041.0167.010597
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 մայիսի 1997 թ. թիվ 167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` գարնանային հեղեղաջրերի ժամանակ Գյումուշի հիդրոէլեկտրակայանում հնարավոր վթարների կանխարգելիչ աշխատանքներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը հատկացնել 50.0 մլն դրամ, 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը`
ա) տասնօրյա ժամկետում կատարել Գյումուշի հիդրոէլեկտրակայանին հարակից Հրազդան գետի հունի ուղղորդ փլուզման կանխարգելիչ աշխատանքները.
բ) մինչև 1997 թվականի հունիսի 1-ը իրականացնել Գյումուշի հիդրոէլեկտրակայանի անվտանգությունն ապահովող համալիր շինարարական աշխատանքները: