041.0174.080597
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 1997 թ. թիվ 174
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպիի գյուղական համայնքի սեփականությանը չհանձնված և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության օգտագործմանը տրամադրված «Լեմեքս» մոդուլը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում ապահովել նշված մոդուլի հանձնման-ընդունման աշխատանքները: