040.0120.050597
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«5» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 1997 թ. թիվ 120
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՍՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծրագրային առանձին խնդիրների իրականացման համար ֆինանսական անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության տակ գտնվող Արարատի «Առսպաս» պետական ձեռնարկության մեկ պահեստային և Երևանի պտուղ-բանջարեղենի բազայի Արարատի մասնաճյուղի երկու պահեստային շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աճուրդային եղանակով վաճառքից ստացված հասույթը թողնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության տակ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 5-ից: