Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0140.200597

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«20» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 1997 թ. թիվ 140

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) արտադրության նյութատեխնիկական բազայի ընդլայնման խրախուսման նպատակով և նկատի ունենալով սեփականության իրավունքով գույքահարկ վճարող քաղաքացիներին պատկանող գույքահարկով հարկման ենթակա գույքի գնահատման աշխատանքների ծավալները, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (բացի բանկերից) հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) հաշվառված գույքահարկով հարկվող գույքի (բացի «Հիմնական միջոցներ», «Տեղակայման ենթակա սարքավորումներ» և «Վարձակալական պարտավորություններ» հաշվեկշռային հոդվածներում հաշվառված գույքից) գծով 1997-1998 թվականներին ազատել գույքահարկի վճարումից:

2. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների համար 1995-1996 թվականների գույքահարկի վճարման ժամկետ սահմանել մինչև 1997 թվականի նոյեմբերի 15-ը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.1997
N 140
Որոշում