Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0372.080597

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի նշանավորումն Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ, ականավոր զորահրամանատար Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 100-ամյակի, որոշում եմ.

1. Ստեղծել հոբելյանական տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողով /կազմը կցվում է/:

2. Հոբելյանական տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում հաստատել Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի տոնակատարության միջոցառումների ծրագիրը:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել միջոցառումների անցկացման ֆինանսավորումը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 մայիսի 1997 թ.

ՆՀ-732

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ

 

      Վազգեն Սարգսյան        -   Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                                 նախարար /նախագահ/

 

      Վանո Սիրադեղյան        -   Երևանի  քաղաքապետ

 

      Արմեն Սմբատյան         -   Հայաստանի Հանրապետության մշակույթի,

                                 երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

 

      Ֆադեյ Սարգսյան         -   Հայաստանի Հանրապետության գիտությունների

                                 ազգային ակադեմիայի պրեզիդենտ

 

Գուրգեն Դալիբալթայան  -  Հայաստանի Հանրապետության Նախագահի

խորհրդական, Հայաստանի Հանրապետության

գլխավոր ռազմական տեսուչ

 

Վյաչեսլավ Հարությունյան -  Հայաստանի Հանրապետության վարչապետի

խորհրդական, Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի 10-րդ

վարչության պետի պաշտոնակատար

 

     Լևոն  Ստեփանյան         -   «Մարշալ Բաղրամյան» հիմնադրամի փոխնախագահ

 

     Գեղամ Գրիգորյան         -   Հայաստանի Հանրապետության պատերազմի և

                                 աշխատանքի վետերանների հանրապետական

                                 խորհրդի նախագահ

 

     Պերճ Բոշնաղյան          -   Հայաստանի Հանրապետության պատերազմի և

                                 զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ

 

     Հրանտ Հովհաննիսյան      -   Հայաստանի Հանրապետության պատերազմի և

                                 զինված ուժերի վետերանների կոմիտեի

                                 փոխնախագահ /քարտուղար/

 

 

pin
ՀՀ Նախագահ
08.05.1997
N ՆՀ-732
Հրամանագիր