Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԱՄԱ ...

 

 

040.0150.270597

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«27» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 1997 թ. թիվ 150

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑԻՑ ԵՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող փոխնախագահ Գ. Հարությունյանին հատուկ թոշակ` Հայաստանի Հանրապետության գործող Նախագահի աշխատավարձի 60 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող փոխնախագահ Գ. Հարությունյանի հատուկ թոշակի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարումն իրականացնելու դեպքում հատուկ թոշակի ամսական գումարը հաշվանցել նրա անձնական հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող փոխնախագահ Գ. Հարությունյանին սպասարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսական վարչության Արզականի ամառանոցային և ավտոտրանսպորտային տնտեսություններից նրան տրամադրել պետական ամառանոց ու «ԳԱԶ - 31-02» մակնիշի ավտոմեքենա:

3. Պատգամավորների նախկին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1993 թվականի հուլիսի 15-ի թիվ 17/36 որոշմամբ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող փոխնախագահ Գ. Հարությունյանին հատկացված Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 2 շենքի թիվ 8 չորս սենյականոց բնակարանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսական վարչության տնօրինությանը` հետագա օգտագործման համար:

i

4. Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող փոխնախագահ Գ. Հարությունյանին ապահովել բնակարանով նրան անհատույց, սեփականության իրավունքով հատկացնելով Երևան քաղաքի Զաքյան փողոցի թիվ 5 շենքի վեցերորդ մուտքի թիվ 38 չորս սենյականոց բնակարանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.1997
N 150
Որոշում