Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

011.0178.290497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Քննարկելով համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81 հոդվածի առաջին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.

1. Պատժի կրումից ազատել`

ա) այն անձանց, ովքեր`

- դատապարտվել են ազատազրկման մինչև 3 տարի ժամանակով.

- դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատիժների.

բ) մինչև 5 տարի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց, ովքեր`

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են.

- հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել.

- կանայք են կամ 60 տարին լրացած տղամարդիկ.

- դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար` բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173 հոդվածի երրորդ մասով դատապարտված անձանց և 260 հոդվածով դատապարտված այն անձանց, որոնց արարքի հետևանքով առաջացել է մի քանի անձանց մահ:

2. Կարճել այն անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ հետաքննության, նախաքննության մարմինների, ինչպես նաև դատարանների վարույթներում գտնվող, բայց դատաքննությունը չսկսված գործերը, որոնց համար օրենքով սահմանված է ազատազրկում մինչև 3 տարի ժամանակով կամ ազատազրկման հետ չկապված պատիժ, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում թվարկված անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար օրենքով սահմանված է ազատազրկում մինչև 5 տարի ժամանակով:

3. Նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատել կիսով չափ`

ա) ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր`

- մասնակցել են Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չեն կրել,

- ժամկետային ծառայության զինվորական ծառայողներ են և պատիժը կրում են կարգապահական գումարտակում.

բ) 5 տարուց ավելի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր`

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են.

- կանայք են կամ 60 տարին լրացած տղամարդիկ.

- հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել.

գ) ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են նշանակված պատժաչափի կեսը:

4. Նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատել`

ա) մեկ երրորդով` ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են նշանակված պատժաչափի մեկ երրորդ մասը.

բ) մեկ քառորդով` ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնց վրա չեն տարածվում սույն որոշման 1-ին, 3-րդ կետերը և 4-րդ կետի «ա» ենթակետը:

5. Համաներումը չկիրառել`

ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49.1 հոդվածում թվարկված հանցագործություններ կատարած և նույն հոդվածում նշված անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 82 հոդվածով, 86 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 87 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 88 հոդվածի առաջին մասով, 89 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 90 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, 94 հոդվածի երրորդ մասով, 112 հոդվածով, 112.1 հոդվածով, 185 հոդվածով, 185.1 հոդվածով, 186 հոդվածով, 232 հոդվածի առաջին մասով, 232.1 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 237.2 հոդվածի երկրորդ մասով, 257 հոդվածով, 259.1 հոդվածի «բ» և «գ» կետերով նախատեսված հանցագործություններ կատարած կամ դրանց համար դատապարտված անձանց նկատմամբ.

բ) այն անձանց նկատմամբ, որոնց պատժաչափը կրճատվել է կամ որոնք ազատազրկման ձևով պատժի կրումից ազատվել են ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով կամ 1990 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման առթիվ ամնիստիայի մասին», 1992 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ 1995 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ և կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.

գ) մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ.

դ) այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափել են իսկական զինվորական ծառայության հերթական զորակոչից, զորահավաքի զորակոչից, վարժական կամ ստուգողական հավաքներից, զորամասը կամ ծառայության վայրը թողել են ինքնագլուխ, և բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75, 76, 214 հոդվածներ, 254 հոդվածի «գ» կետ), և սույն որոշման հրապարակման պահից երկու ամսվա ընթացքում չեն ներկայանա Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավապահ մարմիններ.

ե) այն անձանց նկատմամբ, ովքեր ազատազրկման վայրերում ռեժիմի չարամիտ և դիտավորյալ խախտումներ թույլ տալու համար դատարանի որոշմամբ պատիժը կրում են բանտային ռեժիմում.

զ) մի քանի հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի նախատեսվում:

6. Սույն որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից` բացառությամբ աքսորի և արտաքսման:

7. Ազատազրկման վայրերում խրոնիկական ալկոհոլիզմից, թմրամոլությունից կամ վեներական հիվանդություններից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:

Խրոնիկական ալկոհոլիզմով, թմրամոլությամբ կամ վեներական հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ, եթե նրանց նկատմամբ գործերը չեն քննվել դատարաններում, համաներման կիրառումը հետաձգվում է մինչև դատարանում գործի քննության ավարտը:

8. Ազատազրկման վայրերում պատիժ կրող այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են նախկինում գործող, սակայն մինչև սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության օրենքներով վավերացված` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար և պատասխանատվություն են կրում նույն արարքների համար սահմանված` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր հոդվածներին համապատասխան, սույն որոշումը կիրառվում է ըստ ներկայումս գործող հոդվածների:

9. Սույն որոշման կատարումը դնել`

ա) դատարանների վրա`

- այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել.

- պայմանական դատապարտված անձանց կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ դատավճիռների կատարումը հետաձգվել է, ինչպես նաև պայմանական վաղակետ ազատված անձանց նկատմամբ.

- այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատիժների, բացի ուղղիչ աշխատանքների դատապարտվածներից.

բ) Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի վրա`

- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.

գ) հետաքննության և նախաքննության մարմինների վրա`

- այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը և նյութերը քննվում են վերոհիշյալ մարմինների կողմից.

դ) ուղղիչ աշխատանքային հիմնարկների պետերի վրա`

- այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր պատիժը կրում են ազատազրկման վայրերում.

ե) ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ներքին գործերի տարածքային մարմինների պետերի վրա`

- այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ուղղիչ աշխատանքների.

զ) կարգապահական գումարտակի հրամանատարի վրա`

- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են կարգապահական գումարտակում:

10. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության և նախաքննության մարմինների, ուղղիչ աշխատանքային հիմնարկների պետերի, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ներքին գործերի տարածքային մարմինների պետերի և կարգապահական գումարտակի հրամանատարի կողմից ընդունվող որոշումները պետք է հաստատվեն դատախազի կողմից:

Դատարանի կողմից համաներման մասին որոշումը կիրառելու դեպքում դատախազի մասնակցությունը պարտադիր է:

11. Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 1997 թվականի ապրիլի 29-ը ներառյալ:

12. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը կիրառվում են այն անձանց նկատմամբ, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են ճանաչվել մինչև սույն որոշման ընդունման նախորդ օրը ներառյալ կամ որոնց 60 տարին լրանում է մինչև սույն որոշման կատարման ժամկետի ավարտման օրը ներառյալ:

13. Համաներման կիրառումը չի վերացնում դատվածությունը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է կատարման մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը:

 

30 ապրիլի 1997 թ.

Ն-178-1

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
29.04.1997
N Ն-178-1
Որոշում