040.0114.010597
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 մայիսի 1997 թ. թիվ 114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՎ ՉԲԱՇԽՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի (այսուհետև` սեփականաշնորհման ծրագիր) շրջանակներում թողարկված սեփականաշնորհման սերտիֆիկատների` բնակչությանը բաշխումն ապահովելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1995 թվականի սեփականաշնորհման ծրագրով նախատեսված և չբաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատների ոչնչացման նպատակով ստեղծել հանձնաժողով ու հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին`
ա) Հայխնայբանկի միջոցով մինչև 1997 թվականի հուլիսի 15-ը սահմանված կարգով իրականացնել սեփականաշնորհման ծրագրով նախատեսված և չբաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատների հավաքագրումը և հաշվառումը.
բ) սեփականաշնորհման ծրագրով նախատեսված և չբաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատների ոչնչացման աշխատանքների իրականացման նպատակով 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայխնայբանկին հատկացնել միջոցներ` փաստացի կատարված ծախսերին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1997 թվականի հուլիսի 15-ից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցել կատարված աշխատանքների մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 1-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 1-Ի ԹԻՎ 114 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՎ ՉԲԱՇԽՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
(նախագահ)
Ա. Մարկոսյան - ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա
ներդրումների նախարարի տեղակալ
(նախագահի տեղակալ)
Գ. Գրիգորյան - ՀՀ ներքին գործերի և ազգային
անվտանգության նախարարի առաջին տեղակալ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ս. Հայրապետյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
առաջին տեղակալ
Հ. Մանդակունի - Հայխնայբանկի վարչության նախագահ
Գ. Ջհանգիրյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին
տեղակալ
Ա. Սալնազարյան - ՀՀ ֆինանսների նախարարության արժեթղթերի
շուկայի պետական կարգավորման և վերահսկման
տեսչության պետ (քարտուղար)