեծահասակների ճնշող մեծամասնության համար նախատեսված չէ ուսուցման որևէ ծրագիր, որը հեռանկարում կնպաստեր նրանց զբաղվածությանը:

Բ) Անհրաժեշտ է տարանջատել և հստակորեն սահմանել մարդկային ռեսուրսների զարգացման (ՄՌԶ)`

. մասնագիտական կրթություն,

. մասնագիտական ուսուցում,

. սկզբնական մասնագիտական ուսուցում,

. շարունակական մասնագիտական ուսուցում բաղադրամասերը և պաշտոնական ճանաչում տալ գործունեության համապատասխան տեսակներին, ընդ որում` նաև սպասվող արդյունքի տեսանկյունից:

Բացի այդ անհրաժեշտ է սահմանել նաև`

. մարդկային ռեսուրսների զարգացման յուրաքանչյուր բաղադրիչի իրականացման

համար պատասխանատու մարմինը,

. ինչ եղանակով է յուրաքանչյուր բաղադրիչը կապված լինելու մյուսների հետ և

լրացնելու դրանք,

. ինչպես են ՄՌԶ բաղադրիչները կապված լինելու զբաղվածության և

արտադրության հետ:

Բոլոր վերոնշյալ սահմանումները պետք է ներառված լինեն մեկ միասնական իրավական շրջանակում` անհամապատասխանություններից խուսափելու և արդյունավետություն ապահովելու նպատակով:

Մասնագիտական կրթությունը և սկզբնական ու շարունակական մասնագիտական ուսուցումը պետք է միասնաբար բավարարեն հասարակության բոլոր պահանջները` մարդկային ռեսուրսները թարմացնելու համար: Այդ դեպքում նրանք պետք է ներառեն զբաղվածության ոլորտում և արտադրական համակարգում պահանջվող որակավորումների բոլոր մակարդակները` ըստ պահանջի լրացնելով մեկը մյուսին, ինչպես դա կիրառվում է զարգացած եվրոպական երկրներում` ապահովելով որակավորումների մակարդակների դյուրին ըմբռնում, որը զգալիորեն կարող է ազդել ունակությունների ճանաչմանն ու փոխանցելիությանն ուղղված համակարգի կայացմանը:

Գ) Մարդկային ռեսուրսների զարգացման համար պատասխանատու պետական կառավարման մարմիններն են լինելու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` մասնագիտական կրթության մասով, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` մասնագիտական ուսուցման մասով, ինչպես նաև սոցիալական գործընկերները` ի դեմս գործատուների և աշխատավորների միավորումները ներկայացնող կազմակերպությունների:

Դ) Օրենսդրորեն կսահմանվեն`

. մարդկային ռեսուրսների զարգացման բաղադրիչները, համապատասխան

գործունեության տեսակները, դրանց ներկայացվող պահանջները

(լիցենզավորում, հավատարմագրում),

. որակավորումների աստիճանների համակարգը,

. պատասխանատու մարմինները, դրանց լիազորությունները,

. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման իրականացման սկզբունքները:

Օրենքի ընդունումից հետո կմշակվեն և կընդունվեն դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվային ակտեր: Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ` . արհեստագործական հոսքով ավագ դպրոցները (նախկին ՄՏՈՒ-ները)

կվերակազմակերպվեն նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների`

արհեստագործական ուսումնարանների. . Հայաստանում ներկայումս գործող բոլոր միջին մասնագիտական պետական

ուսումնական հաստատությունները կհանձնվեն ՀՀ կրթության և գիտության

նախարարության ենթակայությանը:

Ե) Հաստատությունների վերակազմակերպումը և ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության հանձնումը կավարտվի մինչև 2004-2005 ուսումնական տարվա սկիզբը: Առանձին հաստատությունների դեպքում` մինչև 2005 թ. հունվարի 1-ը:

Խնդիրը կարգավորող մյուս օրենսդրական ակտերը կընդունվեն օրենքի ընդունումից հետո` մեկ տարվա ընթացքում:

Զ) Լրացուցիչ ֆինանսական միջոցներ կամ մարդկային ռեսուրսներ չեն պահանջվի:

 

8. Մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման և ղեկավարման ռացիոնալացում

Ա) Մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման և ղեկավարման համակարգի հիմնախնդիրներից է պետական մարմինների կողմից իրականացվող բազմաստիճան և առավել մանրակրկիտ միջամտությունը հաստատությունների կառավարման գործընթացին: Անբավարար է վստահությունը ՆևՄՄՈՒՀ-երի նկատմամբ, նրանց ինքնավարության աստիճանը, անկատար են պետական կարգավորման հավասարակշռման` մի կողմից` պետական կառավարման և մյուս կողմից` ուսումնական հաստատության ինքնակառավարման մեխանիզմները, թույլ է հասարակական-պետական վերահսկողությունը կրթության որակի և արդյունավետության նկատմամբ:

Անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որոնք պետք է ունենան հետևյալ ռազմավարական ուղղվածությունները.

. կառավարման թափանցիկության և հրապարակայնության ապահովում,

. կառավարման հարցերում պետության միջամտության նվազեցում, ուսումնական

հաստատությունների ինքնակառավարման ընդլայնում,

. ուսումնական հաստատությունների և կառավարման մարմնի միջև

իրավասությունների և պարտականությունների բաշխման հստակեցում,

. կառավարիչների և ղեկավարների ունակությունների բարելավում,

. լիազորված պետական մարմնի ձերբազատում կառավարչական մի շարք ոչ էական

գործառույթների իրականացումից, առավել արդյունավետ միջամտություն

քաղաքական և ռազմավարական մակարդակի խնդիրների լուծմանը:

Բ) Վերը նշված ուղղությունների իրականացման համար կօգտագործվեն հետևյալ գործիքակազմերը. . կառավարման հրապարակայնության և թափանցիկության ապահովման նպատակով`

հաստատության կանոնադրության մեջ կնախատեսվեն դրույթներ հաստատության

գործունեության տարբեր բնագավառների վերաբերյալ հաշվետվությունների

պարբերաբար հրապարակման պահանջի մասին: . ուսումնական հաստատությունների ինքնավարությունը կդրսևորվի`

= ուսումնական գործընթացի կառավարման վերաբերյալ հիմնական որոշումների

ընդունման,

= հաստատության բյուջեի ձևավորման,

= միջոցների ձեռքբերման և օգտագործման,

= ուսումնական ծրագրերի մշակման ու ներդրման,

= դասավանդման մեթոդների ընտրության,

= ուսուցման գործընթացի կազմակերպման և այլ հարցերում. . խստորեն կհստակեցվի կառավարչական լիազորությունների բաշխումը

հաստատությունների և պետական լիազորված մարմնի միջև` վերադրումներից և

չկանոնակարգված գործառույթների առկայությունից խուսափելու նպատակով:

Գ) Պատասխանատու մարմինն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Դ) Խնդրի լուծմանն ուղղված դրույթները հիմնականում սահմանվելու են «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով:

Օրենքի ընդունումից հետո անհրաժեշտ կլինի մշակել և ներդնել մի շարք ենթաօրենսդրական նորմատիվային ակտեր, ինչպիսիք են`

. Տնօրենի, մասնաճյուղի, ամբիոնի, բաժնի վարիչների ընտրության և

նշանակման կարգերը,

. Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների

օրինակելի կանոնադրությունը,

. ՈՒսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը,

. ՈՒսումնական հաստատության ստորաբաժանումների կանոնակարգերը և այլն:

Կառավարման նոր համակարգին անցնելու կապակցությամբ անհրաժեշտ կլինի կազմակերպել`

. տնօրենների վերապատրաստման դասընթացներ,

. ուսումնական հաստատությունների խորհուրդների նախագահների և անդամների

դասընթացներ:

Ե) Փոփոխությունների իրականացումը կսկսվի անմիջապես` համապատասխան օրենքի ընդունումից հետո:

Մինչև 2006 թ. հունվարի 1-ը կավարտվի անհրաժեշտ մի շարք ենթաօրենսդրական ակտերի մշակումն ու հաստատումը:

Տնօրենների ընտրության համակարգը կներդրվի 3-5 տարվա ընթացքում: Նախ և առաջ այն կտարածվի նոր նշանակվող տնօրենների ընտրության, ապա` գործող տնօրենների վերընտրության և վերանշանակման դեպքերի վրա:

Հաստատությունների ղեկավար կադրերի վերապատրաստման դասընթացները կսկսվեն 2004 թ. հոկտեմբեր ամսից և կկրեն շարունակական բնույթ` 3-4 տարի հաճախականությամբ:

Զ) Էական ֆինանսական ներդրումներ չեն պահանջվի: Անհրաժեշտ նորմատիվային ակտերը կմշակվեն հիմնականում ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կողմից: ՈՒսումնական հաստատությունների ղեկավարների վերապատրաստումը կֆինանսավորվի տվյալ հաստատության կողմից, իսկ նախարարության աշխատակիցների համար կազմակերպվող դասընթացները կարող են ֆինանսավորվել մասամբ ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համար, մասամբ էլ Tacis-ի «Աջակցություն ՀՀ մասնագիտական կրթության ինտեգրացված համակարգի մշակմանը» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

 

9. Սոցիալական գործընկերություն

Ա) Մասնագիտական կրթությունն ու ուսուցումը պետք է զարգանան` հիմքում ունենալով սոցիալական գործընկերությունը: Այն իր դերը պետք է ունենա հատկապես շարունակական ուսուցման բնագավառում: Սոցիալական գործընկերների (գործատուների) որոշումների ընդունումը աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխանության երաշխիք է, իսկ նրանց մեծածավալ երկարաժամկետ ներդրումները ՄԿՈՒ համակարգի տարբեր աստիճանների և ձևերի մեջ կարող է ապահովել տնտեսության և մասնագիտական կրթության համակարգի զարգացման կայուն աճ:

Եթե պետությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում թե՛ օրենսդիրի և թե՛ իրականացնողի դեր ունի, սակայն մյուս կողմից քաղաքականության մշակումը չպետք է լիովին դրա ձեռքում լինի: Միաժամանակ, մասնագիտական կրթության գրեթե բոլոր բաղադրիչները, պետք է ստեղծվեն երկկողմ և/կամ եռակողմ համագործակցության հիմքով, քանի որ աշխատաշուկայում սոցիալական գործընկերները պետք է ճանաչեն մասնագետների որակավորումներն ու հմտությունները: Այս իմաստով պետք է կիրառվի որոշումների ընդունման «վարից վեր» մոտեցումը: Սակայն սոցիալական գործընկերների այսպիսի ներգրավումը ՄԿՈՒ-ի գործառույթներին չպետք է հիմնված լինի միայն նրանց նախաձեռնության վրա:

Սոցիալական գործընկերների ներգրավումը ՄԿՈՒ համակարգում անհրաժեշտ է տեղեկատվության, գիտելիքների և խորհրդատվության տրամադրման, ինչպես նաև ուսանողների համար գործնական ուսուցման տեղերի ապահովման համար:

Բ) Խնդրի իրագործման համար անհրաժեշտ է`

. ազգային և, ըստ հնարավորության, տարածաշրջանային մակարդակներով ՄԿՈՒ

համակարգի հարցերին վերաբերող սոցիալական երկխոսության հիմնում,

. սոցիալական գործընկերների դերի և պատասխանատվությունների սահմանում`

ազգային, մարզային և տեղական մակարդակներով,

. տեղական մակարդակով ՄԿՈՒ համակարգի և/կամ դրա առանձին

հաստատությունների և ձեռնարկությունների ու դրանց միությունների միջև

կայուն համագործակցության հիմնում,

. սոցիալական գործընկերների մասնագիտական կրթության հիմնադրամի ստեղծում:

Գ) Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում շարունակական և կայուն սոցիալական գործընկերության կայացման համար դրան անհրաժեշտ է ինստիտուցիոնալ տեսք տալ: Առանցքային կազմակերպություն կլինի ՄԿՈՒ Հանձնաժողովը (Խորհուրդը), որը կհիմնադրվի որպես ՀՀ ՄԿՈՒ օրենքի կիրարկման գործառույթներից մեկը (տես նաև սույն գլխի 5-րդ բաժինը): Այդ խորհուրդը կազմված կլինի գործատուների կազմակերպությունների (առևտրաարդյունաբերական պալատ, գործարարների միություն և այլն), արհմիությունների, շահագրգիռ նախարարությունների հավասար թվով բարձրաստիճան ներկայացուցիչներից և կղեկավարվի ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից:

Խորհուրդը նիստեր կգումարի տարեկան առնվազն երկու անգամ` մեկ անգամ խորհրդարանական տարվա սկզբից առաջ քաղաքականության տարեկան պլանը քննարկելու նպատակով և մեկ անգամ դրա ընթացքում` քաղաքականության իրականացումը գնահատելու համար:

Դ) ՄԿՈՒ խորհրդի ստեղծումը պետք է ամրագրվի համապատասխան օրենքով: Խորհուրդը ՀՀ կառավարություն կարող է ներկայացնել նաև ընթացիկ առաջարկություններ:

Խորհրդի գործունեության սկզբնական աշխատանքները դյուրացնելու նպատակով` կկազմակերպվի նախնական հանդիպումներ խորհրդի ապագա անդամների միջև` ստորագրելու հուշագիր: Հուշագիրը կսահմանի պատասխանատվությունների և ռեսուրսների փոխադարձ օգտագործման սկզբունք: Հուշագրի տեքստի մշակման գործընթացին նպաստելու համար առաջարկվում է ձևավորել անկախ, սակայն բոլոր կողմերի հետ համաձայնեցված քարտուղարություն:

Ե) Հուշագրի ձևավորման գործընթացը կարող է սկսվել օրենքի ընդունումից առաջ կամ անգամ անկախ ձևով և ավարտվել վեց ամսվա ընթացքում: Խորհրդի ստեղծումը կսկսվի օրենքի ընդունումից հետո և կավարտվի մեկ տարվա ընթացքում:

Զ) Խորհրդի երկարաժամկետ գործունեությունը կպահանջի մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, այն պետք է երաշխավորված լինի կառավարության և սոցիալական գործընկերների փոխադարձ համաձայնությամբ:

 

10. Թափանցիկություն և հավատարմագրում

Ա) «Հավատարմագրում» հասկացությունը Հայաստան է մուտք գործել 1989-90 թվականներին, երբ ավանդական պետական ուսումնական հաստատությունների կողքին ստեղծվեցին մի շարք այլընտրանքային ոչ պետական ուսումնական հաստատություններ: Վերջիններս կողմնորոշվելով դեպի սոցիալական մեծ պահանջարկ վայելող և հանրապետությունում նախկինում գոյություն չունեցող մասնագիտությունները, դիմորդների հավաքագրման գործում պետական ուսումնական հաստատությունների (հատկապես բուհական) լուրջ մրցակիցներ դարձան:

Այս պայմաններում, բնականաբար, անհրաժեշտություն առաջացավ ստեղծել կրթության կառավարման ճկուն համակարգ և ներդնել ուսումնական հաստատությունների գործունեության, կրթության բովանդակության և ուսուցման որակի վերահսկման առավել արդյունավետ մեխանիզմներ: Այդպիսին է հավատարմագրման համակարգը, որը` «Հավատարմագրում» հասկացությունը, իրավական հենք և օրենքի ուժ ստացավ միայն 1999 թվականին` «Կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո:

Չնայած իրավական դաշտի և կազմակերպչական աշխատանքների բավարար հիմնավորվածության ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման գործընթացը պահանջվող պատշաճ մակարդակով չիրականացվեց և այդ ճանապարհին տեղ գտան բազմաթիվ սխալներ ու բացթողումներ:

Պետական հավատարմագրման գործընթացում չի պահպանվել օրենքով նախատեսված պետական հավատարմագրման հիմնական պահանջը, որը պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսուցման որակի ապահովումն է: Գործընթացը չի ծառայել որպես ուսուցման որակի վերահսկման մշտական գործող համակարգ և չի նպաստել կրթության որակի բարձրացմանը: Հավատարմագրումն իրականացնողները, չունենալով համապատասխան նախընթաց փորձ, նաև չեն վերապատրաստվել այդ բնագավառում աշխատելու համար:

Բ) Անհրաժեշտ է արմատապես բարելավել հավատարմագրման համակարգն ամբողջությամբ` խստորեն պահպանելով հետևյալ հիմնական սկզբունքները, նպատակները, խնդիրներն և գործառույթները:

Հավատարմագրման հիմնական նպատակներն ու խնդիրներն են. . մասնագետների պատրաստման մակարդակի և ուսումնական հաստատության

գործունեության արդյունավետության բարձրացումը, . քաղաքացիների կարողություններին ու ցանկություններին համապատասխան

կրթություն ստանալու իրավունքի ապահովումը, . հավատարմագրված յուրաքանչյուր ուսումնական հաստատության (մասնագիտության)

կրթության որակի երաշխավորումը, . հասարակությանը զերծ պահել անորակ կրթությունից և ապահովել անձի

իրավունքները պետական պահանջներով սահմանված ծավալի, բովանդակության և

որակի կրթություն ստանալու համար: Հասարակությանը կրթության որակի

վերաբերյալ իրական տեղեկատվությամբ ապահովումը, . կրթական գործունեության պարբերաբար ինքնավերլուծության միջոցով ուսումնական

հաստատության ինքնազարգացման և ինքնակատարելագործման դինամիկ

գործընթացների խթանումը, . պետության, հասարակության և մասնագետներ «սպառող» կազմակերպությունների

հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև միջազգային կրթական համակարգին

ինտեգրվելու գործընթացում կրթական համակարգի համարժեքության և

իրավունքների պաշտպանումը:

Հավատարմագրման հիմնական սկզբունքներն են լինելու. . հավատարմագրող պետական մարմնի անկախությունը և ինքնավարությունը, . հավատարմագրման պետական-հասարակական բնույթը, . հավատարմագրման գործընթացի և որակի վերահսկման թափանցիկությունը,

հրապարակայնության ապահովումը: Այդ գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի

մասնակցության և որակի վերահսկման ու ապահովման գործընթացների վերաբերյալ

հաշվետվությունների հրապարակայնությունը, . ուսումնական հաստատության գործունեության գնահատման օբյեկտիվության

ապահովումը, . կամավորությունը, . հավատարմագրի գործողության ժամկետի սահմանափակությունը, . որակի վերահսկման անընդհատությունը:

Գ) ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սոցիալական գործընկերների միասնական պատասխանատվությամբ կհիմնադրվի ՄԿՈՒ զարգացման ինստիտուտ (ՄԿՈՒԶԻ), որը կզբաղվի նաև որակավորումների համակարգի մշակմամբ: ՄԿՈՒ զարգացման այդ հաստատությունը կապահովի նաև ՄԿՈՒ եռակողմ խորհրդի կազմը:

Հավատարմագրման բոլոր գործընթացների համար պատասխանատու մարմինն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Դ) Խնդրին առնչվող բոլոր հիմնական սկզբունքները կամրագրվեն օրենքով, իսկ մեխանիզմները, չափանիշներն ու պահանջները` ՀՀ կառավարության որոշումներով և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով:

Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է մշակել որակի վերահսկման ու գնահատման ժամանակակից մեխանիզմներ, եղանակներ և կանոնակարգեր, միաժամանակ ուսումնասիրել հաստատություններում գործող նորմատիվներն ու մեթոդները, միջազգային փորձի տեսանկյունով տալ դրանց համեմատական վերլուծությունները` և պահանջել ուսումնական հաստատությունների կողմից իրենց ֆունկցիոնալ (գործառնական) պարտավորությունների կատարումը` կրթության որակի ապահովման իմաստով:

Հավատարմագրման և կրթության որակի թափանցիկության ու հրապարակայնության ապահովման նպատակով անհրաժեշտ է զանգվածային լրատվական միջոցներով և մասնագիտական պարբերականներով յուրաքանչյուր տարի հասարակությանը իրազեկել հավատարմագրման չափանիշների, որակի վերահսկման ու գնահատման վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին, իսկ հավատարմագրման չափանիշները սահմանելիս դրանք համաձայնեցնել բոլոր շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, մարզերի, հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական և մասնագիտական ընկերակցությունների և միությունների հետ: Աշխատանքներում անհրաժեշտ է ընդգրկել ճանաչված առաջատար մասնագետներ:

Որպես հավատարմագրման որոշակի երաշխիք և, ըստ էության, դրա առաջին փուլ` պետք է դիտվի ուսումնական հաստատությունների լիցենզավորման (գործունեության թույլտվության) գործընթացը, որի արդյունքների մասին նույնպես անհրաժեշտ է տեղեկացնել հասարակությանը:

Ե) Հավատարմագրման նոր համակարգը կարող է ներդրվել օրենքի և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո` 2005-2006 ուսումնական տարվանից:

Զ) Որոշակի ֆինանսական միջոցներ կպահանջվեն լիցենզավորման և հավատարմագրման ծառայության (գործակալության) աշխատակազմի վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար:

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ինստիտուտի հիմնադրման և ֆինանսավորման հարցերը կքննարկվեն սոցիալական գործընկերների հետ: Հնարավոր է պահանջվեն որոշակի բյուջետային ներդրումներ:

 

11. Ինտեգրում կրթության բնագավառում միջազգային զարգացումներին

Ա) Տարբեր երկրների կրթական համակարգերը ունեն որոշակի տարբերություններ և յուրահատուկ առանձնահատկություններ: Այդ տարբերությունները բխում են յուրաքանչյուր երկրի պետական և կրթական քաղաքականությունից, զարգացածության աստիճանից, ազգային և մշակութային առանձնահատկություններից, տնտեսական զարգացածությունից և բազմաթիվ այլ գործոններից: Դրանք իրենց հերթին բերում են կրթության տևողության (ժամանակամիջոցի), որակի, բովանդակության, կրթական համակարգի կառուցվածքի, կրթական տարբեր աստիճաններին ներկայացվող պահանջների ու պայմանների բազմազանությանը, գնահատման չափանիշների, կրթական չափորոշիչների, մեթոդների խայտաբղետությանը` հանգեցնելով նրանց համեմատելիության և համարժեքության որոշման կանոնակարգման ու միասնական մեթոդաբանության անհրաժեշտությանը:

ՈՒսումնական հաստատությունների կողմից շնորհվող կրթության մասին վկայականների (դիպլոմների, ատեստատների), գիտական աստիճանների ու կոչումների միջազգային ճանաչման և համարժեքության հարցերը, դրանց համեմատելիության և համապատասխանելիության խնդիրը առավել կարևորվում է ներկա պայմաններում, քանզի ինչպես միջազգային (համաշխարհային), այնպես էլ տարածաշրջանային սահմաններում կրթության համարժեքության խնդրի լուծումը վճռական ազդեցություն կունենա սովորողների, դասախոսների, մասնագետների ակտիվ շարժունակության վրա, կստեղծի հավասար պայմաններ ու հնարավորություններ ինչպես կրթություն ստանալու, այնպես էլ մասնագիտական գործունեություն ծավալելու համար, կօգնի նվազեցնել մարդկային խտրականությունը համաշխարհային աշխատանքի շուկայում և կրթական տարածքներում: Մարդկության համար այդ խնդրի լուծումը ակտուալ կլինի նաև XXI-րդ դարում, սակայն միջազգային ինտեգրացման, կրթության տարբեր մակարդակների ավարտական վկայականների փոխադարձ ճանաչելիության հարցը և դրանց համարժեքության որոշումը մնում է բոլոր երկրների կողմից էլ չլուծված և կրթության բնագավառի հիմնական խնդիրներից մեկը:

Բ) Ըստ Լիսաբոնյան Կոնվենցիայի, որը թեև վերաբերում է բարձրագույն կրթության խնդիրներին, սակայն մի շարք հարցերում կարող է հավասարապես կիրառելի լինել նաև միջին և նախնական մասնագիտական կրթության համար, յուրաքանչյուր մասնակից երկիր պետք է ստեղծի «Կրթության տեղեկատվական կենտրոն», որի հիմնական խնդիրներն են լինելու` . հիմնավոր, ճշգրիտ և թարմ տեղեկատվություն ներկայացնել կրթական համակարգի

և նրա որակավորումների վերաբերյալ, . դյուրացնել մյուս կողմի կրթական համակարգերի ու որակավորումների վերաբերյալ

տեղեկատվության մուտքերը, . հանրապետության օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան ապահովել

խորհրդատվություններ, փորձաքննություններ և տեղեկատվություն

(սերտիֆիկատների շնորհումով) որակավորումների ճանաչման ու գնահատման

վերաբերյալ:

Միջազգային կրթական տարածք ինտեգրման և կրթության համարժեքության ապահովման ՀՀ ռազմավարությունը բոլորովին չի նշանակում, թե նոր կամ համընդհանուր կրթական համակարգ է ներդրվում, պարտադիր պահանջ չեն նաև միջազգային ստանդարտները: Յուրաքանչյուր երկրի տեղական առանձնահատկությունների ու սոցիալ-տնտեսական պայմանների փոխներգործությունը բերում է կրթության այնպիսի համակարգի, որը շատ հատկանիշներով ընդունելի է հենց այդ երկրի համար: Ցանկացած փորձի պարտադրում մեկ այլ երկրում անարդյունավետ է և չարդարացված:

Կրթության միջազգային ինտեգրացումը պետք է նախատեսի Հայաստանի կրթական համակարգի թափանցիկություն, կառավարման հստակեցում, հիմնական սահմանումների, վարկանիշային հիմնական և լրացուցիչ չափանիշների համապատասխանեցում և համեմատելիություն: Դրանք են` ընդունելությունը, տարիքը, աշխատակազմի և շրջանավարտի որակավորումները, ուսման համալիր (գումարային) տևողությունը, ազգային կրթական աստիճանները և դասակարգման կառուցվածքը, ծրագրի տեսակն ու բովանդակությունը, որակի գնահատման համակարգերը, հաջորդ կրթության տեսակը, մասնագիտական աշխատանքի բնագավառը:

Այժմ պետք է պատասխանել մեկ հարցի. պատրա՞ստ է արդյոք Հայաստանի միջին մասնագիտական կրթության համակարգը միջազգայինում ընդգրկվելու: Մեր կարծիքով, անցումային դժվարությունները մեծ չեն, կարելի է ապահովել սահուն, առանց ցնցումների անցում:

Գ) Հայաստանի նախնական ու միջին մասնագիտական կրթության համակարգի միջազգային ինտեգրման խնդրի պատասխանատու մարմիններն են լինելու ՀՀ կրթության և գիտության և ՀՀ արտաքին գործերի նախարարությունները:

Եվրոպական Կրթական Հիմնադրամի Հայաստանի ազգային դիտակետը կապահովի ինտեգրացման տեղեկատվական հենքը` միջազգային զարգացումներին իրազեկելու տեսանկյունով:

Դ) «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է հստակ դրույթներ ամրագրել ՀՀ ՄԿՈՒ համակարգի միջազգայնացման մասին` հռչակելով պետության դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ:

Ե) Միջազգային ինտեգրումը տևական և գրեթե անընդհատ գործընթաց է, սակայն դրա իրականացումը կարող է սկսվել համապատասխան դրույթներ պարունակող օրենքի ընդունումից անմիջապես հետո: Այն կիրականացվի փուլերով` ՀՀ ՄԿՈՒ համակարգի` տվյալ խնդրի պատրաստվածության աստիճանին համապատասխան:

Զ) Ֆինանսական լրացուցիչ միջոցներ կպահանջվեն միայն արտասահմանյան պետությունների ՄԿՈՒ համակարգերին ծանոթանալու նպատակով` ՀՀ ՄԿՈՒ ղեկավարների և կառավարիչների ուսուցողական այցերի կազմակերպման համար:

 

12. ՈՒսուցում ողջ կյանքի ընթացքում

Ա) ՈՒսուցումը ողջ կյանքի ընթացքում գործընթաց է, որն իրականացվում է կրթական և ոչ կրթական հաստատությունների միջոցով, որի ընթացքում օգտագործվում է որոշակի կրթական և արտադրական ուսուցման ծրագրեր և նպատակ ունի հիմնարար կրթության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները վերարտադրել, արդիականացնել, զարգացնել ու արդյունավետ օգտագործել` կախված տվյալ ժամանակաշրջանի պահանջարկներից և պայմաններից:

Մի կողմից, մասնագիտական կրթության և ուսուցման որևէ համակարգ այլևս չի կարող ուսանողներին տալ այնպիսի կրթություն, որը կապահովի աշխատանքի կամ եկամուտի հեռանկարներ ողջ կյանքի համար, սակայն մյուս կողմից, շարունակական և երբեք չդադարող ուսումնական գործընթացը բերում է մարդկային ռեսուրսների նորացման և ողջ կյանքի ընթացքում ուսուցման բովանդակության ադապտացիայի, որը որպես ընդհանուր գաղափար` կարող է կազմել մասնագիտական կրթության, սկզբնական ու շարունակական մասնագիտական ուսուցման ենթահամակարգ:

Երիտասարդների սկզբնական կրթական փուլը պետք է հաջորդվի ֆորմալ և ոչ ֆորմալ մասնագիտական կրթության և սկզբնական ու շարունակական ուսուցման և վերապատրաստման հնարավորությունների բազմազանությամբ, որոնք արդյունավետորեն կապված են աշխատանքային շուկայի և արտադրության հետ` ձևավորելով այլընտրանքային հեռանկարներ: Այս համակարգը ակնհայտորեն արդյունավետ է երկրի աշխատանքային շուկան որակյալ մասնագետներով ապահովելու տեսանկյունից, և դրա ներդրումը պետք է դիտվի որպես երկրի ՄԿՈՒ-համակարգի զարգացման ռազմավարական նպատակ:

Բ) Ողջ կյանքի ընթացքում ուսուցման համակարգը պետք է նպատակաուղղված լինի` . ՀՀ քաղաքացիների լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորությունների

ընդլայնմանը, . անձի աշխատանքային (արտադրական) գործունեության ընթացքում նրա մասնագիտական

որակի աճին, . աշխատանքային շուկայում աշխատուժի մրցունակության բարձրացմանը, . ՀՀ տարածքում գործող կրթական հաստատություններում նոր գործառույթների

(«Կրթություն մեծահասակների համար» կրթական ծրագրեր) զարգացմանն ու

ընդլայնմանը, . ուսուցում ստանալու պետական երաշխիքների ապահովմանը, . կրթություն-աշխատաշուկա փոխազդեցությունների և փոխառնչությունների

համակարգի արդյունավետության բարձրացմանը, . կրթական /ուսումնական/ գործունեության ցանկացած տեսակի լիցենզավորմանը:

Գ) Պատասխանատու պետական մարմիններն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ուսումնական գործունեության կազմակերպման, լիցենզավորման, վերահսկման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` քաղաքականության մշակման, պատվերի ձևավորման և պետական բյուջեից ֆինանսավորման մասերով:

Միաժամանակ, էական պատասխանատվություն են կրելու սոցիալական գործընկերները` գործատուների և աշխատավորների միավորումները, որոնք այս համակարգի ներդրման հիմնական շահառուներն են:

Դ) Օրենքում հստակ անհրաժեշտ դրույթներ են` ողջ կյանքի ընթացքում ուսուցման համակարգը մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի անբաժանելի մասը դարձնելու համար, ինչպես նաև այս բնագավառում բոլոր շահագրգիռ կողմերի իրավասությունների հստակ սահմանում, որը մասնավորապես ենթադրում է աշխատողի ուսուցման և վերապատրաստման նկատմամբ գործատուների որոշակի պարտավորությունների ամրագրում:

Համակարգի գործարկման համար անհրաժեշտ կլինեն նաև հետևյալ քայլերը` . լրացուցիչ կրթության կազմակերպման և իրականացման ենթաօրենսդրական դաշտի

մշակում, . լրացուցիչ կրթություն իրականացնող հաստատությունների պետական օժանդակության

(բյուջետային, հարկային և այլն) համակարգի մշակում, . լրացուցիչ կրթություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման

գործարկում, . գերատեսչական և միջգերատեսչական տարիֆաորակավորման բնութագրերի

համակարգում լրացուցիչ կրթության ծրագրի շրջանակներում շնորհված

վկայականների, սերտիֆիկատների պետական ճանաչման գործընթացի կազմակերպում:

Միաժամանակ մեծացնել իրազեկությունը սովորողների շրջանակներում ամբողջ կյանքի ընթացքում ուսանելու օգտակարության վերաբերյալ:

Ե) Համակարգի ներդրումը կարող է սկսվել օրենսդրական դաշտի ապահովումից հետո, սակայն դրա լիարժեք ու բնականոն գործառնությունը ընկալելի է երկարաժամկետ հեռանկարում:

Զ) Լրացուցիչ բյուջետային միջոցներ կպահանջվեն գործազուրկների վերապատրաստման համար նախատեսվող ֆինանսավորման բարելավման համար, սակայն ըստ իրական բյուջետային հնարավորությունների:

Սկզբնական շրջանում հիմնական ֆինանսական բեռը կկրեն գործատուները, արհմիութենական կազմակերպությունները, իրենք` վերապատրաստվողները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|               ՀՀ կրթության և  գիտության նախարարություն                  |

|_________________________________________________________________________|

| 1.|Երևանի  պետական արդյունաբերական քոլեջ                                |

|___|_____________________________________________________________________|

| 2.|Երևանի  պետական էլեկտրատեխնիկական քոլեջ                              |

|___|_____________________________________________________________________|

| 3.|Երևանի  ինֆորմատիկայի պետական քոլեջ                                  |

|___|_____________________________________________________________________|

| 4.|Երևանի  կիրառական քիմիայի պետական քոլեջ                              |

|___|_____________________________________________________________________|

| 5.|Երևանի  թեթև  արդյունաբերության պետական քոլեջ                        |

|___|_____________________________________________________________________|

| 6.|Երևանի  սննդի արդյունաբերության պետական քոլեջ                        |

|___|_____________________________________________________________________|

| 7.|Երևանի  Ա. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ                 |

|___|_____________________________________________________________________|

| 8.|Երևանի  ֆինանսաբանկային քոլեջ                                        |

|___|_____________________________________________________________________|

| 9.|Երևանի  պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ                           |

|___|_____________________________________________________________________|

|10.|Երևանի  Ն. Աճեմյանի անվան առևտրի  և  սպասարկման պետական քոլեջ        |

|___|_____________________________________________________________________|

|11.|Երևանի  պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ                          |

|___|_____________________________________________________________________|

|12.|Երևանի  Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ                |

|___|_____________________________________________________________________|

|13.|Երևանի  պետական հումանիտար քոլեջ                                     |

|___|_____________________________________________________________________|

|14.|Երևանի  Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարան            |

|___|_____________________________________________________________________|

|15.|Երևանի  Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարան|

|___|_____________________________________________________________________|

|16.|Երևանի  Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան         |

|___|_____________________________________________________________________|

|17.|«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական դասարան                |

|___|_____________________________________________________________________|

|18.|ՀՊՃՀ-ի քոլեջ                                                         |

|___|_____________________________________________________________________|

|19.|Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի քոլեջ                            |

|___|_____________________________________________________________________|

|20.|Երևանի  պետական բժշկական համալսարանի քոլեջ                           |

|___|_____________________________________________________________________|

|21.|Գյումրու պետական ճարտարագիտական քոլեջ                                |

|___|_____________________________________________________________________|

|22.|Գյումրու պետական տեխնիկական քոլեջ                                    |

|___|_____________________________________________________________________|

|23.|Գյումրու պետական մանկավարժական քոլեջ                                 |

|___|_____________________________________________________________________|

|24.|Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական ուսումնարան          |

|___|_____________________________________________________________________|

|i  |ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղ                                             |

|___|_____________________________________________________________________|

|25.|Արթիկի պետական քոլեջ                                                 |

|___|_____________________________________________________________________|

|26.|Վանաձորի Ս. Թևոսյանի  անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ             |

|___|_____________________________________________________________________|

|27.|Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջ                                 |

|___|_____________________________________________________________________|

|28.|Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան պետական երաժշտական ուսումնարան          |

|___|_____________________________________________________________________|

|29.|Ալավերդու պետական քոլեջ                                              |

|___|_____________________________________________________________________|

|30.|Սպիտակի պետական քոլեջ                                                |

|___|_____________________________________________________________________|

|31.|Գավառի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ                       |

|___|_____________________________________________________________________|

|32.|Գավառի պետական երաժշտական ուսումնարան                                |

|___|_____________________________________________________________________|

|33.|Սևանի  պետական քոլեջ                                                 |

|___|_____________________________________________________________________|

|34.|Մարտունու պետական քոլեջ                                              |

|___|_____________________________________________________________________|

|35.|Վարդենիսի պետական քոլեջ                                              |

|___|_____________________________________________________________________|

|36.|Կապանի պետական ճարտարագիտական քոլեջ                                  |

|___|_____________________________________________________________________|

|37.|Կապանի պետական երաժշտական ուսումնարան                                |

|___|_____________________________________________________________________|

|38.|Գորիսի պետական մանկավարժական քոլեջ                                   |

|___|_____________________________________________________________________|

|39.|Սիսիանի պետական հումանիտար քոլեջ                                     |

|___|_____________________________________________________________________|

|40.|Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ                                  |

|___|_____________________________________________________________________|

|41.|Մեղրու պետական քոլեջ                                                 |

|___|_____________________________________________________________________|

|42.|Իջևանի  պետական քոլեջ                                                |

|___|_____________________________________________________________________|

|43.|Դիլիջանի պետական քոլեջ                                               |

|___|_____________________________________________________________________|

|44.|Դիլիջանի արվեստի պետական ուսումնարան                                 |

|___|_____________________________________________________________________|

|45.|Բերդի պետական քոլեջ                                                  |

|___|_____________________________________________________________________|

|46.|Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ                     |

|___|_____________________________________________________________________|

|47.|Արմավիրի արվեստի պետական ուսումնարան                                 |

|___|_____________________________________________________________________|

|48.|Էջմիածնի պետական քոլեջ                                               |

|___|_____________________________________________________________________|

|49.|Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջ                                |

|___|_____________________________________________________________________|

|50.|Հրազդանի պետական քոլեջ                                               |

|___|_____________________________________________________________________|

|51.|Չարենցավանի պետական քոլեջ                                            |

|___|_____________________________________________________________________|

|52.|Արարատի պետական քոլեջ                                                |

|___|_____________________________________________________________________|

|53.|Արտաշատի պետական քոլեջ                                               |

|___|_____________________________________________________________________|

|54.|Եղեգնաձորի պետական քոլեջ                                             |

|_________________________________________________________________________|

|                  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                    |

|_________________________________________________________________________|

|55.|Երևանի  պետական գյուղատնտեսական քոլեջ                                |

|___|_____________________________________________________________________|

|56.|Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ  |

|___|_____________________________________________________________________|

|57.|Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ                               |

|___|_____________________________________________________________________|

|58.|Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ   |

|___|_____________________________________________________________________|

|59.|Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ                                 |

|___|_____________________________________________________________________|

|60.|Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ         |

|___|_____________________________________________________________________|

|61.|Արմավիրի Ս. Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ            |

|___|_____________________________________________________________________|

|62.|Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական     |

|   |քոլեջ                                                                |

|___|_____________________________________________________________________|

|63.|Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ                                 |

|_________________________________________________________________________|

|                   ՀՀ առողջապահության նախարարություն                     |

|_________________________________________________________________________|

|64.|Երևանի  պետական հենակետային բժշկական քոլեջ                           |

|___|_____________________________________________________________________|

|65.|Երևանի  «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ                            |

|___|_____________________________________________________________________|

|66.|Գյումրու պետական բժշկական քոլեջ                                      |

|___|_____________________________________________________________________|

|67.|Վանաձորի պետական բժշկական քոլեջ                                      |

|___|_____________________________________________________________________|

|68.|Կապանի պետական բժշկական քոլեջ                                        |

|___|_____________________________________________________________________|

|69.|Դիլիջանի պետական բժշկական քոլեջ                                      |

|___|_____________________________________________________________________|

|70.|Արմավիրի բժշկական ուսումնարան                                        |

|___|_____________________________________________________________________|

|71.|Հրազդանի բժշկական ուսումնարան                                        |

|___|_____________________________________________________________________|

|72.|Արարատի բժշկական ուսումնարան                                         |

|___|_____________________________________________________________________|

|73.|Գավառի բժշկական ուսումնարան                                          |

|___|_____________________________________________________________________|

|74.|Մարտունու բժշկական ուսումնարան                                       |

|_________________________________________________________________________|

|        ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի նախարարություն           |

|_________________________________________________________________________|

|75.|Երևանի  մշակույթի պետական քոլեջ                                      |

|___|_____________________________________________________________________|

|76.|Երևանի  պարարվեստի պետական ուսումնարան                               |

|___|_____________________________________________________________________|

|77.|Երևանի  էստրադային և  ջազային արվեստի պետական քոլեջ                  |

|_________________________________________________________________________|

|     ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզկուլտուրայի և  սպորտի պետական կոմիտե   |

|_________________________________________________________________________|

|78.|Երևանի  օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարան            |

|___|_____________________________________________________________________|

|ii |Երևանի  օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարանի Ծաղկաձորի |

|   |մասնաճյուղ                                                           |

|___|_____________________________________________________________________|

|79.|Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարան           |

|_________________________________________________________________________|

|                    ՀՀ էներգետիկայի նախարարություն                       |

|_________________________________________________________________________|

|80.|Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ                                 |

._________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

0100 ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 0101 Ջրաբանություն 0102 Օդերևութաբանություն

 

0200 ԻՐԱՎՈՒՆՔ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ, ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0201 Իրավագիտություն 0202 Իրավունք և սոցիալական ապահովության կազմակերպում 0205 Սոցիալական աշխատանք 0206 Հրատարակչական գործ 0207 Թարգմանություն և գործավարություն 0208 Թարգմանություն և մաքսավարություն 0209 Թարգմանություն և արխիվավարություն 0210 Թարգմանություն և սպասարկման կազմակերպում 0211 Համրահաղորդակցման (սուրդոհաղորդակցման) կազմակերպում

 

0300 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 0301 Հայոց և օտար լեզուների դասավանդում 0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 0308 Մասնագիտական ուսուցում /ըստ ճյուղերի/ 0310 Երաժշտական կրթություն 0312 Դասավանդում տարրական դասարաններում 0313 Նախադպրոցական կրթություն 0314 Սոցիալական մանկավարժություն

 

0400 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 0401 Բուժական գործ 0402 Մանկաբարձական գործ 0403 Բուժկանխարգելման գործ 0404 Բժշկական օպտիկա 0405 Դեղագործություն 0406 Քույրական գործ 0407 Լաբորատոր ախտորոշում 0408 Լաբորատոր գործ 0415 Քույրական գործի կազմակերպում 0416 Ատամնատեխնիկական գործ

 

0500 ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ 0501 Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) 0502 Երգեցողություն 0503 Երգչախմբավարություն 0504 Երաժշտության տեսություն 0505 Էստրադայի երաժշտարվեստ 0506 Պարարվեստ 0507 Դերասանական արվեստ 0508 Կրկեսային արվեստ 0509 Ռեժիսուրա (ըստ տեսակների) 0510 Թատերային ձևավորման արվեստ 0511 Էստրադային արվեստ 0512 Գեղանկարչություն 0513 Քանդակագործություն 0514 Դիզայն (ըստ ճյուղերի) 0515 Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ 0516 Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում 0517 Գրադարանային գործ 0518 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական

ստեղծագործություն

 

0600 ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և հաշվեստուգում (ըստ ճյուղերի) 0602 Մենեջմենթ /կառավարում/ (ըստ ճյուղերի) 0603 Ֆինանսներ (ըստ ճյուղերի) 0604 Բանկային գործ 0605 Վիճակագրություն 0606 Ապահովագրական գործ (ըստ ճյուղերի) 0607 Շուկայաբանություն (ըստ ճյուղերի) 0608 Առևտուր (ըստ ճյուղերի) 0612 Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի) 0613 Հողային ռեսուրսների կառավարում

 

0800 ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ 0801 Երկրաբանական հանույթ, օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և

հետախուզում 0802 Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական

մեթոդներ 0803 Ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն 0804 Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիա և տեխնիկա 0806 Նավթային և գազային հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում 0809 Գեոտեխնիկա 0810 Գեմոլոգիա

 

0900 ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ 0901 Մարկշեյդերական գործ 0902 Բաց լեռնային աշխատանքներ 0903 Օգտակար հանածոների հանքավայրերի ստորերկրյա շահագործում 0904 Օգտակար հանածոների հարստացում 0905 Գազանավթամուղների և գազանավթապահեստարանների կառուցում և շահագործում 0906 Նավթագազային հանքավայրերի մշակում և շահագործում 0907 Նավթագազային հորատանցքերի հորատում 0908 Հանքահորային և ստորերկրյա շինարարություն

 

1000 ԷՆԵՐԳԵՏԻԿԱ 1001 Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր 1002 Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում 1003 Հիդրոէլեկտրաէներգետիկական կայանքներ 1004 Էլեկտրամատակարարում (ըստ ճյուղերի) 1005 Ջերմաէլեկտրակայաններ 1006 Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ 1007 Ատոմային և միջուկային էներգետիկական կայանքներ 1008 Ջրի, վառելիքի և քսանյութերի տեխնոլոգիա էլեկտրակայաններում

 

1100 ՄԵՏԱՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ 1101 Սև մետաղների մետաղագործություն 1102 Գունավոր մետաղների մետաղագործություն 1103 Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն 1104 Մետաղագիտություն և մետաղների ջերմային մշակում 1105 Մետաղների ճնշամշակում 1106 Փոշեմետաղագործություն, կոմպոզիցիոն նյութեր, ծածկույթներ

 

1200 ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ 1201 Մեքենաշինության տեխնոլոգիա 1202 Թռչող մեքենաների արտադրություն 1203 Ավիացիոն շարժիչների արտադրություն 1204 Նավաշինություն 1205 Ավտոմոբիլաշինություն և տրակտորաշինություն 1206 Երկաթուղիների շարժակազմի արտադրություն 1207 Եռակցման արտադրություն 1208 Հղկիչ և ալմաստե գործիքներ 1209 Հատուկ մեքենաներ և սարքեր 1210 Իրերի արտադրություն ավտոմատ ռոտորային և ռոտորային-հոսքային գծերի վրա 1211 Հաստոցաշինություն

 

1700 ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ 1701 Արդյունաբերական սարքավորումների տեղակայում և տեխնիկական սպասարկում

(ըստ ճյուղերի) 1703 Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում 1705 Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում 1706 Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և

սարքավորումների շահագործում 1707 Երկաթուղային շարժակազմի տեխնիկական շահագործում 1708 Էլեկտրոնային տեխնիկայի արտադրության համար կիրառվող սարքավորումների

տեխնիկական շահագործում 1709 Երկրաբանահետախուզական սարքավորումների տեխնիկական սպասարկում և

նորոգում 1710 Սարքավորումների տեխնիկական շահագործում առևտրում և հանրային սննդում 1711 Սառնարանաճնշակային մեքենաների տեղակայում, տեխնիկական սպասարկում և

նորոգում 1713 Հիդրավլիկական մեքենաների, հիդրոշարժաբերների և հեղուկաօդաճնշական

ավտոմատիկայի տեխնիկական սպասարկում 1715 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում 1716 Հաստոցների շահագործում և սպասարկում

 

1800 ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱ 1801 Էլեկտրական մեքենաներ և ապարատներ 1802 Էլեկտրամեկուսիչ, մալուխային և խտարարման տեխնիկա 1803 Լուսատեխնիկա և լույսի աղբյուրներ 1804 Տրանսպորտային էլեկտրասարքավորումների և ավտոմատիկայի շահագործում

(ըստ տրանսպորտի տեսակների) 1805 Էլեկտրատեխնիկական սարքեր 1806 Էլեկտրական և էլեկտրամեխանիկական սարքավորումների տեխնիկական

շահագործում և սպասարկում (ըստ ճյուղերի)

 

1900 ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ 1901 Սարքաշինություն 1902 Որակի հսկման և ախտորոշման սարքեր 1903 Ավիացիոն սարքեր և համալիրներ 1904 Ձայնային սարքեր և համակարգեր 1905 Կենսատեխնիկական և բժշկական ապարատներ և համակարգեր 1906 Պրոթեզավնասվածքաբանական և վերականգնողական տեխնիկա 1907 Վնասվածքաբանական և վերականգնողական տեխնիկա 1908 Օպտիկական և օպտիկական-էլեկտրոնային սարքեր և համակարգեր 1909 Հոլակային սարքեր 1910 Ռադիոէլեկտրոնային գործիքային սարքեր 1911 Էլեկտրամեխանիկական գործիքային սարքեր

 

2000 ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ ԵՎ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ, ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2001 Միկրոէլեկտրոնիկա և պինդմարմնային միկրոէլեկտրոնիկա 2002 Էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ 2003 Ռադիոսարքաշինություն 2004 Կապի ցանցեր և հաղորդակցման (կոմուտացիոն) համակարգեր 2005 Բազմուղի հեռուստահաղորդակցման համակարգեր 2006 Ռադիոկապ, ռադիոհաղորդում և հեռուստատեսություն 2007 Էլեկտրավորված և օդանավարկման համալիրների տեխնիկական շահագործում 2008 Օդերևութաբանական ռադիոտեխնիկական համակարգերի շահագործում 2009 Կապի միջոցների շահագործում 2010 Տրանսպորտային ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական

շահագործում (ըստ տրանսպորտի տեսակների) 2011 Նավերի ռադիոկապի և էլեկտրառադիոնավիգացիոն սարքավորումների շահագործում 2012 Ռադիոազդանշանների նույնականացման և առաջացման սարքեր 2013 Լսատեսողական տեխնիկա և լսատեսողական ծրագրերի ձայնատեխնիկական

ապահովում 2014 Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ

ճյուղերի) 2015 Փոստային կապ 2018 Ռադիոտեխնիկական համալիրներ և տիեզերական թռչող ապարատների կառավարման

համակարգեր 2019 Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում 2020 Հնչյունային տեխնիկայի սպասարկում

 

2100 ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 2101 Տեխնոլոգիական գործընթացների և արտադրությունների ավտոմատացում (ըստ

ճյուղերի) 2102 Էլեկտրաէներգետիկական համակարգերի ռելեային պաշտպանություն և

ավտոմատացում 2103 Ավտոմատիկան և հեռուստամեխանիկան տրանսպորտում (ըստ տրանսպորտի

տեսակների) 2104 Կառավարման ավտոմատ համակարգեր 2105 Ջերմաէլեկտրակայանների տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում 2106 Էլեկտրաէներգետիկական գործավարական կառավարման համակարգեր և միջոցներ 2107 Մեքենայացման և ավտոմատացման միջոցներ (ըստ ճյուղերի)

 

2200 ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ 2201 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր 2202 Տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր (ըստ

ճյուղերի) 2203 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 2204 Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական

սպասարկում

 

2303 ՍՊԱՍԱՐԿՈՒՄ 2301 Սպասարկման կազմակերպում 2302 Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում 2303 Իրերի քիմիական մշակման սպասարկում 2304 Վարսավիրական արվեստ 2305 Լուսանկարչական գործ 2306 Տնային տնտեսության վարում 2307 Զբոսաշրջություն 2308 Գովազդ 2311 Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում 2312 Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ

 

2400 ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ 2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի

տեսակների) 2402 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում 2403 Թռչող ապարատների թռիչքային շահագործում 2404 Թռչող ապարատների սպասարկում վառելիքաքսուքային նյութերով 2409 Տրանսպորտային էներգետիկական կայանքների շահագործում (ըստ տրանսպորտի

տեսակների)

 

2500 ՔԻՄԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 2501 Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա 2502 Անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա 2503 Էլեկտրաքիմիական արտադրություն 2504 Կոքսաքիմիական արտադրություն 2505 Նավթի և գազի վերամշակում 2506 Պոլիմերային նյութերից պատրաստվող իրերի և ծածկույթների արտադրություն 2507 Կինոլուսանկարչանյութերի և մագնիսական կրիչների տեխնոլոգիա 2508 Սիլիկատային և դժվարահալ ոչ մետաղական նյութերի և իրերի արտադրություն 2509 Կենսաքիմիական արտադրություն 2510 Երկրորդական հումքի վերամշակում 2511 Բարձրմոլեկուլային և բարձրարդյունավետ միացությունների և սարքերի

տեխնոլոգիա 2512 Հրատեխնիկական միացությունների և իրերի տեխնոլոգիա 2513 Իզոտոպների անջատման տեխնոլոգիա 2514 Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում 2515 Վերամշակման արտադրության քիմիական տեխնոլոգիա

 

2600 ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ 2601 Փայտամթերման տեխնոլոգիա 2602 Փայտամշակման տեխնոլոգիա 2603 Փայտանյութի վերամշակման տեխնոլոգիա 2604 Անտառային և անտառապուրակային տնտեսություն 2605 Պարտեզապուրակային և երկրապատկերային շինարարություն

 

2700 ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 2701 Հացահատիկի պահպանման և վերամշակման տեխնոլոգիա 2702 Հացաթխման, մակարոնային և հրուշակեղենի տեխնոլոգիա 2703 Շաքարամթերքի տեխնոլոգիա 2704 Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն 2706 Ճարպերի և ճարպափոխարինիչների տեխնոլոգիա 2707 Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա 2708 Մսի և մսամթերքների տեխնոլոգիա 2709 Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա 2710 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա 2711 Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա

 

2800 ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 2801 Մանրաթելային նյութերի նախնական վերամշակում 2802 Մանվածքային իրերի տեխնոլոգիա 2807 Մանվածքային և թեթև արդյունաբերական իրերի երանգավորում և

գեղարվեստական ձևավորում 2808 Հագուստի մոդելավորում և նախագծում 2809 Հագուստի պատրաստման տեխնոլոգիա 2810 Կաշվի և մորթու տեխնոլոգիա 2811 Կաշվե իրերի արտադրություն 2812 Մորթու և ոչխարամուշտակային իրերի արտադրություն 2813 Թղթե և ստվարաթղթե իրերի արտադրություն 2814 Պոլիգրաֆիական արտադրություն 2815 Նվագարանների արտադրություն 2816 Խաղալիքի գեղարվեստական նախագծում, մոդելավորում և ձևավորում 2817 Մորթե արտադրանքի մոդելավորում և նախագծում 2818 Կաշվե արտադրանքի մոդելավորում և նախագծում 2819 Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն

 

2900 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 2901 Ճարտարապետություն 2902 Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում 2903 Քաղաքային հաղորդակցության ուղիների շինարարություն և շահագործում 2904 Երկաթուղիների շինարարություն, երկաթգիծ և գծային տնտեսություն 2905 Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն և

շահագործում 2906 Հիդրոտեխնիկական շինարարություն 2907 Թունելների և մետրոպոլիտենների շինարարություն 2908 Կամուրջների շինարարություն 2909 Ոչ մետաղական շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն 2910 Մետաղական կոնստրուկցիաների պատրաստում 2911 Արդյունաբերական սարքավորումների տեղակայում 2912 Ջրամատակարարում և ջրահեռացում 2913 Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների

տեղակայում, կարգավորում և շահագործում 2914 Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական

սարքավորումների և օդափոխման համակարգերի տեղակայում և շահագործում 2915 Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի տեղակայում և

շահագործում 2916 Քաղաքաշինական կադաստր 2917 Հանքահորային շինարարություն

 

3000 ԳԵՈԴԵԶԻԱ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ 3001 Կիրառական գեոդեզիա 3002 Աերոֆոտո և արբանյակային հանութագրում ու ֆոտոգրամետրիա 3003 Քարտեզագրություն

 

3100 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 3101 Հողաշինարարություն 3102 Գյուղատնտեսագիտություն 3103 Անասնաբուծություն 3104 Անասնաբուժություն 3105 Մեղվաբուծություն 3106 Գյուղատնտեսության մեքենայացում 3107 Գյուղատնտեսության էլեկտրաֆիկացում և ավտոմատացում 3108 Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում 3109 Ձկնաբանություն և ձկնաբուծություն 3110 Արդյունաբերական ձկնորսություն 3111 Որսագիտություն և գազանաբուծություն 3112 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 3113 Շնաբանություն (կինոլոգիա)

 

3200 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 3201 Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ

օգտագործում 3202 Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն 3203 Հրդեհային անվտանգություն 3204 Ճառագայթային անվտանգություն

 

3400 ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ ԵՎ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՒՄ 3401 Չափագիտություն 3404 Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում

(սերտիֆիկացում) (ըստ ճյուղերի) 3405 Մետաղների և եռակցված միացությունների որակի հսկում 3406 Դոզաչափություն և ճառագայթապաշտպանություն 3407 Շինարարական արտադրության որակի հսկում 3408 Շինարարական իրերի և կոնստրուկցիաների որակի հսկում

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._________________________________________________________________________.

|Դա- |Մասնագիտությունների      |               Որակավորումը               |

|սիչը|խումբը, մասնագիտությունը |                                          |

|____|____________________________________________________________________|

|0100|Մեքենաշինություն և  մետաղագործություն                               |

|____|____________________________________________________________________|

|0101|Գծագրություն             |Գծագրող                                   |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գծագրող-կոնստրուկտոր                      |

|____|_________________________|__________________________________________|

|0102|Եռակցում                 |Գազաեռակցող                               |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Էլեկտրաեռակցող                            |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Էլեկտրաեռակցող (եռակցման աշխատանքների     |

|    |                         |հսկիչ)                                    |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ավտոմատ և  կիսաավտոմատ սարքերով           |

|    |                         |էլեկտրաեռակցող                            |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ձեռքով եռակցման էլեկտրաեռակցող            |

|____|_________________________|__________________________________________|

|0103|Հաստոցագործություն       |Դրոշմող                                   |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Հաստոցային և  փականագործական աշխատանքների |

|    |                         |վերահսկիչ                                 |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ավտոմատ գծերի և  ագրեգատային հաստոցների   |

|    |                         |կարգավորող                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ծրագրային ղեկավարմամբ հաստոցների          |

|    |                         |կարգավորող, օպերատոր                      |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ծրագրային ղեկավարմամբ հաստոցների օպերատոր |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Խառատ                                     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ֆրեզող                                    |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Հղկող                                     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Թիթեղագործ                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Փականագործ-գործիքագործ                    |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մեխանիկական հավաքման աշխատանքների         |

|    |                         |փականագործ                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Փականագործ-վերանորոգող                    |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Փականագործ-էլեկտրամոնտաժող                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մետաղակոնստրուկցիաներ հավաքող փականագործ  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ստուգիչ-չափիչ սարքերի և  ավտոմատիկայի     |

|    |                         |փականագործ                                |

|____|_________________________|__________________________________________|

|0104|Մետաղամշակում            |Սև  մետաղների արտադրության հսկիչ          |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մետաղամշակման արտադրության ամբարձիչի      |

|    |                         |մեքենավար                                 |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գլանման արտադրության ջերմամշակող          |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գունավոր մետաղներ ձուլող                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գունավոր մետաղների արտադրության հսկիչ     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ֆիզիկաքիմիական փորձարկման լաբորանտ        |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Թանկարժեք մետաղների արտադրության          |

|    |                         |ապարատավար-կարգավորող                     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գունավոր մետաղներ մշակող                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Էլեկտրոդների արտադրության հսկիչ           |

|____|____________________________________________________________________|

|0200|Քիմիական արտադրություն                                              |

|____|____________________________________________________________________|

|0201|Քիմիական արտադրություն   |Ապարատավար (լայն պրոֆիլի)                 |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ապարատավար-օպերատոր                       |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Քիմիական անալիզի լաբորանտ (լայն պրոֆիլի)  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Տեխնոլոգիական պրոցեսների և  արտադրանքի    |

|    |                         |որակի հսկիչ                               |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Փականագործ-վերանորոգող                    |

|____|_________________________|__________________________________________|

|0202|Անիլինաներկման           |Ապարատավար (լայն պրոֆիլի)                 |

|    |արտադրություն            |__________________________________________|

|    |                         |Փականագործ-վերանորոգող                    |

|____|_________________________|__________________________________________|

|0203|Պոլիգրաֆիական ներկերի    |Ապարատավար (լայն պրոֆիլի)                 |

|    |արտադրություն            |                                          |

|____|_________________________|__________________________________________|

|0204|Լաքաներկման արտադրություն|Ապարատավար                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Փականագործ-վերանորոգող                    |

|____|_________________________|__________________________________________|

|0205|Քիմիական մանրաթելերի     |Ապարատավար (լայն պրոֆիլի)                 |

|    |արտադրություն            |__________________________________________|

|    |                         |Հսկիչ                                     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Քիմիական անալիզի լաբորանտ                 |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Քիմիական մանրաթելերի ոլորման և  փաթաթման  |

|    |                         |օպերատոր                                  |

|____|_________________________|__________________________________________|

|0206|Դեղորայքի, վիտամինների,  |Ապարատավար (լայն պրոֆիլի)                 |

|    |կենսաբանական պրեպարատների|__________________________________________|

|    |և  նյութերի արտադրություն|Փականագործ-վերանորոգող                    |

|____|_________________________|__________________________________________|

|0207|Սինթետիկ կաուչուկների և  |Ապարատավար (լայն պրոֆիլի)                 |

|    |նավթաքիմիական            |__________________________________________|

|    |արտադրանքների            |Տեխնոլոգիական տեղակայումների և            |

|    |արտադրություն            |վերանորոգման փականագործ                   |

|____|_________________________|__________________________________________|

|0208|Ռետինային խառնուրդների   |Ապարատավար-սոսնձող ռետինային պոլիմերային  |

|    |արտադրման վերամշակում    |դետալների և  շինվածքների                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Վուլկանիզացիոն պրոցեսների օպերատոր        |

|____|_________________________|__________________________________________|

|0209|Ռետինե իրերի, ռետինե     |Ռետինե տեխնիկական իրեր հավաքող            |

|    |կոշկեղենի և  լայն սպառման|__________________________________________|

|    |ռետինե իրերի             |Ռետինե արտադրանքի և  կոշիկի արտադրության  |

|    |արտադրություն            |սարքավորումների կարգավորող                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ռետինե կոշկեղենի (կոշիկի) դրոշմող         |

|____|_________________________|__________________________________________|

|0210|Անվադողերի վերականգնման  |Անվադողերի արտադրության հսկիչ             |

|    |և  վերանորոգման          |__________________________________________|

|    |արտադրություն            |Ռետինային խառնուրդների պատրաստման օպերատոր|

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գլոցիչի (կալանդր) մեքենավար               |

|____|_________________________|__________________________________________|

|0211|Նավթի, նավթամթերքների,   |Սարքավորող (պրիբորիստ)                    |

|    |գազի, ածխի վերամշակում   |__________________________________________|

|    |և  գլխավոր               |Չափիչ-ստուգիչ սարքերի փականագործ          |

|    |գազախողովակների          |__________________________________________|

|    |սպասարկում               |Տեխնոլոգիական սարքերի վերանորոգման        |

|    |                         |փականագործ                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ձեռքի էլեկտրագազաեռակցող                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Նավթաբազայի սարքավորումներ վերանորոգող    |

|    |                         |էլեկտրափականագործ                         |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Փականագործ-վերանորոգող                    |

|____|____________________________________________________________________|

|0300|Սարքեր, սարքավորումներ, էլեկտրական կայաններ և  ցանցեր               |

|____|____________________________________________________________________|

|0301|Էլեկտրատեխնիկական և      |Արտագնա-գործարարական բրիգադի              |

|    |էլեկտրոնային տեխնիկայի   |էլեկտրամոնտյոր, ավտովարորդ                |

|    |արտադրություն            |__________________________________________|

|    |                         |Արտագնա-գործարարական բրիգադի              |

|    |                         |էլեկտրամոնտյոր, ձեռքի էլեկտրագազաեռակցող  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ենթակայաններ սպասարկող էլեկտրամոնտյոր,    |

|    |                         |ձեռքի էլեկտրագազաեռակցող                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Բաշխիչ ցանցերի շահագործման էլեկտրամոնտյոր,|

|    |                         |ավտովարորդ                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Օդային գծերի վերանորոգման էլեկտրամոնտյոր, |

|    |                         |ավտովարորդ                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Էլեկտրամեքենաներ վերանորոգող              |

|    |                         |էլեկտրափականագործ                         |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Էլեկտրական սարքավորումներ սպասարկող       |

|    |                         |էլեկտրամոնտյոր                            |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Էլեկտրասարքավորումներ վերանորոգող         |

|    |                         |փականագործ-էլեկտրիկ                       |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Էլեկտրական մեքենաների էլեմենտներ փաթաթող  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Միկրոսխեմաներ հավաքող                     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կիսահաղորդչային սարքեր հավաքող            |

|____|_________________________|__________________________________________|

|0302|Ռադիոէլեկտրոնային և      |Ռադիոէլեկտրոնային ապարատների և  սարքերի   |

|    |տեսասարքավորման          |վերահսկող                                 |

|    |արտադրություն            |__________________________________________|

|    |                         |Ռադիոէլեկտրոնային ապարատների և  սարքերի   |

|    |                         |մոնտաժող                                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ռադիոէլեկտրոնային ապարատների և  սարքերի   |

|    |                         |կարգավորող                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կոնդենսատորներ հավաքող                    |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ռադիոհեռուստատեսային սարքավորումներ       |

|    |                         |նորոգող և  սպասարկող մեխանիկ              |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Տեսամագնիտոֆոն և  մագնիտոֆոն              |

|    |                         |վերանորոգող-մեխանիկ                       |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների օպերատոր   |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ռադիոէլեկտրոնային ապարատներ և  սարքեր     |

|    |                         |հավաքող փականագործ                        |

|____|_________________________|__________________________________________|

|0303|Բժշկական ապարատների      |Բժշկական էլեկտրոնային ապարատներ սպասարկող |

|    |սպասարկում և             |և  վերանորոգող էլեկտրամեխանիկ             |

|    |վերանորոգում             |__________________________________________|

|    |                         |Բժշկական սարքավորումներ սպասարկող և       |

|    |                         |վերանորոգող էլեկտրամեխանիկ                |

|____|_________________________|__________________________________________|

|0304|Ավիացիոն սարքավորումների |Ավիացիոն սարքավորումներ վերանորոգող       |

|    |վերանորոգում             |փականագործ-մեխանիկ                        |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ավիաշարժիչներ վերանորոգող փականագործ      |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ավիացիոն էլեկտրական սարքավորումների և     |

|    |                         |սարքերի մեխանիկ                           |

|____|____________________________________________________________________|

|0400|Շինարարություն                                                      |

|____|____________________________________________________________________|

|0401|Շինարարական մոնտաժում    |Երկաթբետոնյա կոնստրուկցիաներ մոնտաժող     |

|____|_________________________|__________________________________________|

|0402|Ներկարարություն          |Ներկարար-շինարար                          |

|____|_________________________|__________________________________________|

|0403|Երեսպատում-սալիկապատում  |Երեսպատող-սալիկապատող                     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Երեսպատող-խճանկարագործ                    |

|____|_________________________|__________________________________________|

|0404|Մանրահատակագործություն,  |Մանրահատակագործ                           |

|    |ատաղձագործություն        |__________________________________________|

|    |                         |Ատաղձագործ-շինարար                        |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ատաղձագործ-շինարար, հյուսն                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ատաղձագործ                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ատաղձագործ (գեղարվեստական կահույքի        |

|    |                         |արտադրության)                             |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կահույքի դեկորատիվ էլեմենտներ և  շաբլոններ|

|    |                         |պատրաստող                                 |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կահույքի առանձին մասերի երեսպատող,        |

|    |                         |կահույքի երեսպատման մասեր հավաքող         |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կահույք պաստառապատող                      |

|    |                         |Կահույք կոմպլեկտավորող                    |

|____|_________________________|__________________________________________|

|0405|Ծեփագործություն          |Ծեփագործ                                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ծեփագործ-ներկարար                         |

|____|_________________________|__________________________________________|

|0406|Շինարարական              |Էլեկտրագազաեռակցող ձեռքի եռակցման, ավտոմատ|

|    |կոնստրուկցիաների եռակցում|և  կիսաավտոմատ սարքերով էլեկտրագազաեռակցող|

|____|_________________________|__________________________________________|

|0407|Քարտաշություն            |Քարտաշ                                    |

|____|_________________________|__________________________________________|

|0408|Սանտեխնիկա               |Սանտեխնիկ-փականագործ` գազաեռակցողի        |

|    |                         |իրավունքով                                |

|____|____________________________________________________________________|

|0500|Տրանսպորտ և  կապ                                                    |

|____|____________________________________________________________________|

|0501|Երկաթուղային շարժակազմի  |Ջերմաքարշի և  դիզել գնացքներ վերանորոգող  |

|    |նորոգում                 |փականագործ                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Էլեկտրաքարշի և  շարժիչ վագոնային          |

|    |                         |շարժակազմի վերանորոգող փականագործ         |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մարդատար և  բեռնատար վագոններ վերանորոգող |

|    |                         |փականագործ                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մետրոյի էլեկտրագնացքներ վերանորոգող       |

|    |                         |փականագործ                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Տրամվայի վագոններ և  տրոլեյբուսներ        |

|    |                         |վերանորոգող փականագործ                    |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Վագոն զննող-վերանորոգող                   |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կոնտակտային ցանցի էլեկտրամոնտյոր          |

|    |                         |(երկաթգծեր)                               |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կոնտակտային ցանցի էլեկտրամոնտյոր          |

|    |                         |(քաղաքային տրանսպորտ)                     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մետրոպոլիտենի մետաղակոնստրուկցիաների      |

|    |                         |փականագործ էլեկտրիկ                       |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մետրոպոլիտենի սարքավորումների փականագործ  |

|    |                         |էլեկտրիկ                                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մետրոպոլիտենի կայարանային և  թունելային   |

|    |                         |սարքերի և  շարժասանդուղքի փականագործ      |

|    |                         |էլեկտրիկ                                  |

|____|_________________________|__________________________________________|

|0502|Երկաթուղային շարժակազմի  |Ջերմաքարշի մեքենավարի օգնական             |

|    |սպասարկում               |__________________________________________|

|    |                         |Էլեկտրաքարշի մեքենավարի օգնական           |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մետրոյի էլեկտրագնացքի մեքենավարի օգնական  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ջերմաքարշ լոկոմոտիվի մեքենավար            |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Էլեկտրաքարշ լոկոմոտիվի մեքենավար          |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մետրոյի էլեկտրագնացքի մեքենավար           |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Շարժասանդուղքի մեքենավար                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Տրամվայի վարորդ                           |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Տրոլեյբուսի վարորդ                        |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մետրոպոլիտենի կայարանի հերթապահ           |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գծի բրիգադավար                            |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կայարանի հերթապահ                         |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Միջազգային հաղորդակցության գնացքի մարդատար|

|    |                         |վագոնի ուղեկցող                           |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Բեռներ ընդունող-հանձնող (տոմսային         |

|    |                         |գանձապահ)                                 |

|____|_________________________|__________________________________________|

|0503|Ավտոմոբիլային տրանսպորտի |Լայն պրոֆիլի տրակտորիստ-մեքենավար`        |

|    |շահագործում և  նորոգում  |ավտովարորդի իրավունքով                    |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ավտովերանորոգող-փականագործ                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ավտոմեքենայի կռունկի մեքենավար, ավտովարորդ|

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ավտոմեքենաներ վերանորոգող-փականագործ,     |

|    |                         |ավտովարորդ                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ավտոմեքենաների թափքերի թիթեղագործ-ներկարար|

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ավտոմեքենաների էլեկտրական սարքավորումների |

|    |                         |նորոգող փականագործ                        |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ավտոմեքենայի վարորդ                       |

|____|_________________________|__________________________________________|

|0504|Կապ                      |Կաբելային գծերի վերանորոգող էլեկտրամոնտյոր|

|    |                         |(ավտովարորդի իրավունքով)                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Հեռախոսային կապի կայանային սարքավորումների|

|    |                         |էլեկտրամոնտյոր                            |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Հեռագրիչ                                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կապի օպերատոր                             |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կապի էլեկտրամոնտյոր                       |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Հեռախոսավարուհի                           |

|____|____________________________________________________________________|

|0600|Սպառողական ապրանքների արտադրություն                                 |

|____|____________________________________________________________________|

|0601|Տեքստիլ արտադրություն    |Ներկող, տոգորման ապարատավար, չորացնող     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ոլորման սարքավորման օպերատոր              |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Սանդերքագզիչ սարքավորման օպերատոր         |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Նախաթելի սարքավորման օպերատոր             |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Հինման սարքավորման օպերատոր               |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ոլորող                                    |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ջուլհակ (բամբակամանվածքային, վուշի, բրդի  |

|    |                         |և  մետաքսի արտադրության)                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ժապավենային սարքավորումների օպերատոր      |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Փաթաթող մեքենաների օպերատոր               |

|____|_________________________|__________________________________________|

|0602|Տրիկոտաժի արտադրություն  |Տրիկոտաժի արտադրանքի և  գործվածքի գործող  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Տրիկոտաժի արտադրանքի և  գործվածքի գործող, |

|    |                         |կարող (կենցաղսպասարկում)                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գուլպեղենի արտադրության ջուլհակ           |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Տրիկոտաժե վերնահագուստի գործվածքի         |

|    |                         |գործողներ (կարող-մոտորավար, լցակարող)     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Տեքստիլային գալանտերեային արտադրանքի      |

|    |                         |ասեղնագործ-ժանեկագործ                     |

|____|_________________________|__________________________________________|

|0603|Կաշվե կոշիկի             |Կոշիկի երեսամասի վրաքաշող                 |

|    |արտադրություն            |__________________________________________|

|    |                         |Օրթոպեդիական կոշիկի մոդելյոր              |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Օրթոպեդիական կոշիկի կոշկակար              |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Անհատական պատվերների կոշկակար             |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կոշիկ վերանորոգող կոշկակար                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կաշվե գալանտերեական արտադրանքի            |

|    |                         |վերանորոգող, կաշվե գալանտերեական իրեր     |

|    |                         |կարող                                     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կոշիկի վերնամաս հավաքող, Հոսքային գծի     |

|    |                         |օպերատոր                                  |

|____|_________________________|__________________________________________|

|0604|Կարի արտադրություն       |Կարի սարքավորման օպերատոր                 |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կարող                                     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Դերձակ                                    |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կարի մեքենա վերանորոգող փականագործ        |

|____|_________________________|__________________________________________|

|0605|Պոլիգրաֆիական            |Պոլիգրաֆիական սարքավորումներ կարգավորող   |

|    |արտադրություն            |__________________________________________|

|    |                         |Գրաշար (ձեռքի գրաշարի, մեքենաների վրա     |

|    |                         |աշխատող)                                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Բարձր տպագրության տպագրիչ                 |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գրքի արտադրության ավտոմատ գծերի մեքենավար,|

|    |                         |կազմարար                                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Լուսանկարային շարվածքի օպերատոր           |

|____|____________________________________________________________________|

|0700|Առևտուր  և  սպասարկում                                              |

|____|____________________________________________________________________|

|0701|Առևտրի  սպասարկում       |Արդյունաբերական ապրանքների հսկիչ-գանձապահ |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Արդյունաբերական ապրանքների հսկիչ-գանձապահ |

|    |                         |(օտար լեզվի իմացությամբ)                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Պարենային ապրանքների հսկիչ-գանձապահ       |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Պարենային ապրանքների հսկիչ-գանձապահ (օտար |

|    |                         |լեզվի իմացությամբ)                        |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Արդյունաբերական ապրանքներ վաճառող         |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Արդյունաբերական ապրանքներ վաճառող (օտար   |

|    |                         |լեզվի իմացությամբ)                        |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Պարենային ապրանքներ վաճառող               |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Պարենային ապրանքներ վաճառող (օտար լեզվի   |

|    |                         |իմացությամբ)                              |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Հացթուխ                                   |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Բարմեն (օտար լեզվի իմացությամբ)           |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Բուֆետապան                                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մատուցող (օտար լեզվի իմացությամբ)         |

|____|_________________________|__________________________________________|

|0702|Սննդի սպասարկում         |Խոհարար                                   |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Խոհարար (ազգային և  արտասահմանյան խոհանոցի|

|    |                         |իմացությամբ)                              |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Հրուշակագործ                              |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Հրուշակագործ (հասարակական սննդի           |

|    |                         |ձեռնարկություններում)                     |

|____|_________________________|__________________________________________|

|0703|Կենցաղային սպասարկում    |Կենցաղային էլեկտրասարքեր վերանորոգող      |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Սառեցնող սարքավորումների մեքենավար        |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կանանց վարսավիր                           |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կինոմեխանիկ                               |

|____|_________________________|__________________________________________|

|0704|Արվեստի և  ոսկերչական    |Մանրանկարիչ                               |

|    |իրերի արտադրություն և    |__________________________________________|

|    |պատրաստում               |Կիսաթանկարժեք քարեր մշակող և  պատրաստող   |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Հախճապակու նկարիչ կատարող                 |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Քանդակադրվագող                            |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Մետաղյա գեղարվեստական իրեր պատրաստող      |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Փայտյա գեղարվեստական իրեր պատրաստող       |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գորգագործ                                 |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ասեղնագործ-ժանեկագործ (ձեռագործ)          |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գոբելենագործ                              |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Դերձակ-մոդելավորող                        |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Քարի գեղարվեստական փորագրող               |

|____|_________________________|__________________________________________|

|0705|Գրասենյակային            |Քարտուղար-մեքենագրուհի                    |

|    |աշխատանքների կազմակերպում|__________________________________________|

|    |                         |Գործավար-մեքենագրուհի (սղագրության, օտար  |

|    |                         |լեզվի մեքենագրման, ժամանակակից            |

|    |                         |կազմտեխնիկայի իմացությամբ)                |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Ռեֆերենտ-գործավար (օտար լեզվի իմացությամբ)|

|____|____________________________________________________________________|

|0800|Գյուղատնտեսություն                                                  |

|____|____________________________________________________________________|

|0801|Գինեգործություն և        |Գինեգործ, ավտովարորդ                      |

|    |հյութերի արտադրություն   |__________________________________________|

|    |                         |Հյութերի և  օշարակների արտադրության       |

|    |                         |օպերատոր                                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գինեգործություն և  հյութերի նախնական      |

|    |                         |արտադրության վարպետ                       |

|____|_________________________|__________________________________________|

|0802|Բուսաբուծություն         |Կանաչապատող-ծաղկաբույծ, ավտովարորդ        |

|____|_________________________|__________________________________________|

|0803|Մեղվաբուծություն         |Մեղվաբույծ, ավտովարորդ                    |

|____|_________________________|__________________________________________|

|0804|Անասնաբուծական մթերքների |Յուղագործ-պանրագործ վարպետ                |

|    |վերամշակում և  պահպանում |__________________________________________|

|    |                         |Քիմիա-բակտերիոլոգիական անալիզի լաբորանտ   |

|____|_________________________|__________________________________________|

|0805|Գյուղացիական (ֆերմերային)|Գյուղացիական տնտեսության կազմակերպիչ      |

|    |տնտեսության կազմակերպում |(ֆերմեր), ավտովարորդ                      |

|____|_________________________|__________________________________________|

|0806|Գյուղատնտեսության        |Տրակտորիստ-մեքենավար                      |

|    |մեքենայացում             |__________________________________________|

|    |                         |Անասնապահական համալիրի մեխանիզատոր,       |

|    |                         |տրակտորիստ-մեքենավար                      |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գյուղատնտեսական մեքենաների և  սարքավորման |

|    |                         |վերանորոգման փականագործ                   |

|____|_________________________|__________________________________________|

|0807|Գյուղատնտեսության        |Անասնապահական համալիրների և  մեքենայացված |

|    |էլեկտրաֆիկացում և        |ֆերմաների փականագործ-վերանորոգող          |

|    |ավտոմատացում             |__________________________________________|

|    |                         |Գյուղատնտեսական արտադրության              |

|    |                         |էլեկտրասարքավորման վերանորոգման և         |

|    |                         |սպասարկման էլեկտրամոնտյոր, ավտովարորդ     |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Գյուղական էլեկտրաֆիկացիայի և  կապի        |

|    |                         |էլեկտրամոնտյոր` ավտովարորդի իրավունքով    |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Էլեկտրագազաեռակցող, ավտովարորդ            |

|____|_________________________|__________________________________________|

|0808|Անասնաբուժություն և      |Կենդանիների անասնաբուժական մշակման        |

|    |անասնաբուծություն        |օպերատոր                                  |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կրտսեր անասնաբույծ                        |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Կենդանաբույծ-ֆերմեր                       |

|    |                         |__________________________________________|

|    |                         |Շերամապահ                                 |

|____|_________________________|__________________________________________|

|0809|Գյուղատնտեսական          |Գյուղատնտեսական արտադրության հաշվետար     |

|    |արտադրության             |                                          |

|    |հաշվետարություն          |                                          |

._________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

 

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԾԵՐԸ

 

Հետագիծ 1. հիմնական ընդհանուր կրթական ծրագրի ավարտից հետո կրթության շարունակում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով` 1-2 տարի տևողությամբ` կախված մասնագիտության բարդությունից: Այս կրթական ծրագիրն ապահովում է միայն արհեստագործի որակավորում (դիպլոմ)` առանց միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության: Ծրագիրը հիմնականում ներառում է գործնական ուսուցում` տեսական և հանրակրթական առարկաների խիստ սահմանափակ ծավալով: Ծրագրի նպատակն է հնարավորինս սեղմ ժամկետում մասնագիտական որակավորում ստանալը և աշխատանքային շուկա մուտք գործելը:

Այս ծրագրի շրջանավարտներին հնարավորություն կընձեռվի նաև սահուն (պարզեցված) անցում կատարել միջին մասնագիտական կրթության համակարգ` նույն կամ հարակից որևէ մասնագիտության գծով:

Քանի որ սույն ծրագրով ատեստավորում անցած շրջանավարտը հնարավորություն չունի կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա նրան հնարավորություն կընձեռվի` ա) միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալ ուսուցման ցանկացած ձևով`

ստացիոնար, երեկոյան, դրսեկությամբ (էքստեռն), որը կարող է կազմակերպվել

հանրակրթական ավագ դպրոցում կամ այլ կազմակերպությունում: Ընդ որում այս

դասընթացներին հնարավոր կլինի մասնակցել մասնագիտական կրթության

ուսումնառության ավարտից անմիջապես հետո կամ ցանկացած այլ ժամանակ. բ) անցնել նախնական մասնագիտական կրթության այն ծրագրին (Հետագիծ 2), որը

բացի արհեստագործի որակավորումից շնորհում է նաև միջնակարգ (լրիվ)

ընդհանուր կրթության վկայական. գ) ուսումնառություն ստանալ միջին մասնագիտական կրթական ծրագրում, որը տանում

է ինչպես մասնագիտական կրթության բարձրացմանը (կրտսեր մասնագետ), այնպես

էլ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությանը համարժեք հանրակրթական

դասընթացների յուրացմանը:

Հետագիծ 2. հիմնական ընդհանուր կրթական ծրագրի ավարտից հետո կրթության շարունակում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով` ավագ հանրակրթական դպրոցի ծրագրից առնվազն 1 տարի ավելի տևողությամբ, որը ենթադրում է ինչպես մասնագիտական, այնպես էլ հանրակրթական առարկաների ուսուցում: Շրջանավարտին շնորհվում է համապատասխան մասնագիտության գծով արհեստագործի որակավորում (դիպլոմ) և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատ:

Հետագիծ 3. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրից հետո կրթության շարունակում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով` նույն կամ ավելի կարճ տևողությամբ, ինչպես Տարբերակ 1-ի դեպքում: Այս կրթական ծրագիրը նույնպես ապահովում է արհեստագործի որակավորում (դիպլոմ), սակայն լիովին զերծ է հանրակրթական առարկաներից:

Այսպիսով, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը հնարավորություն է տալիս ինչպես աշխատանքի շուկա մասնագիտական աշխատանքի անցնելու, այնպես էլ ուսումը կրթական հաջորդ աստիճանում շարունակելու համար:

Բացի վերը նշված կրթական երեք ծրագրերից` ուսումնական հաստատությունները իրականացնում են նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) հատուկ կրթական ծրագրեր:

Ելնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց առանձնահատկություններից ու հնարավորություններից մշակվում և իրականացվում են հատուկ ծրագրեր մասնագիտական, արհեստագործական-բանվորական գործունեություն ծավալելու համար:

Հետագիծ 4. հիմնական ընդհանուր կրթական ծրագրի ավարտից հետո կրթության շարունակում միջին մասնագիտական կրթական ծրագրով` հանրակրթական ավագ դպրոցի ծրագրից առնվազն 1 տարի ավելի տևողությամբ, որը ենթադրում է ինչպես մասնագիտական, այնպես էլ հանրակրթական առարկաների ուսուցում: Ենթադրվում է տեսական առարկաների ավելի ծավալուն ուսուցում: Շրջանավարտին շնորհվում է համապատասխան մասնագիտության գծով կրտսեր մասնագետի որակավորում (դիպլոմ) և հանրակրթական առարկաների ուսումնասիրման մասին վկայական: Ծրագրի ընթացքում ուսումնասիրվում են մի շարք պարտադիր հանրակրթական առարկաներ, իսկ մյուսներն ուսանողն ուսումնասիրում է իր ցանկությամբ: Ծրագրով նախատեսված պարտադիր առարկաների ուսումնասիրման մասին վկայականը բավարար պայման է ուսումնառությունը բարձրագույն կրթության համակարգում համապատասխան մասնագիտության գծով շարունակելու համար: Այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ է հանրակրթական առարկաների լրիվ ծավալով ուսումնառության մասին վկայականը, որը հավասարազոր է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատին: Այս ծրագրի շրջանավարտների ստացած գիտելիքները ինչպես հանրակրթական, այնպես էլ մասնագիտական առարկաների գծով հաշվառվում են կրեդիտային համակարգով` կրթության հաջորդ աստիճաններին անցնելու համար:

Հետագիծ 5. նախնական մասնագիտական կրթական ծրագրի ավարտից հետո կրթության շարունակում միջին մասնագիտական կրթական ծրագրով նույն կամ հարակից մասնագիտության գծով` 1-2 տարի տևողությամբ: Շնորհվող որակավորումը և հանրակրթական առարկաների ուսուցումը` ինչպես նախորդ դեպքում:

Հետագիծ 6. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրից հետո կրթության շարունակում միջին մասնագիտական կրթական ծրագրով` 2-3 տարի տևողությամբ (բացի արվեստի մասնագիտություններից, որոնց դեպքում կարող է նախատեսվել այլ տևողություն): Շրջանավարտին շնորհվում է համապատասխան մասնագիտության գծով կրտսեր մասնագետի որակավորում (դիպլոմ) և տրվում է ուսումնառությունը համապատասխան մասնագիտության գծով բարձրագույն կրթության համակարգում սահուն (պարզեցված) կերպով շարունակելու հնարավորություն:

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.2004
N 17
Արձանագրային որոշում