Սեղմել Esc փակելու համար:
ՎՐԱՑ ԻԼԻԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՐԱՑ ԻԼԻԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0197.270597

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 1997 թ. թիվ 197

 

ՎՐԱՑ ԻԼԻԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Վրաց Իլիա երկրորդ կաթողիկոս-պատրիարքի և նրան ուղեկցող անձանց 1997 թվականի մայիսի 27-30-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդին` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին (7 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, ճանապարհումը, հյուրերի և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), ինչպես նաև հատուկ ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:

6. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը միջազգային կապի միջոցների` հեռախոսի և ֆաքսի տեղադրումը:

7. Ընդունել ի գիտություն, որ հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.05.1997
N 197
Որոշում