Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՀԱՏ ...

 

 

040.0126.070597

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 1997 թ. թիվ 126

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայնավթամթերք» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 7-Ի ԹԻՎ 126 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայնավթամթերք» պետական ձեռնարկությունը հատուկ նշանակության պետական ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 27-ի «Վառելիքի գնման, ներմուծման և վաճառքի կառավարման համակարգի մասին» թիվ 191 որոշմամբ:

2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայնավթամթերք» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն, կրճատ` «Հայնավթամթերք» ՀՆՊՁ:

3. Ձեռնարկությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության ենթակայության ներքո:

4. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության հրամաններով ու հրահանգներով և սույն կանոնադրությամբ:

5. Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:

6. Ձեռնարկության գտնվելու վայրն է` 375012, քաղ. Երևան, Վաղարշ Վաղարշյան 13 ա:

 

II. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Ձեռնարկության խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և բնակչության` նավթամթերքի առկա և հեռանկարային պահանջարկի ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերների կատարման ապահովումը.

գ) համակարգում նավթամթերքների մանրածախ առևտրի ցանցի ընդլայնումը և սպասարկման բարձր կուլտուրայի ապահովումը.

դ) համակարգի նոր օբյեկտների շինարարությունը, ինչպես նաև հին օբյեկտների վերանորոգումն ու վերակառուցումը.

ե) համակարգի օբյեկտների շահագործման անվտանգության ու հակահրդեհային պաշտպանության ապահովումը.

զ) համակարգի ծառայությունների գովազդների կազմակերպումը` օգտագործելով մամուլն ու զանգվածային լրատվության մյուս միջոցները.

է) հանրապետությունում և հանրապետության սահմաններից դուրս օտարերկրյա ներդրումների միջոցով նավթի արդյունահանման և վերամշակման գործունեության ծավալումը.

ը) համակարգի օբյեկտներում պատշաճ սանիտարատեխնիկական վիճակի ապահովումը և աղտոտումից շրջակա միջավայրի պահպանությունը.

թ) հիմնական գործունեության հետ կապված և դրան նպաստող օժանդակ գործունեության (այդ թվում` մատակարարման, առևտրական և առևտրամիջնորդային (այդ թվում` բրոքերային), տրանսպորտային, ապրանքների փոխադրման, պահեստավորման, պահպանման կազմակերպման) իրականացումը:

 

III. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Ձեռնարկության գույքը լրիվ տնտեսավարման իրավունքով պատկանում է ձեռնարկությանը: Գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները:

9. Ձեռնարկության գույքի, այդ թվում` ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրներն են`

ա) աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները.

բ) բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը, սեփական միջոցները բանկային հիմնարկների հաշիվներում պահելու դիմաց ստացվող տոկոսները.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող կապիտալ ներդրումները.

դ) բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.

ե) հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

10. Ձեռնարկության գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, որի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը կանոնադրական գործունեությունից ստացված շահույթն է: Հարկերը վճարելուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ կատարելուց հետո մնացած շահույթը գտնվում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Ձեռնարկությունն իրականացնում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում վիճակագրական ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվետվություններ, կազմում հաշվեկշիռ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տեղական մարմին:

13. Ձեռնարկությունն իր միջոցներից կազմավորում է պահուստային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաքանակներին համապատասխան:

14. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ է բացում Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներում` իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային ու դրամարկղային բոլոր տեսակի գործառնություններն իրականացնելու համար:

15. Ձեռնարկությունը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համաձայնությամբ հիմնադրում է դուստր ձեռնարկություններ, բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ ու համատեղ ձեռնարկություններ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերում գույք, գույքային և ոչ գույքային իրավունքներ, այդ թվում` ֆինանսական միջոցներ (նաև տարադրամով), տնօրինում, օգտագործում է դրանք և դրանցից ստացված արդյունքը.

գ) ինքնուրույն կազմավորում է սեփական ֆինանսական միջոցները, բանկային հիմնարկներից և ֆինանսավարկային հաստատություններից ստանում վարկեր.

դ) ինքնուրույն պլանավորում ու կազմակերպում է իր տնտեսական գործունեությունը, մատուցում ծառայություններ, կատարում աշխատանքներ, օգտվում կատարված աշխատանքի և մատուցված ծառայությունների արդյունքներից, կնքում պայմանագրեր ու կրում պարտավորություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում, վարձակալության է տալիս և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցում է գույքն ու գույքային իրավունքները.

զ) դատական և արբիտրաժային կարգով վիճարկում է իր շահերին վնաս հասցրած անձանց ու մարմինների գործողությունները, հանդես գալիս որպես հայցվոր և պատասխանող` դատարանում, միջնորդ դատարանում ու պետական արբիտրաժում (տնտեսական դատարանում).

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում և փոխհատուցում իր հասցրած վնասը կնքված պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու, այլ անձանց ու կազմակերպությունների` օրենքով պաշտպանվող իրավունքները խախտելու համար.

ը) կատարում է սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, ապահովում աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանները.

թ) որոշում է իր աշխատողների վարձատրության ձևերը, հաստիքները, աշխատավարձի ֆոնդը և վճարման կարգը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է իր կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ծավալներն ու դրանց գները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի:

16. Ձեռնարկությունն իր տարածքները Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համաձայնությամբ վարձակալության պայմանագրերով կարող է տրամադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց:

17. Ձեռնարկությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Աշխատանքի վարձելու, աշխատանքի, հանգստի, վարձատրության պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կնքված աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով:

 

IV. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

18. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են` գլխավոր տնօրենը և ձեռնարկության խորհուրդը: Ձեռնարկության գործունեությունը վերահսկում է վերահսկիչ հանձնաժողովը:

19. Ձեռնարկության խորհուրդը կազմված է 9 անդամից, նրանց 1/3-ը ընտրվում է աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովում` բաց քվեարկությամբ, իսկ 2/3-ին նշանակում է գլխավոր տնօրենը` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համաձայնությամբ:

Խորհրդի որոշումները համարվում են ընդունված խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

20. Ձեռնարկության գլխավոր տնօրենին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի հետ:

Նախարարությունը գլխավոր տնօրենի հետ կնքում է պայմանագիր, որով սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունն ու փոխհարաբերությունները նախարարության և կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի ժամկետը, զբաղեցրած պաշտոնից ազատվելու պայմանները, պայմանագրի դադարեցման ու լուծման հիմքերը և այլ անհրաժեշտ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Պայմանագրի գործունեության ժամկետը լրանալու դեպքում այն կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ:

21. Ձեռնարկության գլխավոր տնօրենն իրեն վերապահված իրավասության սահմաններում կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և դրա համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

Ձեռնարկության գլխավոր տնօրենն առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում նրա շահերը, տնօրինում ձեռնարկության գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), կնքում ձեռնարկության գործունեությունից բխող պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային), տալիս լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում ձեռնարկության և նրա ենթակայության ստորաբաժանումների հաստիքները, արձակում հրամաններ, ձեռնարկության աշխատողներին պարտադիր կատարման համար տալիս ցուցումներ, ինչպես նաև իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

22. Ձեռնարկության գլխավոր տնօրենը մինչև պայմանագրի ժամկետի լրանալը կարող է ազատվել պաշտոնից պայմանագրում նշված հիմքերով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

23. Ձեռնարկության գլխավոր տնօրենը չի կարող միաժամանակ լինել այլ ձեռնարկության տնօրեն:

24. Ձեռնարկության վերահսկիչ հանձնաժողովը հետևում է խորհրդի որոշումների կատարմանը, ձեռնարկության գույքի պահպանմանը, ստուգում ձեռնարկության հաշվեկշիռը, մյուս փաստաթղթերը և այլ գործունեության իրականացումը:

Վերահսկիչ հանձնաժողովը ձեռնարկության ղեկավար և այլ աշխատողներից կարող է պահանջել ձեռնարկության գործունեության վերաբերյալ ցանկացած տվյալներ:

Ձեռնարկության գլխավոր տնօրենը և խորհրդի անդամները չեն կարող լինել վերահսկիչ հանձնաժողովի անդամներ:

25. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը` ձեռնարկության աշխատողները, մասնակցում են ձեռնարկության գործունեությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի հիման վրա:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն իրավասու է լուծել ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրեր կնքելու հետ կապված, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`

նախապատրաստել կոլեկտիվ պայմանագրերի նախագիծը.

իր ներկայացուցիչների կամ համապատասխան արհմիությունների միջոցով բանակցություններ վարել ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրերի կնքման համար և հաստատել կոլեկտիվ պայմանագիրը:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը քննարկում և լուծում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված բոլոր հարցերը:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իրավասության իրականացման հիմնական ձևը նրա ընդհանուր ժողովն է:

 

V. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

26. Ձեռնարկությունը կարող է վերակազմավորվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.05.1997
N 126
Որոշում