041.0179.140597
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 1997 թ. թիվ 179
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի մասին» հրամանագրի 18-րդ կետին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի համար անհրաժեշտ գույքի սկզբնական ձեռքբերման և 1997 թվականի ծախսերի նախնական ֆինանսավորման նպատակով նրան հատկացնել 5 մլն դրամ` 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: