503.0014.250497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 1997 թ. թիվ 14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արմավիրի մարզային ենթակայության կազմակերպություններում և ձեռնարկությունում ղեկավարի տեղակալի և գլխավոր հաշվապահի նշանակման ու ազատման հետ կապված կադրային ընտրությունը և տեղաբաշխումը բարելավելու նպատակով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզային ենթակայության կազմակերպության և ձեռնարկության ղեկավարի տեղակալի և գլխավոր հաշվապահի նշանակման ու ազատման կարգը /կցվում է/:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 29.01.1997 Թ.
ԹԻՎ 14 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ
Սույն կարգն ընդունվում է «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածին և ՀՀ կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 271 որոշմանը համապատասխան և նպատակ ունի բարելավելու Արմավիրի մարզային ենթակայության կազմակերպություններում և ձեռնարկություններում ղեկավարների տեղակալների և գլխավոր հաշվապահների նշանակման ու ազատման հետ կապված կադրային ընտրությունը, տեղաբաշխումը ճիշտ կատարելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու:
1. ՀՀ Արմավիրի մարզային ենթակայության /այսուհետև` մարզային ենթակայության/ կազմակերպության և ձեռնարկության ղեկավարի տեղակալին, գլխավոր հաշվապահին մարզպետի համաձայնությամբ նշանակում և ազատում է տվյալ կազմակերպության, ձեռնարկության ղեկավարը:
2. Մարզային ենթակայության կազմակերպության, ձեռնարկության ղեկավարը իր տեղակալի և գլխավոր հաշվապահի պաշտոնի հավակնորդին պաշտոնի նշանակելու կամ համապատասխան հիմնավորմամբ պաշտոնից ազատելու կապակցությամբ համաձայնություն ստանալու համար գրավոր միջնորդություն է ներկայացնում մարզպետին:
3. Մարզային ենթակայության, ձեռնարկության ղեկավարի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնին, որպես կանոն, կարող է հավակնել համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող և մարզպետարանի համապատասխան բաժնի հետ համաձայնեցված, դրական գնահատմամբ երաշխավորվող անձը:
4. Մարզային ենթակայության կազմակերպության, ձեռնարկության ղեկավարի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնի հավակնորդի անձնական գործի հիման վրա մարզպետարանի կադրերի բաժինը համապատասխան բաժնի դրական երաշխավորության առկայության դեպքում կազմում է մեկշաբաթյա ժամկետում տեղեկանք և ներկայացնում մարզպետին:
5. Մարզային ենթակայության կազմակերպության և ձեռնարկության ղեկավարի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնի հավակնորդին պաշտոնում նշանակելու կամ համապատասխան հիմնավորմամբ ու մարզպետարանի համապատասխան բաժնի եզրակացությամբ պաշտոնից ազատելու կապակցությամբ մարզպետի համաձայնությունը սահմանված կարգով ձևակերպվում և մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է տվյալ կազմակերպության, ձեռնարկության ղեկավարին:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «25» 04 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 73970022