Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ «ԵՐԵՎԱՆԻ «Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ «ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀՆՊՁ-ԻՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱ ...

 

 

041.0180.140597

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 1997 թ. թիվ 180

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ «ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀՆՊՁ-ԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի «Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» ՀՆՊՁ-ին 1997 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 36.4 մլն դրամ, այդ թվում` 1996 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներկրվող մարդասիրական օգնության, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՄԱԿ-ի և Միջազգային Կարմիր խաչի գրասենյակների ինքնաթիռների ընդունման և սպասարկման հետ կապված ծախսերի հատուցման համար 29,9 մլն դրամ, կառավարական պատվիրակությունների ինքնաթիռների չվերթների ընդունման և սպասարկման ծախսերի փոխհատուցման համար 3.0 մլն դրամ, 1996 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և «Արմենի» սահմանապահ զորախմբի ինքնաթիռների սպասարկումների հատուցման համար 3.5 մլն դրամ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության «Արարատ» դուստր ձեռնարկության կողմից 1996 թվականի չորրորդ եռամսյակում և 1997 թվականի հունվար-փետրվար ամիսներին ԼՂՀ կատարված ուղղաթիռային չվերթների ծախսերի փոխհատուցման համար հատկացնել 16.7 մլն դրամ, 1997 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.05.1997
N 180
Որոշում