Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՕՐԲԻՏԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐ ...

 

 

040.0127.080597

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 1997 թ. թիվ 127

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՕՐԲԻՏԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Օրբիտա» պետական ձեռնարկության տնտեսական գործունեության բարելավմանը և միջազգային պայմանագրային պարտավորությունների կատարմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Օրբիտա» պետական ձեռնարկությանը տրամադրել երաշխիք` ձեռնարկության և պատվիրատուի միջև կնքված պայմանագրի կատարման համար պատվիրատուի 964.5 հազ. ԱՄՆ-ի դոլար կանխավճարի և պայմանագրի պատշաճ կատարման համար նախատեսված 385.8 հազ. ԱՄՆ-ի դոլար տալու նպատակով:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Օրբիտա» պետական ձեռնարկությանը պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ձեռք բերել 825.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով վարկ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) իրականացնել սույն որոշման 1-ին կետով տրամադրված երաշխիքի ձևակերպումը.

բ) սույն որոշման 2-րդ կետին համապատասխան` երաշխիք տալ բանկերից մեկ տարուց ոչ պակաս ժամկետով տարեկան 6.5 տոկոսից ոչ ավելի տոկոսադրույքով դոլարով և տարեկան 40 տոկոսից ոչ ավելի տոկոսադրույքով դրամով տրվող վարկի ձեռքբերման համար և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Օրբիտա» պետական ձեռնարկության հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Օրբիտա» պետական ձեռնարկության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով բանկից ստացված վարկի նպատակային օգտագործման ու սահմանված ժամկետներում մարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.1997
N 127
Որոշում