040.0143.230597
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«23» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 1997 թ. թիվ 143
ՏԱՇԻՐ - ԵՐԵՎԱՆ - ՄԵՂՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսության համար միջազգային և տեղական կապի օպտիկաթելքային մալուխային գծի կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բացառության կարգով թույլատրել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը Տաշիր - Երևան - Մեղրի ավտոմայրուղու առանձին հատվածներում ճանապարհի հողային պաստառով մալուխի տեղադրումը` առանց ավտոճանապարհի ծածկը վնասելու:
2. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը`
ա/ ապահովել մալուխի տեղադրման հետևանքով ավտոճանապարհների ծածկերի վնասված հատվածների հողային աշխատանքների կատարումը, իսկ մնացած մասնագիտացված աշխատանքների (կողնակների, կահավորանքի տարրերի, ջրահեռացման համակարգի վերականգնում և այլն) կատարումը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» միավորման ուժերով` պայմանագրային կարգով մալուխային գծի կառուցման նախահաշվով.
բ/ հետագա շահագործման ընթացքում ավտոճանապարհների նորոգման կամ վերակառուցման անհրաժեշտության դեպքում մալուխի տեղափոխումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության ձեռնարկությունների միջոցով: