040.0136.170597
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«17» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 1997 թ. թիվ 137
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» հանրապետական միավորումը, «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» ՀՆՊՁ-ն և «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ն երկու տարի ժամկետով` 1997 թվականի հունվարի 1-ից մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ազատել ընդհանուր օգտագործման պետական սեփականություն հանդիսացող ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղու և մետրոպոլիտենի ուղիների զբաղեցրած հողատարածքների համար հողի հարկից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 17-ից: