Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆՏԱՌԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՆՏԱՌԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 սեպտեմբերի 2004 թվականի N 38

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականությանը և ռազմավարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` 2005 թվականի երկրորդ եռամսյակում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության անտառի ռազմավարության և քաղաքականության միջոցառումների ազգային ծրագրի նախագիծը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի սեպտեմբերի 30-ի

N 38 նիստի արձանագրային

որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ I
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականության գլխավոր նպատակն է` ապահովել անտառների և անտառային տարածքների կայուն կառավարումը: 1993 թվականի հունիսին Հելսինկիի Եվրոպական նախարարական կոնֆերանսում ընդունված N 1 արձանագրության համաձայն, կայուն կառավարումը սահմանվում է որպես «Անտառների և անտառային հողերի կառավարում և օգտագործում այն եղանակով ու չափով, որը պահպանում է դրանց կենսաբանական բազմազանությունը, արտադրողականությունը, վերարտադրության ունակությունը, կենսունակությունը, ինչպես նաև դրանց համապատասխան էկոլոգիական, տնտեսական, սոցիալական ֆունկցիաների իրականացման պոտենցիալը ներկայում և ապագայում` համայնքային, ազգային և գլոբալ մակարդակներում, որը միևնույն ժամանակ չի վնասում այլ էկոհամակարգերին»:

Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրն է` հավասարակշռել բնապահպանության և հասարակայնության շահերը, ստեղծել պայմաններ երկրի տնտեսության բարգավաճման համար` պահպանելով անտառների էկոլոգիական և սոցիալական արժեքները: Անտառային քաղաքականությունը կարևոր գործիք է Հայաստանի Հանրապետության ազգային հարստություն հանդիսացող անտառների կառավարման, ինչպես նաև անտառային ոլորտի շահերը ազգային այլ քաղաքականությունների` հատկապես շրջակա միջավայրի, համայնքային զարգացման, գյուղատնտեսության և անտառային արդյունաբերության հետ համապատասխանեցման գործընթացի համար:

1991 թվականին անկախության հռչակումից հետո Հայաստանում առաջին անգամ (1994-1995 թթ.) կատարվեց անտառային քաղաքականության մշակման փորձ: 1996 թվականին պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Անտառային ոլորտի զարգացման» ծրագրի աջակցությամբ ներկայացվեց «Հայաստանի անտառային սեկտորի զարգացման ռազմավարությունը», որը հիմնականում կրում է դեկլարատիվ բնույթ: 1996 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարի կողմից հաստատվեց ռազմավարության փաստաթուղթը: Սակայն, մինչև 2003 թվականը հետագա քայլեր չձեռնարկվեցին:

Սույն փաստաթուղթը մշակվել է Հայաստանի միջոլորտային մասնակցային գործընթացում` սկսած 2003 թվականի փետրվարից: Այն ֆինանսավորվել և ղեկավարվել է Անտառի ինստիտուցիոնալ աջակցության ծրագրի կողմից: Անտառի ինստիտուցիոնալ աջակցության ծրագիրը Շրջակա Միջավայրի Զարգացման (Շվեդիա) դրամաշնորհային ծրագիրը, որը Հայաստանում Համաշխարհային բանկի, «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի» անտառակառավարման բաղադրիչի բաղկացուցիչ մասն է:

Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի և Անտառի ինստիտուցիոնալ աջակցության ծրագիրը նախատեսում են, որ ներկա «Անտառի ազգային քաղաքականություն և ռազմավարություն»-ը պետք է իրականացվի Անտառի ազգային ծրագրի մշակման գործընթացով, որը սկսվել է 2004 թվականի սկզբին: Այն հիմք կհանդիսանա 1994 թվականի Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի անհապաղ վերանայման համար:

Ռազմավարության փաստաթղթում նախանշվում է Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականության ուղղությունները:

Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականությունը մշակելիս հաշվի է առնվել այն սկզբունքը, որ անտառներն ազգային հարստություն են և պետք է ծառայեն ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդներին:

Անտառն ունի անփոխարինելի բնապահպանական և սոցիալական նշանակություն: Սակայն, անտառային զգալի տարածքներ ենթարկվել են դեգրադացման` մարդածին, բիոտիկ և աբիոտիկ բացասական ազդեցությունների հետևանքով:

Անտառի ազգային քաղաքականությունը նպատակաուղղված է վերականգնելու դեգրադացված անտառային էկոհամակարգերը, հատկապես ընդգծելով անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական հատկությունների պահպանումը և զարգացումը` ի նպաստ ժողովրդի և երկրի բարգավաճման:

Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականությունը և ռազմավարությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին, համաձայնագրերին, և հիմնվում է անտառագիտության ժամանակակից նվաճումների և դրական փորձի վրա:

 

ՆՊԱՏԱԿԸ

 

Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականությունը և ռազմավարության նպատակն է` դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնման, կայուն օգտագործման և անտառների օգտակար հատկությունների զարգացման ապահովումը:

Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականությունը և ռազմավարությունը կապահովի.

1) երկարաժամկետ և գիտականորեն հիմնավորված կայուն անտառակառավարում.

2) կայուն անտառակառավարմանը նպաստող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում.

3) կայուն անտառակառավարման միջազգային չափորոշիչների և անտառի վկայագրման ու գնահատման որակական չափանիշների կիրառում:

Անտառային էկոհամակարգերի պաշարները կկառավարվեն մասնագիտորեն` պահպանելով դրանց բնապահպանական, սոցիալական և տնտեսական հատկությունները: Զգալիորեն կաճեն Հայաստանի անտառների տարածքները, կբարձրանա դրանց արտադրողականությունը: Անտառային ոլորտը կվերահսկվի պետական մարմինների կողմից` հասարակայնության աջակցությամբ, փոխադարձ վստահությամբ և բոլոր շահագրգիռ կողմերի շահերի ինտեգրմամբ:

 

1. Ռազմավարական նպատակներ

Անտառի ազգային քաղաքականության ռազմավարական նպատակներն են`

1) անտառների վերականգնման, անտառների օգտակար հատկությունների զարգացման և կայուն անտառօգտագործման գործընթացների ռազմավարական ուղիների ապահովում.

2) կայուն անտառօգտագործման ինստիտուցիոնալ հզորությունների ամրապնդման և կատարելագործման հիմնական ռազմավարական ուղիների ապահովում, այդ թվում` «Հայանտառ»-ի կարողությունների հզորացում, ինչպես նաև անտառի պահպանական և պաշտպանական ծառայությունների, սերմնային, տնկարանային, որսորդական տնտեսությունների, մարդկային ռեսուրսների ուսուցողական և կրթական կենտրոնների և տեղեկատվական ցանցի հիմնադրում.

3) կայուն անտառակառավարումն ապահովող, գիտականորեն հիմնավորված (կարճաժամկետ և երկարաժամկետ) անտառակառավարման պլանների մշակում.

4) կողմնակի անտառօգտագործման զարգացման ապահովում.

5) կայուն անտառակառավարմանը նպաստող օրենսդրական հենքի բարելավում, ներառյալ` գիտականորեն հիմնավորված մեխանիզմների (մեթոդոլոգիա, չափանիշներ, չափորոշիչներ և այլն) սահմանման համար ռազմավարական ուղիների ապահովում` օգտագործելով միջազգային փորձը (կայուն անտառակառավարման միջազգային չափանիշները, դասակարգումները և այլն):

 

2. Ռազմավարական միջոցառումներ

Ռազմավարական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է.

1) մշակել Հայաստանի Հանրապետության անտառային նոր օրենսգրքի նախագիծը.

2) մշակել և իրականացնել Անտառի ազգային ծրագիրը, որն ընդգրկում է Անտառի ազգային քաղաքականության միջոցառումները և մեխանիզմները (անտառակառավարման կազմակերպությունների վերակազմակերպում, անտառային ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի բարելավում և այլն):

 

ԳԼՈՒԽ II
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Անտառային ոլորտի կազմակերպությունները

1992-2003 թթ. ընթացքում Հայաստանի անտառների կառավարման մարմինը` «Հայանտառ»-ը ենթարկվել է բազմաթիվ վերակազմակերպումների և յուրաքանչյուր վերակազմակերպման արդյունքում կորցրել իր լիազորությունների մի մասը և դարձել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգում գործող կազմակերպություն: Յուրաքանչյուր վերակազմակերպում բերել է Հայաստանի անտառների դերի անտեսմանը, անվերահսկելիությանը, ոչ լիարժեք կառավարմանը` հանգեցնելով ապօրինի հատումների ավելացմանը, անտառապահպանական, պաշտպանական և վերականգնման աշխատանքների նվազեցմանը և անտառների վիճակի վատթարացմանը: «Հայանտառ»-ի իրավական կարգավիճակը դեռ հստակեցված չէ. Հայաստանի Հանրապետության կառավարության 25.07.02 թ. N 1054-Ն որոշմամբ ստեղծվել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, սակայն այն դեռևս գործում է պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հիման վրա: Մինչև 2004 թվականը, փաստորեն, միևնույն մարմինը միաժամանակ իրականացնում էր ինչպես անտառի վերահսկողություն, այնպես էլ անտառակառավարում: Հետևաբար, լիարժեք վերահսկողություն դժվար էր իրականացնել: Ակնհայտ էր, որ կառավարման նշված համակարգը չէր կարող նպաստել անտառների կայուն կառավարմանը և ապօրինի հատումների կանխմանը: Հետևաբար, անհրաժեշտ էր անտառի կառավարման բնագավառում արմատական կառուցվածքային փոփոխություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 15.01.2004 թ. N 7 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական լիազորված մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, իսկ վերահսկողության լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը հունվարի 2004 թվականի N 96-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքում որպես առանձնացված ստորաբաժանում ստեղծվել է անտառի կառավարման գործակալությունը (անտառակառավարմանն առնչվող ենթակա հիմնական կառույցները և դրանց գործառույթները, ինչպես նաև ինստիտուցիոնալ հարցերի վերլուծությունը, տես Աղյուսակ 2-ում):

 

2. Անտառային օրենսդրություն

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը (1994 թ.), հիմնված լինելով խորհրդային շրջանի Անտառային օրենսգրքի դրույթների վրա, իրականում հանդիսանում է «Պետական անտառային ֆոնդի հողերի կառավարման օրենսգիրք»: Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում արտահայտված չեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են` սոցիալ-տնտեսական հարաբերությունները, անցում դեպի շուկայական տնտեսության, սեփականության տարբեր ձևերի և այլն:

Անտառները պետական սեփականություն են: Կան դրույթներ (օրինակ` Հոդված 3), որոնք ապահովում են պետության` անտառի բացառիկ սեփականության իրավունքը և խոչընդոտում են սեփականության այլ ձևերի վրա հիմնված անտառակառավարման զարգացմանը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի սահմանում անտառների նկատմամբ պետության բացառիկ սեփականության իրավունքը, հետևաբար, անհրաժեշտ է օրենսդրությամբ ամրագրել անտառի սեփականության այլ ձևեր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ, 175-րդ և 202-րդ հոդվածները դիտում են անտառները որպես անշարժ գույք, որի նկատմամբ կարող են լինել սեփականության տարբեր ձևեր:

Երկարաժամկետ վարձակալական պայմանագրեր: Ըստ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի պետական անտառօգտագործման պայմանագրերի ժամկետը չափազանց կարճ է (մինչև 10 տարի), տարբերակներից մեկը կարող է լինել պետական անտառային հողերի երկարաժամկետ վարձակալությունը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 49-րդ հոդվածը:

Անտառային օրենսգիրքը ապագայում պետք է կիրառելի լինի Հայաստանի բոլոր անտառների համար` անկախ սեփականության ձևից կամ համապատասխան նշանակության դասակարգումից: Անտառային օրենսդրության տեսանկյունից պետությունը պետք է լինի ոչ ավելին` քան անտառի ևս մեկ սեփականատեր:

Սեփականության վերաբերյալ իրավական կանոնակարգեր: Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում պետք է հստակ կանոնակարգվեն պետական անտառների, ինչպես նաև ոչ պետական անտառների կառավարման առանձնահատկությունները: Պետական անտառների կառավարմանը վերաբերող դրույթներն օրենսգրքում պետք է շարադրվեն «Պետական անտառային հողերի կառավարում» առանձին բաժնում:

«Անտառ»-ի սահմանում: Բացակայում է անտառի հստակ և գործնականում կիրառելի սահմանումը, հետևաբար` դրա վրա հիմնված հողօգտագործման դասակարգման տեխնիկական առումով տրամաբանական համակարգը: Անտառի սահմանումը պետք է հիմնված լինի հստակ չափանիշների վրա (նվազագույն տարածք, լրիվություն և այլն):

Արտադրական անտառներ: Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում անտառների դասակարգման մեջ ըստ նշանակության արտացոլված չէ «արտադրական անտառներ» հասկացությունը: Էկոլոգիական, ինչպես նաև պոտենցիալ տնտեսական իրավիճակն արտացոլելու համար անհրաժեշտ է մշակել և կիրառել անտառների դասակարգման հստակ չափանիշներ: Արդյունքում, կկատարելագործվի կանոնավոր և նպատակաուղղված անտառակառավարումը` անտառների պահպանությունը դարձնելով ավելի արդյունավետ:

Տեղական ինքնակառավարման մարմիններ: Տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված է անտառների պահպանության և օգտագործման որոշակի իրավունքներ: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածում նշված է, որ համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունը, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 3-րդ հոդվածին: Այդ իրավունքների բնույթը և շրջանակը հստակ չեն: Նշված չեն նաև այն մեխանիզմները, համաձայն որոնց համայնքները պետք է կատարեն պետության կողմից պատվիրակված լիազորություններն այս բնագավառում: Հետևաբար, անհրաժեշտ է հատկացնել համայնքների դերը և լիազորությունները` անտառի վարչական համակարգում:

Մասնակցային անտառակառավարում: Օրենսդրությունը պետք է ապահովի հասարակայնության մասնակցությունը անտառի բնագավառում որոշումների ընդունման գործընթացին:

Ընդհանուր առմամբ, անտառային ոլորտի օրենսդրությունը անկատար է, կարիք ունի լրամշակման և պետք է հիմնված լինի Անտառի ազգային քաղաքականության և ռազմավարության վրա:

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի հոդվածների մեծամասնությունը պահանջում է կիրարկման ենթաօրենսդրական ակտեր, որոնք դեռ չեն մշակվել:

Անտառակառավարման մարմինների կարգավիճակի, կառուցվածքի, օրենքների, ենթաօրենսդրական ակտերի առանձին փոփոխությունները չեն կարող բերել դրական արդյունքների` մինչև առկա խնդիրները չլուծվեն ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում:

 

3. Խնդիրներ

Անտառային ոլորտի զարգացմանը խոչընդոտող ինստիտուցիոնալ և օրենսդրական հիմնական խնդիրներն են.

1) անտառի ազգային քաղաքականության բացակայություն.

2) Անտառի ազգային ծրագրի, ներառյալ անտառի ազգային քաղաքականության իրականացման միջոցառումների և մեխանիզմների բացակայություն.

3) համապատասխան անտառային օրենսգրքի, և հետևաբար մի շարք հիմնական, անհրաժեշտ դրույթների բացակայություն.

4) անտառակառավարման ինստիտուցիոնալ կառույցների անկատարություն և կայուն անտառակառավարման բարելավմանը նպաստող անհրաժեշտ միջոցառումներ.

5) անտառային ոլորտի գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի անկատարություն (անտառային ոլորտի օրենսդրական դաշտը թերի է, կարիք ունի լրամշակման, չի նպաստում կայուն անտառակառավարման ռազմավարական խնդրի լուծմանը).

6) անտառային ոլորտում իրականացվող միջոցառումները կարգավորող օրենսդրական դաշտի առկա հակասություններ.

7) անտառային պաշարների օգտագործումից ստացված եկամուտների անարդյունավետ օգտագործում.

8) պետական բյուջեից անտառային ոլորտին տրամադրվող ֆինանսական /տեխնիկական/ միջոցների անբավարարություն.

9) անտառատնտեսվարող կազմակերպությունների կազմակերպաիրավական կարգավիճակը:

 

4. Ռազմավարական նպատակներ

Ռազմավարական կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները ներառում են.

1) անտառային հարաբերությունների իրավական կարգավորում, որը կապահովի կայուն անտառակառավարումը և կխթանի ոչ պետական անտառաբուծությունը, անտառակառավարման օգուտների արդարացի բաշխումը (ներառյալ` ֆոնդերի վերաբաշխումը պետական բյուջեից «Հայանտառ») և անտառային ոլորտի կառավարումը.

2) անտառային ոլորտի կայուն կազմակերպությունների առկայություն, որոնք կապահովեն պետական և ոչ պետական անտառաբուծության կառավարումը, մոնիտորինգը, վերահսկումը և աջակցումը, ինչպես նաև քաղաքականության և օրենսդրության շարունակական զարգացումը.

3) պետական լիազորված մարմինների պատասխանատվությունը` հստակ սահմանված գործառույթներով, առանց դերերի կրկնության, որը կբերի պետական անտառակառավարման և վերահսկման գործառույթների հստակ տարանջատմանը.

4) պետական անտառային քաղաքականության ապահովում` ելնելով տնտեսական, սոցիալական և բնապահպանական հիմունքներից.

5) համագործակցություն` անտառային տարբեր կազմակերպությունների և ոլորտին առնչվող կառավարման այլ մարմինների հետ:

 

5. Ռազմավարական միջոցառումներ

Ռազմավարական միջոցառումներն են`

1) անտառային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ընդունում.

2) անտառի պետական մարմինների դերերի հստակ վերասահմանում` հիմնվելով իրարից անկախ անտառակառավարող և վերահսկող լիազոր մարմիններ.

3) «Հայանտառ»-ի կազմակերպական-իրավական ձևի հստակեցում.

4) որոշումների ընդունման գործընթացում հասարակայնության դերի բարձրացում.

5) Անտառի ազգային ծրագրի մշակում:

 

ԳԼՈՒԽ III
ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ (ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐ) ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Տնտեսական հարցեր

Անտառային ոլորտի ֆինանսատնտեսական քաղաքականությունը հիմնված է պետական բացառիկ սեփականության գաղափարախոսության վրա: Հայաստանի Հանրապետության կառավարության դերը Հայաստանի Հանրապետության անտառային ոլորտում չի հստակեցված ենթաօրենսդրական ակտերով:

Ըստ փորձագիտական գնահատումների, տարեկան օգտագործվող անտառային պաշարների (բնափայտ) մոտ 80%-ը իրացվում է ապօրինաբար, բնականաբար գտնվելով հարկման դաշտից դուրս: Հայաստանի Հանրապետությունում հիմնական օրինական անտառօգտագործողը «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերություն/պետական ոչ առևտրային կազմակերպությունն է: Ներկայումս բնօգտագործման վճարները (կենսապաշարի օգտագործման համար) հավաքագրվում և մուտքագրվում են պետական բյուջե` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 51-րդ հոդվածին: Բնօգտագործման վճարներն ըստ համայնքների չեն բաշխվում և արդյունքում, մեկ մարզից հավաքված գումարները կարող են ուղղվել միանգամայն այլ մարզ` կորցնելով «բնօգտագործման վճարի» հիմնական իմաստը:

Հայաստանի Հանրապետությունը որպես Հայաստանի անտառների միակ և բացառիկ սեփականատեր, ներկայումս ունի ֆինանսական դժվարություններ` իր սեփականության իրավունքը պատշաճ կերպով իրականացնելու համար: Պետական բյուջեից ֆինանսավորումը, մասնավորապես անտառակառավարման համար, սահմանափակ է և Հայաստանի անտառները ներկայումս պետության աջակցության մեծ կարիք ունեն: Ավելին, պետական բյուջեից ստացվող սահմանափակ աջակցությունը ստիպում է անտառատնտեսվարողին օգտագործել անտառը որքան կարելի է շատ` նվազեցնելով անտառվերականգնման ծախսերը: Դա հանգեցնում է մատչելի տարածքներում անտառների գերօգտագործմանը, անտառվերականգնման գործընթացի նվազեցմանը և անտառակառավարման համապատասխան սկզբունքների խախտմանը:

Ներկայումս անտառային ենթակառուցվածքի բարելավման, անտառային կադաստրի վարման, անտառի գույքագրման կամ անտառի մոնիտորինգի կազմակերպման համար պետական բյուջեից միջոցներ չեն տրամադրվում: Այս փաստը ինչ-որ չափով բացատրում է անտառային տնտեսությունում գոյություն ունեցող տարբեր անօրինականությունները և ապօրինի գործողությունները: Արդյունքում, անտառային ոլորտը և պետությունը կորցնում են նյութական և ֆինանսական միջոցներ, որոնք դժվար է հաշվարկել:

Երկրում անտառակառավարման գլխավոր իրականացնողը «Հայանտառ»-ն է, որն իր ներկա կարգավիճակով չի տարբերվում ցանկացած այլ շահույթ հետապնդող կազմակերպությունից: «Հայանտառ»-ի ֆինանսական ներդրումը պետական բյուջե մոտ 3 անգամ ավել է, քան բյուջեից ստացած ֆինանսավորումը (տես Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

«Հայանտառ»-ի վճարումները պետական բյուջե և պետբյուջեի

ֆինանսավորումը «Հայանտառ»-ին, 2000-2006 թթ. (միլիոն դրամ)

 

._________________________________________________________________________.

|   Ֆինանսական հոսքեր    |2000թ.|2001թ.|2002թ.|2003թ.|2004թ.|2005թ.|2006թ.|

|________________________|______|______|______|______|______|______|______|

|Հայաստանի Հանրապետության|      |      |      |      |      |      |      |

|պետական բյուջեից        |      |      |      |      |      |      |      |

|«Հայանտառ»-ին հատկացված |      |      |      |      |      |      |      |

|ֆինանսավորումը          |  99.7|  90.0| 114.0| 114.0| 188.7| 300.0| 300.0|

|________________________|______|______|______|______|______|______|______|

|«Հայանտառ»-ի կողմից     |      |      |      |      |      |      |      |

|Հայաստանի Հանրապետության|      |      |      |      |      |      |      |

|պետական բյուջե վճարված  |      |      |      |      |      |      |      |

|գումարները              | 262.7| 258.4| 308.8| 327.0|     -|     -|     -|

|________________________|______|______|______|______|______|______|______|

|Վճարվածի                |      |      |      |      |      |      |      |

|հարաբերակցությունը      |      |      |      |      |      |      |      |

|հատկացվածի նկատմամբ     |      |      |      |      |      |      |      |

|(գործակից)              |  2.68|  2.87|  2.70|  2.87|     -|     -|     -|

._________________________________________________________________________.

 

Ներկա օրենսդրության դաշտում ֆինանսական պահանջները պահում են «Հայանտառ»-ին խորացող ֆինանսական ճգնաժամի մեջ, որը վերջինիս ստիպում է կտրուկ նվազեցնել ծախսերը, 22 անտառատնտեսություններից 14-ին լուծարել կամ սնանկ ճանաչել, իրավիճակը պահանջում է կառավարական և քաղաքական անհետաձգելի լուծումներ մոտ ապագայում:

Փայտամշակման արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետությունում թույլ է զարգացած և ընդգրկում է մի քանի փոքր արտադրողներ: Վերջերս արդյունաբերության մեջ էական ներդրումներ գրեթե չեն կատարվել: Սարքավորումները և մեքենաները հաճախ հնացած են և մաշված: Հայաստանը, ելք չունենալով դեպի ծովային ուղիներ, չի կարողանում արդյունաբերությանը տրամադրել արտահանման լայն հնարավորություններ: Հետևաբար, անտառային ոլորտում շուկայի մասին իմացությունն անբավարար է: Փայտի ամենամեծ ներքին սպառողը արտադրում է յուրահատուկ արտադրանք (կաղնու տակառներ):

Վառելափայտի ներքին շուկան լավ է զարգացած, սակայն դրա մի մասը հիմնված է ապօրինի հատումների վրա:

 

2. Սոցիալական հարցեր

Ներկայիս անկայուն անտառօգտագործման կարճաժամկետ սոցիալական հետևանքները թվում է թե դրական են, քանի որ դրանք ապահովում են բնակչության գոյատևումը անցման շրջանի ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, սակայն երկարաժամկետ հետևանքները չափազանց բացասական են:

Համայնքների կողմից անտառի վրա մարդածին ազդեցության հիմնական պատճառները և մեխանիզմները հետևյալն են.

ա) գործազրկության չափազանց մեծ չափերը.

բ) բնակչության մեծամասնության համար էլեկտրաէներգիայի սակագների և էներգակիրների անմատչելիությունը.

գ) անասնակերի բացակայության, արոտավայրերի և հիմնական խոտհարքների անմատչելիության պատճառով գերարածեցումը անտառներում:

Համայնքների պատասխանատվությունների շրջանակից դուրս գտնվող գործոն է անտառի մասսայական օգտագործումը հատման իրավունք ունեցող անհատների և կազմակերպությունների կողմից:

Հայտնի է, որ ապօրինի անտառօգտագործման ոլորտում որոշակի կապ գոյություն ունի համայնքների և պետական լիազոր մարմինների միջև:

Հայաստանի անտառներին բնորոշ է հարուստ կենսաբազմազանություն, որի ներկայացուցիչներից շատերը կարող են օգտագործվել որպես ոչ փայտային անտառային արտադրանք: Գոյություն ունի ոչ փայտային անտառային արտադրանքի արտադրության հետագա կայուն զարգացման ներուժ, մասնավորապես` գյուղական փոքր կազմակերպությունների ձևով:

Ֆլորայի և ֆաունայի հարստությունը, Հայաստանի գեղազարդ լեռնային լանդշաֆտների առանձնահատկությունը, ինչպես նաև հնագույն պատմամշակութային արժեքները յուրահատուկ հնարավորություն են ստեղծում էկոտուրիզմի զարգացման համար: Մասնավորապես, երկրի անտառային տարածքները կարող են գրավել արտասահմանյան այցելուների ուշադրությունը և կարող են նվազեցնել գործազրկության չափը գյուղական տարածքներում:

 

3. Ապօրինի հատումներ

Ներկայիս օրենսդրությունը և կանոնակարգող ակտերը հակասական և անհամապատասխան են: Մինչ այժմ անտառատնտեսությունում նյութական պատասխանատվություն կրող անձի գաղափարը չի կանոնակարգվում որևէ նորմատիվային ակտով (նախկին ակտերը կիրառելի չեն): Օրինակ, ներկա օրենսդրությունում հնարավոր չէ հստակեցնել ո՛չ չհայտնաբերված ապօրինի հատումների պատասխանատու անձանց, ո՛չ էլ պատճառված վնասի գնահատման ձևը: Վերջ ի վերջո, դատաիրավական մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումները չեն հանգեցնում ցանկալի արդյունքների:

Ներկա կառավարման համակարգը և անկատար օրենսդրական դաշտը չեն կարող օբյեկտիվորեն նպաստել ապօրինի գործողությունների հայտնաբերմանը: Ֆինանսական և նյութատեխնիկական միջոցների անբավարարության, ինչպես նաև մասնագետների պատրաստվածության ցածր մակարդակի պատճառով տեսչական և մոնիտորինգի համակարգերը լիարժեք չեն գործում:

Ապօրինի հատումները պայմանավորված են օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով, որոնց հիմքերը գտնվում են ինչպես անտառային ոլորտում, այնպես էլ` դրանից դուրս:

Պետական իրավասու կառույցների կողմից իրականացված ապօրինի հատումների նվազեցմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես անտառաշատ շրջաններում, անբավարար են և չեն անդրադառնում մի շարք հիմնախնդիրների լուծմանը:

Անտառային ոլորտում դրական տեղաշարժ կարող է ակնկալվել ժամանակակից անտառակառավարման պլանների վրա հիմնված կայուն անտառօգտագործման դեպքում, որը միաժամանակ կնպաստի ապօրինի հատումների հիմնական պատճառների նվազեցմանը:

Ներկայիս անկատար օրենսդրական դաշտը, անտառամերձ համայնքների կողմից անտառային պաշարների օգտագործումը և անտառային ոլորտի կառավարման համակարգը թույլ չեն տալիս ճշգրիտ գնահատել անտառային պաշարների իրավական օգտագործման չափը: Վարչական վիճակագրությունը զգալիորեն թերագնահատում է վառելափայտի ներքին սպառումը:

Ապօրինի հատումները կարող են պայմանավորված լինել առևտրով կամ տնտեսական շահով, չքավորությամբ և անտառի անարդյունավետ կառավարմամբ: Ապօրինի հատումներն արդյունք են այնպիսի գործոնների, ինչպիսիք են` անտառային պաշարների գերօգտագործումը, հատումների քանակի թերագնահատումը, հավաքագրված անտառօգտագործման (բնօգտագործման) վճարների անհամապատասխանությունը փաստացի օգտագործվող պաշարների նկատմամբ և կանոնակարգված ներքին շուկայի բացակայությունը:

Չքավորությամբ պայմանավորված ապօրինի հատումները հաճախ իրականացվում են գոյատևման համար, ինչպես նաև վառելափայտ և եկամուտի աղբյուր ապահովելու նպատակով: Հաճախ այլընտրանքային վառելիքը շատ թանկ է, իսկ աշխատանքի հնարավորությունները` սահմանափակ: Այն դեպքում, երբ անասնաբուծությունը համայնքի եկամուտի հիմնական աղբյուրն է (հաճախ վեճեր են ծագում արածեցման տարածքների և անտառածածկ տարածքների օգտագործման առումով):

Ոլորտում ակնհայտ են նաև անտառի արդյունավետ կառավարման բացակայությունը և դրանից բխող կոռուպցիան, որոնք նպաստում են անտառային պաշարների ապօրինի օգտագործմանը:

 

ԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Տնտեսական խնդիրներ

1) «Հայանտառ»-ի կոմերցիոն ցածր կարողություն և ֆինանսավորման անբավարար մակարդակ.

2) փայտի վաճառքի մեթոդներ, որոնք չեն նպաստում ազատ և արդար շուկայական հարաբերությունների զարգացմանը.

3) անտառային միջոցառումների մեքենայացման ցածր մակարդակ.

4) «Հայանտառ»-ի ծանր ֆինանսական վիճակ.

5) «Հայանտառ»-ի հաշվապահական ոչ ժամանակակից համակարգ.

6) միջազգային ֆինանսավորումն ապահովող մեխանիզմների ոչ լիարժեք կիրառում.

7) բնափայտի և փայտային այլ արտադրանքի շուկայի ուսումնասիրության բացակայություն.

8) անտառակառավարման պլանների բացակայություն, որոնց առկայության դեպքում կապահովվի կայուն անտառակառավարում` օգտագործման և եկամուտի համապատասխան մակարդակներով.

9) անտառային ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական և ֆինանսական միջոցների բացակայություն:

 

2. Սոցիալական հարցեր

1) Մեծ չափերի հասնող գործազրկություն և չքավորություն.

2) այլընտրանքային էներգիայի աղբյուրների բացակայություն.

3) շրջակա միջավայրի և անտառի վերաբերյալ հասարակայնության կրթության և իրազեկության ցածր մակարդակ.

4) գերարածեցում անտառներում:

 

3. Ապօրինի հատումներ

1) Անտառային աշխատողների չափազանց ցածր աշխատավարձ և կոռուպցիա;

2) ապօրինի անտառօգտագործումը կանխող տնտեսական, իրավական և այլ մեխանիզմների/գործիքների բացակայություն;

3) ապօրինի անտառօգտագործման հետևանքով պետությանը/հասարակությանը հասցված ֆինանսական/տնտեսական, բնապահպանական և այլ վնասներ;

4) ապօրինի անտառօգտագործման խախտումների գրանցման և հրահանգների կիրարկման անարդյունավետ համակարգ;

5) տնտեսական վերահսկման և ապօրինի անտառօգտագործման հայտնաբերման գործուն/արդյունավետ մեխանիզմների/համակարգի բացակայություն.

6) ապօրինի անտառօգտագործման հայտնաբերման և նվազեցման գործընթացում, անտառատնտեսությունների և համայնքների չհամակարգված և անարդյունավետ միջոցառումներ.

7) մասսայական ապօրինի անտառօգտագործում` անտառամերձ համայնքների կողմից.

8) ապօրինի անտառօգտագործման դեպքերի և ծավալի վերաբերյալ տեղեկատվության անբավարարություն.

9) համակարգի նյութական և տեխնիկական աջակցության ցածր մակարդակ.

10) ներքին շուկայում վառելափայտի ցածր գներ` միջազգային գների համեմատությամբ:

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

1. Սոցիալ-տնտեսական հարցեր և ապօրինի հատումներ

Անտառային քաղաքականության միջնաժամկետ նպատակները պետք է ծառայեն որպես հիմք երկարաժամկետ նպատակների համար, և պետք է նպատակաուղղված լինեն այն բոլոր թերությունների և բացթողումների վերացմանը, որոնք նշվել են 5.1 «Ներկա վիճակի վերլուծություն» բաժնում: Ավելին, անտառի տնտեսական քաղաքականությունը պետք է լինի անտառային քաղաքականության անբաժան մասը և դրա հիմնական նպատակների իրականացման ապահովողը:

Անտառներն, ունենալով տնտեսական, էկոլոգիական և հասարակական կարևորություն, հանդիսանում են կապիտալ և ունեն յուրօրինակ արժեք: Պետությունը, որպես այդ կապիտալի սեփականատեր (պետության սեփականության գործառույթ), պետք է ապահովի պետական անտառների սոցիալապես ընդունելի էկոլոգիական և սոցիալական գործառույթների իրականացումը, անտառի պաշտպանությունը և անտառի արժեքի ու անտառի սեփականատիրոջ եկամուտի ավելացումը: Ավելին, պետությունը պետք է աջակցի այն միջոցառումներին, որոնք ավելացնում են անտառածածկ տարածքները, բարելավում են անտառների որակական կազմն ու բարձրացնում դրանց արտադրողականությունը:

Ռազմավարական նպատակներն են.

1) Բնափայտի վաճառքի արդար և օրինական մեթոդների մշակում, որոնք կնպաստեն կոռուպցիայի նվազեցմանը և միջոցներ կապահովեն համայնքների համար.

2) համայնքային կամ միջհամայնքային անտառօգտագործողների միավորումների կամ ընկերությունների հիմնադրման խրախուսում.

3) անտառային ոլորտի շուկայական տնտեսության ստեղծում, որը հիմնված կլինի համապատասխան իրավական համակարգի վրա և թույլ կտա ապահովել ազատ ու թափանցիկ մրցակցություն` շուկայում գործող անձանց միջև.

4) անտառօգտագործողների համար կանխատեսելի գործարար մթնոլորտի ապահովում, որը կխրախուսի ներդրումները` անտառային ոլորտում և արտադրությունում.

5) անտառի հավատարմագրային կառավարման իրավունքի` (կոնցեսիայի) զարգացում, որին պետք է պարտադիր նախորդի պետական անտառակառավարողի և օգտագործող անձնակազմի մանրամասն ուսուցում` հիմնված լավագույն փորձի չափանիշների վրա.

6) անտառային ոլորտի եկամտաբերության ապահովում և ներդրումների խրախուսում (հարկային և այլ արտոնություններ) անտառների վերականգնման համար.

7) «Հայանտառ»-ի համար նպաստավոր պայմանների ստեղծում, որպեսզի կոմերցիոն անտառային միջոցառումներից ստացված եկամուտները ներդրվեն անտառակառավարման «հասարակական օգուտներ» բերող միջոցառումներում.

8) խրախուսել բնափայտի արդյունավետ օգտագործումը, նվազեցնել թափոնի քանակը, զարգացնել փայտի թափոնի մշակման հնարավորությունները և խթանել ժամանակակից փայտամշակման տեխնոլոգիաների օգտագործումը.

9) ստեղծել պայմաններ` անտառի գույքագրման և անտառային ֆոնդի հաշվառման շարունակական գործընթացի իրականացման համար, որը կնպաստի անտառների կայուն և վերահսկելի օգտագործմանը.

10) զարգացնել կայուն որսորդություն, որպես անտառային ոլորտի եկամուտի պոտենցիալ աղբյուր.

11) ապահովել կայուն պետական ֆինանսավորում հետևյալ միջոցառումների համար. տեխնիկական և ակադեմիական անտառային կրթություն, անտառի գիտասփյուռ և խորհրդատվական համակարգերի զարգացում, անտառի գույքագրում, վիճակագրական և տեղեկատվական համակարգերի ընդլայնում, անտառաբուծության զարգացում, անտառային հակահրդեհային ծառայության հիմնում, անտառի մոնիտորինգ և վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքար.

12) մոնիտորինգի և տեղեկատվական բազաների վարում:

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

1. Տնտեսական հարցեր

Հայաստանում անտառային պաշարների վաճառքի և անտառային ոլորտի ֆինանսավորման համակարգը պետք է վերանայվի: Անտառային քաղաքականության և ռազմավարության այս փաստաթուղթը ընդգրկում է համակարգի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ` հիմնված շուկայական տնտեսության և ապագայում անտառի, բացի պետությունից, այլ սեփականատերերի գոյության սկզբունքների վրա:

Անհրաժեշտ տնտեսական ռազմավարական միջոցառումներն են`

1) ֆինանսական առողջացման ծրագրի մշակումը, իրականացումը, այդ թվում` անտառօգտագործման գնագոյացման քաղաքականությունը.

2) նորմատիվային հենքի կատարելագործում.

3) իրականացվող աշխատանքների ծավալների, արժեքների ու ծախսերի օպտիմալացում.

4) իրականացվող միջոցառումների քանակական և որակական ցուցանիշների վերահսկում:

Ֆինանսական համակարգի մշակում, որը հաշվի է առնում անտառակառավարման սեզոնայնությունը, նոր ֆինանսական մեխանիզմների /ընթացակարգերի մշակում, որոնք կնպաստեն անտառվերականգնման և անտառակառավարման միջոցառումների իրականացմանը:

Տնտեսական մեխանիզմների կատարելագործում

Փայտանյութի օգտագործման գծով բնօգտագործման վճարների դրույքաչափերի, դրանց վճարման և հաշվարկման կարգերի կատարելագործում.

1) փայտանյութի շուկայական գների վերլուծություն, ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա բնօգտագործման դրույքաչափերի օպտիմալացում և հաշվարկման ու վճարման կարգի կատարելագործում.

2) արտահանվող փայտանյութի համար լրացուցիչ բնօգտագործման վարձավճարների սահմանում` հաշվարկման հիմքում դնելով փայտանյութի միջազգային գները.

3) միջազգային փորձի հիման վրա Հայաստանի նախապայմանների համար կիրառելի նոր տնտեսական մեխանիզմների մշակում:

Օրինական անտառօգտագործումը խթանող և ապօրինի անտառօգտագործումը խոչընդոտող մեխանիզմների ներդրում.

1) անտառօգտագործման/անտառատնտեսվարման բոլոր տեսակների համար.

ա) բնափայտի մթերում.

բ) փայտի պաշարների` շուկա կանոնավոր տեղափոխում.

գ) փայտամշակում.

դ) անտառային արտադրանքի վաճառք (վաճառքի ձևեր և ընթացակարգեր),

2) անտառի վկայագրման համակարգի ներդրում.

3) անտառօգտագործման լավագույն փորձի չափանիշների մշակում:

Անտառային ոլորտում միջազգային ֆինանսավորման մեխանիզմների առավելագույնս օգտագործում, ներառյալ.

1) Կիոտոյի արձանագրությամբ նախատեսված ֆինանսավորման մեխանիզմներ.

2) «Երկրի արտաքին պարտք-բնություն» հաշվանցման մեխանիզմ, օրինակ` անտառի վերականգնման համար:

Այլ միջոցառումներ

1) Անտառապահպանության աշխատողների համար նյութական խրախուսման համակարգի մշակում և ապահովագրման համակարգի ներդրում.

2) Անտառի` որպես գույքի, ապահովագրության համակարգի ներդրում` հրդեհներից, այլ տարերային աղետներից և ապօրինի հատումներից պաշտպանելու համար:

 

2. Սոցիալ-տնտեսական հարցեր

Անտառամերձ համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ.

1) համայնքներին մոտ մթերման կետերի ստեղծում` ստացվող ոչ փայտային անտառային արտադրանքի համար, որտեղից արտադրանքը կարող է վաճառվել և/կամ փոխադրվել.

2) տեղերում գյուղատնտեսական մթերքների և ոչ փայտային անտառային արտադրանքի վերամշակման արտադրությունների ստեղծում.

3) աջակցություն` գյուղատնտեսության արդի հիմնախնդիրների (ոռոգման, սերմացուի, պարարտանյութերի, տեխնիկայի ապահովման և այլ հարցեր) լուծմանը.

4) աջակցում այն փոքր արտադրությունների վերագործարկման գործընթացին, որտեղ տեղաբնակներն արդեն ունեն մասնագիտական փորձառություն.

5) հանգստի և կայուն տուրիզմի, մասնավորապես` ագրոէկոտուրիզմի բազայի ստեղծում.

6) համայնքներին էներգակիրներով ապահովման աջակցություն.

ա) լուծել գազի համար կանխավճարի, էլեկտրաէներգիայի և վառելիքի գների մատչելիության խնդիրը.

բ) աջակցել տեղերում այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացմանը.

գ) կատարելագործել թափուկի իրացման մեխանիզմը, հաշվի առնելով ինչպես սոցիալական դերը, այնպես էլ` սանիտարական նշանակությունը անտառի համար.

7) աջակցում մեղվաբուծությանը.

8) ոչ փայտային անտառային արտադրանքի օգտագործման համար գնագոյացման համակարգի վերանայում` զգալի կրճատելով ոչ փայտային անտառային արտադրանքի բնավճարները.

9) աջակցել խոտհարքների և արոտավայրերի օգտագործման հիմնահարցի լուծմանը:

Բնակչության էկոլոգիական իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներ.

1) համայնքների համար բնապահպանական դասընթացների կազմակերպում, հատուկ կարևորելով կայուն անտառօգտագործման անհրաժեշտությունը և նշանակությունը տեղի համայնքի բարեկեցության համար.

2) աջակցություն` էկոլոգիական կրթության զարգացմանը բոլոր մակարդակներում.

3) տեղեկատվության հրապարակայնություն և մատչելիություն:

 

3. Ապօրինի հատումներ

1) իրականացնել իրավիճակի ուսումնասիրություն` անտառօգտագործման բոլոր փուլերում և բոլոր մակարդակներում.

2) կառավարության հակակոռուպցիոն ծրագրում հատուկ ուշադրություն դարձնել անտառակառավարման հիմնախնդիրների լուծմանը:

Անտառի աշխատողների սոցիալական պաշտպանվածություն և անտառի աշխատողների աշխատանքի անվտանգության պահպանության կանոնների կիրառում:

 

ԳԼՈՒԽ IV
ԱՆՏԱՌԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆՏԱՌԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

1. Ներկա իրավիճակ

Վերջին տասը տարիների ընթացքում իրականացված անարդյունավետ անտառակառավարումը և անտառի օգտագործման պրակտիկան անտառները և անտառային էկոհամակարգերը հասցրել են կրիտիկական վիճակի:

Սխալ անտառակառավարման հետևանքով որոշ տարածքներում առաջացրել է անտառի ծերացում և գերհասունացում, իսկ այլ տարածքներում ընդհակառակը` դեգրադացիա և ոչնչացում:

Էներգետիկ և տնտեսական ճգնաժամի պատճառով մասսայական հատումների հետևանքով տարբեր ինտենսիվությամբ ծառահատվել են մոտ 40000 հա անտառ և կանաչ գոտիներ, որից` մոտ 7000 հա-ը` համատարած: Տեղի է ունենում անցանկալի տեսակափոխություն` բարձրարժեք հաճարենու և կաղնու ծառուտները փոխարինվում են բոխուտներով և ղաժուտներով: Հատումների պատճառով նվազել են անտառների պաշտպանական կարողությունները, ակտիվացել են էրոզիոն և այլ բացասական պրոցեսները, խախտվել է շրջակա միջավայրի էկոլոգիական հաշվեկշիռը:

 

2. Խնդիրներ

1) Անտառային ոլորտում անբավարար ներդրումներ և դրանց իրականացման անկատար մեխանիզմներ.

2) կայուն անտառակառավարում ապահովող անտառակառավարման պլանների բացակայություն.

3) կառավարման համակարգի անարդյունավետություն.

4) հսկողության և վերահսկողության համակարգերի անկատարություն.

5) անտառային ֆոնդի կադաստրի վարման բացակայություն, որը սահմանափակում է հավելյալ եկամուտներ ավելացնող անտառօգտագործման հնարավորությունը.

6) անտառի գույքագրման /հաշվառման, մոնիտորինգի/ բացակայություն.

7) անտառային ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի բացակայություն.

8) որոշումներ ընդունելու ոչ թափանցիկ գործընթաց.

9) անտառակառավարման գործընթացին համայնքների անբավարար մասնակցություն.

10) անտառային ոլորտում մասնագետների ներգրավման անկատար մեխանիզմներ.

11) անտառային ոլորտի հասարակական հսկողության և ըմբռնման ցածր մակարդակ.

12) անտառակառավարման հարցերի վերաբերյալ հասարակայնության իրազեկության ցածր մակարդակ.

13) կայուն անտառակառավարման չափորոշիչների բացակայություն.

14) այլընտրանքային սեփականատերերի և/կամ կառավարողների բացակայություն (օրինակ` համայնքներ, քաղաքացիներ կամ իրավաբանական անձինք).

15) անտառային մոնիտորինգի և տեղեկատվական բազաների թերձևավորվածություն:

 

3. Ռազմավարական նպատակներ

1) Նախկինում դեգրադացված անտառների վերականգնում.

2) անտառածածկ տարածքների ընդարձակում.

3) անտառի արտադրողականության բարձրացում.

4) ֆինանսական կայուն բազայի ստեղծում.

5) անտառային ոլորտի տնտեսության ինտեգրացում` երկրի ընդհանուր տնտեսության մեջ.

6) երկրի անտառակառավարման քաղաքականության համահունչ լինելը միջազգային ընդունված լավագույն փորձի հետ.

7) անտառի բնապահպանական արժեքների և կենսաբազմազանության պահպանություն.

8) Հայաստանի բնակչության հնարավորինս ապահովումն անտառային պաշարներով.

9) անտառների կառավարում` ըստ հաստատված կառավարման պլանների.

10) անտառային տարածքների փորձնական (պիլոտային) վկայագրում` ըստ մշակված ազգային չափանիշների.

11) տեղեկատվական բազաների ձևավորում և վարում:

 

4. Ռազմավարական միջոցառումներ

1) Կայուն անտառակառավարման չափորոշիչների համակարգի մշակում.

2) ազգային անտառակառավարման կառույցների կարողությունների հզորացում.

3) անտառի պլանավորման և անտառակառավարման համապատասխան պլանների մշակում և կիրառում.

4) անտառի աճի և աճի ընթացքի ուսումնասիրության իրականացում.

5) ներկա անտառօգտագործման համապատասխանեցում` անտառի պլանավորման և անտառակառավարման պլանների հետ.

6) անտառվերականգնման աշխատանքների ծավալների ավելացում.

7) համայնքային անտառների կազմակերպման աջակցում և անտառակառավարման համապատասխան համակարգի ստեղծում.

8) կայուն ֆինանսական մեխանիզմների ստեղծում.

9) անտառի և անտառային արտադրանքի ազգային վկայագրման չափանիշների մշակում.

10) անտառային ոլորտում երկրատեղեկատվական համակարգի ստեղծում.

11) բնափայտային պաշարների ճշգրիտ գույքագրում և անտառային էկոհամակարգերի այլ կարևոր ցուցանիշների մոնիտորինգի իրականացում.

12) անտառի նկատմամբ սեփականության նոր ձևերի հիմնում (օրինակ, ոչ պետական անտառներ` համայնքային, քաղաքացիների կամ իրավաբանական անձանց):

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Խնդիրներ

i.1) Վնասատուների և հիվանդությունների զանգվածային տարածվածություն.

2) անտառապահպանության անձնակազմի անհրաժեշտ տեխնիկական զինվածության բացակայություն.

3) անտառապահպանության աշխատողների անբավարար մասնագիտական կարողություններ.

4) ապօրինի անտառօգտագործման մեծ ծավալներ (օրինակ` ծառահատում, հողերի զավթում, արածեցում, խոտհունձ և այլն).

5) անտառապահպանության անձնակազմի ցածր վարձատրություն և սոցիալական ապահովության բացակայություն.

6) կոռուպցիայի բարձր մակարդակ` բնափայտի օգտագործման բոլոր օղակներում.

7) տուգանքների և տույժերի անբավարար կիրառում.

8) հակահրդեհային կարողությունների բացակայություն.

9) հսկման և վերահսկման համակարգի անկատարություն և անարդյունավետ իրականացում.

10) ձկնագողություն և որսագողություն.

11) անկախ հասարակական մոնիտորինգի համակարգի բացակայություն:

 

2. Ռազմավարական նպատակներ

1) Վնասատուների և հիվանդությունների կանխարգելում.

2) հակահրդեհային սարքավորումների և անտառապահպանության անձնակազմի հանդերձանքի ապահովում.

3) անտառի պաշտպանության և պահպանության արդյունավետության բարձրացում.

4) պաշտպանության և պահպանության համար մասնագետների պատրաստում:

 

3. Ռազմավարական միջոցառումներ

i.1) Անտառի հսկման լիազոր մարմնի կողմից անտառի պահպանության և պաշտպանության բոլոր միջոցառումների իրականացման ապահովում.

2) անտառին հասցված վնասի գնահատում, մոնիտորինգ և ուսումնասիրություն.

3) անտառի պաշտպանության ինտեգրացված մոտեցման մշակում.

4) ապօրինի հատումների, արածեցումների և հողազավթումների կանխում.

5) համայնքների, քաղաքացիների և իրավաբանական անձանց, այդ թվում` հասարակական կազմակերպությունների ներգրավում` անտառի պահպանության միջոցառումներում.

6) ձկնագողության և որսագողության կանխում.

7) հակահրդեհային սարքավորումների ապահովում.

8) անտառի պահպանության և պաշտպանության անձնակազմի համար նյութատեխնիկական բազայի ապահովում (ռադիոկապ, տեղափոխման միջոցներ, հանդերձանք, զենք և այլն).

9) պաշտպանության և պահպանության համար մարդկային ռեսուրսների վերապատրաստում:

 

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

1. Խնդիրներ

1) Չհամակարգված անտառօգտագործում, որն իրականացվում է առանց պլանավորման և անտառակառավարման համապատասխան պլանների.

2) ապօրինի հատումների մեծ ծավալներ.

3) անտառային միջոցառումների և փայտամշակման անարդյունավետ, վտանգավոր, վատնող և վնասակար մեթոդների, տեխնոլոգիաների և սարքավորումների օգտագործում.

4) մթերված բնափայտի անարդյունավետ և ոչ նպատակային օգտագործում (օրինակ` մեծ ծավալներով շինափայտի օգտագործումը որպես վառելափայտ).

5) անտառային ճանապարհների անբավարար խտություն և չափազանց վատ վիճակ.

6) մթերում իրականացնող անձնակազմի մասնագիտական ցածր մակարդակ.

7) հատման կիրառվող տեխնոլոգիաների և հրահանգների անհամապատասխանություն` տնտեսական և էկոլոգիական (ծառուտ, տեղանք և այլն) պայմաններին.

8) փայտի մարքեթինգի համապատասխան համակարգի բացակայություն.

9) վայրի պտուղների և բույսերի անկանոն օգտագործում.

10) անտառի ռեկրեացիոն և զբոսաշրջության կարողությունների թերօգտագործում.

11) խոտհարքների և արոտավայրերի անկանոն օգտագործում:

 

2. Ռազմավարական նպատակներ

1) Կանոնակարգված անտառօգտագործում` ժամանակակից մեթոդների, սարքավորումների և անվտանգ աշխատանքային տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք համապատասխանում են կայուն օգտագործման չափանիշներին.

2) ոչ փայտային անտառային արտադրանքի արդյունավետ օգտագործում.

3) անտառի ռեկրեացիոն հնարավորությունների արդյունավետ օգտագործում և էկոտուրիզմի զարգացում:

 

3. Ռազմավարական միջոցառումներ

i.1) Ներդնել համակարգ, որի ժամանակ անտառահատումը և անտառի այլ օգտագործումը կարող է իրականացվել միայն հաստատված անտառակառավարման պլանների առկայության դեպքում.

2) ամրապնդել անտառային ոլորտի տեխնիկական զինվածությունը.

3) աջակցել ժամանակակից, անվտանգ և արդյունավետ տեխնոլոգիաների ներդրմանը.

4) կիրառել տեղանքին հարմարեցված և կայուն անտառօգտագործման մոդել.

5) բարելավել գոյություն ունեցող անտառային ճանապարհների ցանցը.

6) ձևավորել բնափայտի մթերման և վաճառքի թափանցիկ, մրցակցային դաշտ.

7) բարձրացնել անտառի ռեկրեացիոն ներուժը, զարգացնել էկոտուրիզմը և մեղվաբուծությունը.

8) զարգացնել մարդկային ռեսուրսներ:

 

ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ, ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԱԳՐՈԱՆՏԱՌԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Խնդիրներ

i.1) Գերհատված և դեգրադացված, էրոզիայի, սողանքների և անապատացման ենթարկված անտառների զգալի տարածքներ.

2) կլիմայի փոփոխության հետևանքով անտառի խոցելիության աստիճանի ավելացում.

3) անտառվերականգնման և անտառապատման միջոցառումների կտրուկ նվազում.

4) սերմնային և տնկարանային հզորությունների անմխիթար վիճակ.

5) ժամանակակից և արդյունավետ տեխնոլոգիաների բացակայություն.

6) անտառվերականգնման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի բացակայություն,

7) անտառում մթնոլորտից կուտակված ածխածնի քանակի և անտառի կողմից ածխածնի կլանման դերի նվազում.

8) պաշտպանական անտառաշերտերի զանգվածային ոչնչացում և ագրոանտառաբուծական աշխատանքների դադարեցում:

 

2. Ռազմավարական նպատակներ

1) Գերհատված և կազմալուծված անտառների վերականգնում.

2) գործող սերմնային և տնկարանային տնտեսություններ.

3) անտառվերականգնման և անտառապատման համար նոր տեխնոլոգիաների լայնածավալ օգտագործում.

4) էրոզիայի, սողանքների և անապատացման երևույթների կանխում:

 

3. Ռազմավարական միջոցառումներ

i.1) Անտառվերականգնման և անտառապատման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակում.

2) հատված և դեգրադացված անտառների վերականգնում.

3) անտառի` մթնոլորտից ածխածնի կլանման կարողությունների վերականգնում.

4) պաշտպանական անտառաշերտերի վերականգնում և նորերի (նաև չորադիմացկուն ծառաթփատեսակներով) հիմնում.

5) անտառվերականգնման աշխատանքներում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման և անտառի հարմարվողականության ուժեղացման միջոցառումների իրականացում.

6) անտառվերականգնման և անտառապատման համար միջազգային ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացում.

7) անտառների բնական վերականգնման օժանդակում.

8) սերմնային և տնկարանային տնտեսությունների ստեղծում:

 

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանն ունի հարուստ կենսաբազմազանություն: Անտառային կենսաբազմազանությունը նույնպես հարուստ է. ծառաթփային բազմազանությունն ընդգրկում է մոտ 320 տեսակ: Անտառային կենսաբազմազանության ներկա վիճակի մասին տվյալները կրում են ոչ համակարգված և ֆրագմենտար բնույթ: Դրանք առկա են Հայաստանի կողմից վավերացված Կոնվենցիաներին (Կլիմայի փոփոխության, Կենսաբազմազանության մասին, Անապատացման դեմ պայքարի և այլն) վերաբերող տարբեր փաստաթղթերում:

Ընդհանրապես, անտառածածկ տարածքների կրճատումը, հատկապես կաղնու և հաճարենու անտառների դեգրադացիան, առաջացրեց շրջակա միջավայրի էկոլոգիական հատկությունների նվազեցում: Աղքատացավ նաև անտառային կենսաբազմազանությունը, վնասվեցին բնական աճելավայրերը: Արդյունքում, առաջացավ բազմաթիվ հազվագյուտ տեսակների անհետացման վտանգ: Բնական անտառային էկոհամակարգերի դեգրադացիան բացասաբար անդրադարձավ հատկապես էկոլոգիապես զգայուն էնդեմիկ և ռելիկտային տեսակների աճելավայրերի վիճակի վրա` վտանգելով դրանց գոյությունը: «Կարմիր գրքում» գրանցված բազմաթիվ տեսակների զբաղեցրած տարածքները կտրուկ նվազում են:

 

1. Խնդիրներ

i.1) Կենսաբազմազանության նվազում անտառային էկոհամակարգերում.

2) անտառային լանդշաֆտների դեգրադացիա.

3) հազվագյուտ և անհետացող արժեքավոր տեսակների զբաղեցրած տարածքների խիստ կրճատում (ընկուզենի, վայրի պտղատուներ, կենի և այլն).

4) կենսաբազմազանության մոնիտորինգի և տեղեկատվական բազաների բացակայություն.

5) կենսաբազմազանության պահպանության բնագավառում անտառային ոլորտի աշխատողների մասնագիտական գիտելիքների բացակայություն.

6) կենսաբազմազանության գիտական ուսումնասիրությունների ոչ կանոնավոր իրականացում:

 

2. Ռազմավարական նպատակներ

1) Կենսաբազմազանության մոնիտորինգի և տեղեկատվական բազաների ապահովում.

2) կենսաբազմազանության հուսալի և արդյունավետ պահպանության ապահովում.

3) խախտված անտառային լանդշաֆտների վերականգնում և դրանց պահպանության ապահովում:

 

3. Ռազմավարական միջոցառումներ

1) անտառային համակարգի անձնակազմի ուսուցում կենսաբազմազանության պահպանության բնագավառում.

2) կենսաբազմազանության մոնիտորինգի և տեղեկատվական բազաների համակարգի ստեղծում.

3) էկոտուրիզմի զարգացում.

4) դեգրադացված անտառների վերականգնում, որը կնպաստի վտանգված տեսակների, պոպուլյացիաների և էկոհամակարգերի վիճակի բարելավմանը.

5) շրջակա միջավայրի վրա ազդեցության առումով անտառօգտագործման անվտանգ մեթոդների կիրառում:

 

ԳԼՈՒԽ V
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՈՒՍՈՒՑՈՒՄ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի անտառային ոլորտի մարդկային ռեսուրսների վերլուծությունը ցույց է տալիս, որ այն ապահովված չէ բավարար թվով որակավորված մասնագետներով: «Հայանտառ»-ի մոտ հազար աշխատակիցներից անտառագիտական կրթություն ունեն ընդամենը 40 հոգի (4%): 300 հոգանոց ինժեներատեխնիկական անձնակազմից ընդամենը 30 հոգի (10%) ունեն մասնագիտական բարձրագույն կրթություն:

Ծայրահեղ վատ է վիճակը ղեկավար կազմի մոտ: 22 անտառատնտեսությունների գործադիր տնօրեններից ոչ ոք չունի անտառային մասնագիտական բարձրագույն կրթություն:

«Հայանտառ»-ի անձնակազմի կրթվածության ցածր մակարդակը կարող է բացատրվել այն փաստով, որ 1950-1990 թթ. Հայաստանի Խորհրդային Հանրապետությունում չի իրականացվել ակադեմիական անտառագիտական կրթություն: Ներկայիս Հայկական գյուղատնտեսական ակադեմիան 1991 թ.-ից իրականացնում է անտառագետ մասնագետների պատրաստումը:

Հայաստանում միջին մակարդակի անձնակազմի (անտառային տեխնիկ) կամ անտառային աշխատանքների մասնագիտատեխնիկական կրթության համար կրթական կազմակերպությունները բացակայում են:

 

1. Ներկա իրավիճակ

i.1) Առաջատար երկրների անտառային կրթության փորձի վերաբերյալ իրազեկվածություն.

2) միջազգային համապատասխան կազմակերպությունների և զարգացման ծրագրերի (օրինակ, Շվեդիայի) աջակցությունը անտառային կրթության զարգացմանը.

3) աջակցություն և համագործակցություն անտառային ոլորտին.

4) երիտասարդ գիտամանկավարժական կադրերի առկայություն` կրթական խնդիրների ապահովման համար.

5) Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում անտառագիտական կրթության զարգացում, որը ներկայումս Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից համարվում է առաջնահերթ:

 

2. Խնդիրներ

1) Պետական պատվերով ուսանողական տեղերի անբավարար քանակություն.

2) պետական պատվերով սովորող շրջանավարտների` անտառային ոլորտում համապատասխան աշխատանք ապահովելու մեխանիզմների անկատարություն.

3) առանձին առարկաների գծով բարձր որակավորման գիտամանկավարժական կադրերի պակաս.

4) մայրենի լեզվով դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների սակավություն.

5) լաբորատորիաներում համապատասխան սարքավորումների և գործիքների բացակայություն.

6) կոմերցիոն անտառօգտագործման բնագավառում ուսուցման պակաս.

7) գործնական ուսուցման և դաշտային ուսուցողական կենտրոնի բացակայություն.

8) մասնագետների վերապատրաստման համակարգի բացակայություն:

 

3. Ռազմավարական միջոցառումներ

1) Միջազգային շահագրգիռ հաստատությունների հետ համագործակցության ամրապնդում.

2) ուսումնական պլանների մշակում.

3) Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում անտառագիտության ամբիոնի ստեղծում (ստեղծվել է 2003 թ.-ին), լաբորատորիաների հիմնում և զարգացում.

4) Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտամանկավարժական կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգի ստեղծում.

5) Զիկատարում անտառի նպատակային և կայուն օգտագործման ուսուցողական կենտրոնում գործնական կրթության հիմնում և ապահովում.

6) կրթական տեղեկատվության ապահովում.

7) դասագրքային (մայրենի լեզվով) և ուսումնամեթոդական հենքի ստեղծում.

8) անտառային բարձրագույն կրթության համար ըստ մարզերի նպատակային տեղերի հատկացում (շրջանների).

9) պետական պատվերով շրջանավարտներին անտառային ոլորտում մասնագիտական աշխատանքով ապահովման մեխանիզմների կիրառում.

10) միջազգային դոնորների և ակադեմիական անտառագիտական կրթական հաստատությունների հետ համագործակցություն.

11) միջին մակարդակի անտառագիտական կրթության հիմնում` կարևորելով գործնական անտառակառավարումը.

12) Հայաստանում մասնագիտատեխնիկական անտառագիտական կրթության համակարգի զարգացում:

 

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանում անտառային ոլորտում գիտական հետազոտությունները իրականացվել են հիմնականում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի անտառագիտության բաժնում` սկսած 1950-ական թ.-ից: Անտառագիտական հետազոտությունները հանդիսանում են նաև անտառի գիտափորձարարական կենտրոնի և հայկական գյուղատնտեսական ակադեմիայի խնդիրները:

 

1. Խնդիրներ

1) Գիտական հաստատություններում իրականացվող, անտառային ոլորտին առնչվող թեմաների անհամապատասխանությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիային.

2) գիտական աշխատանքների անբավարար ֆինանսավորում.

3) լաբորատոր սարքավորումների բարոյական և ֆիզիկական մաշվածություն.

4) ֆինանսավորման բացակայության պատճառով գիտահետազոտական աշխատանքների հրատարակման պակաս.

5) մասնագետներին վճարվող ցածր աշխատավարձի առկայություն.

6) որակյալ մասնագետների բարձր տարիքային կազմ և երիտասարդ մասնագետների անբավարար թվաքանակ.

7) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի, հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անտառագիտության ամբիոնի և անտառի գիտափորձարարական կենտրոնի միջև անբավարար համագործակցություն` անտառային պաշարների և կենսաբազմազանության մոնիտորինգի գործընթացում:

 

2. Ներկա իրավիճակ

1) Փորձառու կազմակերպությունների հարուստ ցանց.

2) մի շարք ծրագրերի միջազգային ֆինանսավորում.

3) կենսաբազմազանության հետազոտությունների համար հենք հանդիսացող հրատարակված բազմաթիվ նյութեր.

4) ակտիվ համագործակցություն` գիտական, կրթական կազմակերպությունների և կառավարության լիազորված մարմինների` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունների միջև.

5) գիտական հասարակության ակտիվ ներգրավվածություն` միջազգային դրամաշնորհային և այլ ծրագրերի իրականացմանը.

6) բնապահպանական հասարակական կազմակերպությունների առկայություն.

7) հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցություն` անտառային կենսաբազմազանության պահպանությանը և անտառային պաշարների կայուն կառավարմանն ուղղված միջոցառումներին:

 

3. Ռազմավարական միջոցառումներ

i.1) Անտառակազմող հիմնական ծառատեսակների բնական վերարտադրության, դրանց աճի ու պտղաբերության բարձրացում.

2) հետազոտություններ անտառային դենդրաբազմազանության վերաբերյալ` հազվագյուտ և վտանգված ծառատեսակների պահպանությունն ապահովելու նպատակով.

3) անտառների արտադրողականության բարձրացման ուղիների մշակում.

4) անտառային էկոհամակարգերի ամբողջական կառուցվածքի, դրանց փոխկապակցվածության և սուկցեսիոն փոփոխությունների բացահայտում ու գնահատում.

5) դեգրադացված անտառային տարածքների վերականգնման համար գիտական հիմունքների մշակում.

6) անտառային էկոհամակարգերի վրա կլիմայի փոփոխության ազդեցության ուսումնասիրում.

7) անտառային էկոհամակարգերում ածխածնի կուտակման հնարավորությունների գնահատում:

 

ՈՒՍՈՒՑՈՒՄ

 

Մինչև 1990 թ. անտառային ոլորտի բոլոր մակարդակների ղեկավարները և մասնագետները յուրաքանչյուր հինգ տարին մեկ անցնում էին մասնագիտական տեխնիկական ուսուցում: Վերջին 12 տարիների ընթացքում նման ուսուցումներ չեն իրականացվել: Այսպիսով, ներկայումս Հայաստանի անտառային ոլորտում կա մարդկային ռեսուրսների զարգացման և վերապատրաստման մեծ անհրաժեշտություն:

Անտառային ոլորտի աշխատակիցների և մասնագետների վերապատրաստման ու որակավորման բարձրացման նպատակով կազմակերպվող հմտությունների բարձրացման ուսուցումն անտառային ոլորտի գործունեության այն բաղադրիչն է, որն ապահովում է անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` անտառային քաղաքականության և պրակտիկայի բարելավման, ինչպես նաև կայուն անտառակառավարման համար: Համաձայն մշակված քաղաքականության, այս ուսուցման իրականացման համար պետությունը կապահովի ֆինանսական միջոցներ: Այն կաջակցի նաև այլ ֆինանսական աղբյուրների հայտնաբերման և ապահովման գործին:

Անտառային ոլորտում ուսուցման գործի բարելավման նպատակով անհրաժեշտ է ուսուցման կայուն համակարգի ստեղծում, որը կընդգրկի հետևյալ բաղադրիչները.

1) անտառային ոլորտի առկա մարդկային ռեսուրսների վերապատրաստում.

2) տարբեր որակավորման և կարգավիճակի անձնակազմի համար ուսուցման համապատասխան ծրագրերի մշակում.

3) մանկավարժական հմտություններին տիրապետող մասնագետների կողմից մշակված ուսուցման ծրագրեր, որոնք պետք է խթանեն ուսման ակտիվ գործընթացը և ընդգրկեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական հարցեր.

տարբեր կարևոր հարցերին նվիրված ամենամյա ուսուցողական միջոցառումներ, նկատի ունենալով, որ նախատեսվող ուսուցման մասնակիցների մեծ մասը չունի բազային անտառագիտական կրթություն:

«Զիկատար»-ի նախատեսվող վերաստեղծումը որպես անտառագիտական ուսուցման տարածաշրջանային կենտրոն պայմաններ կստեղծի ոլորտում այդքան անհրաժեշտ ուսուցումները իրականացնելու համար:

Գործնական տեխնիկական ուսուցում պետք է իրականացվի նաև տեխնիկական աշխատակազմի համար, որն իրականացնում է տարբեր տեսակի անտառային միջոցառումներ` անտառատնտեսություններում, այլ կազմակերպություններում և համայնքներում:

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Անտառային տեղեկատվության համակարգի հիմնական սկզբունքներն են` տվյալների պարբերական թարմացում և ճշտում, տեղեկատվության պաշտպանություն և անհատական տվյալների գաղտնիության ապահովում:

Արդյունավետ և կանոնավոր գործող տեղեկատվական համակարգը պետք է ընդգրկի հետևյալ բաղադրիչները.

1) տվյալների կենտրոնացված բազա` անտառակառավարման պլանների, անտառի աճի և աճի ընթացքի մոդելների, հատումների և կենսաբազմազանության վերաբերյալ ամբողջական տեղեկատվության պահպանման համար.

2) տվյալների բազայի մատչելիություն ինտերնետում. տվյալների մի մասը կարող է հասանելի լինել հասարակայնությանը, իսկ որոշ տվյալներ` միայն սահմանափակ թվով օգտագործողներին.

3) զանգվածային լրատվամիջոցների արդյունավետ օգտագործում.

4) գիտահանրամատչելի նյութերի հրատարակություն.

5) տարածաշրջանային և ենթատարածաշրջանային միասնական տեղեկատվական ցանցի ստեղծում:

Անտառային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի հասանելի և հրապարակային: Ֆինանսական և ինստիտուցիոնալ կառուցվածքը պետք է կազմակերպվի համապատասխան կառավարական մարմնի կողմից: Ճշգրիտ և նպատակաուղղված տեղեկատվությունը անհրաժեշտ է` անտառի նկատմամբ հասարակայնության վերաբերմունքն ու վարքը փոխելու և անտառների բազմաթիվ ֆունկցիաների ճանաչումն ապահովելու համար:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ

 

1. Միջազգային համագործակցություն

Անտառային ոլորտում միջազգային համագործակցության ստեղծումը և ամրապնդումը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով.

1) միջպետական համաձայնագրերի միջոցով.

2) դրամաշնորհային և ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով.

3) տարածաշրջանային, ազգային և միջազգային համապատասխան կառույցների և գիտակրթական կազմակերպությունների միջև գիտական համագործակցության միջոցով.

4) կոնֆերանսներին, սեմինարներին, ուսումնական ուղևորություններին և փորձի փոխանակման ծրագրերին անտառային ոլորտի բոլոր մակարդակների ներկայացուցիչների մասնակցության միջոցով.

5) տեխնիկական զարգացման և գործնական անտառագիտության կենտրոնների հետ համագործակցության միջոցով.

6) օտար լեզվի ուսուցման աջակցության և խրախուսման միջոցով, նկատի ունենալով, որ ոլորտի ներկայացուցիչների օտար լեզվի իմացության ցածր մակարդակը ներկայումս զգալիորեն խոչընդոտում և նվազեցնում է միջազգային համագործակցության չափը:

 

2. Միջազգային կոնվենցիաներ

Կենսաբազմազանության մասին, Անապատացման դեմ պայքարի և Կլիմայի փոփոխության կոնվենցիաներն ընդունելուց հետո Հայաստանի Հանրապետությունը իրականացրել և իրականացնում է մի շարք միջազգային ծրագրեր, որոնք բխում են միջազգային կոնվենցիաների պահանջներից: Հայաստանի մի շարք պետական հաստատություններ և բնապահպանական ու անտառագիտական բնագավառի ոչ կառավարական կազմակերպություններ մասնակցություն են ունենում այդ ծրագրերին: Իրականացված ծրագրերի մի մասը բխում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայից: Դրանք են. «Անտառային ոլորտի զարգացում» (1996-1997 թթ.), «Անտառային պաշարների գնահատում» (1998 թ.), «Հայաստանի կենսաբազմազանության առաջին ազգային զեկույց» և «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության ռազմավարության և միջոցառումների ծրագիր» (1998-2000 թթ.), «Անտառային գենետիկական պաշարների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը Անդրկովկասում» (2001 թ.): Ընթացքի մեջ է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Բնական պաշարների կառավարում և չքավորության նվազեցում» ծրագիրը, որն իրականացվում է 2001 թ.-ից:

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության անտառակառավարման ընդհանուր բնույթի թույլ կողմերն են.

ա) «Հայանտառ»-ի կազմում անտառասերմնային, անտառապաշտպանական, անտառամելիորատիվ, ինչպես նաև անտառային գիտափորձարարական կայանների կամ այլ օժանդակ կառույցների բացակայությունը, թեև նախկինում դրանց հիմնական մասը գոյություն են ունեցել.

բ) միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած որոշ պարտավորությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չիրականացնելը.

գ) անտառակառավարմանն անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի (նորմատիվաիրավական և նորմատիվատեխնիկական) հենքի անկատարությունը և բացակայությունը:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

Անտառային օրենսդրության կատարելագործումը կապահովի.

1) անտառների կառավարման կարգավորում` հիմնված երկարաժամկետ և կայուն սկզբունքների վրա.

2) Հայաստանի Հանրապետության տարբեր իրավական ակտերի (անտառին առնչվող) միջև առկա հակասությունների և կրկնողությունների վերացում.

3) Հայաստանի Հանրապետության Անտառային օրենսդրության համապատասխանեցում միջազգային օրենսդրություններին, օրինակ` Եվրամիության օրենսդրությանը.

4) անտառակառավարման գերակշռող և ապագա հնարավոր կառույցների իրավական կանոնակարգում, որը կընդգրկի ինստիտուցիոնալ փոփոխություններ.

5) Անտառային օրենսգրքի և այլ իրավական ակտերի կիրառումը հստակեցնող հիմնական միջոցների (օրինակ, անտառի տեխնիկական սահմանում) ապահովում.

6) անտառի վրա ներկա և հնարավոր ապագա արտաքին ազդեցության, ինչպես նաև պահանջարկի իրավական կանոնակարգում.

7) մարզերում կառավարման մարմինների և համայնքների գործառույթների հստակեցում` անտառակառավարման և վերահսկման ոլորտներում.

8) անտառվերականգնման և անտառակառավարման այլ միջոցառումների վերաբերյալ պատասխանատվությունների և ներդրումների սահմանում.

9) սեփականության տարբեր ձևերի (ներառյալ` պետական սեփականությունը) անտառների կարգավիճակի կանոնակարգում և կառավարում.

10) անտառային ֆոնդի միասնականության ապահովման իրավական հիմքերի ամրապնդում.

11) անտառի կատեգորիաների տարբեր տիպերի (արտադրական, պաշտպանական, հատուկ նշանակության անտառներ) սահմանում, ներառյալ` համապատասխան կառավարման նպատակների սահմանումը.

12) անտառային արտադրանքի բոլոր տեսակների համար իրավական հիմքի ապահովում` մրցակցային շուկայի զարգացման նպատակով.

13) անտառային տնտեսությունում միջազգային ներդրումներին աջակցող իրավական հիմքի ապահովում.

14) անտառվերականգնման և անտառապատման միջոցառումներում ոչ պետական կառույցների ու քաղաքացիների ներգրավման, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում հասարակայնության մասնակցության մեխանիզմների ապահովում.

15) ապահովագրական համակարգի ներդրման իրավական հիմքերի ամրագրում.

16) անտառակառավարման սահմանված նորմերի ու կանոնների իրականացման հսկողության և վերահսկողության մեխանիզմների ապահովում.

17) անտառների վրա բացասական ազդեցություն ունեցող միջոցառումների սահմանափակման, կանխարգելման, կասեցման, դադարեցման, ինչպես նաև անտառին հասցված վնասի կամ անտառի հասարակական օգուտների սահմանափակման համար փոխհատուցման իրավական հիմքերի ու կանոնների ապահովում:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2004
N 38
Արձանագրային որոշում