041.0196.270597
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 1997 թ. թիվ 196
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1997 թվականի հոկտեմբերի 1-5-ը Երևանում ԱՊՀ անդամ և օտարերկրյա այլ պետությունների ապահովագրության պետական կարգավորման մարմինների, ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ վերաապահովագրության միջազգային կոնֆերանս անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` նախապատրաստել հյուրերի այցի ու վերաապահովարգության միջազգային կոնֆերանսի անցկացման ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը`
ա/ կոնֆերանսի անցկացման համար տրամադրել «Արմենիա-1» հյուրանոցի դահլիճը.
բ/ հյուրերին տեղավորել «Արմենիա-1» և «Արմենիա-2» հյուրանոցներում և կազմակերպել մեկ պաշտոնական ճաշկերույթ:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` հյուրերի սպասարկման համար հատկացնել «Իկարուս» մակնիշի երկու ավտոբուս:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:
7. Հայկական պետական լրատվական գործակալությանը (Արմենպրեսին) և Հայաստանի հեռուստաընկերությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կոնֆերանսի անցկացման և հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը (փոխադրամիջոցներ, թարգմանության տեխնիկական միջոցների տեղադրում և սպասարկում, տեղեկատվական նյութերի, անվանական կրծքանշանների պատրաստում, գրենական պիտույքների և հուշանվերների ձեռքբերում) կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված ծախսերի հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացրած հաշվետվությունների: