Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմնվելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների գործունեության ապահովման կարգի մասին» 1991 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման վրա և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների գործուղման, օրապահիկի, փոխադրամիջոցի և գիշերավարձի վճարման գործի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Գերագույն խորհրդի հանձնաժողովներում ընդգրկված այն պատգամավորներին, որոնք բնակվում են վարձով, վճարել բնակարանի վարձը (վարձակալության մասին պայմանագրի առկայության դեպքում), սակայն ամսական 1200 ռուբլուց ոչ ավելի, իսկ նրանց, ովքեր բնակվում են հյուրանոցում, վճարել հյուրանոցի վարձը մեկ օրվա համար մինչև 200 ռուբլու չափով (համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում):

2. Երևանամերձ շրջաններից ժամանող և հյուրանոցում չբնակվող այն պատգամավորներին, որոնք չեն ընդգրկված Գերագույն խորհրդի հանձնաժողովներում, նստաշրջանի օրերին վճարել փոխադրամիջոցի վարձ (ըստ գործող գնացուցակների) և օրապահիկ` 150 ռուբլու չափով, իսկ հանրապետության այլ բնակավայրերում ապրող և հյուրանոցում բնակվող պատգամավորներին նստաշրջանի օրերին վճարել ճանապարհածախս, օրապահիկ` 150 ռուբլու չափով, հյուրանոցի վարձ` մեկ օրվա համար մինչև 200 ռուբլու չափով (համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում) ըստ Գերագույն խորհրդի կազմակերպական բաժնի ներկայացրած ցուցակի (ստորագրություններով): Առավել հեռու շրջաններից ժամանող պատգամավորներին վճարելիս հաշվի առնել շրջանից դուրս գալու և Երևանից մեկնելու օրերը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսատնտեսական վարչությանը վճարումները կատարել կազմակերպական բաժնի ու մյուս ծառայությունների հետ միասին Գերագույն խորհրդի յուրաքանչյուր նիստին պատգամավորների մասնակցությունը ճշտելուց հետո:

 

8 դեկտեմբերի 1992 թ.

Հ.ՆԽ-533-I.

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
08.12.1992
N Հ.Նխ.534-I
Որոշում