Սեղմել Esc փակելու համար:
ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅ ...

 

 

040. 0152.290597 «ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ «29» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 1997 թ. թիվ 152

 

i

ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կարևորելով ուժեղ երկրաշարժերի վտանգի նվազեցման հիմնահարցերը և ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ օպերատիվ գործողությունների պլանի անհրաժեշտությունից, ինչպես նաև ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստետել ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի առաջնահերթ գործողությունների օրացուցային պլանը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը երկամսյա ժամկետում հաստատել ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների, Երևանի քաղաքապետի, մարզպետների առաջնահերթ գործողությունների տիպային օրացուցային պլանները:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, Երևանի քաղաքապետին, մարզպետներին հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակված առաջնահերթ գործողությունների տիպային օրացուցային պլանները մեկամսյա ժամկետում հաստատել ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում իրենց առաջնահերթ գործողությունների օրացուցային պլանները:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

4. Ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում համապատասխան միջոցառումների կազմակերպման ու աշխատանքների ղեկավարումն իրականացնելու պարտականությունները դնել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի, իսկ շտաբի աշխատանքային մարմնի գործառույթները Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վրա:

(4-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վրա:

(6-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 152 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՊԼԱՆ

ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

__________________________________________________________________________

ԹԻՎ                                       ԺԱՄԱՆԱԿԸ

ԹԻՎ    ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ               («Ժ+»           ԿԱՏԱՐՈՂԸ

Ը/Կ                                        ԺԱՄ,

                                           ՐՈՊԵ)

__________________________________________________________________________

 1             2                             3               4

__________________________________________________________________________

 

I. ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի վերաբերյալ             ՀՀ կառավարության

   Հայաստանի Հանրապետության արտակարգ                  աշխատակազմի ղեկավար-

   իրավիճակների նախարարի                              -նախարար

                                                      ՀՀ արտակարգ իրավի-

   հաղորդումն ստանալուց հետո կարգադրել                ճակների նախարարության

   հրավիրել օպերատիվ կառավարման                       ճգնաժամային

   հանրապետական շտաբի (այսուհետև`  ՕԿՀՇ)     0.05     կառավարման կենտրոն

նիստ:

 

2. Զեկուցել Հայաստանի Հանրապետության

   Նախագահին                                 0.10

 

3. Անցկացնել ՕԿՀՇ-ի նիստ, լսել ՀՀ ՍՊԱԾ-ի     0.50     ՀՀ կառավարության

   գլխավոր տնօրենի հաղորդումն ստեղծված       1.10     աշխատակազմի

   սեյսմիկ իրադրության մասին և                        ղեկավար-նախարար

կարգադրել`

 

   ա) Հայաստանի Հանրապետության               2.00     ՀՀ նախարարներ,

      նախարարությունների, վարչությունների,            գերատեսչությունների

      գերատեսչությունների, Երևանի                     ղեկավարներ

      քաղաքապետարանի, մարզերի հիմնական                Երևանի  քաղաքապետ

      կառավարման կետերում սահմանել                    մարզպետներ

շուրջօրյա հերթապահություն, ճշտել

քաղաքացիական պաշտպանության և

արտակարգ իրավիճակների պլանները

 

բ) Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարության

պետ-նախարարին`

 

      «բարձր պատրաստության» աստիճան         4.00      ՀՀ արտակարգ

      մտցնել քաղաքացիական պաշտպանության               իրավիճակների

      և  արտակարգ իրավիճակների տարածքային             նախարարության

շտաբների ու քաղաքացիական պաշտպանու-

թյան զորամասի համար

 

      կազմակերպել իրավիճակի վերաբերյալ                ՀՀ արտակարգ

      տվյալների հավաքումը, մշակումը և                 իրավիճակների

      ամփոփումը                                       նախարարություն

 

      Հայաստանի Հանրապետության արտակարգ               ՀՀ արտակարգ

      իրավիճակների նախարարության համակարգի            իրավիճակների

      ստորաբաժանումներում սահմանել                    նախարարություն

շուրջօրյա աշխատանքային ռեժիմ

 

      ճշտել հանրապետության դիտարկման և                ՀՀ արտակարգ

      լաբորատոր հսկողության համակարգի                 իրավիճակների

      խնդիրները                                       նախարարություն

 

      Հայաստանի Հանրապետության                        ՀՀ արտակարգ

      պաշտպանության նախարարության,                    իրավիճակների

      Հայաստանի Հանրապետության ներքին                 նախարարություն

գործերի և ազգային անվտանգության

նախարարության հետ ճշտել

փոխգործողությունների պլանները

 

      Հայաստանի Հանրապետության պետական                ՀՀ արտակարգ

      ռեզերվների վարչության հետ ճշտել                 իրավիճակների

      անհրաժեշտ միջոցների ապաամրագրման                նախարարություն

հարցերը

 

      Հայաստանի Հանրապետության                        ՀՀ արտակարգ

      կառավարությանն առընթեր տեղեկատվության           իրավիճակների

      և  գրահրատարակչության վարչության հետ            նախարարություն

      համատեղ պարբերաբար տալ ռադիոհեռուստա-           ՀՀ ՍՊԱԾ

տեսային հաղորդումներ ստեղծված

իրավիճակի վերաբերյալ

 

գ) Հայաստանի Հանրապետության կապի

նախարարին`

 

      ապահովել կառավարման կետերի ազդարարման           ՀՀ կապի

      համակարգի և  կապի հանգույցների անխափան          նախարարություն

աշխատանքը

 

դ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի

և ազգային անվտանգության նախարարին`

 

      «բարձր պատրաստության» վիճակի բերել       4.00   ՀՀ ներքին գործերի

      համակարգի ոստիկանության, հրշեջ                  և  ազգային

      ծառայության և  ներքին գործերի                   անվտանգության

      համապատասխան ստորաբաժանումները                  նախարարություն

 

      ճշտել հանրապետության կարևոր                     ՀՀ ներքին գործերի

      օբյեկտների պաշտպանության պլանները               և  ազգային

                                                      անվտանգության

                                                      նախարարություն

 

ե) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի

նախարարին`

 

      ճշտել զորային ավտոշարասյուների                  ՀՀ տրանսպորտի

      կիրառման պլանները                               նախարարություն

 

      պատրաստ վիճակի բերել Հայաստանի          4.00    ՀՀ տրանսպորտի

      Հանրապետության վարչապետին տրամադրվող            նախարարություն

ուղղաթիռը

 

      Հայաստանի Հանրապետության արտակարգ               ՀՀ տրանսպորտի

      իրավիճակների նախարարությանը հատկացնել           նախարարություն

1 ուղղաթիռ և բարձր անցունակության

5 ավտոմեքենա

 

զ) Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարին`

 

      նախապատրաստել համապատասխան բժշկական             ՀՀ առողջապահության

      հիմնարկների լրացուցիչ ծավալումը                 նախարարություն

 

է) Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի նախարարին`

 

      ուժեղացնել Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական            ՀՀ էներգետիկայի

      հսկողությունը                                   նախարարություն

 

      նախապատրաստել համակարգի ջրամբարների     6.00    ՀՀ էներգետիկայի

      ջրի մակերեսների իջեցումը մինչև                  նախարարություն

անվտանգ մակարդակները

 

ը) Հայաստանի Հանրապետության

արդյունաբերության նախարարին`

 

      նախապատրաստել համակարգի վտանգավոր       4.00    ՀՀ արդյունաբերության

      օբյեկտներում թունավոր, պայթունավտանգ            նախարարություն

և հրդեհավտանգ նյութերի քանակների

իջեցումը մինչև անհրաժեշտ նվազագույն

չափերը

 

թ) Հայաստանի Հանրապետության

գյուղատնտեսության նախարարին`

 

      նախապատրաստել համակարգի ջրամբարների     6.00    ՀՀ գյուղատնտեսության

      ջրի մակերեսների իջեցումը, մինչև                 նախարարություն

անվտանգ մակարդակները

 

      նախապատրաստել գյուղատնտեսական                   ՀՀ գյուղատնտեսության

      կենդանիների հակահամաճարակային                   նախարարություն

կանխարգելիչ միջոցառումներ

 

ժ) Հայաստանի Հանրապետության

քաղաքաշինության նախարարին`

 

      ճշտել վտանգավոր գոտու կոմունալ                  ՀՀ քաղաքաշինության

      ցանցերի տեխնիկական վիճակը                       նախարարություն

 

ժա) Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարին` Հայաստանի

Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարի

հետ համատեղ

 

      պատրաստ վիճակի բերել Հայաստանի         2.00     ՀՀ կառավարության

      Հանրապետության կառավարության                    աշխատակազմ

      իրավիճակային սենյակը և  պահեստային              ՀՀ արտակարգ

      կառավարման կետերը                               իրավիճակների

                                                      նախարարություն

 

      երկրաշարժի սպառնալիքի գոտի ուղարկել    2.00     ՀՀ կառավարության

      ՕԿՀՇ-ի օպերատիվ խումբ                           աշխատակազմ

 

      սույն կարգադրության գրավոր տեքստը               ՀՀ կառավարության

      հանձնել կատարողներին                            աշխատակազմ

 

4. Միջոցառումների կատարման ընդհանուր

ղեկավարման պարտականությունները դնել

ՕԿՀՇ-ի, իսկ ՕԿՀՇ-ի մշտական գործող

աշխատանքային մարմնի գործառույթները`

Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարության կենտրոնական

ապարատի վրա

 

5. Միջոցառումներն իրականացնել ըստ

համապատասխան պլաններով սահմանված

կարգի` հնարավոր սեղմ ժամկետներում

 

6. Կատարված աշխատանքների մասին գրավոր

զեկուցել ՕԿՀՇ-ին` ժամը 8-00-ին,

16-00-ին, և 24-00-ին, անհետաձգելի

դեպքում անհապաղ

 

II. ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարի

և Հայաստանի Հանրապետության սեյսմիկ

պաշտպանության ազգային ծառայության

գլխավոր տնօրենի հաղորդումն ստանալուց

հետո զեկուցել Հայաստանի Հանրապետության

   Նախագահին                                  0.05

 

2. Տալ Հայաստանի Հանրապետության               0.10    ՀՀ կառավարության

   կառավարության արտահերթ նիստ հրավիրելու             աշխատակազմի

   հանձնարարական                                      ղեկավար-նախարար

                                                      (ՀՀ արտակարգ

                                                      իրավիճակների

                                                      նախարարության

                                                      քաղաքացիական

                                                      պաշտպանության

                                                      օպերատիվ հերթապահ)

 

3. Անցկացնել Հայաստանի Հանրապետության        0.50-    ՀՀ կառավարության

   կառավարության նիստ                        1.10     աշխատակազմի

                                                      ղեկավար-նախարար

 

լսել ՀՀ ՍՊԱԾ-ի գլխավոր տնօրենի և

Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարի`

ստեղծված իրավիճակի նախնական

արդյունքների մասին հաղորդումը և

հանձնարարել

 

   ա) Հայաստանի Հանրապետության               2.00     ՀՀ նախարարներ,

      նախարարություններում,                           գերատեսչությունների

      վարչություններում,                              ղեկավարներ

      գերատեսչություններում և  Հայաստանի              Երևանի  քաղաքապետ

      Հանրապետության մարզպետարաններում                մարզպետներ

սահմանել ղեկավար կազմի շուրջօրյա

աշխատանքային ռեժիմ, քաղաքացիական

պաշտպանության համակարգը բերել

«լիակատար պատրաստության» վիճակի

 

   բ) գործողության մեջ դնել ուժեղ           2.00      ՀՀ նախարարներ,

      երկրաշարժի ժամանակ գործելու                     գերատեսչությունների

      պլանները                                        ղեկավարներ

                                                      Երևանի քաղաքապետ

                                                      մարզպետներ

 

գ) ուժեղ երկրաշարժի հետևանքով

առաջացած առաջնահերթ աշխատանքների

ընդհանուր ղեկավարման

պարտականությունները դնել ՕԿՀՇ-ի,

իսկ ՕԿՀՇ-ի մշտական աշխատանքային

մարմնի գործառույթները` Հայաստանի

Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարության կենտրոնական

ապարատի վրա, որը համալրել Հայաստանի

Հանրապետության նախարարությունների,

վարչությունների և

գերատեսչությունների համապատասխան

մասնագետներով

 

դ) Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարին`

 

      կազմակերպել երկրաշարժի գոտու                    ՀՀ արտակարգ

      հետախուզման աշխատանքները                        իրավիճակների

                                                      նախարարության

 

      Հայաստանի Հանրապետության արտակարգ      2.00     ՀՀ արտակարգ

      իրավիճակների վարչության համակարգի               իրավիճակների

      ստորաբաժանումներում սահմանել                    նախարարության

շուրջօրյա աշխատանքային ռեժիմ

 

      կազմակերպել իրավիճակի վերաբերյալ       4.00     ՀՀ արտակարգ

      տվյալների հավաքում, վերլուծում,                 իրավիճակների

      գնահատում և  դրանք ներկայացնել                  նախարարություն

ՕԿՀՇ-ին

 

      ճշտել երկրաշարժի էպիկենտրոնը           0.30     ՀՀ ՍՊԱԾ

 

      ճշտել առաջնահերթ փրկարարական և         4.00     ՀՀ արտակարգ

      վթարային աշխատանքների և  այլ                    իրավիճակների

      օգնության կարիք ունեցող                         նախարարություն

բնակավայրերն ու օբյեկտները

 

      պարզել Հայկական ԱԷԿ-ի, քիմիական        4.00     ՀՀ արտակարգ

      օբյեկտների և  երկրաշարժի գոտու                  իրավիճակների

      ջրամբարների վիճակը                              նախարարություն

 

      Հայաստանի Հանրապետության               2.00     ՀՀ արտակարգ

      պաշտպանության նախարարության,                    իրավիճակների

      Հայաստանի Հանրապետության ներքին                 նախարարություն

գործերի և ազգային անվտանգության

նախարարության հետ ճշտել

փոխգործողությունների պլանները

 

      Հայաստանի Հանրապետության                        ՀՀ արտակարգ

      կառավարությանն առընթեր                          իրավիճակների

      տեղեկատվության և  գրահրատարակչության            նախարարություն

      վարչության հետ համատեղ պարբերաբար               ՀՀ ՍՊԱԾ

տալ ռադիոհեռուստատեսային հաղորդումներ

ստեղծված իրավիճակի վերաբերյալ

 

ե) Հայաստանի Հանրապետության ներքին

գործերի և ազգային անվտանգության

նախարարին`

 

      «լիակատար պատրաստության» բերել        2.00      ՀՀ ներքին գործերի

      համակարգի ոստիկանության, հրշեջ                  և  ազգային

      ծառայության և  ներքին զորքերի                   անվտանգության

      համապատասխան ստորաբաժանումները                  նախարարություն

 

      ՕԿՀՇ-ի հանձնարարությամբ ձեռնամուխ               ՀՀ ներքին գործերի

      լինել երկրաշարժի գոտում համապատասխան            և  ազգային

      պլանով նախատեսված միջոցառումների                անվտանգության

      իրականացմանը                                    նախարարություն

 

      իրականացնել հանրապետության կարևոր               ՀՀ ներքին գործերի

      օբյեկտների պաշտպանության պլանով                 և  ազգային

      նախատեսված միջոցառումները                       անվտանգության

                                                      նախարարություն

զ) Հայաստանի Հանրապետության կապի

նախարարին`

 

      ապահովել կառավարման կետերի,                     ՀՀ կապի

      ազդարարման համակարգի անխափան                    նախարարություն

աշխատանքը

 

      Հայաստանի Հանրապետության                        ՀՀ կապի

      կառավարության կառավարման կետն                   նախարարություն

ապահովել երկրաշարժի գոտու հետ

ուղիղ կապով

 

      Հայաստանի Հանրապետության                        ՀՀ կապի

      կառավարության իրավիճակային                      նախարարություն

սենյակն ապահովել կապի անհրաժեշտ

տեխնիկական միջոցներով

 

է) Հայաստանի Հանրապետության

տրանսպորտի նախարարին`

 

      «լիակատար պատրաստության» բերել         4.00    ՀՀ տրանսպորտի

      զորային ավտոշարասյուները                       նախարարություն

 

      ՕԿՀՇ-ին տրամադրել 2 ուղղաթիռ և                 ՀՀ տրանսպորտի

      բարձր անցունակության 5 ավտոմեքենա              նախարարություն

 

     երկրաշարժի գոտում հետախուզում           2.00    ՀՀ տրանսպորտի

     կատարելու նպատակով թռիչքի                       նախարարություն

նախապատրաստել պլանով նախատեսված

ուղղաթիռը

 

     երկրաշարժի գոտու բնակչության            2.00    ՀՀ տրանսպորտի

     տարահանման համար օդաչվական                      նախարարություն

անձնակազմը բերել պատրաստ վիճակի

 

     մինչև  իրավիճակի լիակատար                       ՀՀ տրանսպորտի

     գնահատումը կասեցնել մարդատար                    նախարարություն

ինքնաթիռների և քաղաքային ու

միջքաղաքային ավտոբուսների

երթևեկությունը

 

     ճշտել երկրաշարժի գոտի տանող                     ՀՀ տրանսպորտի

     ավտոմոբիլային և  երկաթուղային                   նախարարություն

ճանապարհների ու ինժեներական

կառույցների տեխնիկական վիճակը և

միջոցներ ձեռնարկել դրանց

անցանելիության ապահովման ուղղությամբ

 

ը) Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի նախարարին`

 

     ճշտել Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական                 ՀՀ էներգետիկայի

     վիճակը                                          նախարարություն

 

     ճշտել երկրաշարժի գոտու                          ՀՀ էներգետիկայի

     էլեկտրակայանների և  էլեկտրագծերի                նախարարություն

վիճակը

 

     Ուժեղացնել համակարգի` երկրաշարժի                ՀՀ էներգետիկայի

     գոտու տարածքում գտնվող ջրամբարների              նախարարություն

տեխնիկական հսկողությունը և

իրականացնել դրանց անվտանգությունն

ապահովող պլանային միջոցառումները

 

թ) Հայաստանի Հանրապետության

արդյունաբերության նախարարին`

 

     ճշտել «Նաիրիտ» փակ բաժնետիրական        2.00     ՀՀ արդյունաբերության

     ընկերության և  այլ վտանգավոր                    նախարարություն

օբյեկտների վիճակն ու արտադրական

պրոցեսի անվթար դադարեցման պլանները

 

     ուժեղ ներգործող թունավոր,              4.00     ՀՀ արդյունաբերության

     պայթունավտանգ և  հրդեհավտանգ                    նախարարություն

նյութերի քանակությունն իջեցնել մինչև

անվտանգ ծավալները

 

ժ) Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարին`

 

     երկրաշարժի գոտու բժշկական              2.00     ՀՀ առողջապահության

     հիմնարկներում, Երևան  քաղաքի և                  նախարարություն

հանրապետության մասնագիտացված

հիվանդանոցներում սահմանել ուժեղացված

շուրջօրյա աշխատանքային ռեժիմ

 

պատրաստ վիճակի բերել և անհրաժեշտության 4.00  ՀՀ առողջապահության

     դեպքում համալրել մասնագիտացված բժշկական         նախարարություն

բրիգադները

 

     երկրաշարժի գոտում անցկացնել                     ՀՀ առողջապահության

     հակահամաճարակային կանխարգելիչ                   նախարարություն

միջոցառումներ

 

ժա) Հայաստանի Հանրապետության

գյուղատնտեսության նախարարին`

 

     ուժեղացնել համակարգի` երկրաշարժի                ՀՀ գյուղատնտեսության

     գոտու տարածքում գտնվող ջրամբարների              նախարարություն

տեխնիկական հսկողությունը և իրականացնել

դրանց անվտանգությունն ապահովող պլանային

միջոցառումները

 

     Երկրաշարժի գոտու տարածքում անցկացնել            ՀՀ գյուղատնտեսության

     գյուղատնտեսական կենդանիների                     նախարարություն

հակահամաճարակային կանխարգելիչ

միջոցառումներ

 

ժբ) Հայաստանի Հանրապետության սոցիալական

ապահովության նախարարին`

 

     ճշգրտել հանրապետական և  մարզային        4.00    ՀՀ սոցիալական

     տարահանման հանձնաժողովների պլանները             ապահովության

                                                     նախարարություն

                                                     հանրապետական

                                                     տարահանման

                                                     հանձնաժողով

 

     երկրաշարժի հետևանքով  անօթևան  մնացած           ՀՀ սոցիալական

     բնակչությանը ժամանակավոր պատսպարելու            ապահովության

     նպատակով նախապատրաստել անհրաժեշտ                նախարարություն

քանակությամբ ժամանակավոր կացարաններ

(վրաններ)

 

ժգ) Հայաստանի Հանրապետության

գյուղատնտեսության նախարարին և

Հայաստանի Հանրապետության առևտրի,

սպասարկումների և զբոսաշրջիկության

նախարարին`

 

     ՕԿՀՇ-ի հետ ճշտել երկրաշարժի գոտու      4.00     ՀՀ գյուղատնտեսության

     բնակչությանն առաջին անհրաժեշտության             նախարարություն

     սննդամթերքով ապահովելու հարցերը,                ՀՀ առևտրի,

     ներկայացնել առաջարկություն նշված                սպասարկումների և

     աշխատանքների կազմակերպման և                     զբոսաշրջիկության

     իրականացման վերաբերյալ                          նախարարություն

 

ժդ) Հայաստանի Հանրապետության

քաղաքաշինության նախարարին`

 

     ճշտել վթարված և  վտանգ ներկայացնող     6.00     ՀՀ քաղաքաշինության

     շենքերի ու շինությունների ցուցակը               նախարարություն

 

     ճշտել երկրաշարժի գոտու տարածքի         6.00     ՀՀ քաղաքաշինության

     կոմունալ ցանցերի տեխնիկական վիճակը              նախարարություն

 

ժե) Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարին`

 

     պատրաստ վիճակի բերել Հայաստանի         1.00     ՀՀ կառավարության

     Հանրապետության կառավարության                    աշխատակազմ

իրավիճակային սենյակը և կառավարման

կետերը

 

     ՕԿՀՇ-ի անձնակազմի շուրջօրյա աշխատանքի           ՀՀ կառավարության

     և  հանգստի համար ստեղծել անհրաժեշտ              աշխատակազմ

պայմաններ

 

     ՄԱԿ-ին, օտարերկրյա պետություններին,    4.00     ՀՀ կառավարության

     համապատասխան միջազգային և                       աշխատակազմ

     փոխօգնության պայմանագրերով նախատեսված           ՀՀ արտաքին գործերի

     այլ կազմակերպություններին ու                    նախարարություն

փրկարարական կազմավորումներին

տեղեկացնելու նպատակով կազմել պաշտոնական

հեռագրերի և հաղորդագրությունների

տեքստեր

 

4. Միջոցառումներն իրականացնել ըստ

համապատասխան պլաններով սահմանված կարգի`

հնարավոր սեղմ ժամկետներում

 

5. Կատարված աշխատանքների մասին գրավոր

զեկուցել ՕԿՀՇ-ին` ժամը 8-00-ին,

16-00-ին, 24-00-ին, իսկ անհետաձգելի

դեպքում` անհապաղ

 

___________________________

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 1. Ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի

վերաբերյալ տեղեկությունը Հայաստանի

Հանրապետության վարչապետին հայտնում են`

ա/ համապատասխան մարզպետը, Երևանի

քաղաքապետը,

բ/ Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարը,

գ/ ՀՀ ՍՊԱԾ-ի գլխավոր տնօրենը:

 

2. Ուժեղ երկրաշարժ` 7-10 բալանոց, ըստ

MSK-64 սանդղակի (M 5-7, ըստ Ռիխտերի

սանդղակի), երկրաշարժ:

 

3. Ուժեղ երկրաշարժի սպառնալիք` օպերատիվ

հասկացություն, որը նշանակում է տեղի

ունեցած միջին ուժգնության երկրաշարժի

ոչ բարենպաստ զարգացում:

 

4. «Ժ» միջոցառման (միջադեպի) սկիզբը կամ

դրա մասին հաղորդում ստանալու պահը:

 

տերի

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.1997
N 152
Որոշում