Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՖԻՆԱ ...

 

 

040.0141.230597

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«23» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 1997 թ. թիվ 141

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին կապիտալ ներդրումների ծրագրի կազմման, հաստատման և ֆինանսավորման կարգը /կցվում է/:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի «Պետական բյուջեից կապիտալ շինարարության ֆինանսավորման, ծրագրի կազմման և օբյեկտների շինարարության /նախագծման/ պատվիրատուների ընտրության կարգի մասին» թիվ 100 և 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի թիվ 100 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 470 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 23-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 141 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է կապիտալ ներդրումների պետական պատվերում ընդգրկված օբյեկտների շինարարության անընդմեջ ծրագրավորման և ֆինանսավորման ապահովման կարգը:

2. 1998 թվականից սկսած կապիտալ ներդրումների տարեկան պետական պատվերի նախագիծը կազմվում է հաշվի առնելով դրանում ընդգրկված օբյեկտների շահագործման հանձնման նորմատիվային ժամկետները` կապիտալ ներդրումների համապատասխան բաշխմամբ, ըստ տարիների` համաձայն սահմանված կարգով հաստատված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի:

3. Կապիտալ ներդրումների ծրագրի նախագիծը կազմում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերը, նախորդ տարվա կատարողականների և մրցույթների արդյունքները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի առաջարկությունները:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո ծրագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

4. Կապիտալ ներդրումների ծրագիրն ընդգրկում է`

ա/ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող կապիտալ ներդրումների ընդհանուր սահմանաչափը, այդ թվում` ըստ տարիների, հաշվի առնելով օբյեկտի շահագործման հանձնման տարին, իսկ օբյեկտի համաֆինանսավորման դեպքում` այլ աղբյուրներից ֆինանսավորման ծավալները.

բ/ կապիտալ ներդրումների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների /այսուհետև` պատվիրատու/ և ճյուղերի.

գ/ կառուցման ենթակա օբյեկտների ցանկը և նախագծահետազոտական աշխատանքների ծավալներն ըստ պատվիրատուի.

դ/ գործարկման ենթակա հզորությունները և ժամկետները:

5. Կապիտալ ներդրումների ծրագրում ընդգրկված օբյեկտների շինարարության պատվիրատու են սահմանվում`

ա/ Հայաստանի Հանրապետության մարզպետները, Երևանի քաղաքապետը` բնակարանային, տրանսպորտի, կոմունալ, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ նշանակության օբյեկտների համար, բացի հանրապետական նշանակության օբյեկտներից.

բ/ Հայաստանի Հանրապետության նախարարությունները և գերատեսչությունները` համակարգի համապատասխան հանրապետական նշանակության արտադրական, տրանսպորտի, էներգետիկայի, կոմունալ, առողջապահության, կրթության, մշակույթի, պաշտպանության, անվտանգության և այլ օբյեկտների համար.

Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով առանձին դեպքերում պատվիրատու կարող են ճանաչվել նաև Հայաստանի Հանրապետության այլ նախարարություններ և գերատեսչություններ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կապիտալ ներդրումների ծրագրի հաստատումից հետո պատվիրատուն իրականացնում է օբյեկտի շինարարության պատվերի տեղադրումը մրցույթով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Մրցույթի արդյունքների հաստատումից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, պատվիրատուի և կապալառու կազմակերպության կողմից յուրաքանչյուր օբյեկտի համար հաստատվում է եռամսյակային ֆինանսավորման ժամանակացույցը` նկատի ունենալով դրանց անընդմեջ ֆինանսավորումը ծրագրով նախատեսված ժամկետներում և ծավալներով, ինչպես նաև սահմանվում են պայմանագրային պարտականությունների չկատարման դեպքում` փոխադարձ պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.1997
N 141
Որոշում